«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Vagharshapat
  • «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն

«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն "Ejmiatsin Youth House" page presents you snapshots of the centre's daily activities, initiatives and events.

«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի ﬔթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող երիտասարդական կենտրոն է, որը ներդրվել է 2022թ․-ին Վաղարշապատ համայնքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Վաղարշապատի համայնքապետարանի և Յունիսեֆի աջակցությամբ:

«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի նպատակն է՝ բարձրացնել Վաղարշապատ համայնքում 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման ﬕջոցով:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական կրթություն,
Կյանքի հիմնարար հմտություններ,
Մասնագիտական կողﬓորոշում,
Առողջ ապրելակերպ,
Առաջնորդություն և նախաձեռնողականություն,
Բովանդակալից ժամանց։

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթական ակումբներ, աշխատարաններ և դասընթացներ,
Տեղեկատվություն և խորհրդատվություն,
Ուսուﬓաճանաչողական այցեր,
Էքսկուրսիաներ, արշավներ և ճամբարներ
Ժամանցային և հանրային ﬕջոցառուﬓեր,
Անհատական կամ խմբային երիտասարդական աշխատանք,
Շարժական երիտասարդական աշխատանք։

*Կենտրոնի կողﬕց մատուցվող ծառայություններն անվճար են:

*Կենտրոնը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

"Ejmiatsin Youth House" open youth centre functioning with the methodology and principles of open youth work, was established in 2022 in Vagharshapat community by the "Youth Initiative Centre" NGO (YIC) with the support of UNICEF and Vagharshapat municipality. The goal of "Ejmiatsin Youth House" open youth centre is to increase the civic activism and well-being of young people aged 13-18 in Vagharshapat community through the implementation of professional youth work and the provision of accessible youth services. DIRECTIONS OF THE ACTIVITIES OF THE CENTRE:
• Civic education,
• Basic life skills,
• Professional orientation,
• Healthy lifestyle,
• Leadership and initiative,
• Meaningful entertainment. SERVICES PROVIDED AT THE CENTRE:
• Educational clubs, workshops and trainings,
• Information exchange and consultation,
• Educational visits,
• Excursions, hikings and camps,
• Fun and informal activities,
• Entertainment and public events,
• Individual or group youth work,
• Mobile youth work.

*The services provided by the centre are free of charge.

*The centre is adapted for people with disabilities.

🧵Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկեցինք Տիկնիկագործության ակումբը։✨Հանդիպման ընթացքում մասնակիցն...
19/09/2026

🧵Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկեցինք Տիկնիկագործության ակումբը։

✨Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան տիկնիկագործության արվեստին և փորձեցին բացահայտել հայկական ժողովրդական արվեստի հետաքրքիր ավանդույթները։

Սա ընդամենը սկիզբն է․ առաջիկա հանդիպումներին մասնակիցներին սպասվում են նոր տեխնիկաներ, ստեղծագործական փորձառություններ և, իհարկե, յուրահատուկ տիկնիկների ստեղծում։ 💛

📍 Ակումբն իրականացվում է «Էջմիածնի երիտասարդների տան» և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

📣 Սիրելի՛ երիտասարդներ, 🧵Ուրախ ենք կիսվելու նոր համագործակցության և նոր հնարավորության մասին:«Էջմիածնի երիտասարդների տու...
15/09/2026

📣 Սիրելի՛ երիտասարդներ,

🧵Ուրախ ենք կիսվելու նոր համագործակցության և նոր հնարավորության մասին:

«Էջմիածնի երիտասարդների տունը»՝ համագործակցելով Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum հետ, մեկնարկում է Տիկնիկագործության ակումբը։

🪡Եթե սիրում եք ձեռակերտ աշխատանքը, ինչպես նաև ստեղծագործել և բացահայտել հայկական ժողովրդական արվեստի հետաքրքիր ավանդույթները, ապա այս ակումբը հենց ձեզ համար է։

📌 Դասընթացավար՝ Թագուհի Ասատրյան
📆 Մեկնարկ՝ սեպտեմբերի 19-ից
🗓️ Օր՝ շաբաթ
⏱️ Ժամը՝ 11:00–12:30
📍Վայր՝ «Էջմիածնի երիտասարդների տուն»
⌛️Տևողությունը՝ 2 ամիս
👥Տարիքային շեմ՝ 13 տարեկանից բարձր

💛 Դասընթացի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալու տիկնիկագործության արվեստին, սովորելու նոր տեխնիկաներ և սեփական ձեռքերով ստեղծելու յուրահատուկ տիկնիկներ։

⚠️Տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապեք գրանցվել։
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/QdH1zYSjdfi1krQ78
➡️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 94069197, +374 94306615:

📌 Ակումբն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Սիրելի՛ երիտասարդներ📢📢📢📌Ծանոթացե՛ք այս շաբաթվա օրակարգին։Սիրով սպասում ենք բոլորիդ։🤩
15/09/2026

Սիրելի՛ երիտասարդներ📢📢📢
📌Ծանոթացե՛ք այս շաբաթվա օրակարգին։
Սիրով սպասում ենք բոլորիդ։🤩

✨ Ծանոթացե՛ք մեր երիտասարդներից Սյուզաննայի հաջողության պատմությանը։Նոր հմտություններ, նոր փորձ ու ավելի մեծ վստահությու...
11/09/2026

✨ Ծանոթացե՛ք մեր երիտասարդներից Սյուզաննայի հաջողության պատմությանը։

Նոր հմտություններ, նոր փորձ ու ավելի մեծ վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ 💜

📢 Սիրելի՛ երիտասարդներ,Ծանոթացե՛ք «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի այս շաբաթվա օրակարգին։ 💚📍 Կեն...
04/09/2026

📢 Սիրելի՛ երիտասարդներ,

Ծանոթացե՛ք «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի այս շաբաթվա օրակարգին։ 💚

📍 Կենտրոնը ժամանակավորապես տեղափոխվել է Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ՝ 1-ին հարկ։

🗓️ Երեքշաբթի–շաբաթ
🕑 14:00–18:00

✨Վերադարձել ենք նոր էներգիայով, հետաքրքիր գաղափարներով ու նախաձեռնություններով և սիրով սպասելու ենք բոլորիդ:

📣 Սիրելի՛ երիտասարդներ,✨ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան հետ համագործակցությամբ Էջմի...
03/09/2026

📣 Սիրելի՛ երիտասարդներ,

✨ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան հետ համագործակցությամբ Էջմիածնի երիտասարդների տունը մեկնարկում է «Կյանքի հիմնարար հմտությունների» դասընթացների շարքը, որը հնարավորություն է ավելի լավ ճանաչելու ինքդ քեզ, զարգացնելու կարևոր հմտություններ և ձեռք բերելու առօրյայում ու կյանքում կիրառելի գործիքներ։ 🚀

📚 Դասընթացների ընթացքում միասին կանդրադառնանք՝
▫️ ինքնաճանաչմանն ու ինքնագնահատականին,
▫️ սթրեսի և հույզերի կառավարմանը,
▫️ արդյունավետ հաղորդակցությանն ու ակտիվ լսելուն,
▫️ միջանձնային հարաբերություններին,
▫️ կոնֆլիկտների կարգավորմանն ու խաղաղ լուծումներին,
▫️ նպատակների սահմանմանն ու որոշումների կայացմանը,
▫️ քննադատական և ստեղծագործ մտածողությանը,
▫️ աշխատունակությանն ու աշխատանքային հմտություններին,
▫️ դիմակայունությանը և կյանքի այլ կարևոր հմտություններին։

💡 Իսկ ամենակարևորը՝ գիտելիքը չենք թողնելու միայն տեսության մակարդակում։ Դասընթացների ավարտին մասնակիցները կիրականացնեն սեփական նախաձեռնությունները՝ կիրառելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում։

🎓 Ակտիվ, ներգրավված և բովանդակալից մասնակցություն ցուցաբերած երիտասարդները կստանան հավաստագրեր։

⏰ Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11, ժամը 20:00։

👉🏻 Գրանցման հղումը՝
https://forms.gle/fU4RRN59HwVwffkv8

Եթե ուզում ես զարգանալ, ավելի վստահ գործել տարբեր իրավիճակներում և ձեռք բերել հմտություններ, որոնք քեզ պետք են ոչ միայն այսօր, այլև ապագայում՝ սպասում ենք քեզ Էջմիածնի երիտասարդների տանը։ 💙

📢  Սիրելի՛ երիտասարդներ, կարևոր տեղեկություն ձեզ համար 💚📍«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը ժամանա...
03/09/2026

📢  Սիրելի՛ երիտասարդներ, կարևոր տեղեկություն ձեզ համար 💚

📍«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը ժամանակավորապես տեղափոխվում է Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ՝ 1֊ին հարկ։ 🏢✨

Բայց մի՛ անհանգստացեք․ մեր հանդիպումները, նոր գաղափարները, հետաքրքիր նախաձեռնություններն ու ակտիվ երիտասարդական կյանքը շարունակվում են։ 🙌

📅 Երեքշաբթի–շաբաթ
🕑 14:00–18:00

Հետևե՛ք մեր էջին՝ առաջիկա հանդիպումների և նախաձեռնությունների մասին տեղեկանալու համար։

🎯 Հանդիպում ենք նոր հասցեում՝ նույն էներգիայով։ 💚🔥

Address

Լեոնիդ Ազգալդյան փ. 7
Vagharshapat

Opening Hours

Tuesday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Wednesday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Thursday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Friday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Saturday 10:00 - 13:00
14:00 - 18:30

Telephone

+37494069197

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն:

Shortcuts

Share