28/08/2026
📸 ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Մենք՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, մեր ուկրաինացի գործընկեր «Բարեփոխումների մամուլի ակումբ» կազմակերպության հետ համատեղ Հայաստանում նախատեսում ենք կազմակերպել ֆոտոպատմությունների մեծ ցուցահանդես։
📷 Ցուցահանդեսում ներկայացվելու են երկու ուղղություն արտացոլող լուսանկարներ․
🔹 Պատերազմի հետևանքները՝ կորուստ, ավերածություններ, տեղահանություն, վախ, ցավ և պատերազմի թողած հետքերը։
🔹 Կյանքի շարունակությունը՝ վերականգնում,, հույս, մարդկային ուժ, խաղաղության ձգտում և ամենակարևորը՝ ապրելու ցանկություն։
Հայաստանի և Ուկրաինայի մեր թիմերը հավաքագրում են լուսանկարներ և դրանց ուղեկցող պատմությունները։
📩 Եթե ունեք լուսանկար, որը պատմում է այս թեմաներից որևէ մեկի մասին, և ցանկանում եք կիսվել դրա պատմությամբ, հրավիրում ենք մասնակցելու։
Լուսանկարը կարող եք ուղարկել՝
📧 [email protected]
Նամակին խնդրում ենք կցել՝
• լուսանկարի հեղինակի անունը և ազգանունը,
• տարիքը,
• կոնտակտային տվյալները,
• լուսանկարի կարճ պատմությունը՝ ինչ է պատկերված, երբ և որտեղ է արվել, և ինչ նշանակություն ունի այն Ձեզ համար։
📌 Լուսանկարները պետք է լինեն բարձր որակի, որպեսզի հնարավոր լինի դրանք տպագրել մեծ չափերով։ Ընտրված լուսանկարների տպագրության ծախսը կապահովի մեր ՀԿ-ն։ Ընտրված լուսանկարները կներկայացվեն մեծ միջոցառման շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսում։ Յուրաքանչյուր լուսանկար կուղեկցվի իր պատմությամբ՝ երեք լեզվով՝ հայերեն, ուկրաիներեն և անգլերեն։ Լուսանկարների պատմությունները կշարունակեն իրենց ճանապարհը նաև Ուկրաինայում՝ հնարավորություն տալով երկու երկրների մարդկանց կիսվել իրենց փորձով, զգացողություններով և պատմություններով։
🤝 Մենք պարտավորվում ենք պահպանել լուսանկարների հեղինակային բոլոր իրավունքները և պատշաճ կերպով նշել յուրաքանչյուր ընտրված աշխատանքի հեղինակին։ Ընտրված լուսանկարների հեղինակները կստանան հրավեր՝ մասնակցելու ցուցահանդեսի և դրա շրջանակում նախատեսվող միջոցառմանը։
Սա պարզապես լուսանկարների հավաքագրում չէ։
Սա հնարավորություն է միասին պատմելու, թե ինչ է թողնում պատերազմը մարդու և հասարակության վրա, բայց նաև՝ ինչպես ենք շարունակում ապրել, վերականգնվել և հավատալ խաղաղությանը։
📩 Լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետ՝ 15.09.2026
📧 [email protected]
📸 CALL FOR PHOTO STORIES
We, “Equal Rights, Equal Opportunities” NGO, together with our Ukrainian partner organization "Press Club for Reforms՛՛, will organize a major photo exhibition in Armenia.
📷 The exhibition will feature photographs representing two main themes:
🔹 The consequences of war — loss, destruction, displacement, fear, pain, and the lasting impact of war.
🔹 The continuation of life — recovery, hope, human strength, the pursuit of peace, and, most importantly, the will to live.
Our teams in Armenia and Ukraine are currently collecting photographs and the stories behind them.
📩 If you have a photograph that reflects any of these themes and would like to share its story, we invite you to participate.
Please send your photograph to:
📧 [email protected]
Please include the following information in your email:
• Full name of the photographer;
• Age;
• Contact details;
• A short story about the photograph — what it depicts, when and where it was taken, and what it means to you.
📌 Photographs should be of high quality to allow for large-format printing. The printing costs of the selected photographs will be covered by our NGO.
The selected photographs will be presented at a major exhibition as part of a special public event. Each photograph will be accompanied by its story in three languages: Armenian, Ukrainian, and English.
The stories behind the photographs will also continue their journey to Ukraine, creating an opportunity for people in both countries to share their experiences, emotions, and personal stories.
🤝 We are committed to respecting and protecting all authors’ rights and to properly crediting the authors of each selected work.
The authors of the selected photographs will be invited to attend the exhibition and the related event.
This is not simply a call for photographs.
It is an opportunity to tell a shared story about what war leaves behind in the lives of individuals and communities, but also about how we continue to live, recover, find strength, and believe in peace.
📩 Submission deadline: 15 September 2026
📧 [email protected]
—————————————————
«Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ԷՐԻՄ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որը նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներում նպաստել ներառական, դիմակայուն և ժողովրդավարական հասարակությունների ձևավորմանը և զարգացնել քաղաքացիական հասարակության և տեղական կազմակերպությունների կարողությունները՝ աջակցելով հետազոտություններին և քաղաքականության վերլուծությանը, ինչպես նաև կազմակերպելով մշակութային և ցանցային միջոցառումներ։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
The “Democracy in the Eastern Partnership” (DEAP) programme is funded by the European Union and implemented by ERIM. It aims to contribute to the development of inclusive, resilient and democratic societies in the Eastern Partnership countries and to strengthen the capacities of civil society and local organisations by supporting research and policy analysis, as well as organising cultural and networking events.
This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “Equal Rights, Equal Opportunities” NGO and do not necessarily reflect the views of the European Union.
European Union in Armenia
#Ֆոտոպատմություններ #ՊատերազմիցԴեպիԽաղաղություն #Հույս #Խաղաղություն #ԿյանքիՇարունակություն #Հայաստան #Ուկրաինա