03/08/2026
🔥 Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Վաղարշապատի համայնքապետարանը կազմակերպում է երկօրյա երիտասարդական միջոցառումների շարք՝ նվիրված երիտասարդության ներուժի, ակտիվ մասնակցության և նախաձեռնողականության խթանմանը։
📅 Օգոստոսի 13-14-ը Վաղարշապատ համայնքի տարբեր բնակավայրերում և քաղաքում կանցկացվեն մշակութային, կրթական, ինտելեկտուալ և սպորտային միջոցառումներ, ստեղծագործական վարպետաց դասեր, հետաքրքիր հանդիպումներ, քվեսթ, տեղեկատվական հեծանվարշավ և բացօթյա համերգ։
🤝 Միջոցառումներն իրականացվում են Վաղարշապատի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Վաղարշապատի համայնքապետարանի «Համալիր մարզադպրոցի», Խոյի երիտասարդական տարածքի, Հովհաննես Հովհաննիսյան տուն-թանգարանի, «Պատանի առաջնորդների դպրոց» Էջմիածնի, «LEVEL» կրթական կենտրոնի և Վաղարշապատի երիտասարդական միության աջակցությամբ։
📅 ՕԳՈՍՏՈՍԻ 13
🕚 11:00–13:00 | ԴՈՂՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
📍 Վայր՝ Դողս բնակավայրի վարչական շենքի հարակից այգի
Ծրագրում՝
•Համերգային ծրագիր՝ պարային խմբերի մասնակցությամբ
•Կավագործության վարպետաց դաս՝ Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի մասնակցությամբ
•Նկարչության վարպետաց դաս
•Սպորտային մրցույթներ՝ բազկամարտ և պարանի ձգում
🕑 14:00–15:30 | ԾԱՂԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐ
📍 Վայր՝ Ծաղկունք բնակավայրի վարչական շենքի հարակից այգի
Ծրագրում՝
•Համերգային ծրագիր՝ պարային խմբերի և դհոլահարների համույթի մասնակցությամբ
•Նկարչության վարպետաց դաս
•Շախմատի ընկերական խաղեր
🕡 18:30–21:30 | ՀԱՅԹԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ
📍 Վայր՝ Հայթաղ բնակավայրի վարչական շենքի հարակից այգի
Ծրագրում՝
•18:30–19:30 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ
•20:00–21:30 Բացօթյա ֆիլմի դիտում
📝 Մասնակցության համար անցիր հղումով՝
https://forms.gle/GGtAkNm8CbyifaqE8
________________________________________
📅 ՕԳՈՍՏՈՍԻ 14
🕥 10:30–12:30 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
📍 Վայր՝ Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճ
Ծրագրում՝
•11:00–11:20 Միջոցառման պաշտոնական մեկնարկ
•11:20–11:40 «L.I.L.» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերա
•11:40–11:50 «100 ԳԱՂԱՓԱՐ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ» մրցույթի հաղթող գաղափարի պարգևատրման արարողություն
•11:50–12:20 Երիտասարդական մրցանակաբաշխություն
•12:20–12:30 «Երիտասարդական ռիթմեր․ միասին մեկ ալիքի վրա»
🕐 13:00–14:30 | ԿԵՆԴԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
«Տարբեր միջավայրեր, միասնական ձգտումներ»
📍 Վայր՝ Հովհաննես Հովհաննիսյան տուն-թանգարան
Կենդանի գրքեր՝
• Աննա Վարդապետյան, ՀՀ գլխավոր դատախազ (ենթակա է հաստատման)
• Արգիշտի Մեխակյան, Վաղարշապատ համայնքի ղեկավար
• Արթուր Նաջարյան, երիտասարդության ոլորտի փորձագետ
• Նարինե Գրիգորյան, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
📝 Մասնակցության համար անցիր հղումով՝
https://forms.gle/PrSMHnojuX3ffMuW6
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 10
________________________________________
🕕 18:00–19:00 | ՔՎԵՍԹ
«Աշխարհը երիտասարդների ձեռքերում»
📍 Վայր՝ Տերյանի այգի
📝 Մասնակցության համար անցիր հղումով՝
https://forms.gle/ve492Yr93aYYywut8
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 8, մինչև 13:00
________________________________________
🚴 19:00–20:00 | ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ
«Երիտասարդության ռիթմով՝ մեկ ուղղությամբ»
📍 Մեկնարկ՝ Տերյանի այգի
🏁 Ավարտ՝ Վաղարշապատի համայնքապետարանի հարակից այգի
📝 Մասնակցության համար անցիր հղումով՝
https://forms.gle/E9XXEfoUHFksJmtQ6
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 9
________________________________________
🎤 20:30–21:30 | ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ
«Լավ Էլի» բենդի մասնակցությամբ
📍 Վայր՝ Վաղարշապատի համայնքապետարանի հարակից այգի