04/10/2026
🌍 «Կլիմայական դիմակայունության բարձրացումը համայնքներում»․ երկօրյա աշխատարան-դասընթաց Երևանում
«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն «Կայուն լուծումներ կլիմայի և շրջակա միջավայրի» (Sustainable Solutions for Climate and Environment) ծրագրի շրջանակում հրավիրում է մասնակցելու «Կլիմայական դիմակայունության բարձրացումը համայնքներում» թեմայով երկօրյա աշխատարան-դասընթացին։
🎯 Ո՞ւմ համար է նախատեսված․
Համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների համար։
💡 Ի՞նչ է տալու դասընթացը մասնակիցներին․
- Համայնքային բնապահպանական ռիսկերի և հիմնախնդիրների քարտեզագրում ու վերլուծություն,
- Կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված ծրագրերի հայեցակարգերի մշակում,
- Ծրագրերի հնարավոր ֆինանսավորման աղբյուրների ուսումնասիրություն,
Դասընթացից հետո ծրագրերի լրամշակման համար կազմակերպիչներից մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորություն։
📅 Ամսաթիվ՝ Հոկտեմբերի 8-9, 2026 թ․
📍 Վայր՝ ք. Երևան, Եզնիկ Կողբացի փ. 83 շ․, բն․ 12 («Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ գրասենյակ)
🏨 Ծախսեր՝ Մասնակիցների գիշերակացի (հյուրանոց), սննդի և ճանապարհածախսի փոխհատուցումը հոգում են կազմակերպիչները։
📩 Մանրամասների և մասնակցության հայտերի համար՝
📞 +374 77 16 29 57 (Անի Հովսեփյան)
✉️ [email protected]
---