Restart Vanadzor-NGO

Restart Vanadzor-NGO Ռեստարտ Վանաձորը երիտասարդական-քաղաքացիական հասարակական կազմակերպություն է։

Ուզո՞ւմ ես ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլ նաև դրանք տեսանելի դարձնել ու իրական փոփոխության հասնել քո համայնքում։📣 «...
02/07/2026

Ուզո՞ւմ ես ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլ նաև դրանք տեսանելի դարձնել ու իրական փոփոխության հասնել քո համայնքում։

📣 «Ռեստարտ Վանաձոր»-ի «Ժողովրդավարության մեդիա դպրոց» 3-օրյա ինտենսիվ ճամբարի հայտերն արդեն բաց են։

👥 Ո՞վ կարող է դիմել

Եթե դու՝

• 17–25 տարեկան ես
• ապրում կամ սովորում ես Լոռու մարզում
• հետաքրքրված ես մեդիայով, քո համայնքով և հասարակական փոփոխություններով
• ուզում ես զարգացնել քո քննադատական մտածողությունն ու մեդիա հմտությունները
• պատրաստ ես մասնակցել հետճամբարային աշխատանքներին

ապա այս ճամբարը հենց քեզ համար է։



🧭 Ի՞նչ ենք անելու ճամբարի ընթացքում

Մենք միասին՝

• կբացահայտենք համայնքային խնդիրները
• կկատարենք քարտեզագրում և փաստահավաք աշխատանք
• կսովորենք մարդու իրավունքների, ժողովրդավարության և տեղական ինքնակառավարման հիմունքները
• կզարգացնենք մեդիա գրագիտություն, fact-checking և թվային storytelling հմտություններ
• կստեղծենք մեր առաջին մեդիա նյութերն ու վիդեո հոլովակները՝ մեդիա-մենթորների աջակցությամբ

Ճամբարի արդյունքում մասնակիցները կաշխատեն իրական խնդիրների վրա և դրանք կվերածեն ազդեցիկ մեդիա բովանդակության, որը կհրապարակվի և կնպաստի համայնքային խնդիրների բարձրաձայնմանը։



📌 Կարևոր տեղեկություն

🗓 Հայտերի վերջնաժամկետ՝ հուլիսի 17

📅 Ճամբարի անցկացման օրեր՝ օգոստոսի 6–9 (3 ամբողջական աշխատանքային օր)

📍 Տեղ՝ Ծաղկաձոր

🚍 Մասնակիցների տեղափոխումը, կեցությունը և սնունդն ամբողջությամբ հոգալու է կազմակերպությունը։

❗ Ճամբարին ընտրված մասնակիցների համար պարտադիր է մասնակցել ճամբարի բոլոր օրերին, ինչպես նաև ծրագրի շրջանակում նախատեսված հետճամբարային աշխատանքներին և գործունեություններին։

📩 Հավելյալ տեղեկությունները կտրամադրվեն ընտրված մասնակիցներին։


Մեդիա դպրոցն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:

👉 Լրացրու հայտը https://forms.gle/n3KuqwpP5UVHQMwy5 և դարձիր փոփոխության ձայնը քո համայնքում։

24/06/2026

📌Գրանցման համար անցեք հղումով՝
https://forms.gle/1Yo6J62xjTMDkK1B6

⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 5

⚠️ Կամավոր դառնալը կարող է առաջացնել հետևյալ կողմնակի ազդեցությունները🔸Նոր ընկերների անսպասելի հայտնվել🔸Նոր հմտություննե...
20/06/2026

⚠️ Կամավոր դառնալը կարող է առաջացնել հետևյալ կողմնակի ազդեցությունները

🔸Նոր ընկերների անսպասելի հայտնվել
🔸Նոր հմտությունների ձեռքբերում
🔸Հաճախակի ժպիտներ և լավ տրամադրություն
🔸Հետաքրքիր միջոցառումների մասնակցություն
🔸Օգտակար ու կարևոր գործի մաս դառնալու զգացում

Պահանջները շատ պարզ են

✔️ Բաց միտք և նախաձեռնողականթյուն
✔️ Ազատ ժամանակ
✔️ Օգնելու ցանկություն

✅Փորձը ոչ, բայց ցանկությունը պարտադիր է

Եթե ճանաչեցիր քեզ այս տողերում, ապա մենք հենց քեզ ենք փնտրում։ 💛

📌Գրանցման համար անցեք հղումով՝
https://forms.gle/1Yo6J62xjTMDkK1B6

⏳Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 5

04/06/2026

Ամեն ինչ չէ, որ համացանցում կարդում եք, ճշմարտություն է 🤔

📢 Բլոգգինգի և մեդիամանիպուլյացիաներից խուսափելու 2-օրյա աշխատարան Մայիսի 30-ին և 31-ինՑանկանո՞ւմ ես սկսել բլոգ վարել կամ...
18/05/2026

📢 Բլոգգինգի և մեդիամանիպուլյացիաներից խուսափելու 2-օրյա աշխատարան Մայիսի 30-ին և 31-ին

Ցանկանո՞ւմ ես սկսել բլոգ վարել կամ զարգացնել արդեն ունեցածը։ Արի Ռեստարտ Վանաձոր և մասնակցիր մեր 2-օրյա դասընթացին, որի ընթացքում կսովորես բլոգինգի հիմնական հմտությունները, ինչպես նաև կսովորես զերծ մնալ մեդիա մանիպուլացիաներից։

📅Օրեր՝ մայիսի 30 և 31
⏰Տևողություն՝ 2 օր, 12:00-15:00
📍 Վայր՝ «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ (Դեմիրճյան 9/1)

Դասընթացի ընթացքում կսովորեք՝
• Ինչպես ընտրել ճիշտ թեմա և գտնել թիրախային լսարան
• Ինչպես ստեղծել գրավիչ և արժեքավոր բովանդակություն
• Սոցիալական ցանցերում բլոգի առաջխաղացում
• Ինչպես ճանաչել մեդիայում տարածված մանիպուլացիաները

🎯 Ում համար է`

Սկսնակների և նրանց համար, ովքեր ցանկանում են համակարգել իրենց գիտելիքները և զարգացնել կամ ստեղծել սեփական բլոգը

💰 Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է

Մասնակիցներին կտրվեն ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

📩 Գրանցման հղումը`

https://forms.gle/kBHpGfJU9BGq1KXh9

Հունվարի 25-ին «Ռեստարտ Վանաձոր» և «Ռեստարտ Գավառ» հասարակական կազմակերպությունները Վանաձորում կազմակերպեցին «Կամավորութ...
10/02/2026

Հունվարի 25-ին «Ռեստարտ Վանաձոր» և «Ռեստարտ Գավառ» հասարակական կազմակերպությունները Վանաձորում կազմակերպեցին «Կամավորության ռեստարտը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը 🎉

Միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի 5 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրի ավելի քան 50 մասնակիցներ Գավառից և Վանաձորից 🌍

Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք 5 ամսվա ընթացքում համատեղ իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդյունքները և անդրադարձանք ծրագրի հիմնական նպատակին ու դրա կարևորությանը։

Քննարկվեցին ծրագրի խնդիրները, արդյունքները և ձեռքբերումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կամավորության մասին օրենքի կիրառման կարևորությանը, պայմանագրային կամավորության մեխանիզմներին և դրանց գործնական կիրառման հարցերին 📑
Միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեց ծրագրի շրջանակում մշակված տեղեկատվական թերթիկը, որում ամփոփ ներկայացված են կամավորության մասին օրենքի հիմնական դրույթներն ու կարևոր շեշտադրումները։
Ամփոփիչ հատվածում ծրագրի մասնակիցներին հանձնվեցին նաև մասնակցության հավաստագրեր։

————————
«Կամավորության ռեստարտը» ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում «Ռեստարտ Վանաձոր» և «Ռեստարտ Գավառ» հասարակական կազմակերպությունները պաշտոնապես կնքեցին համագործակցության հուշագիր
Այս ծրագիրը երկու կազմակերպությունների առաջին համատեղ իրականացված նախաձեռնությունն էր, որը ստեղծեց վստահելի գործընկերություն և արդյունավետ համատեղ աշխատանքի փորձ։

Կնքված հուշագիրը ոչ միայն ամփոփում է այս համագործակցությունը, այլև հանդիսանում է նոր համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման ամուր հիմք
Այս հուշագրով կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և համատեղ ուժերով կյանքի կոչելու նոր, կարևոր ծրագրեր 🚀

____________________________
📌Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

06/02/2026

🎉 «Կամավորության ռեստարտը» ծրագիրը հաջողությամբ ավարտվեց Գավառում և Վանձորում!

✅ Ծրագրի շրջանակներում՝

Կազմակերպվել են 3 հանդիպումներ Գավառում և Վանձորում՝ ընդգրկելով 50+ երիտասարդների,

Հանդիպում է անցկացվել տեղական 10 ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով կամավորական գործունեության կարգավորման մեխանիզմները,

Միջոցառումների ընթացքում իրականացվել է փորձի փոխանակում 2 կազմակերպությունների միջև, ինչն օգնել է տարածել լավագույն փորձը,

Ամփոփիչ միջոցառման ժամանակ շահառուներին ներկայացվել են ծրագրի ընթացքում արդյունքները և հաջողված փորձը։

📌 Մասնակիցները ծանոթացան կամավորական աշխատանքին հասկացան դրա դերը համայնքային զարգացման և ՔՀԿ-ների գործունեության մեջ, քննարկեցին կամավորական պայմանագրի կնքման գործընթացը և իրավական կարգավորումները, ինչպես նաև կիսվեցին իրենց փորձով ու դիտարկումներով։

🤗 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, գործընկերներին և կազմակերպություններին ակտիվ մասնակցության և համագործակցության համար։ Ձեր ներգրավվածությունը նպաստեց, որ «Կամավորության ռեստարտը» ծրագիրը լինի արդյունավետ, կառուցողական և ազդեցիկ։


Նախաձեռնությունը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակում։ Ենթադրամաշնորհները համաֆինանսավորվում են Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից։

30/01/2026

✨«Կամավորության ռեստարտը»՝ ներսից։
Մասնակիցները պատմում են՝ ինչ տվեց իրենց ծրագիրը։

________
Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

26/01/2026

✨Բարձրացրեք իրազեկվածությունը, պաշտպանեք իրավունքներն ու տարածեք կամավորության արժեքը։

📣Կոչ ենք անում կազմակերպություններին ու կամավորներին՝ իրականացնել գործունեությունը գիտակցված և պայմանագրերով։
____________________________
Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

22/01/2026

📍Առաջին հատվածում ներկայացված է, թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե կամավորական գործունեությունն իրականացվի առանց իրավական կարգավորվածության։

📍Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է կամավորություն սկսելուց առաջ ծանոթանալ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքին, կնքել համապատասխան պայմանագիր և պատրաստ լինել պաշտպանել իրավունքները։
____________________________
Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

Address

Karen Demirchyan 9/1
Vanadzor

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Restart Vanadzor-NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Restart Vanadzor-NGO:

Shortcuts

Share