SSEDE LAB NGO

SSEDE LAB NGO Sustainable Social-economic Development and Education LAB.

21/09/2026
🎲 Մեր կլիմայական խաղը գնալով ավելի իրական է դառնում։Սեղանի խաղի ստեղծման շուրջ արդեն ունեցել ենք մեր երկրորդ հանդիպումը,...
12/09/2026

🎲 Մեր կլիմայական խաղը գնալով ավելի իրական է դառնում։

Սեղանի խաղի ստեղծման շուրջ արդեն ունեցել ենք մեր երկրորդ հանդիպումը, և կարող ենք ասել՝ աշխատանքներն իսկապես բուռն ընթացքի մեջ են։ Եթե առաջին հանդիպմանը հիմնականում գաղափարներ էինք հավաքում ու պատկերացնում՝ ինչպիսին կարող է լինել մեր խաղը, ապա այս փուլում արդեն սկսում ենք այդ գաղափարներին կոնկրոտ ձև ու կառուցվածք տալ։

Արդեն ունենք մոտավոր պատկերացում՝

🎲 ինչպիսի խաղային մեխանիկա ենք ուզում ունենալ,

🌱 ինչ թեմաներ ու գիտելիքներ ենք ներառելու,

🧩 ինչպիսի հարցեր կարող են հանդիպել խաղացողներին,

🤝 և ամենակարևորը՝ ինչպես ստեղծել խաղ, որը միաժամանակ կլինի զվարճալի, հետաքրքիր և ուսուցողական։

Մեր թիմը շարունակում է ակտիվ աշխատել, քննարկել, փորձարկել ու նոր գաղափարներ առաջ բերել։ Քայլ առ քայլ մոտենում ենք այն պահին, երբ մեր գաղափարը կդառնա իրական սեղանի խաղ, որը կկարողանանք տպագրել ու տարածել համայնքում։ 🌍

Սա դեռ սկիզբն է, ու առջևում մեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր փուլեր։

Շուտով կկիսվենք նոր մանրամասներով։ 👀💚
«Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագիրն իրականացվում է «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ » ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

🌍 «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ»Օգոստոսի վերջին շաբաթը մեզ համար նշանավորվեց նոր ու հետաքրքիր ...
09/09/2026

🌍 «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ»

Օգոստոսի վերջին շաբաթը մեզ համար նշանավորվեց նոր ու հետաքրքիր ծրագրի մեկնարկով։ Մենք սկսել ենք սեղանի խաղ ստեղծելու աշխատանքները ՝ «Խաղ՝ հանուն կլիմայի», որը համատեղելու է զվարճանքն ու գիտելիքը՝ խաղացողներին հնարավորություն տալով խաղալու, սովորելու և ավելի լավ ճանաչելու կլիմայի փոփոխությանն ու շրջակա միջավայրին վերաբերող կարևոր թեմաները։

🤝 Ծրագրի շրջանակում արդեն ձևավորել ենք թիմ, որը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում միասին աշխատելու է խաղի գաղափարի, բովանդակության և ձևաչափի վրա։
Մեր նպատակն է ստեղծել հետաքրքիր ու օգտակար խաղ, որը կկարողանանք տպագրել և տարածել Թալին խոշորացված համայքնում։
🌱Սա դեռ միայն սկիզբն է։ Առաջիկայում կկիսվենք նորություններով, ընթացքով և, իհարկե, խաղի ստեղծման ամենահետաքրքիր պահերով։

Խաղանք, սովորենք ու գործենք հանուն մեր մոլորակի։ 🌍💚
«Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագիրն իրականացվում է «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ » ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի Armenian Progressive Youth և UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

🌱 Impact հանդիպումների ընթացքի մասին Ոսկեթասում Մեր Impact հանդիպումները շարունակվում են ոչ միայն Թալինում, այլև Ոսկեթաս...
08/09/2026

🌱 Impact հանդիպումների ընթացքի մասին Ոսկեթասում

Մեր Impact հանդիպումները շարունակվում են ոչ միայն Թալինում, այլև Ոսկեթաս բնակավայրում, որտեղ մասնակիցները պարբերաբար հանդիպում են, սովորում, քննարկում ու միասին նոր գաղափարներ առաջ բերում։

💡 Հանդիպումների ընթացքում մասնակիցները զարգացնում են իրենց առաջնորդական հմտությունները, սովորում են մշակել և գրել համայնքային ծրագրեր, բացահայտում համայնքում առկա խնդիրները և փորձում դրանց համար առաջարկել իրատեսական ու հետաքրքիր լուծումներ։

Այստեղ յուրաքանչյուր հանդիպում նոր բան սովորելու հնարավորություն է, բայց նաև՝ սեփական գաղափարը բարձրաձայնելու, թիմով աշխատելու և համայնքի զարգացման գործում սեփական դերը պատկերացնելու հարթակ։

🤝 Հատկապես կարևոր է, որ Ոսկեթասի Impact ակումբը առաջնորդում է մեր կազմակերպության ակտիվ կամավոր Լատիֆա Մկրտչյանը, ով ինքնը ևս Ոսկեթաս բնակավայրից է։ Այսպիսով, ակումբը ոչ միայն համայնքում է գործում, այլև ձևավորվում ու զարգանում է հենց համայնքի ներսից։

Մենք հավատում ենք, որ փոփոխությունները սկսվում են մարդկանցից, ովքեր պատրաստ են սովորել, մտածել, առաջարկել ու գործել։ 💚

Impact-ը շարունակվում է՝ նոր գաղափարներով, նոր նախաձեռնություններով ու համայնքը փոխելու ցանկությամբ։

🌿Թալին համայնքում կազմակերպում ենք տոնավաճառ, որտեղ արցախցի և տեղացի բնակիչները հնարավորություն կունենան ներկայացնելու ի...
04/09/2026

🌿Թալին համայնքում կազմակերպում ենք տոնավաճառ, որտեղ արցախցի և տեղացի բնակիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ստեղծածը։
Սիրով հրավիրում ենք Թալին համայնքում բնակվող արցախցի և տեղացի բնակիչներին, ովքեր ունեն փոքր արտադրություն, ձեռագործ աշխատանքներ, համեղ ուտեստներ կամ իրենց ձեռքերով ստեղծած այլ ապրանքներ, մասնակցելու մեր տոնավաճառին։
Սա ձեր աշխատանքը ներկայացնելու, այն վաճառելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և ձեր փոքրիկ գործը համայնքում ավելի ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է։ 🤍
📍 Վայր՝ ք․ Թալին, Մանկական զբոսայգի
📅 Ամսաթիվ՝ 21.09.2026
🕐 Ժամը՝ 12:00-18:00
📩 Մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել մեզ անձնական նամակով։
Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու ջերմ, գունեղ ու համախմբող տոնավաճառ։ 🌸

«Սույն նախաձեռնությունն իրականացվում է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ»։

🌿 Թալին համայնքում կազմակերպում ենք տոնավաճառ, որտեղ արցախցի և տեղացի բնակիչները հնարավորություն կունենան ներկայացնելու ...
04/09/2026

🌿 Թալին համայնքում կազմակերպում ենք տոնավաճառ, որտեղ արցախցի և տեղացի բնակիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ստեղծածը։
Սիրով հրավիրում ենք Թալին համայնքում բնակվող արցախցի և տեղացի բնակիչներին, ովքեր ունեն փոքր արտադրություն, ձեռագործ աշխատանքներ, համեղ ուտեստներ կամ իրենց ձեռքերով ստեղծած այլ ապրանքներ, մասնակցելու մեր տոնավաճառին։
Սա ձեր աշխատանքը ներկայացնելու, այն վաճառելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և ձեր փոքրիկ գործը համայնքում ավելի ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է։ 🤍
📍 Վայր՝ ք․ Թալին, Մանկական զբոսայգի
📅 Ամսաթիվ՝ 21.09.2026
🕐 Ժամը՝ 12:00-18:00
📩 Մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել մեզ անձնական նամակով։
Սպասում ենք ձեզ՝ միասին ստեղծելու ջերմ, գունեղ ու համախմբող տոնավաճառ։ 🌸

«Սույն նախաձեռնությունն իրականացվում է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ»։ ABCD Innovation Center

Սոցիալական պատրոնաժի/ընտանիքի օգնականի ծառայության մեկնարկը Թալին խոշորացված համայնքում տրված է։
28/08/2026

Սոցիալական պատրոնաժի/ընտանիքի օգնականի ծառայության մեկնարկը Թալին խոշորացված համայնքում տրված է։

📚 Օգոստոս ամսին «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» ծրագրիշրջանակներում Թալին խոշորացված համայնքի երիտասարդն...
23/08/2026

📚 Օգոստոս ամսին «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» ծրագրի
շրջանակներում Թալին խոշորացված համայնքի երիտասարդների համար մեկնարկեց դասընթացների շարքը։

📍 Դասընթացներին մասնակցեցին Թալին խոշորացված համայնքի Թալին, Ակունք, Դավթաշեն,
Զովասար, Ոսկեթաս, Կարմրաշեն, Զարինջա, Ցամաքասար, Թաթուլ, Լուսակն և Դաշտադեմ բնակավայրերից շուրջ 130 երիտասարդներ։

Դասընթացը սովորական տեղեկատվական հանդիպում չէր․ այն համատեղում էր տեղեկատվական,
ինտերակտիվ և գործնական հատվածները։ 💡🤝

Երիտասարդները ծանոթացան՝ 👇
🏛️ ՏԻՄ կառուցվածքին և գործառույթներին,
🌱 համայնքի զարգացման գործընթացներին երիտասարդների մասնակցության հնարավորություններին։

Հանդիպման ամենաակտիվ հատվածում երիտասարդները բաժանվեցին խմբերի և ստացան տարբեր
համայնքային խնդիրներ։ Սիմուլյացիոն խաղի միջոցով խմբերը փորձեցին գտնել առաջադրված խնդիրների
լուծման ճանապարհները տեղական ինքնակառավարման գործիքների միջոցով։ 🧩💭

⏰ Գրեթե 4 ժամ շարունակ երիտասարդները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, խմբային
աշխատանքներին և գործնական առաջադրանքներին՝ հնարավորություն ունենալով ոչ միայն ձեռք բերել նոր
գիտելիքներ, այլև կիրառել դրանք իրավիճակային օրինակների միջոցով։

🎯 Դասընթացի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական
ինքնակառավարման վերաբերյալ, ներկայացնել համայնքում մասնակցության հնարավորությունները և
խթանել երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում։

🚀 Առաջիկայում նախատեսվում է դասընթացներ իրականացնել Թալին և Աշոցք խոշորացված
համայնքների 600 երիտասարդների համար: 👥

Ծրագիրն իրականացվում է «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի
շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության
զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն»
գիտամշակութային հիմնադրամի կողմից։

🌍 Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես
դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների
մշակման և համայնքային հզորացման գործում։

#ԿԱՆՔ #ՏԻՄ #Երիտասարդներ #ԵրիտասարդներիՄասնակցություն

Address

Khanjyan 9
Talin
0501

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SSEDE LAB NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share