23/12/2024
Դեկտեմբերի 20-ին Գագարին նախագծի երաժշտական ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հերթական համերգը դարձավ մեծ և կարևոր իրադարձություն մեզ համար, քանի որ այս անգամ մենք հյուրընկալել էինք Ուլիխանյան քույրիկներին՝ Լյանային ու Վիկտորյային: Այս տաղանդավոր երաժիշտները, որոնք ներկայումս սովորում են Շվեյցարիայում, արդեն հասցրել են հանդես գալ մի շարք հեղինակավոր բեմերում և բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են:
Դաշնակահար Արաքս Աշճյանի հետ կատարումներով և հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփման միջոցով նրանք աննախադեպ տոն ստեղծեցին բոլոր ներկաների համար: Այսպիսի ելույթները ոգեշնչում են և մեծ նշանակություն ունեն Երաժշտական ծրագրում սովորող երեխաների համար:
Շնորհակալություն ենք հայտնում Ուլիխանյանների երաժշտական ընտանիքին և Արաքս Աշճյանին՝ իրենց կատարումները մեզ հետ կիսելու և մեր օրը անմոռանալի դարձնելու համար: