ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ Ռկ ՀԿ

ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ Ռկ ՀԿ «ԱՐՏԻՆ» ռազմակրթական ՀԿ-ի նպատակն է Հայ հասարակությանը պատրաստել ռազմական և արտակարգ իրավիճակներին։

16/04/2025

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում

ՈՄԱ Թալին/ Ողջ մնալու արվեստ Թալին

#ԱռաջինՕգնություն #փորձիփոխանակում #միավորում #ԱրտինՌՀԿ #ռազմամարզական #հպահ

15/04/2025

🎯 Ապրիլի 5-ին Թալին քաղաքում կազմակերպեցինք փորձի փոխանակման միջոցառում՝ Միավորման անդամ ռազմամարզական կազմակերպությունների առաջին օգնության հրահանգիչների մասնակցությամբ։

🔎 Հանդիպումը կայացավ ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ ՌՀՀԿ-ի տարածքում։ Մասնակիցներն էին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում գործող փորձառու մասնագետներ՝ բոլորը միավորված մեկ նպատակի շուրջ՝ կատարելագործել առաջին օգնության ուսուցման մեթոդների կիրառությունը։

Այս նախաձեռնությամբ փորձեցինք գնահատել ներկայում գործող մեթոդները և բացահայտել տարբերությունները։

Մեր թիմի համար նման միջոցառումների կազմակերպումը կարևոր քայլ է՝ ստեղծելու փոխաջակցման հարթակներ և խթանելու ոլորտային առաջընթացը։ 💚✊

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում

#ԱռաջինՕգնություն #փորձիփոխանակում #միավորում #ԱրտինՌՀԿ #ռազմամարզական #հպահ

Ուրախ էինք հյուրընկալել ✊
11/04/2025

Ուրախ էինք հյուրընկալել ✊

Գարիկ Մխիթարյանը մեծ նվիրումով գործունեություն է ծավալում նաև Արտին Ռկ ՀԿ-ում 💚🇦🇲
23/11/2024

Գարիկ Մխիթարյանը մեծ նվիրումով գործունեություն է ծավալում նաև Արտին Ռկ ՀԿ-ում 💚🇦🇲

🔰 «Արտին Ռկ ՀԿ»-ում մենք կարևորում ենք Կրակային պատրաստությունը և կիրառում ենք տարբեր զինատեսակներ, որոնց կիրառմանը կարո...
05/11/2024

🔰 «Արտին Ռկ ՀԿ»-ում մենք կարևորում ենք Կրակային պատրաստությունը և կիրառում ենք տարբեր զինատեսակներ, որոնց կիրառմանը կարող եք տիրապետել մեր դասընթացներին հաճախելով։
🔎 Կրակային պատրաստությունը կարևոր է ինչպես բանակում ծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության համար, հատկապես արտակարգ իրավիճակներում։ Այն չի սահմանափակվում միայն զենքի գործածությամբ․ կրակային պատրաստությունը ներառում է ռազմավարական մտածողություն, արագ որոշումներ կայացնելու հմտություններ և անվտանգության կանոնների խստագույն պահպանում։

Մեզ նույնպես շատ հետաքրքիր էր մասնակցել 💚
24/10/2024

Մեզ նույնպես շատ հետաքրքիր էր մասնակցել 💚

Այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ Չորս տարի անց, մեր ցավը նույնքան մեծ է, բայց այդ ցավը մեզ կոչ է անում...
27/09/2024

Այսօր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ Չորս տարի անց, մեր ցավը նույնքան մեծ է, բայց այդ ցավը մեզ կոչ է անում լինել ավելի ուժեղ: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցել Թալինի մեր քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Նրանք պայքարեցին, քանի որ հավատում էին ապագային, և մեր պարտքն է շարունակել նրանց գործը: Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ցանկացած մարտահրավերի: Մեր ուժն ու վճռականությունը պետք է դառնան մեր ամենօրյա ուղեկիցները՝ մարզվելով, սովորելով ու պատրաստվելով ամեն հնարավոր իրավիճակի: Այս պայքարը ոչ միայն զենքով է, այլև գիտելիքով, համառությամբ ու միասնականությամբ: 🇦🇲
#արցախ #թալին #արտին

21/09/2024

👇 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

2023 Թվականին Հայաստանի Անվտանգության խորհուրդը ընդունել է Հայաստանի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության (ՀՊԱՀ) տեսլականը, որի մշակմանը մասնակցել է կազմակերպված հասարակությունը։ Համապարփակ մոտեցման սկզբունքներից է հասարակություն֊պետություն֊իշխանություն սերտ փոխգործակցությունը։
2024 թվականից քաղաքական ղեկավարությունը սառեցրել է փոխգործակցությունը հասարակության հետ ՀՊԱՀ ֊ի զարգացման շուրջ։
Զենքի շրջանառության մասին օրենքով ամրագրվեց հասարակության հետ ձեռք բերված համաձայնությունը՝ կապված զենքը կրելու իրավունքի հետ։ Անթույլատրելի է, որ քաղաքական ղեկավարությունը դա կասկածի տակ է դնում։ ՀՊԱՀ-ի հիմքը քաղաքացիական ժողովրդավարական հասարակությունն է և Հայաստանի զինված քաղաքացին։
Համոզված ենք որ անհրաժեշտ է հրապարակել ՀՊԱՀ ընդունված տեսլականը եւ հնարավորություն տալ հասարակության լայն շրջանակներին ծանոթանալ փաստաթղթի հետ։ Տեսլականի հրապարակումը հնարավորություն կտա վերականգնել փոխգործակցությունը հասարակության պետության եւ իշխանության միջեւ ՀՊԱՀ ներդրման շուրջ։
Վստահ ենք, որ գոյաբանական սպառնալիքներին արձագանքի միակ հնարավորությունը Հայաստանի ՀՊԱՀ֊ի ներդրումն է։

#հպահ #միավորում #ուժեղմիասին #համապարփակ

Ժամանակակից աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից կամ ռազմական վտանգներից։ 🤔❗️ Հենց այս պատճառով էլ ռազ...
11/09/2024

Ժամանակակից աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից կամ ռազմական վտանգներից։ 🤔
❗️ Հենց այս պատճառով էլ ռազմամարզական կրթությունը դառնում է կարևոր գործիք՝ մարդկանց պատրաստելու ֆիզիկական, մտավոր և հոգեբանական առումներով։

Ռազմամարզական դասընթացները հնարավորություն են տալիս սովորել առաջին օգնություն, զարգացնել արագ արձագանքման հմտություններ և ձեռք բերել կարևոր հմտություններ, որոնք անհրաժեշտ կլինեն արտակարգ իրավիճակներում։ 🏃‍♂️💪
Արտին Ռկ ՀԿ-ն առաջարկում է տարբեր ծրագրեր Թալին քաղաքում՝ մարզվելու և պատրաստվելու արտակարգ իրավիճակների ու ռազմական դրությունների համար։ ✊🏻

✊🏻 Ռազմամարզական կրթությունը անհրաժեշտություն է դարձել` հատկապես Հայաստանի համար։🔎💚 Մերօրյա արագ փոփոխվող աշխարհում, որտ...
27/08/2024

✊🏻 Ռազմամարզական կրթությունը անհրաժեշտություն է դարձել` հատկապես Հայաստանի համար։
🔎💚 Մերօրյա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ անվտանգության հարցերը և ազգային պաշտպանության խնդիրները ավելի են բարդանում, ռազմամարզական կրթության կարևորությունը չի կարելի անտեսել, հատկապես Հայաստանի համար: Մեր երկրի պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած մարտահրավերի դիմակայման համար անհրաժեշտ են պատրաստված, կարգապահ և ուժեղ երիտասարդներ։
Արտին Ռկ ՀԿ-ն տարածում է ռազմամարզական կրթությունը մասնավորապես Թալինի տարածաշրջանում։ ⛰️

ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ Ռկ ՀԿ իր տաղավարով մասնակցեց Թալինի օրվան նվիրված ցուցահանդեսին։ Տաղավարում ցուցադրված էին առաջին բ...
23/07/2024

ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ Ռկ ՀԿ իր տաղավարով մասնակցեց Թալինի օրվան նվիրված ցուցահանդեսին։

Տաղավարում ցուցադրված էին առաջին բուժօգնության պարագաներ, Ես պատրաստ եմ թռուցիկների ներկայացում և ԱԹՍ վարժասարքով թռիչների իրականացում։

Նման միջոցառումներին մասնկցությունը թույլ է տալիս ռազմակրթական ոլորտի տարածմանը և հասարակության ներգրավմանը։

Շնորհակալություն 9ԶԷՆ Հաղորդակցությունների հանգույց / 9ZEN Communications Hubին #եսպատրաստեմ ուղեցույցը տրամադրելու համար։

Address

Talin
0501

Telephone

+37494907098

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ Ռկ ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ARTIN Me NGO / ԱՐՏԻՆ Ռկ ՀԿ:

Share