Արի Օշական/ Come To Oshakan

Արի Օշական/ Come To Oshakan «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնությունը կոչված է համայնքային զարգացման՝ երիտասարդների ներգրավման

Արի Օշական Երիտասարդական նախաձեռնությունը ստեղծված է գյուղում տուրիզմի զարգացման, երիտասարդական կապերի

31/07/2026

Աշտարակ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

🚧 Տեղեկացնում ենք, որ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 31-ից՝ 2 ամիս ժամկետով, կսահմանափակվի 🚦Վ. Պետրոսյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկից մինչև Վ. Պետրոսյան 1 հասցեն ընկած հատվածի երթևեկությունը։

🚧 Հորդորում ենք վարորդներին նշված ժամանակահատվածում ընտրել այլընտրանքային երթուղիներ։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար։

29/07/2026

Օշականցիներ ջան, ովքե՞ր են մեզ հետևում 15-30 տարեկան։

25/07/2026

🚀 Մեկնարկում է «Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն և «Ոսկեհատ» երիտասարդական ՀԿ-ն մեկնարկում են նոր երիտասարդական ծրագիր, որի նպատակն է ձևավորել Աշտարակ համայնքի ակտիվ երիտասարդների շարունակական ցանց։

📅 Ծրագրի առաջին փուլը եռօրյա վերապատրաստումն է, որը կանցկացվի օգոստոսի 1–3-ը։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ՝ երիտասարդական մասնակցության, առաջնորդության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և համայնքային ներգրավվածության վերաբերյալ։

Ծրագրին կարող են դիմել Աշտարակ համայնքում բնակվող 15-30 տարեկան երիտասարդները։

Դասընթացից հետո մասնակիցները՝

🔸 կդառնան երիտասարդ դեսպանների ցանցի անդամ,
🔸 կմասնակցեն հանդիպումների և քննարկումների,
🔸 կներգրավվեն կամավորական աշխատանքներում,
🔸 կմասնակցեն մեր կազմակերպությունների ծրագրերին և միջոցառումներին,
🔸 ցանկության դեպքում կկարողանան զարգացնել սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ստանալով խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն։

Եթե ցանկանում ես նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր մարդկանց ճանաչել և ակտիվորեն ներգրավվել Աշտարակ համայնքի երիտասարդական կյանքում, միացի՛ր մեզ։

🔗 Դիմելու հղում՝ https://forms.cloud.microsoft/e/c7HkKer0Mq

Վերջնաժամկետը՝ 29.07.2026

«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը իրականացվում է «Միավորող կամուրջ» և «Ոսկեհատ» ՀԿ-ների կողմից՝ Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipalityի աջակցությամբ։

#ԱշտարակիԵրիտասարդԴեսպաններ #ԵրիտասարդականՄասնակցություն #Աշտարակ

17/07/2026

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՅԵՐ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցից- 1997 թվական

15/06/2026

📌«ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ն մեկնարկում է առցանց տեղեկատվական հանդիպումների շարք, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը թռչնամսի շուկայում սպառողների իրավունքների, սննդամթերքի անվտանգության և հանրային մասնակցության կարևորության վերաբերյալ։

🍗Վստա՞հ եք, որ ձեր գնած թռչնամիսն անվտանգ է։
Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում Հայաստանում և ո՞վ է պատասխանատու սննդամթերքի անվտանգության համար, այս և շատ այլ հարցերի պատասխանները ստանալու համար հրավիրում ենք ձեզ մասնակցելու հունիսի 20-ին, ժամը 18:00-ին, «Թռչնամսի անվտանգությունը Հայաստանում․ պետական վերահսկողություն և սպառողի պաշտպանություն» թեմայով առցանց տեղեկատվական հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝
✔️ Թռչնամսի անվտանգության պետական վերահսկողության մեխանիզմները
✔️ Սպառողների առողջության պաշտպանության կարևորությունը
✔️ Շուկայում առկա խնդիրներն ու բարեփոխումների անհրաժեշտությունը

💬 Մասնակիցները հնարավորություն կունենան ուղղել հարցեր փորձագետներին և ներկայացնել իրենց առաջարկությունները։

📅 Հունիսի 20
🕕 18:00

📢 Հանդիպումը նախատեսված է հատկապես Արագածոտնի մարզի բնակիչների համար։

📌Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև հայտադիմումը ՝ https://surl.li/ixnyvo

🔗 Հանդիպման հղումը՝ https://meet.google.com/cjf-somh-hnv

____________________________

Սույն առցանց հանդիպումը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներ և թռչնամսի անվտանգ սպառման խթանում Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագրի ներքո: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

15/06/2026

📢 Փախստականների միջազգային օրվա շրջանակում հունիսի 21-ին հրավիրում ենք մասնակցելու «Տեղահանությունից դեպի ձեռնարկատիրություն» միջոցառմանը։

Միջոցառումն իրականացվում է Երիտասարդ եվրոպական դեսպաններ (Young European Ambassadors) ցանցի շրջանակում՝ «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ի և Եվրաակումբ Օշականի հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն է համախմբել Արցախից բռնի տեղահանված անձանց և տեղական համայնքների երիտասարդներին՝ ստեղծելով հարթակ փորձի փոխանակման, համագործակցության և նոր հնարավորությունների բացահայտման համար։

👥 Մասնակցել կարող են բոլոր նրանք, ովքեր՝

✔️ ունեն գործող բիզնես,

✔️ ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը,

✔️ ունեն բիզնես գաղափար և ցանկանում են այն զարգացնել ու կյանքի կոչել,

✔️ հետաքրքրված են ձեռնարկատիրությամբ և տնտեսական հնարավորություններով,

✔️ կամ ներկայացնում են այնպիսի բիզնեսներ, որոնք արդեն համագործակցում են կամ իրենց թիմերում ներգրավել են Արցախից տեղահանված անձանց և ցանկանում են զարգացնել ներառական բիզնես մոդելներ։

Ծրագրի ընթացքում տեղի կունենա նաև EU4Business տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ԵՄ-ի կողմից աջակցվող հնարավորությունները, այդ թվում՝ EU4Business–EBRD վարկային գիծը և դրա Փախստականների արձագանքման հարթակը (RRWA)։

Հարթակն աջակցում է ինչպես փախստականների կողմից հիմնված բիզնեսներին (RRWA1), այնպես էլ այն ձեռնարկություններին, որոնք աշխատում են տեղահանված անձանց հետ (RRWA2)։

📅 Ամսաթիվ՝ հունիսի 21

📍 Վայր՝ Օշական, Օշականի մշակույթի պալատ

👥 Մասնակցությունն անվճար է

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հայտը՝ https://forms.gle/1ygs6ye4ztqnHcJ28

28/05/2026

Խենթերը միշտ գտնում են ելք ու ճար 💪🏻

Շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը 🇦🇲

Address

Mashtots Street
Oshakan
0226

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արի Օշական/ Come To Oshakan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արի Օշական/ Come To Oshakan:

Shortcuts

Share