«Քունջ ու Պուճախ» ակումբ

Directions

«Քունջ ու Պուճախ» ակումբ Երիտասարդական կրթական ակումբ

✅Հուլիսի 5-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից «Bridging beats» ծրագրի շրջանակում կազմակերպվեց հետաքրքիր ռադիոաշխատարան, որի ընթ...
19/07/2026

✅Հուլիսի 5-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից «Bridging beats» ծրագրի շրջանակում կազմակերպվեց հետաքրքիր ռադիոաշխատարան, որի ընթացքում մեր երիտասարդները ուսումնասիրեցին ռադիոգործիքներ, սովորեցին ինչպես պատրաստել ռադիոհաղորդումներ և փոդքաստներ, ինչպես նաև ակտիվ քննարկումներ և հարցումներ իրականացրին երիտասարդների նըրգրավվածության և հասարակությունում առկա կարծրատիպերի թեմայով։ 🙌

Արդյունքում ստեղծեցինք հետաքրքիր ռադիոհաղորդում մեր համայնքի մասին՝ ներառելով կրթական, երաժշտական հատվածներ, հարցազրույցներ, բանավեճեր և կարծիքներ բնակիչներից ✨

Շնորհակալ ենք մեր դասընթացավարներին և բոլոր մասնակիցներին 💚

Հետևեք մեր էջին, որ բաց չթողնեք նորությունները🎧

.am -ի անդրադարձը մեր ակումբի ստեղծման պատմությանն ու գործունեությանը։ Հոդվածը ամբողջությամբ՝ bio-ում 🙌Շնորհակալ ենք բոլ...
15/07/2026

.am -ի անդրադարձը մեր ակումբի ստեղծման պատմությանն ու գործունեությանը։ Հոդվածը ամբողջությամբ՝ bio-ում 🙌

Շնորհակալ ենք բոլորին այս գեղեցիկ պատմության մասը կազմելու համար 💚

Իսկ դու ինչ փոփոխություն ես տեսնում քո և համայնքի կյանքում, գրիր մեկնաբանություններում 🤔✨

✨ Վերջերս, Վարդաբլուր գյուղում հետաքրքիր համայնքային մշակութային միջոցառում էր կազմակերպվել տեղի երիտասարդներից մեկի՝  ն...
19/06/2026

✨ Վերջերս, Վարդաբլուր գյուղում հետաքրքիր համայնքային մշակութային միջոցառում էր կազմակերպվել տեղի երիտասարդներից մեկի՝ նախաձեռնությամբ և -ի աջակցությամբ։

🎸Վայելեցինք «Կոմիտաս ձայնաշխարհ» ներկայացումը -ի հրաշալի ձայնով ու դերասանական վարպետությամբ։

🙌Իսկ ահա տաղավարներում ներկայացված էր նաև մեր ակումբը։ Այցելուներին ներկայացրինք մեր գործունեությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից ստեղծված կրթական խաղերը։

💚Շնորհակալ ենք կազմակերպիչներին, ինչպես նաև մեր կամավորներ և -ին տաղավարում ակտիվ ներգրավվածության համար 😍

📣Մեր ակումբի ստեղծման հիմքերում կանգնած է KASA Swiss Humanitarian Foundation-ի «Ինովարիում» երիտասարդական ծրագիրը։ Եթե դ...
15/01/2026

📣Մեր ակումբի ստեղծման հիմքերում կանգնած է KASA Swiss Humanitarian Foundation-ի «Ինովարիում» երիտասարդական ծրագիրը։

Եթե դու 14-25 տարեկան ես ու ցանկանում ես քո խենթ ու խելառ գաղափարները իրագործել ի նպաստ քո համայնքի, ապա դիմիր մինչև փետրվարի 1-ը 🤩

Տարածելը խրախուսվում է 🤝

🚀Միացի՜ր Ինովարիումի տիեզերական ճամփորդությանը

Հայաստանում ամենախաղայնացված ծրագիրը՝ «Ինովարիում»-ը, մեկնարկում է 🤩

Այս ծրագիրը բոլոր այն երիտասարդների համար է, որոնք սիրում են իրենց համայնքը՝ իր բոլոր կողմերով, պատրաստ են առանց նվնվալու զարգացնել այն յուրահատուկ գաղափարներով։ Եթե չգիտեք որ ծայրից սկսել կամ ինչպես, ոնց էլ չլինի ձեր նման մտածող մի քանի ընկեր կունենաք, ում հետ պատրաստ կլինեք անցնել իրական արկածներով՝
⭐ մասնակցելու երկու 4-օրյա կենտրոնացված դասընթացներին Գյումրիում՝ ունենալով անմոռանալի ժամանց մարզերից ձեր հասակակիցների հետ,
⭐ միավորելու երիտասարդներին ու կամավորություն անելու ձեր իսկ համայնքում՝ այն ճանաչելի դարձնելով շատ-շատերի համար,
⭐ պարբերաբար ստանալու առաջադրանքներ եւ դրանց կատարման դիմաց վաստակելու ինոդրամներ, որոնք կկարողանաք փոխանակել տարբեր նվերների հետ,
⭐ ստանալու դրամաշնորհ ձեր ծրագրային գաղափարն իրականացնելու համար՝ աշխատելով փորձառու մասնագետների եւ ձեր համայնքի տարբեր դերակատարների հետ,
⭐ դառնալու ԿԱԶԱ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամ՝ ստանալով հավաստագիր եւ հնարավորություն' մասնակցելու ԿԱԶԱ-յի այլ ծրագրերի:

Մի քանի անհրաժեշտ պայման մասնակցության համար`
☘️ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ 14-25 տարեկան եք,
☘️ ստեղծարար եք և խնդիրների լուծմանը մոտենում եք ոչ ստանդարտ ձևով,
☘️ ունեք 2 ընկեր, ում հետ պատրաստ եք թիմ կազմելով անցնել այս ճամփորդությունը,
☘️ թիմային աշխատող եք և պատասխանատվությունը ձեր երկրորդ անունն է։

📌Դիմելու վերջնաժամկետն է 2026թ. փետրվարի 1-ը՝ ժամը 23:59-ը:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում։

🖇Հայտադիմումի հղումը` https://forms.gle/RpSJSBUFZWFWQCWG9

📌Ծրագրի բոլոր մանրամասները՝ https://join-my-cosmic-mission-1j0vwhv.gamma.site/

Հարցերի դեպքում զանգահարել` 041 541 844

#ԿԱԶԱ #ինովարիում

🎄Այսպիսին էր մեր ակումբը 2025 թվականին՝ լի հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներով, ծրագրերով, հիշարժան պահերով և համագ...
06/01/2026

🎄Այսպիսին էր մեր ակումբը 2025 թվականին՝ լի հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներով, ծրագրերով, հիշարժան պահերով և համագործակցությամբ։🥳

🎉2025-ին կարողացանք իրականացնել 3 մեծ ծրագիր. 5 երիտասարդների կամավորական ջանքերով կազմակերպեցինք 4-օրյա ամառային ճամբար ավելի քան 40 երեխայի ու պատանու համար (ի դեպ, առանց որևէ ֆինանսական կամ նյութական աջակցության), «Մենք» ՀԿ-ի հետ իրականացրինք «Media-check. Փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը Գյուլագարակ համայնքի 16 երիտասարդի համար, կազմակերպեցինք հունիսմեկյան միջոցառում Հոբարձու փոքրիկների համար՝ ներառելով թե’ զվարճալի, թե’ ուսուցողական հատվածներ։ Հավես-ընկերական հանդիպումներից բացի ավագ երիտասարդների նախաձեռնությամբ ունեցանք կինոդիտման, ինչպես նաև փորձի փոխանակման օրեր։ Ի վերջո մեր ինտելեկտուալ խաղերի և գրքերի շնորհիվ էլ ավելի իմաստալից դարձրինք մեր համայնքի երիտասարդների կյանքը։ 📚🧩

🤝Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին 2025-ի ընթացքում այս ճանապարհին աջակցելու և մեզ հետ համագործակցելու համար։

🤩Հուսով ենք՝ այս Նոր տարում կունենանք նոր համագործակցություններ, նոր հնարավորություններ ու ռեսուրսներ ավելին անելու համար, իսկ մեր երիտասարդները դրա շնորհիվ կլինեն ավելի ակտիվ, պատասխանատու և նախաձեռնող քաղաքացիներ։

💌 Իսկ դուք գրեք մեր էջին, եթե ուզում եք որևէ ներդրում ունենալ երիտասարդների հզորացման գործում, օրինակ՝ նվիրել լավ գրքեր և/կամ խաղեր, անցկացնել դասընթաց/սեմինար, տրամադրել պետքական գույք, գրենական պիտույքներ և այլն, գրեք և մենք արագ կարձագանքենք 😉

🔍Շարունկավում է «media-check. փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը «ՄԵՆՔ» ՀԿ-ի կողմից Գյուլագարակ համայնքի տարբեր բնակավայրե...
22/12/2025

🔍Շարունկավում է «media-check. փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը «ՄԵՆՔ» ՀԿ-ի կողմից Գյուլագարակ համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդների համար։

🗓️🧑‍💻Այս ընթացքում փաստերի ստուգման վերաբերյալ ձեռք բերած գիտելիքներն ու գործիքները օգտագործում են գործնականում՝ ստեղծելով հոդվածներ, տեսանյութեր, այլ տարբեր մեդիանյութեր։

Հետևեք մեզ բաց չթողնելու նոր հնարավորություններն ու ծրագրերը 🤩

✨ Դեկտեմբերի 5-ին աշխարհը նշում է Կամավորների միջազգային օրը՝ գնահատելու այն մարդկանց, ովքեր իրենց ժամանակը, էներգիան ու...
06/12/2025

✨ Դեկտեմբերի 5-ին աշխարհը նշում է Կամավորների միջազգային օրը՝ գնահատելու այն մարդկանց, ովքեր իրենց ժամանակը, էներգիան ու սրտացավությունն են ներդնում գաղափարների իրականացման և համայնքների զարգացման գործում։

🥳 Սա հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու այն երիտասարդներին, ովքեր այս տարվա ընթացքում իրենց ժամանակով ու նվիրումով աջակցել են «Քունջ ու Պուճախ» ակումբի նախաձեռնություններին՝ իրականացնելով տարբեր ծրագրեր, աջակցելով երեխաներին ու երիտասարդներին և խթանելով համայնքային կյանքը։

💛 Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ արժեքավոր ներդրման համար։
💪 Շարունակենք միասին ուժեղացնել մեր համայնքը։

#կամավորներիօր

Այսպես էլ ընթանում է փաստերի ստուգման ակումբը 🙋🏻‍♀️⬇️
02/12/2025

Այսպես էլ ընթանում է փաստերի ստուգման ակումբը 🙋🏻‍♀️⬇️

Address

Lori Region
Opartsy
1915

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Քունջ ու Պուճախ» ակումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share