01/10/2026
📩 Ավագ սերնդի սիրելի՛ ներկայացուցիչներ.
Շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ արտահայտելու մեր անսահման հարգանքն ու երախտագիտությունը ձեր անցած ուղու, վաստակի և նվիրումի համար: Դուք մեր համայնքի ամենափորձառու, իմաստուն և ավանդույթները պահպանող սերունդն եք: Ձեր կյանքի հարուստ փորձը, տասնամյակների աշխատանքն ու դժվարությունները հաղթահարելու տոկունությունն այն ամուր հիմքն են, որի վրա այսօր կառուցվում է մեր համայնքի ապագան:
Որպես կյանքի մեծ դպրոց անցած անհատներ՝ դուք մեր լավագույն խորհրդատուն եք, իսկ ձեր կուտակած իմաստնությունը՝ անգնահատելի ուղեցույց երիտասարդ սերունդների համար: Մեր պարտքն է ոչ միայն արժևորել ձեր անցյալի վաստակը, այլև ապահովել արժանապատիվ, անհոգ ու հոգատարությամբ լեցուն ներկա:
Մեր տեղական իշխանությունների ուշադրության կենտրոնում միշտ եղել և մնում է ձեր բարեկեցության, առողջության և համայնքային կյանքին ակտիվ մասնակցության ապահովումը:
Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, երկար տարիների կյանք և հոգեկան անդորր: Թող ձեր շուրջը միշտ հարգանք, սեր և ուշադրություն տիրի: