27/12/2024
🎉 Դեկտեմբերի 27-ին Տնակ երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր Ամանորին նվիրված միջոցառում, որի ժամանակ երեխաները նոր գիտելիքներ ստացան այլ երկրների ամանորյա ավանդույթների մասին, բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողակամ խաղեր խաղացին, ֆիլմ դիտեցին և վերջում փոքրիկ նվերներ ստացան։
🔔«ՆոյՈւժ» ոչ ֆորմալ երիտասարդական խմբի «Տնակ» նախագիծը աջակցություն է ստացել «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը:
🏠«Տնակի» հասցեն՝ ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փող., 1 շենք (Նոյեմբերյանի քաղաքային գրադարանի հարևանությամբ)
📌Հետևե՛ք էջին՝ տեղեկանալու «Տնակ»-ում տեղի ունեցող բոլոր միջոցառումների ու նախաձեռնությունների մասին