Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor

Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor Կանանց և երիտասարդների զարգացման հասարակական կազմակերպություն(ՀԿ)

🚀 Վանաձորում հատուկ միջոցառում` նվիրված կանանց թվային հզորացմանը և «Safe Online» ծրագրի ամփոփմանըՊատրա՞ստ եք բացահայտել ...
29/06/2026

🚀 Վանաձորում հատուկ միջոցառում` նվիրված կանանց թվային հզորացմանը և «Safe Online» ծրագրի ամփոփմանը

Պատրա՞ստ եք բացահայտել թվային աշխարհի նոր հնարավորություններն ու սովորել անվտանգ գործել առցանց տիրույթում📲 Միացե՛ք վաղը կայանալիք միջոցառմանը, որտեղ կխոսենք կանանց հզորացման, բիզնեսի աճի և թվային հմտությունների զարգացման մասին: Ծրագրի շրջանավարտներին կհանձնվեն հավաստագրեր, կներկայացվեն «Safe Online»-ի հաջողություններն ու «Safe YOU»-ի ոգեշնչող պատմությունը:

📅 Հունիսի 30
🕒 12:30 - 15:30
📍 ք. Վանաձոր, Տեխնիկական կենտրոն

Միջոցառման ընթացքում կապահովվի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

🚀 Վանաձորում հատուկ միջոցառում` նվիրված կանանց թվային հզորացմանը և «Safe Online» ծրագրի ամփոփմանը

Պատրա՞ստ եք բացահայտել թվային աշխարհի նոր հնարավորություններն ու սովորել անվտանգ գործել առցանց տիրույթում📲 Միացե՛ք վաղը կայանալիք միջոցառմանը, որտեղ կխոսենք կանանց հզորացման, բիզնեսի աճի և թվային հմտությունների զարգացման մասին: Ծրագրի շրջանավարտներին կհանձնվեն հավաստագրեր, կներկայացվեն «Safe Online»-ի հաջողություններն ու «Safe YOU»-ի ոգեշնչող պատմությունը:

📅 Հունիսի 30
🕒 12:30 - 15:30
📍 ք. Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն

🗓️ 2026 թվականի մարտ–ապրիլ ամիսներին «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը՝ ՎԻՆՆԵԹ Գյումրի / WINNET Gyumri, Վիննեթ Վանաձոր...
13/05/2026

🗓️ 2026 թվականի մարտ–ապրիլ ամիսներին «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը՝ ՎԻՆՆԵԹ Գյումրի / WINNET Gyumri, Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor և Blejan NGO/Բլեջան բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ -ի հետ համատեղ իրականացրեց «Սոցիալական նորմերի հասցեագրումը Հայաստանում կանանց աշխատուժի մասնակցության և աշխատանքի հասանելիության խթանման համար» հանրային իրազեկման արշավ-ծրագիրը։

📊 Ծրագրի ամփոփ արդյունքները.

👥 426 մասնակից
📍 Շիրակ, Լոռի, Գեղարքունիք

👩 84% կանայք
👨 16% տղամարդիկ

🎯 Թիրախային խմբեր
▫️ երիտասարդներ և ուսանողներ
▫️ աշխատանքային տարիքի կանայք և տղամարդիկ
▫️ ավագ սերնդի ներկայացուցիչներ
▫️ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ

💬 Քննարկված հիմնական թեմաներ
✔ կանանց աշխատուժում ներգրավվածություն
✔ գենդերային նորմերի ազդեցություն
✔ աշխատանք–ընտանիք հավասարակշռություն
✔ ճկուն և ներառական աշխատավայրեր
✔ կանանց մասնակցությունը բարձր վարձատրվող ոլորտներում

📈 Արձանագրված փոփոխություններ
🔹 աճել է կանանց տնտեսական ակտիվության կարևորության գիտակցումը
🔹 բարձրացել է գենդերային կարծրատիպերի ազդեցության ընկալումը
🔹 ամրապնդվել է ներառական աշխատավայրերի կարևորության գիտակցումը

🤝 Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ։

📣 Միացի՛ր «ՎԻՆՆԵԹ Վանաձոր» ՀԿ-ի մայիսի 1-ի քայլարշավինԱխթալայի վանք – Կկվի բույն ամրոց – Ախթալայի վանք🏞️ Մայիսի 1-ին հրա...
23/04/2026

📣 Միացի՛ր «ՎԻՆՆԵԹ Վանաձոր» ՀԿ-ի մայիսի 1-ի քայլարշավին

Ախթալայի վանք – Կկվի բույն ամրոց – Ախթալայի վանք

🏞️ Մայիսի 1-ին հրավիրում ենք միանալ մեզ՝ բացահայտելու Լոռու բնությունը, ծանոթանալու պատմամշակութային հետաքրքիր վայրերին և օրը անցկացնելու ակտիվ, հաճելի ու միասնական միջավայրում։

📍 08:30 — մեկնարկ Վանաձորից (Հայքի հրապարակ)
🥾 09:40–10:00 — քայլքի սկիզբ
📍 Քայլքը սկսվում և ավարտվում է Ախթալայի վանքում
⏰ Վերադարձ՝ մոտ 19:00

👉 Մասնակցելու համար գրանցվեք՝
https://forms.gle/zgccdWC1ZnDTWR2R6

🤝 Քայլարշավը կազմակերպվում է «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում։

#ՎիննեթՎանաձոր
#Քայլարշավ
#Բնություն

#ՀայաստանիԱրահետներ

20/04/2026

📍 «ՎԻՆՆԵԹ Վանաձոր» ՀԿ-ի շահառու կանանց համար կազմակերպվեց իրազեկող հանդիպում՝ աշխատանքային իրավունքների և թրաֆիքինգի կանխարգելման թեմաներով։

«ՎԻՆՆԵԹ Վանաձոր» ՀԿ-ի հարկի տակ հյուրընկալվեցին UMCOR բարեգործական հիմնադրամի և «Արփի» ՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք մասնակիցների հետ քննարկեցին աշխատողի իրավունքները, անվտանգ աշխատանքային պայմանները, հնարավոր ռիսկերը և մարդկանց շահագործման կանխարգելման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կանայք հնարավորություն ունեցան ստանալ օգտակար տեղեկություններ, բարձրացնել իրենց իրավական իրազեկվածությունը և քննարկել այն իրավիճակները, որոնց կարող են հանդիպել աշխատանքի ընթացքում։

📣 Նման հանդիպումները կարևոր են, որպեսզի կանայք լինեն ավելի տեղեկացված, պաշտպանված և վստահ իրենց իրավունքների հարցում։

#ՎիննեթՎանաձոր #աշխատանքայինիրավունքներ #կանայք

10/04/2026

🎭 «Սպասում» ինտերակտիվ թատերական ներկայացում 🚻 18-29 տարեկան երիտասարդների և ուսանողների համար

«ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամը Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor -ի հետ համատեղ ք. Վանաձորում կազմակերպել են՝
💬 Բաց ու ներգրավող քննարկում
📊 Թեմա՝ Հայաստանի կանայք աշխատաշուկայում

Այս հանդիպման ընթացքում քննարկվել են՝
📈աշխատաշուկայում կանանց ներգրավվածության բարձրացման,
⚠️հանդիպող հնարավոր խոչընդոտների,
💫նոր հնարավորությունների մասին մի շարք հարցեր։

Արդյունքում ձևավորվեց բաց և անկաշկանդ միջավայր, որտեղ մասնակիցները ոչ միայն բարձրաձայնեցին առկա խնդիրները, այլև առաջարկեցին գործնական լուծումներ ներկայացման հերոսների փոխարեն և թե իրենք ինչպես կվարվեին այդ իրավիճակում՝ լինելով նրանց դերում։

Մասնակիցների կողմից առաջարկվող լուծումները միտված էին աշխատաշուկայում կանանց ներգրավվածության բարձրացմանը և նրանց դերի արժևորմանը ընտանիքում և աշխատավայրում։

#կանանցտնտեսականատիվացում #Լոռի #Վանաձոր

🎭 «Սպասում» ինտերակտիվ թատերական ներկայացում երիտասարդների և ուսանողների համար«ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամը Վիննեթ Վանաձոր /...
28/03/2026

🎭 «Սպասում» ինտերակտիվ թատերական ներկայացում երիտասարդների և ուսանողների համար

«ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամը Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor-ի հետ համատեղ կազմակերպում է՝
💬 Բաց ու ներգրավող քննարկում
📊 Թեմա՝ Հայաստանի կանայք աշխատաշուկայում

🤗Այս հանդիպումը հնարավորություն է ինտերակտիվ ձևաչափով քննարկելու՝
📈աշխատաշուկայում կանանց ներգրավվածության բարձրացման,
⚠️հանդիպող հնարավոր խոչընդոտների,
💫նոր հնարավորությունների մասին։

🗓️ 04.04.26 ժամը՝ 13:00

📍ք. Վանաձոր, Տիկնիկային թատրոն, հասցե՝ Վարդանանց 110ա

🚻 18-29 տարեկան երիտասարդներ

📝Գրանցվեք այստեղ 👉 https://forms.gle/MCYfkcyL8f4qR3YY7

Եկեք միասին ստեղծենք միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են հնարավորությունների։

Սիրով սպասում ենք❤️

26/03/2026

«Կանանց աշխատուժի մասնակցության խթանում՝ սոցիալական նորմերի հասցեագրմամբ» հանրային իրազեկման արշավի 8️⃣-րդ հանդիպման շրջանակում 📍Վանաձորում անցկացվեց համայնքային սեմինար-քննարկում աշխատանքային տարիքի կանանց և տղամարդկանց հետ:
______

📊Հայաստանում կանանց 51%-ը դուրս է աշխատուժից (չի աշխատում և աշխատանք չի փնտրում)՝ տղամարդկանց 29%-ի համեմատ։ 📉Աշխատուժում կանանց ցածր մասնակցության հիմնական պատճառներից է նաև այն, որ կանայք կրում են ընտանիքում խնամքի և տնային պարտականությունների անհամեմատ մեծ բաժինը՝ պայմանավորված նաև կանանց դերի մասին սոցիալական նորմերով ու ընկալումներով, որը ևս խոչընդոտում է աշխատուժում կանանց (լիարժեք) ընդգրկմանը։

👩🏻‍💻 Ինչպե՞ս ստեղծել ավելի շատ հնարավորություններ աշխատաշուկայում կանանց համար մեր համայնքներում։

⚖️Աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը բերում է ավելացված արժեք ամբողջ ընտանիքի և համայնքի համար։ Երբ տնային ու խնամքի աշխատանքները ավելի հավասար են բաշխվում, բացվում են 💫նոր հնարավորություններ նաև կանանց աշխատելու համար, ընտանիքն առավել դիմակայուն կարող
է լինել, համայնքն՝ ավելի ուժեղ:

Եկեք քննարկենք այս հարցերը միասին ⤵️
🔸Որո՞նք են աշխատուժում կանանց ընգրկվելու հիմնական խոչընդոտները։
🔸Ինչպե՞ս ստեղծել ավելի շատ հնարավորություններ կանանց աշխատանքի համար Ձեր համայնքում։
🔸Ինչպե՞ս կարելի է առավել հավասար բաշխել ընտանիքում խնամքի և տնային գործերի պարտականությունները։

#ԿանանցՏնտեսականԱտիվացում #ՀամայնքիԶարգացում #Վանաձոր #Լոռի

23/03/2026

«Կանանց աշխատուժի մասնակցության խթանում՝ սոցիալական նորմերի հասցեագրմամբ» հանրային իրազեկման արշավի 7️⃣-րդ հանդիպման շրջանակում 📍Վանաձորում անցկացվեց կլոր սեղան և զրույց–քննարկում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

🇦🇲Հայաստանում կանանց 51%-ը դուրս է աշխատուժից (չի աշխատում և աշխատանք չի փնտրում)՝ տղամարդկանց 29%-ի համեմատ։ Աշխատուժում կանանց ցածր մասնակցության հիմնական պատճառներից է նաև այն, որ կանայք կրում են ընտանիքում խնամքի և տնային պարտականությունների անհամեմատ մեծ բաժինը՝ պայմանավորված նաև կանանց դերի մասին սոցիալական նորմերով ու ընկալումներով, որը ևս խոչընդոտում է աշխատուժում կանանց (լիարժեք) ընդգրկմանը։
____

👩‍💻👨🏻‍💻 Քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բիզնեսի առաջընթացն ու համայնքի սոցիալական կայունությունը անմիջականորեն կապված են աշխատաշուկայում կանանց մասնակցության ընդլայնման հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք կարևոր հարցեր՝
✔️աշխատաշուկայում կանանց հավասար մասնակցության հնարավորությունների,
✔️ կնոջ մասնագիտական ներուժի արժևորման,
✔️մասնավոր հատվածի կողմից գործնական և արդյունավետ լուծումների,
✔️ավելի ներառական և կայուն աշխատավայրերի ձևավորման գործոնների և մարտահրավերների մասին։

🤗 Իսկ Ձեր կարծիքով՝
ինչպիսի՞ քայլեր կարող են ձեռնարկել բիզնեսները՝ խթանելու կանանց ակտիվ ներգրավվածությունը աշխատաշուկայում։
Կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում ⤵️

#ԱշխատուժիՆերգրավվածություն #ՀամայնքիԶարգացում #Վանաձոր #Լոռի

Address

Գրիգոր Լուսավորի 43
Vanadzor
2001

Alerts

Be the first to know and let us send you an email when Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վիննեթ Վանաձոր / Winnet Vanadzor:

Shortcuts

Share