03/08/2026
Այսօր լրանում է Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակը։
Նրա կյանքն ու գործունեությունը դարձան ազգային արժեքների պահպանման, ինքնության ամրապնդման և հայրենասիրության վառ օրինակ։
Նրա սկսած գործը շարունակում է ապրել գաղափարների, մարդկանց և նախաձեռնությունների միջոցով։
«Կարեն Վարդանյանի» անվան կրթական հիմնադրամն այսօր էլ հավատարիմ է այն արժեքներին, որոնց հիմնադիրներից և կրողներից մեկը հենց Գագիկ Գինոսյանն էր՝ շարունակելով ծառայել ազգային կրթության, մշակույթի և ինքնության պահպանման առաքելությանը։