19/10/2026
ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՆՎՃԱՐ #ՑԱՏԿԸ՝ ԴԵՊԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ 📱
Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել սոցիալական մեդիայի ժամանակակից հմտություններ և կատարել առաջին քայլերը դեպի նոր մասնագիտություն։
#ՑԱՏԿ ծրագրի շրջանակներում կրկին մեկնարկում է «Սոցիալական մեդիա՝ զրոյից» դասընթացը, որը նպատակ ունի աջակցել Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և Սյունիքի մարզերի 19-40 տարեկան կանանց և աղջիկներին՝ զարգացնելով նրանց մասնագիտական կարողություններն ու բարձրացնելով աշխատաշուկայում մրցունակությունը։
❗ Կարևո՛ր է. դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նաև առցանց անցնել ՑԱՏԿ ծրագրի զբաղվածության դասընթացը։
Դիմել կարող եք գրանցվելով 👉 https://forms.gle/LfQ7aUS4SKAdW39v9 մինչև հոկտեմբերի 29-ը։
#ՑԱՏԿ ծրագիրն իրականացվում է AGFUND-ի ֆինանսավորմամբ՝ UNFPA Armenia-ի և Innobiz ՀԿ-ի գործընկերությամբ։
Սույն հրապարակումն իրականացվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իննոբիզ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի և ՄԱԲՀ-ի տեսակետները։
#ՑԱՏԿ #ԿանանցՏնտեսականՀզորացում #ԿրթությունԵվԱշխատանք #ՏնտեսականԿայունություն