Ապահով Անկյուն Սոցիալ-Կրթական ՀԿ/Safe Corner Social-Educational NGO

  • Home
  • Armenia
  • Noramarg
  • Ապահով Անկյուն Սոցիալ-Կրթական ՀԿ/Safe Corner Social-Educational NGO

Ապահով Անկյուն Սոցիալ-Կրթական ՀԿ/Safe Corner Social-Educational  NGO ✅Խթանում է երիտասարդների, կանանց, համայնքային զարգացմանը,ոչ ֆորմալ,քաղաքացիական կրթությանը։

22/07/2026

📢 Յուրաքանչյուր կարևոր որոշում սկսվում է քննարկումից։

Իսկ որտե՞ղ են քննարկվում համայնքի զարգացման ծրագրերը, բյուջեն և բնակիչներին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։

Պատասխանը՝ այս տեսանյութում։

#ԻմՀամայնքըԻմՁայնը #ԱպահովԱնկյուն #Ավագանի #ԱվագանուՆիստ #Համայնք ՔաղաքացիականՄասնակցություն

Անգլերենը ներքևում՝🤝 Համագործակցության նոր հնարավորություններ՝ համայնքային նախաձեռնությունների շրջանակում«Ապահով Անկյուն...
19/07/2026

Անգլերենը ներքևում՝

🤝 Համագործակցության նոր հնարավորություններ՝ համայնքային նախաձեռնությունների շրջանակում

«Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ հասարակական, համայնքային և միջազգային գործընկերների մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին 🔹«Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախագահ Նաիրա Նահապետյանը,
🔹Մասիսի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արկադի Մարտիրոսյանը, ինչպես նաև իրանական «Golnoor» ընկերության ներկայացուցիչները՝

🔹 Արտեմիս Էսֆանդիարի՝ ԱՊՀ երկրներում վաճառքի և մարքեթինգի ղեկավար,
🔹 Լեյլա Էստեկի՝ արտահանման վաճառքի և տեխնիկական աջակցության ղեկավար։

«Golnoor»-ը լուսատեխնիկական սարքավորումների նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերություն է՝ առաջարկելով ժամանակակից լուծումներ լուսավորության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները, համայնքային ենթակառուցվածքների բարելավման և արդյունավետ լուսավորության լուծումների կիրառման հեռանկարները։

«Ապահով Անկյուն» ՀԿ-ն շարունակելու է ձևավորել նոր գործընկերություններ և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։ 🌍🤝

🤝 New Cooperation Opportunities for Community Initiatives

A meeting was held at the initiative of the “Safe Corner” Social-Educational NGO, bringing together representatives of civil society, local government, and international partners.

The meeting was attended by Naira Nahapetyan, President of the
🔹’’Safe Corner” Social-Educational NGO;
🔹Arkadi Martirosyan, Head of the Revenue Accounting and Collection Department of Masis Community Municipality; as well as representatives of the Iranian company “Golnoor”:

🔹 Artemis Esfandiari — Head of Sales and Marketing for CIS Countries,
🔹 Leila Esteki — Head of Export Sales and Technical Support.

“Golnoor” is a company specializing in the design and production of lighting equipment, providing modern solutions in the field of lighting technologies.

During the meeting, the participants discussed potential areas of cooperation, opportunities for improving community infrastructure, and the implementation of efficient lighting solutions.

The “Safe Corner” NGO will continue to establish new partnerships and implement joint initiatives. 🌍🤝

🌍 Միացե՛ք «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ»-ի միջազգային համագործակցության կամավորական թիմինՀետաքրքրվա՞ծ եք Erasmus+, European Solidarity...
19/07/2026

🌍 Միացե՛ք «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ»-ի միջազգային համագործակցության կամավորական թիմին

Հետաքրքրվա՞ծ եք Erasmus+, European Solidarity Corps (ESC) և այլ միջազգային ծրագրերով։ Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել նոր փորձ, զարգացնել ձեր հմտությունները և ձեր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։

«ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը ձևավորում է միջազգային համագործակցության կամավորական թիմ։

Կամավորները հնարավորություն կունենան՝
🌍 որոնել և ուսումնասիրել միջազգային ծրագրեր ու համագործակցության նոր հնարավորություններ,
🤝 աջակցել միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացմանը,
💡 մասնակցել ծրագրային գաղափարների և նախագծերի մշակմանը,
📝 ուսումնասիրել դրամաշնորհային հնարավորություններ,
📢 աջակցել համայնքային և միջազգային նախաձեռնությունների կազմակերպմանն ու իրականացմանը։

Եթե ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ, աշխատել միջազգային միջավայրում, ընդլայնել ձեր մասնագիտական շրջանակը և դառնալ մեր ակտիվ թիմի անդամ, ապա լրացրե՛ք հայտը։ (հղումը քոմենթներում)
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScOW-SSuX40q3gYIY_zYpXrHJ_lphECqjbVRumU8wWuhpN3zw/viewform

18/07/2026

📢 Որքանո՞վ ես ծանոթ համայնքի ավագանու գործունեությանը։

Ի՞նչ լիազորություններ ունի ավագանին, ի՞նչ հարցեր է քննարկում և ի՞նչ որոշումներ է ընդունում։

Դիտի՛ր տեսանյութը և իմացի՛ր, թե ինչ դեր ունի ավագանին քո համայնքի զարգացման գործում։

#ԻմՀամայնքըԻմՁայնը #ԱպահովԱնկյուն #Ավագանի #Համայնք #ՔաղաքացիականՄասնակցություն

🙏 Շնորհակալություն ՀԿ Կենտրոնին՝   հարթակի շրջանակում այս կարևոր քննարկումը կազմակերպելու և պետություն–ՔՀԿ արդյունավետ ե...
16/07/2026

🙏 Շնորհակալություն ՀԿ Կենտրոնին՝ հարթակի շրջանակում այս կարևոր քննարկումը կազմակերպելու և պետություն–ՔՀԿ արդյունավետ երկխոսության հնարավորություն ստեղծելու համար։

Կարևորում ենք նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են բաց և մասնակցային կառավարման մշակույթի զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը որոշումների կայացման գործընթացներում։

#ԲացԿառավարում #ՔՀԿ #ՄասնակցայինԿառավարում

13/07/2026

📢 Որքանո՞վ ես ճանաչում քո համայնքի կառավարման համակարգը։

Այս տեսանյութից կիմանաս, թե ովքեր են կայացնում համայնքի կարևոր որոշումները և ինչ դեր ունի համայնքի ավագանին։

Դիտի՛ր տեսանյութը և բացահայտի՛ր ավելին։

#ԻմՀամայնքըԻմՁայնը #ԱպահովԱնկյուն #Ավագանի #Համայնք #քաղաքացիականմասնակցություն

09/07/2026

📢 Որքա՞ն լավ ես ճանաչում քո համայնքը։

Գիտե՞ս, թե ովքեր են տեղական ինքնակառավարման մարմինները և ինչ դեր ունեն համայնքի զարգացման գործում։

«Իմ համայնքը, իմ ձայնը» նախաձեռնության շրջանակում միասին բացահայտում ենք, թե ինչպես է կառավարվում համայնքը և ինչու է կարևոր լինել տեղեկացված ու ակտիվ քաղաքացի։

Հետևի՛ր մեր էջին, որպեսզի բաց չթողնես հաջորդ տեսանյութերը։ 💙

#ԻմՀամայնքըԻմՁայնը #ԱպահովԱնկյուն #ՏեղականԻնքնակառավարում #Համայնք #քաղաքացիականմասնակցություն

04/07/2026

📢 «Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ն մեկնարկել է «Իմ համայնքը, իմ ձայնը» նախաձեռնությունը։

Ակտիվ քաղաքացի լինելը սկսվում է ամենօրյա փոքր քայլերից։ Յուրաքանչյուրիս մասնակցությունը կարող է նպաստել ավելի ուժեղ, զարգացած և պատասխանատու համայնքի ձևավորմանը։

Իսկ դու ի՞նչ ես անում քո համայնքի զարգացման համար։ Կիսվի՛ր քո մտքերով մեկնաբանություններում։ 💬

#ԻմՀամայնքըԻմՁայնը #ԱպահովԱնկյուն #ԱկտիվՔաղաքացի #Համայնք #ՔաղաքացիականՄասնակցություն

02/07/2026

📢 «Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ն մեկնարկել է «Իմ համայնքը, իմ ձայնը» նախաձեռնությունը։
Նախաձեռնության ընթացքում միասին կբացահայտենք համայնքային կյանքի կարևորությունը, կխոսենք մասնակցության, որոշումների կայացման գործընթացների և յուրաքանչյուրիս դերի մասին։
Եթե ցանկանում ես ավելի լավ ճանաչել քո համայնքը, հասկանալ, թե ինչպես կարող ես մասնակցել համայնքային կյանքին և դառնալ դրական փոփոխությունների մի մասը, հետևի՛ր մեր էջին և միացի՛ր մեզ։ 💚

#ԻմՀամայնքըԻմՁայնը #ԱպահովԱնկյուն #Համայնք #Երիտասարդներ #ՔաղաքացիականՄասնակցություն

Հունիսի 15-21-ը Աղվերանում անցկացված «EVOLVE: Strengthening Youth Councils through Partnership and Project Development» ...
25/06/2026

Հունիսի 15-21-ը Աղվերանում անցկացված «EVOLVE: Strengthening Youth Councils through Partnership and Project Development» միջազգային ծրագրին
«ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ-կրթական ՀԿ-ն ներկայացնում էր Մարիամ Գրիգորյանը 🌍🤝

Ծրագիրը միավորել էր տարբեր երկրների երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների՝ ստեղծելով համագործակցային միջավայր, որտեղ մասնակիցները զարգացնում էին ծրագրերի մշակման և կառավարման հմտությունները, ծանոթանում միջազգային համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններին, ինչպես նաև փոխանակում փորձ և լավագույն փորձառություններ 💡📚

Մարիամը ծրագրի ընթացքում ակտիվ մասնակցել է աշխատարաններին, խմբային քննարկումներին և համատեղ աշխատանքներին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, գործնական փորձ և ընդլայնելով իր մասնագիտական կապերը 🚀

🌟 EVOLVE-ը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և ապագա համագործակցությունների ձևավորման համար։

Մենք բարձր ենք գնահատում մեր թիմի ներգրավվածությունը նման միջազգային ծրագրերում, քանի որ դրանք նպաստում են երիտասարդների զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը 💚

From June 15–21 in Aghveran, Mariam Grigoryan represented Safe Corner NGO at the international program “EVOLVE: Strengthening Youth Councils through Partnership and Project Development” 🌍🤝

The program brought together youth sector representatives from different countries, creating a collaborative environment where participants developed their skills in project design and management, explored opportunities for international cooperation and funding, and exchanged experiences and best practices 💡📚

Throughout the program, Mariam actively participated in workshops, group discussions, and joint activities, gaining new knowledge, practical experience, and expanding her professional network 🚀

🌟 EVOLVE served as an important platform for experience sharing, capacity building, and fostering future cooperation.

We highly value our team’s participation in such international initiatives, as they contribute to youth development and the expansion of international cooperation 💚

Address

Noramarg
0819

Alerts

Be the first to know and let us send you an email when Ապահով Անկյուն Սոցիալ-Կրթական ՀԿ/Safe Corner Social-Educational NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ապահով Անկյուն Սոցիալ-Կրթական ՀԿ/Safe Corner Social-Educational NGO:

Shortcuts

Share