16/09/2026
🗣️ Ծնողների անհատական հոգեբանական խորհրդատվություն
▫️Խորհրդատվության նպատակն է աջակցել ծնողներին երեխայի հետ առողջ և ներդաշնակ հարաբերությունների ձևավորման, վարքային և զարգացման դժվարությունների հաղթահարման գործընթացում։
▫️Հոգեբանը ծնողներին տրամադրում է գործնական գործիքներ՝ արդյունավետ հաղորդակցման, սահմանների ճիշտ ձևավորման և երեխայի վարքին արդյունավետ արձագանքելու համար։ Խորհրդատվության կարևոր ուղղություններից է նաև ծնողի ներքին և արտաքին ռեսուրսների բացահայտումն ու վերականգնումը՝ հուզական գերլարվածության և այրման կանխարգելման նպատակով։
ծրագիրը իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի համաֆինանսավորմամբ։🇦🇲
ArmeniaFund
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ