YWCA of Armenia

YWCA of  Armenia A non-governmental organization affiliated with the World YWCA

 #Ծնողականսրճարանակումբ«Մանկական սուտ. ինչո՞ւ են երեխաները ստում և ինչպե՞ս արձագանքել»Ձեր երեխան սկսե՞լ է հորինել պատմու...
20/05/2026

#Ծնողականսրճարանակումբ
«Մանկական սուտ. ինչո՞ւ են երեխաները ստում և ինչպե՞ս արձագանքել»
Ձեր երեխան սկսե՞լ է հորինել պատմություններ կամ թաքցնել ճշմարտությունը։ Դա միշտ չէ, որ վատ նշան է: Հաճախ մանկական սուտը զարգացման բնականոն փուլ է կամ պարզապես երևակայության դրսևորում, բայց չափազանց կարևոր է իմանալ՝ ինչպես ճիշտ արձագանքել դրան՝ առանց վնասելու երեխայի հետ վստահելի կապը։
Սեմինարի ընթացքում մենք կքննարկենք՝
Ինչո՞ւ են երեխաները ստում տարբեր տարիքներում (վախ, երևակայություն, թե՞ ուշադրության պակաս):
Ո՞րն է վառ երևակայության և խնդրահարույց ստի սահմանը:
Ինչպե՞ս կառուցել վստահելի հարաբերություններ և ընտանիքում խրախուսել ազնվությունը:
Ի՞նչ սխալներ են անում ծնողները, երբ հայտնաբերում են, որ երեխան ստել է, և ինչպե՞ս խուսափել դրանցից։

Մուտքն ազատ է։

Սիրելի ՜աղջիկնե՜ր, ունենք հրաշալի նորություն ձեզ համար: Մեկնարկում է «Իմ մարմինը, իմ իրավունքը»  2-օրյա անվճար ստեղծարար...
19/05/2026

Սիրելի ՜աղջիկնե՜ր, ունենք հրաշալի նորություն ձեզ համար:
Մեկնարկում է «Իմ մարմինը, իմ իրավունքը» 2-օրյա անվճար ստեղծարար և աջակցող ծրագիրը՝ նախատեսված հատուկ 14-18 տարեկան աղջիկների համար:
Սա պարզապես դասընթաց չէ, սա վստահելի և «Ապահով տարածք» է, որտեղ մենք միասին.
✨ Անկաշկանդ կխոսենք մեր մարմնի, առողջության (ՍՎԱԻ) և իրավունքների մասին՝ կոտրելով բոլոր կարծրատիպերն ու ամոթի զգացումը:
🎨 Կաշխատենք բնական կավով (կավաթերապիա հոգեբանի հետ)՝ սովորելով ճանաչել ու պաշտպանել մեր անձնական սահմանները և ամրապնդել ինքնավստահությունը:
🎁 Կստանանք «Հոգատարության փաթեթներ». էկո-պայուսակ հիգիենիկ պարագաներ և օգտակար տեղեկատվական թերթիկներ։
☕️ Եվ, իհարկե, կվայելենք համեղ թեյախմություն և ջերմ զրույցներ:
📍 Որտե՞ղ. Ք. Նոյեմբերյան, Կամոյի 6 փ., «Ապահով տարածք»
🗓 Ե՞րբ. 26-27.05.2026 թ. ժամը ՝15:00
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 094442210 հեռախոսահամարին։

❗️ Տեղերը խիստ սահմանափակ են՝ ընդամենը 10 մասնակից: Գործում է արդար սկզբունք. ընտրվելու են հայտը լրացրած առաջին 10 աղջիկները:
(Հաշվի առնելով տարիքը՝ պարտադիր է լինելու ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը):

Շտապեք գրանցվել այստեղ 👇

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իր արժևորած մասնակցությունն ունե...
19/05/2026

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իր արժևորած մասնակցությունն ունեցավ նաև ՀԱ ԵԿՔԱ-ն։
Միջոցառումը կազմակերպել էր Իգնատ Մամյանի թանգարան-ը, որը գործում է Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարան-ում՝ այսպիսով իր աննախադեպ ներդրումն ունենալով համայնքում մշակութային կյանքի ակտիվացման գործում։
Շնորհակալություն կազմակերպիչներին:

Սիրելի՛ գործընկերներ, համայնքային կյանքի ակտիվ մասնակիցներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ,Սիրով հրա...
16/05/2026

Սիրելի՛ գործընկերներ, համայնքային կյանքի ակտիվ մասնակիցներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Նոր ձայն, նոր ուժ» ծրագրի ամփոփիչ հանդիպմանը և փակման արարողությանը։

Ծրագրի շրջանակում մենք անցել ենք կարևոր ու պատասխանատու ճանապարհ՝ աշխատելով Նոյեմբերյան համայնքի 200-ից ավելի առաջին անգամ ընտրող աղջիկների հետ՝ նրանց ձայնը լսելի, մասնակցությունն՝ ավելի վստահ և գիտակից դարձնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի արդյունքները, ձեռքբերումները, պատմություններն ու փոփոխությունները, որոնք միասին ստեղծել ենք այս ամիսների ընթացքում։

Ձեր ներկայությունը կարևոր աջակցություն և գնահատանք կլինի երիտասարդ աղջիկների ակտիվ քաղաքացիական մասնակցության ճանապարհին։

📍 Վայրը՝ ՀԱ ԵԿՔԱ ՀԿ-ի դահլիճ
📅 Օրը՝ մայիսի 17
🕚 Ժամը՝ 11։00

Սպասում ենք Ձեզ՝ միասին ամփոփելու «Նոր ձայն, նոր ուժ» ծրագրի կարևոր ու ոգեշնչող ճանապարհը։ (Լուսանկարը՝ ծրագրի «Ինտերակտիվ աշխատարանի» ընթացքից

12/05/2026

#Նորձայննորուժ
Հարգելի հետևորդներ, տարածեք այս
ԻՐԱԶԵԿՈՂ ԹՌՈՒՑԻԿԸ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՎ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, Շնորհակալություն:
«Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը» Էլեոնոր Ռուզվելտ Քո ձայնը կարևոր է: *Մասնակցելով ընտրություններին՝ դու ազդում ես քո համայնքի և երկրի ապագայի վրա։ *Յուրաքանչյուր ձայն ուժ ունի։ Ընտրական իրավունք և գործընթացներ:
Ո՞վ կարող է ընտրել – 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները
Ինչպե՞ս ընտրել
 Գնալ ընտրատեղամաս անձը հաստատող փաստաթղթով
 Ստանալ քվեաթերթիկ
 Մտնել քվեախցիկ և կատարել գաղտնի ընտրություն
 Քվեաթերթիկը գցել քվեատուփ
• Հիշիր – Քո ընտրությունը գաղտնի է և պաշտպանված օրենքով Ապատեղեկատվության ճանաչում: *Ստուգիր տեղեկության աղբյուրը, *Համեմատիր մի քանի վստահելի աղբյուրների հետ, *Զգուշացիր հուզական կամ սենսացիոն վերնագրերից, *Մի տարածիր չստուգված լուրեր
Քո իրազեկությունը պաշտպանում է քեզ և ուրիշներին: Ինքնավստահ հաղորդակցություն և կարծիքի արտահայտում *Քո կարծիքը արժեքավոր է **Խոսի՛ր հստակ և հանգիստ *Լսի՛ր նաև մյուսներին *Մի վախեցիր հարցեր տալուց 👉 Ինքնավստահությունը ձևավորվում է փորձով Համայնքային մասնակցություն:
*Մասնակցիր համայնքային հանդիպումների
*Ներգրավվիր երիտասարդական կամ քաղաքացիական նախաձեռնություններում
*Հետևիր համայնքային որոշումներին
*Արտահայտիր քո դիրքորոշումը: Փոքր քայլերը բերում են մեծ փոփոխությունների: Հիշի՛ր **Դու ոչ միայն ընտրող ես, այլև փոփոխության կրող։
Քո ձայնը՝ քո ապագան է։
«Սույն հրատարակությունն իրականացվել է Շվեդիայի ֆինանսավորմամբ: Բովանդակության համար պատասխանատվություն կրում է բացառապես Հայկական Ազգային Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա ՀԿ-ը: Շվեդիայի կառավարությունը և ԿՌԿ-ն կարող են չկիսել դրանում արտահայտված տեսակետներն ու մեկնաբանությունները»:

 #Ծնողականսրճարանակումբ Ջերմ միջավա՛րում քննարկված նույնիսկ ամենաբարդ թեմաները իրենց  լուսավոր լուծումն են գտնում։ Շտապե...
06/05/2026

#Ծնողականսրճարանակումբ Ջերմ միջավա՛րում քննարկված նույնիսկ ամենաբարդ թեմաները իրենց լուսավոր լուծումն են գտնում։ Շտապեք գրանցվել, սիրեղի՜ մայրիկներ, ծնողներ։ Մայիսի 15-ը Ձեզ համար կարևօր օր համարեք։

 #ծնողականսրճարանակումբ  Սիրով տեղեկացնում ենք, որ Ծնողական  սրճարան ակումբի «Մանկական վախեր» թեմայով  հանդիպումը կայացա...
06/05/2026

#ծնողականսրճարանակումբ Սիրով տեղեկացնում ենք, որ Ծնողական սրճարան ակումբի «Մանկական վախեր» թեմայով հանդիպումը կայացավ մեր համայնքի երիտասարդ կանանց, ծնողների համար։ Հաջորդ հանդիպումը՝ շուտով։

29/04/2026
 #ծնողականսրճարանակումբ.  Սիրելի՜ ծնողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու Ծնողական սրճարան ակումբի հերթական՝ շա՛տ կարևո...
22/04/2026

#ծնողականսրճարանակումբ. Սիրելի՜ ծնողներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու Ծնողական սրճարան ակումբի հերթական՝ շա՛տ կարևոր հանդիպմանը։ Մասնակցեք և կանխեք Ձեր երեխայի վախերը։ Հանդիպումը ինչպես միշտ կզուգակցվի համեղ սուրճով ու թեյով՝ անմիջական մթնոլորտում։ Մեր սրճարան ակումբը անվճար է և կարող են գրանցվել ինչպես վարժարանի՝ այնպես էլ Նոյեմբերյան համայնքի տարբեր բնակավայրերից ծնողներ։ Գրանցվեք՝ զանգահարելով 094-442210 հեռախոսահամարով։

Ին՞չ ես նախընտրում «Ծնողական սրճարան ակումբի» հերթական հանդիպմանը՝  անուշաբույր սու՞րճ, թե՞ թեյ։ Մենք առաջարկում ենք և՜ ...
19/04/2026

Ին՞չ ես նախընտրում «Ծնողական սրճարան ակումբի» հերթական հանդիպմանը՝ անուշաբույր սու՞րճ, թե՞ թեյ։ Մենք առաջարկում ենք և՜ մ՚եկը, և՜ մյուսը՝ ավելին. այն կզուգակցվի հետաքրքիր զրուցով, որը կվարի հոգեբան Էլիզա Աբովյանը: Հանդիպում ենք վաղը՝ ապրիլի 20-ին, ժամը16:00-ին, YWCA-ի «Ապահով տարածքում»։

Հարգելի ծնողներ, ահա և մեր հաջորդ դրական ծնողավարման թեման: Մեր հանդիպումները նախատեսված են Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերի ծնողների համար: Խնդրում եմ նախապես գրանցվեք, տեղերը սահմանափակ են: Մանրամասների և գրանցման համար դիմել 094 442210 հեռախոսահամարին՝ Էլիզա Աբովյան:

Address

Kamo Street 6
Noyemberyan
4101,

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when YWCA of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to YWCA of Armenia:

Share