Instepanavan / Ստեփանավանում

Instepanavan / Ստեփանավանում Ստացեք անհրաժեշտ և հետաքրքրիր տեղեկատվություն Ստեփանավանում և հարակից տարածաշրջաններում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։

«Ինստեփանավան զարգացման հիմնադրամը» (Ինստեփանավան) հիմնադրամը հիմնվել է 2023 թվականի օգոստոսի 8-ին Ստեփանավանում՝ գործունեության հիմքում ունենալով «Ինստեփանավան» նախաձեռնության կուտակած արդյունքներն ու փորձը սկսած 2021 թվականից։

Մեր առաքելությունն է նպաստել Ստեփանավանի և հարակից համայնքերի բարգավաճմանն ու զարգացմանը՝ հասանելի կրթության,շրջակա միջավայրի պահպանության, կայուն զբաղվածության եւ ուժեղացված ենթակառուցվածքների միջոցով։

11/09/2026
Քելվինն այսօր անցկացրեց արվեստի ակումբի հերթական հանդիպումը։ Օրվա թեման ինտերնետային մեմերն էին։
10/09/2026

Քելվինն այսօր անցկացրեց արվեստի ակումբի հերթական հանդիպումը։ Օրվա թեման ինտերնետային մեմերն էին։

Ապակենտրոն մարզային ֆորում  գալիս է քաղաք․ ֆորում, ուր մարզերում ապրելը ցույց է տրվում հնարավորություննների կողմից․✅իրակ...
08/09/2026

Ապակենտրոն մարզային ֆորում գալիս է քաղաք․ ֆորում, ուր մարզերում ապրելը ցույց է տրվում հնարավորություննների կողմից․

✅իրական մարդիկ, որ մայրաքաղաքից կամ արտասահմանից եկել են մարզերում ապրելու ու գործելու,
✅րական մարդկանց իրական փորձառություն․․․

👍Չմոռանաք գրանցվել, միջոցառման հղումը՝ մեկնաբանություններում։

📣 CASTING / ՔԱՍԹԻՆԳ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ 🌟Սիրելի ​Ստեփանավանի տաղանդավոր երիտասարդնե՛ր, սա ձեր հնարավորությունն է բացահայտելու ...
04/09/2026

📣 CASTING / ՔԱՍԹԻՆԳ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ 🌟
Սիրելի ​Ստեփանավանի տաղանդավոր երիտասարդնե՛ր, սա ձեր հնարավորությունն է բացահայտելու քո տաղանդն։
​🎼 Ուղղությունները՝
🎤 Երգ
💃 Պար
🎸 Երաժշտություն
​Սիրով հրավիրում ենք չորեքշաբթի օրը (09.09.2026թ.)
Ժամը՝ 17:00 Ստեփանավանի «Լույս» երիտասարդական կենտրոնում (Looys Youth Center)։
​ Բաց մի թող քո շանսը փայլելու։ Արի՛ ու մասնակցի՛ր։
​ #Ստեփանավան #Քասթինգ Տաղանդ Երգ Պար Երաժշտություն

Շնորհավորում ենք շրջաավարտներին
01/09/2026

Շնորհավորում ենք շրջաավարտներին

Միքայելը և Ջուլիետան ավարտեցին իրենց գործունեությունը «Լույս» երիտասարդական կենտրոնում։ Շնորհակալություն ենք հայտնում նր...
01/09/2026

Միքայելը և Ջուլիետան ավարտեցին իրենց գործունեությունը «Լույս» երիտասարդական կենտրոնում։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց ահռելի աշխատանքի համար, որը կարևոր փուլ էր կենտրոնի կայացման գործում։

Երիտասարդական կենտրոնի աշխատակիցներ Միքայելը և Ջուլիետան ավարտեցին իրենց աշխատանքը «Լույս» երիտասարդական կենտրոնում։ Մաղ...
31/08/2026

Երիտասարդական կենտրոնի աշխատակիցներ Միքայելը և Ջուլիետան ավարտեցին իրենց աշխատանքը «Լույս» երիտասարդական կենտրոնում։ Մաղթում ենք նրանց հաջողություն ուսման մեջ և նորանոր ձեռքբերումներ։

31/08/2026

Երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողներ Միքայելը և Ջուլիետան ավարտեցին իրենց աշխատանքը «Լույս» կենտրոնում։ Մաղթում ենք նրանց հաջողություն հետագա ուսման մեջ և նորանոր ձեռքբերումներ։

📍Օգոստոսի 27–28-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում անցկացվեց երկօրյա դասընթաց՝ ՄՈՒԿ կենտրոնների համակարգողների և դասընթա...
31/08/2026

📍Օգոստոսի 27–28-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում անցկացվեց երկօրյա դասընթաց՝ ՄՈՒԿ կենտրոնների համակարգողների և դասընթացավարների մասնակցությամբ։

✅Դասընթացիմ հիմքում «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ» մեթոդական ձեռնարկն էր, որը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը մշակել է՝ հիմնվելով UNESCO-ի կողմից ճանաչված Curriculum GlobALE միջազգային չափորոշչի վրա և ադապտացրել մեծահասակների կրթության կենտրոնների դասընթացավարների կարիքներին։

📚Երկօրյա աշխատանքի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան ձեռնարկի բովանդակությանը, այլև դիտարկեցին դրա գործնական կիրառման հնարավորությունները՝ կենտրոնների աշխատանքում։

Գործնական վարժությունների և խմբային քննարկումների միջոցով նրանք անդրադարձան մեծահասակների ուսուցման առանձնահատկություններին, դասընթացների պլանավորմանը, մասնակցային մեթոդների կիրառմանը և ուսումնառության համար նպաստավոր կրթական միջավայրի ձևավորմանը։

📝Մասնակիցների ջանքերով մշակվեցին ՄՈՒԿ կենտրոններում դասընթացավարների հետ աշխատանքի մոտեցումները, ձևաչափերը և իրականացման մեթոդները։

Համայնքակիցներ ջան, գրանցեք ձեր երեխաներին։
23/08/2026

Համայնքակիցներ ջան, գրանցեք ձեր երեխաներին։

📣 Մեկնարկում է ընդունելությունը ֆիզիկայի և մաթեմատիկայի մարզային օլիմպիական խմբակներում

Սիրո՞ւմ ես մաթեմատիկան կամ ֆիզիկան։
Հետաքրքրվա՞ծ ես բարդ ու հետաքրքիր խնդիրներով, սիրում ես մտածել, փնտրել տարբեր լուծումներ և բացահայտել ավելին։
«Ֆիզմաթի դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը «Օլիմպիական շարժումը մարզերում» ծրագրի շրջանակում հայտարարում է աշակերտների ընդունելություն ֆիզիկայի և մաթեմատիկայի անվճար օլիմպիական խմբակներում։

📍 Ծրագիրն իրականացվում է՝
Սյունիքի, Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզերում։

🎯 Ի՞նչ է սպասվում մասնակիցներին
• խորացված պարապմունքներ ֆիզիկայից կամ մաթեմատիկայից,
• օլիմպիական խնդիրների լուծում և քննարկում,
• տրամաբանական, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում,
• նախապատրաստում առարկայական օլիմպիադաներին,
• աշխատանք հատուկ վերապատրաստում անցած խմբակավարների հետ։

Ծրագրի շրջանակում խմբակավարներն անցել են ինտենսիվ մասնագիտական վերապատրաստում Ֆիզմաթ դպրոցում՝ աշխատելով օլիմպիական կրթության ոլորտի փորձառու մասնագետների և տարբեր տարիներին Հայաստանի միջազգային օլիմպիական թիմերի պատրաստման ու ղեկավարման գործընթացում ներգրավված մարզիչների հետ։

📚 Մասնակցությունն անվճար է։

Եթե ցանկանում ես խորացնել գիտելիքներդ, փորձել ուժերդ օլիմպիական խնդիրներում և դառնալ քո մարզում ձևավորվող օլիմպիական համայնքի մի մասը՝ գրանցվիր և միացիր մեզ

🔵 Ֆիզիկայի խմբակի գրանցում՝
https://forms.gle/VM8NfEkoY9SSnLer8

🟠 Մաթեմատիկայի խմբակի գրանցում՝
https://forms.gle/iwQ8665oxDCPhcA98

📌 Գրանցումից հետո մասնակիցներին կտրամադրվի տեղեկատվություն ընտրության և հետագա փուլերի վերաբերյալ։

Address

Սուրբ Նշան 17
Stepanawan-Lori

Opening Hours

Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+37433007837

Alerts

Be the first to know and let us send you an email when Instepanavan / Ստեփանավանում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share