Արմաթ I Վանաձորի N23 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • Արմաթ I Վանաձորի N23 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց

Արմաթ I Վանաձորի N23 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արմաթ I Վանաձորի N23 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց, Community Center, Լոռու մարզ, Վանաձոր ք․, Ա․Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք. 4/1 դպրոց, Vanadzor.

ԱՏՁՄ-ի կողմից իրականացվող Արմաթ ծրագրով 10-18 տարեկան երեխաներն ԱՆՎՃԱՐ սովորում են՝
Ծրագրավորման հիմունքներ
Ռոբոտաշինություն
Եռաչափ մոդելավորում և տպագրություն
Աշխատանքներ CNC հաստոցով


Խմբավար՝ Թագուհի Մամյան

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տեխնոլոգիական դպրոց 2025-2026»-ի շրջանակում առաջին անգամ կունենանք «Նախագծերի իրականացման փաթ...
20/10/2025

Սիրով տեղեկացնում ենք, որ «Տեխնոլոգիական դպրոց 2025-2026»-ի շրջանակում առաջին անգամ կունենանք «Նախագծերի իրականացման փաթեթ»՝ նախատեսված 14 տարեկանից բարձր անձանց համար։
🔗 Այս փաթեթին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր ունեն բազային գիտելիքներ C # ASP.NET -ում,
կարողանում են աշխատել տվյալների հետ (MS SQL),
տիրապետում են վեբ ծրագրավորման հմտություններին(HTML/ CSS):
Շտապե՛ք գրանցվել։ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ - https://forms.gle/WKwNTeMKeX1ZEdYUA
📲 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 749700 / 091500486 հեռախոսահամարներով կամ այցելել ՎՏԿ (Շինարարների 12)։

💛Մեկնարկում ենք երկար սպասված «Տեխնոլոգիական դպրոց»-ը:

🔗 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հայտարարում է «Տեխնոլոգիական դպրոց 2025-2026թ»-ի ընդունելություն։

Դասընթացների տևողությունը 5 ամիս է՝ 4 փուլ, որի ընթացքում աշակերտները ձեռք կբերեն ծրագրավորման հմտություններ, կծանոթանան ինժեներական 3D մոդելավորմանը, խաղային տեխնոլոգիաներին, 2D ավանդական անիմացիային և թվային նկարչությանը, կհաճախեն տեխնիկական անգլերենի, գրաֆիկական դիզայնի, մաթեմատիկայի և թիմային աշխատանքի դասերի։

📌 Առաջին փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
- Kodu (20 դաս)
- Մաթեմատիկա - տրամաբանություն (20 դաս)
- Scratch 3 (20 դաս)
- Adobe Illustrator (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Այլընտրանքային փաթեթ (առաջին մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են առաջին փաթեթին և ունեն ավարտական վկայական:
- JavaScript (սկսնակների համար) (20 դաս)
- Վեբ ծրագրավորում (HTML/ CSS) (սկսնակների համար) (20 դաս)
- ClickTeam Fusion 2.5 (սկսնակների համար) (20 դաս)
- ClickTeam Fusion 2.5 (նախագծերի համար) (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Այլընտրանքային փաթեթ (երկրորդ մակարդակ, 10-12 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են այլընտրանքային փաթեթ առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական:
- Python (սկսնակների համար) (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- ClickTeam Fusion 2.5 (խորացված) (20 դաս)
- Վեբ ծրագրավորում (HTML/ CSS) (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Երկրորդ փաթեթ (առաջին մակարդակ, 13-15 տարեկան դպրոցականներ)
- Ալգորիթմներ +Python (սկսնակների համար) (20 դաս)
- Web ծրագրավորում (HTML/ CSS, JavaScript) (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- Ինժեներական 3D մոդելավորում (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Երկրորդ փաթեթ (երկրորդ մակարդակ, 13-15 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական:
- Դիսկրետ մաթեմատիկա (20 դաս)
- C++ ծրագրավորման լեզվի գործնական դասեր (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- MS SQL (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Երկրորդ փաթեթ (երրորդ մակարդակ, 13-15 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ երկրորդ մակարդակին և ունեն ավարտական վկայական:
- ASP.NET (20 դաս)
- C # ծրագրավորման լեզվի գործնական աշխատանքներ (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- HTML/CSS (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Երրորդ փաթեթ (16-18 տարեկան դպրոցականներ)
- C # (20 դաս)
- Վեբ ծրագրավորում (HTM, CSS, JavaScript) (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Ինժեներական փաթեթ (13-18 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են երկրորդ փաթեթ առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական:
- Ինժեներական նախագծում (խորացված) (20 դաս)
- Ինժեներական նախագծման գործնական աշխատաքներ (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Գրաֆիկական դիզայնի փաթեթ (առաջին մակարդակ, 13-18 տարեկան դպրոցականներ)
- Adobe Illustrator (20 դաս)
- Adobe Photoshop (20 դաս)
- Տեխնիկական անգլերեն (20 դաս)
- Թիմային աշխատանք (20 դաս)
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Գրաֆիկական դիզայն, 2-րդ մակարդակ (14-18 տարեկան դպրոցականներ)
Կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մասնակցել են գրաֆիկական դիզայն փաթեթի առաջին մակարդակին և ունեն ավարտական վկայական:
-UX/UI (տեսական) (20 դաս)
-UX/UI (գործնական) (20 դաս)
-Տեխնիկական անգլերեն
–Թիմային աշխատանք
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 2D ավանդական անիմացիա և թվային նկարչություն (13-18 տարեկան դպրոցականներ)
-2 D ավանդական անիմացիա
-Digital Drawing (թվային նկարչություն)
-Տեխնիկական անգլերեն
-Թիմային աշխատանք
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 25.000 ՀՀ դրամ

📌 Խաղային Տեխնոլոգիաներ (14-18 տարեկան դպրոցականներ)
-Unreal Engine
-Blueprint
-Animation
-Տեխնիկական անգլերեն
Մասնակցության արժեքը (մեկ փուլը)՝ 30.000 ՀՀ դրամ

🖇️ Տեխնոլոգիական դպրոցին կարող են դիմել 10-18 տարեկան դպրոցականները:
Շտապե՛ք գրանցվել, տեղերը սահմանափակ են: Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ - https://forms.gle/pkhaTob9frBBv3RSA

📲 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091500486 հեռախոսահամարով կամ այցելել ՎՏԿ (Շինարարների 12)

Սիրելի արմաթցիներ (և ոչ միայն արմաթցիներ)ցանկանում ենք տեղեկացնել, որ «Իրական դպրոց»-ում մեկնարկել է 2025-26 ուսումնական...
18/07/2025

Սիրելի արմաթցիներ (և ոչ միայն արմաթցիներ)

ցանկանում ենք տեղեկացնել, որ «Իրական դպրոց»-ում մեկնարկել է 2025-26 ուսումնական տարուայ ընդունելութիւնը՝ «Համակարգերի տեսութիւն» մասնագիտութեամբ՝ առկայ եւ հեռավար ուսուցման ձեւերով։

Եթե աւարտել էք 9-րդ դասարանը եւ սիրում էք ստեղծել, հարցեր տալ ու գտնել դրանց պատասխանները, ապա Իրական դպրոցում սովորելը կը լինի արդիւնաւէտ ձեզ համար։

Իրական դպրոցում ուսանողները սովորում են աշխատելով իրական նախագծերի վրայ, որի շնորհիւ ոչ միայն զարգացնում են գիտելիքները, այղ եւ ինքնուրոյնութիւնը, համագործակցութեան հմտութիւնները և նախաձեռնողականութիւնը։

Ընդունելութեանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցուել եւ մասնակցել բաց դասի, որի ընթացքում Իրական դպրոցի տնաւրէնը կը ներկայացնի կրթութեան կազմակերպման մանրամասները, պայմանները եւ կը պատասխանի ձեր հարցերին։ Բաց դասից յետոյ անհրաժեշտ կը լինի հաստատել մասնակցութիւնը ընդունելութեան հետագայ փուլերին, որից յետոյ էլ կը ստանաք առաջադրանքներ։

Գրանցման յղումը՝ https://greenhosting.am:7777/?quiz=732891273

Հարցերի դէպքւոմ կարող էք կապ հաստատել մեզ հետ 033 511911 հեռախաւսահամարով կամ գրելով մեր ՖԲ էջին՝ https://www.facebook.com/RealSchoolYerevan/։

Յարգանքով՝

Իրական դպրոց

__
Աննա Մարտիրոսյան
Ուսումնական մասի պատասխանատու

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ
ք․ Երեւան, Ծարաւ Աղբիւրի 134/1, 0052
Հեռ․՝ 060 510911, 033 511911
իրականդպրոց․հայ

05/07/2025

31/05/2025

Տիգրանի և Դավիթի առաջին աշխատանքը Կրիայ ծրագրավորման միջավայրում

31/05/2025

Ալեքսն ու Դավիթը մուլտհերոսին ծրագրավորել են Կրիայ միջավայրում

24/05/2025

Մարգարիտայի աշխատանքներից

24/05/2025

Մարիայի և Ամալյայի առաջին աշխատանքը Կրիայ ծրագրավորման աշխարհում

24/05/2025

Արձակուրդները սկսվեցին, բայց մեր Արմաթում պարապմունքները շարունակվում են...
Մարիի և Նարինեի գեղեցիկ աշխատանքը

Address

Լոռու մարզ, Վանաձոր ք․, Ա․Իսահակյան փողոց, 1-ին նրբանցք. 4/1 դպրոց
Vanadzor

Opening Hours

Wednesday 10:15 - 00:30
Thursday 10:15 - 00:30
Saturday 10:30 - 15:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Արմաթ I Վանաձորի N23 դպրոցի ճարտարագիտական աշխատանոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share