Meghri Women's Resource Center NGO

Meghri Women's Resource Center NGO Assist the development of the community by empowering the women

Meghri Women’s Resource Center (MWRC) was established in Octomber of 2008 with the support of the OSCE office in Yerevan and with efforts of active women of the Meghri region. MWRC is a non-governmental organization (NGO) that is open to everyone who has kind intentions and is willing to raise the roles of women in society and overcome gender inequalities. The center has already become a place for

women of the region to meet and discuss problems of local importance and discover needs of the community.

Մեկնարկել է «Սահմանային ռիթմեր․ Մեղրիի առօրյան, հիշողությունն ու պատկանելիությունը» ծրագիրը: Նախագծի շրջանակներում հունվ...
04/02/2026

Մեկնարկել է «Սահմանային ռիթմեր․ Մեղրիի առօրյան, հիշողությունն ու պատկանելիությունը» ծրագիրը: Նախագծի շրջանակներում հունվարի 25-26-ին «Համտես» թեյարանում իրականացվեց ֆոտովոյս (photovoice) մեթոդի ուսուցման երկօրյա սեմինար՝ ծրագրի շահառու տարբեր սեռի, տարիքի, մասնագիտության ու զբաղմունքի մեղրեցիների համար, ովքեր չեն մոռանում Մեղրիի անցյալը, ապրում են ներկայով և ստեղծագործում են ապագայի համար: Ստեղծագործում են, քանի որ լուսանկարով ֆիքսում են ոչ միայն պահը, այլ նաև հաղորդում են իրենց զգացողություններն ու վերաբերմունքը:
«Սահմանային ռիթմեր․ Մեղրիի առօրյան, հիշողությունն ու պատկանելիությունը» նախագծի նպատակն է հասկանալ և ներկայացնել, թե վերջին տարիների վերափոխումների պայմաններում ինչպես են Մեղրիի բնակիչները ապրում, զգում և մեկնաբանում իրենց քաղաքը, սահմանը, հիշողությունն ու առօրյան: Նախաձեռնությունը իրականացնում է Երևանի պետական համալսարանի Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիան՝ «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.Հարգելի մեղրեցիներ.✅«Սահմանային ռիթմեր․ Մեղրիի առօրյան, հիշողությունն ու պատկանելիությունը» նախագիծը հր...
15/12/2025

📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
Հարգելի մեղրեցիներ.
✅«Սահմանային ռիթմեր․ Մեղրիի առօրյան, հիշողությունն ու պատկանելիությունը» նախագիծը հրավիրում է համագործակցության` անկախ տարիքից, սեռից և զբաղվածությունից:
➡️Նախագիծը նպատակ ունի՝
հասկանալ և ներկայացնել, թե վերջին տարիների վերափոխումների պայմաններում ինչպես են Մեղրիի բնակիչները ապրում, զգում և մեկնաբանում իրենց քաղաքը, սահմանը, հիշողությունն ու առօրյան։

➡️Ի՞նչ է ներառում մասնակցությունը
• 2 նախապատրաստական հանդիպում, որտեղ ծանոթանաք ֆոտովոյս (photovoice) մեթոդին 📷
• Լուսանկարել ձեր համար կարևոր վայրերը, պահերը և պատմությունները Մեղրիում
• Մասնակցել խմբային քննարկումներին և քարտեզագրման հանդիպումներին
• Աշխատանքների ներկայացում ցուցահանդեսներում և հրապարակումներում՝ լուսանկարների կողքին ձեր պատմություններով 📸💬

Նախկին փորձ կամ հատուկ հմտություններ անհրաժեշտ չեն ✅

💡 Ինչո՞ւ մասնակցել
• Ձեր ձայնը և փորձը կդառնան հանրային
• Ձեր պատմությունները կհասնեն հետազոտողներին, քաղաքական որոշումներ կայացնողներին և լայն հանրությանը 🌍
• Դուք կդառնաք համայնքային կարևոր նախաձեռնության համահեղինակ
• Մասնակցողների ժամանակը և ներգրավվածությունը կգնահատվեն փոքր վարձատրությամբ 💵

📅 Ժամկետներ
📍 Մասնակիցների հավաքագրում – 2025 թ. դեկտեմբեր-2026 թ. հունվար
📍 Առաջին հանդիպումները – 2026 թ. հունվար
📍 Ծրագրի հիմնական փուլերը – 2026 թ. փետրվար-մայիս

📞 Ինչպե՞ս մասնակցել
Մասնակցելու կամ հարցերի համար կապ հաստատեք
📍 Մեղրիի Կանանց Ռեսուրս Կենտրոնի միջոցով +37498819788

Նախաձեռնությունը իրականացնում է Երևանի պետական համալսարանի Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիան` «Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն»ը ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

09/09/2025

Հարգելի մեղրեցիներ.
Տեղեկացնում ենք, որ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» (SEEDS) ծրագիր շրջանակներում նախատեսում ենք իրականացնել տեղեկատվական հանդիպումներ համայնքի պոտենցիալ շահառուների հետ, հատկապես գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող, սկսնակ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների հետ:
Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
📍 Սեպտեմբերի 11, ժամը՝ 18։00 - Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Ադելյան 3-րդ փողոց հասցեում գտնվող «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Համտես» թեյարանում։
Հանդիպումների ընթացքում մենք կներկայացնենք ծրագրի հնարավորությունները և դրամաշնորհային բաղադրիչը, ինչպես նաև կպատասխանենք մասնակիցների հարցերին։
📞 Խնդրում ենք, հետաքրքրված մասնակիցներին նախապես գրանցվել հանդիպմանը՝ զանգելով 060-440-550 հեռախոսահամարին։

* Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
** «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
#ԹիմԵվրոպա #ԴիմակայունՍյունիք

Մեր  սոցիալական  ձեռնարկություն «ՀամՏես» թեյարանը նման միջոցառումների կազմակերպման համար շատ հարմարավետ է…  «ՀամՏես» թեյ...
25/07/2025

Մեր սոցիալական ձեռնարկություն «ՀամՏես» թեյարանը նման միջոցառումների կազմակերպման համար շատ հարմարավետ է…
«ՀամՏես» թեյարան
#Մեղրի #դասընթացներ #հանդիպումներ

Հնարավորություն կանանց համար.Տեղեկատվական հանդիպումը հունիսի 4-ին «ՀամՏես» թեյարանում…
27/05/2025

Հնարավորություն կանանց համար.
Տեղեկատվական հանդիպումը հունիսի 4-ին «ՀամՏես» թեյարանում…

‼️ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է ծրագրի ներկայացման հանդիպումները Սյունիքի մարզի հետևյալ համայնքներում՝

📍 Տաթև համայնքում՝ Շինուհայրի Թև Թևի կենտրոնում
Մայիսի 29-ին, ժամը՝ 11։00-ին (Հասցե՝ Շինուհայր, Կենտրոնական փողոց 23)

📍 Տեղ համայնքում՝ Տեղի համայնքապետարանի հանդիպումների սրահում
Մայիսի 29-ին, ժամը՝ 15։00-ին (Հասցե՝ գ. Տեղ 35/2)

📍 Սիսիան համայնքում՝ Սիսիանի Ագրարային համալսարանում Մայիսի 30-ին, ժամը՝ 14։00-ին (Հասցե՝ ք․ Սիսիան, Շիրվանզադե 7)

📍 Մեղրի համայնքում՝ Համտես թեյարանում
Հունիսի 4-ին, ժամը՝ 15։00-ին- (Հասցե՝ ք. Մեղրի, Ադելյան 3)

📍 Քաջարան համայնքում՝ Քաջարանի համայնքապետարանում Հունիսի 5-ին, ժամը 11։00-ին (Հասցե՝ Քաջարան, Լեռնագործների 4)

📍 Կապանում՝ Կապանի էլեկտրոնային գրադարանում
Հունիսի 5-ին, ժամը 15։00-ին -(Հասցե՝ ք․ Կապան, Չարենցի 1 )

📍 Գորիսում՝ Վիննեթ Գորիս հիմնադրամի գրասենյակում
Հունիսի 6-ին, ժամը 15։00-ին - (Հասցե՝ Անկախության 7/14 )

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական Զարգացման գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

European Union in Armenia
Austrian Development Agency

12/05/2025

Մենք այս դժվարին պահին ընտանիքի կողքին ենք‼️

Երեխաների պաշտպանության ցանցը ուշադրությամբ և խոր ցավով հետևում է Մարմարիկ գյուղի երկու տարեկան Տիգրանի անհետացման մասին լուրերին։ Այս ծանր պահին մեր սրտերն ու մտքերը նրա ընտանիքի, հարազատների և համայնքի հետ են։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր
փրկարարներին, կամավորներին և համայնքի անդամներին, որոնք անշահախնդիր և անմնացորդ ներգրավված են որոնողական աշխատանքներում։ Նրանց նվիրվածությունն ու միասնական ջանքերը այս օրերին իսկապես անգնահատելի են։

‼️ Որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող կոալիցիա՝ հորդորում ենք զերծ մնալ ենթադրություններից և տարածել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները։

Այս պահին ամենակարևորը՝
✅ երեխայի հայտնաբերմանն ուղղված ջանքերի համախմբումն է,
✅ ինչպես նաև ապրումակցումն ընտանիքին:

❗Խնդրում ենք հարգել նրանց անձնական տարածքը և հնարավորինս զերծ մնալ հուզական նոր ցնցումներից։

Մենք հավատում ենք, որ այս իրավիճակը շուտով կբացահայտվի և
պատրաստ ենք մասնակցել բաց ու կառուցողական երկխոսության՝
ուղղված երեխաների անվտանգության ամրապնդմանը և նման ողբերգությունների կանխարգելմանը։

🤝 Որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող 50 կազմակերպությունների միավորում՝ մենք կանգնած ենք ընտանիքի և որոնող խմբերի կողքին և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել մասնագիտական աջակցություն։

🇦🇲🇸🇪Ապրիլի 28-ին Մեղրի համայնք կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետությում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր...
29/04/2025

🇦🇲🇸🇪Ապրիլի 28-ին Մեղրի համայնք կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետությում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդիպեց «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի նախագաh Սաթիկ Հարությունյանի և խորհրդի անդամ Նվարդ Խաչատրյանի հետ:
Նրանք դեսպանին ներկայացրեցին իր նախորդ այցից հետո իրականացված կազմակերպության իրականացրած ծրագրերը, միջոցառումներն ու ձեռքբերումները: Քննարկվեցին նաև համայնքին, կանանց գործունեությանը և ՀԿ ոլորտին առնչվող հարցեր։

During his visit to the Meghri community on April 28, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Sweden to the Republic of Armenia, Patrick Svensson, also met with Satik Harutyunyan, President of the "Meghri Women's Resource Center" NGO, and Board Member Nvard Khachatryan.
They presented the Ambassador with the organization's programs, events, and achievements since his previous visit. They also discussed issues related to the community, women's activities, and the NGO sector.
Embassy of Sweden in Yerevan
“WINNET Armenia” Network of Women Resource Centers

06/03/2025

«Խաղաղություն հաղորդակցման միջոցով» հարցումները իրականացվել էին մեր կազմակերպության աջակցությամբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մարտի 3-ին մասնակիցներին ներկայացրեցին հարցման արդյունքները …

Ծրագրի հաջողությունն այսպիսին է լինում ✅
03/05/2024

Ծրագրի հաջողությունն այսպիսին է լինում ✅

Կանանց տնտեսական հզորացման և կանանց ձեռներեցության մեջ ներդրումներ կատարելը շատ կարևոր է: Թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայա...
13/03/2024

Կանանց տնտեսական հզորացման և կանանց ձեռներեցության մեջ ներդրումներ կատարելը շատ կարևոր է:
Թե ինչպես է ԵՄ-ն աջակցում Հայաստանում կանանց և աղջիկների հզորացմանը տարբեր ծրագրերի և հնարավորությունների միջոցով, կարող եք գտնել այստեղ ➡️ https://euneighbourseast.eu/hy/news/explainers/du-nuynpes-karogh-es-inchpe%d5%9es-e-em-n-aj/



Ես ուզում եմ սկսել իմ սեփական բիզնեսը, բայց վստահ չեմ, որ գաղափարս կաշխատի: Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տալ: Ես արդեն ունեմ բիզնես, բայց որպես գործարար կին իմ ամենամեծ մա...

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ թիմը «Համտես» թեյարանում կազմակերպել էր հանդիպում  շահառու արցախցի կանանց համար: Մեր ...
15/02/2024

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ թիմը «Համտես» թեյարանում կազմակերպել էր հանդիպում շահառու արցախցի կանանց համար: Մեր շահառուները պատմեցին իրենց առօրյայի, հաջողությունների, դժվարությունների մասին: Նրանցից մի քանիսն ուրախությամբ հայտնեցին, որ արդեն աշխատանքի են անցել համայնքի տարբեր կազմակերպություններում: Ռեսուրս կենտրոնի թիմի անդամները պատասխանեցին շահառուների հարցերին, տվեցին խորհրդատվություններ, գրի առան կարիքները և առաջարկությունները, խոսեցին ապագա պլանների մասին: Հանդիպման վերջում շահառուները ստացան հումանիտար փաթեթներ, որը ձեռք էր բերվել UNFPA Armenia-ի ֆինանսական աջակցությամբ, Արցախից տեղահանված կանանց և աղջիկների համար իրականացվող«Ապահով տարածքներ կանանց և աղջիկների համար» ծրագրի կողմից:

08/02/2024

Տեսանյութը պատմում է «Պրոակտիվ երիտասարդները համայնքի համար» ծրագրի շրջանակներում Սիսիանի երիտասարդական խմբի իրականացրած նախաձեռնության մասին:
Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ
պետքարտուղարության Հանրային դիվանագիտության
գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի
դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ
պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

The video describes an initiative implemented by Sisian's youth group within the "Proactive Youth for the Community" program.

This Project was funded through a Department of State Public
Diplomacy Section grant, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State

Address

Adelyan 3 Street Meghri, Syunik
Meghri
3401

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37498819788

Alerts

Be the first to know and let us send you an email when Meghri Women's Resource Center NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Meghri Women's Resource Center NGO:

Share