04/07/2026
Հունիսի 20–27-ը TRAC-D Young Professionals Traineeship ծրագրի շրջանակում երիտասարդ մասնագետների խումբը մասնակցեց ուսումնական այցի Նիդերլանդների Հաագա քաղաք, որտեղ ծանոթացավ ժողովրդավարության, անվտանգության, պաշտպանության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության եվրոպական մոտեցումներին։
Ծրագիրը համատեղում էր փորձագետների կողմից անցկացվող դասընթացներ, այցելություններ տարբեր հաստատություններ և ցանցային համագործակցության հնարավորություններ՝ մասնակիցներին տրամադրելով գործնական պատկերացումներ ժամանակակից անվտանգության մարտահրավերների և դրանց ուղղված քաղաքական արձագանքների վերաբերյալ։
https://peacedialogue.am/2026/07/02/study-visit-to-the-hague-arm/
©️Լուսանկարը՝ Զեմֆիրա Հակոբյանի