«ԾԱԿՔԱՐ» համայնքային զարգացման հիմնադրամըհիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գյուղատնտեսական, բնապահպանական, էներգետիկայի, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նպատակներ:
1. աջակցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին.
2. նպաստել Ծակքար համայնքի բնակչության կյանքի որակի և եկամտի մակարդակը բարձրացնելուն.
3. կազմակերպել շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը աջակցելու Ծակքար համայնքի սոցիալ-տնտեսական և կենցաղային խնդիրների լուծմանը.
4. նյութական օժանդակություն ցուցաբերել սոցիալապես անապահովներին, կարիքավոր միայնակ թոշակառուներին, ծնողազուրկ երեխաներին, զոհված ազատամարտիկների երեխաներին և ընտանիքներին, հաշմանդամներին.
5. հովանավորել տաղանդավոր երեխաներին.
6. օժանդակել համայնքի մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը ու անցկացմանը.
7. նպաստել համայնքում գյուղատնտեսական, շինարարական, կուլտուր-կենցաղային ոլորտների զարգացմանը.
8. աջակցել համայնքի բարեկարգման, ասֆալտապատման և այլ շինարարական աշխատանքներին.
9. աջակցել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը.
10. իրականացնել «Կանաչ էկոնոմիկայի» գաղափարախոսության և սկզբունքների վրա հիմնված կլիմայի փոփոխության մեղմանը և հարմարվելուն ուղղված գյուղի զարգացման ծրագրեր հետևյալ ոլորտներում' բնապահպանություն, գյուղատնտեսություն, հողօգտագործում և անտառային տնտեսություն, ջրօգտագործում, թափոնների կառավարում, էներգետիկա, արդյունաբերություն, քաղաքաշինություն, տրանսպորտ, զբոսաշրջություն, առողջապահություն, արտակարգ իրաիճակևերի կառավարում
Հիմնադրամի գործունեության իրականացման հիմնական խնդիրներն են՝
1. ֆինանսական, նյութական և այլ միջոցների ներգրավումը և կուտակումը Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար.
2. համագործակցությունը պետական և համայնքային կառավարման մարմինների, պետական, համայնքային, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, հասարակության և գործարար հանրույթի, օտարերկրյա քաղաքացիների հետ, նրանց հնարավորությունների համախմբումը Հիմնադրամի կանոնադրական նպատակի իրականացման համար,
3. նպաստել Ծակքար համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը,
4. մշակել գիտական, ուսումնական, ներղրումային և արտադրական ծրագրեր,
5. աջակցել Ծակքար համայնքում բնակվող սոցիալապես անապահով խավերին, միայնակ թոշակառուներին, ծնողազուրկ երեխաներին, զոհված ազատամարտիկների երեխաներին և ընտանիքներին, հաշմանդամներին օժանդակել նրանց կենսապայմանների բարելավմանը,
6. նպաստել Ծակքար համայնքում երեխաների ուսումնառության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն, այդ թվում մասնագիտությունների խորաթափանց ուսումնասիրությանը, հմտությունների ձեռք բերմանն, արտագեղագիտական դաստիարակությանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը ե նրանց օժանդակմանը, ստեղծագործական նախաձեռնությունների կենսագործմանը:
7. խրախուսել առաջավոր գործարարներին, կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, միջոցառումներ,
8. նպաստել Ծակքար համայնքի բնակչության ազատ ժամանցի նպատակային կազմակերպմանը համապատասխան միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով,
9. ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել հետազոտական, բուժական, վերականգնողական բժշկական անվճար ծառայությունների կենտրոններ Ծակքար համայնքի բնակչության սպասարկման կամ հսկողության նպատակով: