Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Meghradzor
  • Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն

Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն, Nonprofit Organization, Meghradzor.

Կոտայքի մարզպետարանի և Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ամենամյա "Վարդավառը Գառնիում" տոնակատարությանը շա...
28/07/2025

Կոտայքի մարզպետարանի և Երիտասարդական ակումբների դաշնության կազմակերպած ամենամյա "Վարդավառը Գառնիում" տոնակատարությանը շատ արդյունավետ մասնակցեց նաև Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ը` ցուցադրելով ազգային խաղեր և հիացնելով մարդկանց դրանց բազմազանությամբ

Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն _ի անխափան աշխատանքը շարունակվում է ու շարունակվելու է🌿Մեր մշ...
26/07/2025

Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն _ի անխափան աշխատանքը շարունակվում է ու շարունակվելու է🌿
Մեր մշակույթը ամենաբարձր որակով ճանաչելու և տարածելու համար, ինչպես միշտ` շնորհակալ ենք Ծաղկաձորի համայնքապետարանին` համայնքապետ պարոն Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ Narek Harutyunyan
Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մշակույթի տան հրավերով և մեր կենտրոնի "ՄԵՐԱՆ" նախաձեռնության շրջանակում այսօր վերոհիշյալ գյուղի մշակութային խմբերի ու հայ ավանդական երգ ու պարի "ՆՈՒԲԱՐ" համույթի հետ անցկացրեցինք Վարդավառի նախատոնակ։
Բացի մեր մշակութային համարներից, մենք համտեսի համար տարել էինք նաև մեր ջանքերով ՀՀ Ոչ նյութական մշակութային ժառանգության "Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի ցանկում" գրանցած, ապա վերականգնած ԱԾԻԿ կերակուրը, որը անասելի հուզեց ծովասարցի մեծին ու փոքրին` պարգևելով մեծահասակներին` հիշողության, երիտասարդներին` համի բերկրանք։
Առիթից օգտվելով, մեր կենտրոնի սաների համար էքսկուրս կազմակերպեցինք ճանապարհին հանդիպած պատմաճարտարապետական կոթողներ` Հայրիվանք և Նորատուսի Խաչքարերի սնտառ։ Ծովասարում այցելեցինք նաև 9_րդ դարով թվագրվող Սուրբ Գրիգոր եկեղեցի։
Ծովասարցի հավաքորդ, 90_ամյա ընկեր Գևորգյանից էլ նվեր ստացա տրեխի մի թայ։
Մեզ հետ էր նաև ՄՄԿ ծնողխորհրդի մի քանի անդամներ, ովքեր մեզ մեծապես օգնեցին այսօրվա բարդ աշխատանքի կատարման ժամանկ։

Հուլիսի վեցին տեղի ունեցավ «Տիգրան Մեծ » թաեքվանդոյի ակումբի բաց առաջնությունը ` Դինամոյում։ Մեր Աղավնաձորի մասնաճյուղի ...
14/07/2025

Հուլիսի վեցին տեղի ունեցավ «Տիգրան Մեծ » թաեքվանդոյի ակումբի բաց առաջնությունը ` Դինամոյում։ Մեր Աղավնաձորի մասնաճյուղի մարզիկներ Վարազդատ Գրիգորյանը գրավեց երրորդ տեղ , իսկ Արմեն Գրիգորյանը ` երկրորդ:
Թաեքվանդոյի մարզիչ` Արթուր Կնյազյան

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ը նոր նախաձեռնություն ունի` ՄԵՐԱՆ, ասել է թ...
26/06/2025

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ը նոր նախաձեռնություն ունի` ՄԵՐԱՆ, ասել է թե, մակարդ, նյութ, որ խառնվելով մեկ այլ նյութի` ստացվում է ավելի որակյալ մի այլ նյութ🧉
Մեր ունեցածը մշակութային ՄԵՐԱՆ է, որով մերանելու ենք հայոց անխառն մշակույթի զանազան ծայրերը։ Տարածելով, պահպանելով միայն կարող ենք մշակութային օրգանիզմի ճիշտ գործունեությունը ապահովել։
Մեր նախաձեռնության առաջին կանգառը Հրազդան համայնքի Լեռնանիստ հրաշալի գյուղն է, որտեղ կա հրաշալի գյուղապետ, մշակութային պատասխանատու և մշակույթի հանդեպ սիրով ու հոգատարությամբ լցված բնակիչներ։
Ավելի գեղեցիկ հյուրընկալություն հնարավոր չէր պատկերացնել։
Երեք ժամ անդադար գյուղն ապրեց ազգային մշակույթի ոգով` ազգային երգ ու պար, վարպետության դասեր ու ցուցահանդես, ազգային խոհանոցի գեղեցիկ ցուցադրություն և զանազան խաղեր։
Լեռնանիստը մերանվեց մեր մշակույթով։
_Ո՞րն է հաջորդ գյուղը,_ կհարցնեք դուք։
_Որտեղ ամենաշատը կա սեր ու կաթ, որ լավ մերան անենք,_ կպատասխանենք մենք😊
Առանձնահատուկ ջերմությամբ մեր նախաձեռնությանը միացել էր նաև "Հրազդանի համայնքային գրադարան" ՀՈԱԿ ն` իրենց կատարած անզուգական աշխատանքով։
Եվ մեր երեկվա անակնկալը` մեր կենտրոնի Աղավնաձոր գյուղում գործող Կիրառական արվեստի խմբակավար Նառա Ղազարյանն իր սաների հետ ստեղծել է նախաձեռնության նյութականացված նշանը։ Տուն` բակում մի մեծ մերանի կճուճ, որի առաջին օրինակը նվիրում ենք Ծաղկաձոր համայնքի ղեկավար պարոն Նարեկ Հարությունյանին, մշտապես մեր կենտրոնի գործունեության և նախաձեռնությունների կողքին լինելու համար։ Եվ առանձին փոքրիկ կճուճիկներ, որոնք այսուհետ նվիրելու ենք մեր նախաձեռնությունը հյուրընկալող կողմի ներկայացուցիչներին։
Այսպիսով, գործը սկսված է, հաջողության մաղթանքներն ընդունվում են😊

24/06/2025

Մինչ դրսում ամառ է ու բոլորը հանգստանալու մասին են մտածում, Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ի Մարմարիկ գյուղում գործող պարի խմբակում շարունակվում են ճկվել ու հմտանալ😊
Մարմարիկի պարուսույցէ Ալվարդ Զաքարյան
AL Zaqaryan

Մինչ դրսում ամառ է ու բոլորը հանգստանալու մասին են մտածում, Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ի...
24/06/2025

Մինչ դրսում ամառ է ու բոլորը հանգստանալու մասին են մտածում, Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ի Մարմարիկ գյուղում գործող պարի խմբակում շարունակվում են ճկվել ու հմտանալ😊
Մարմարիկի պարուսույցէ Ալվարդ Զաքարյան
AL Zaqaryan

 Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն   Հովհանն...
21/06/2025


Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum
Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի հրավերով մասնակցում էինք Արհեստների միջազգային 4_րդ փառատոնին։ Մեր կենտրոնի երեխաներն ու մանկավարժներն անցկացրեցին ժողովրդական խաղերի ու խաչբուռի պատրաստման վարպետության դասերը։
Հյուրասեր Գավառը վաղը նույնխես սպասում է բոլոր ազգային մշակուկթի սիրահարներին🌿

17/06/2025

Երեկվա հաշվետու համերգը երկու գյուղերում էլ վերջացավ ավանդական միասնական շուջպարով

Այս տարի հաշվետու միջոցառումները տեղի են ունենում խմբակների գործունեության վայր հանդիսացող բնակավայրերում։Երեկ Արտավազու...
17/06/2025

Այս տարի հաշվետու միջոցառումները տեղի են ունենում խմբակների գործունեության վայր հանդիսացող բնակավայրերում։
Երեկ Արտավազում և Փյունիկում գործող պարի խմբերի հաշվետվության օրն էր
Պարուսույց Սյուզաննա Հայրապետյանը և սաները լավագույնս էին պատրաստվել այդ օրվան։ Հաշվի առնելով նաև սուղ պայմանները, որում գործունեություն է ծավալում մեր սիրելի ընկեր Սյուզաննան, կարեղ ենք ասել, որ ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված։
Հարևան գյուղերի իրենց ընկերների ելույթները ողջունելու էին գնացել Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ի ազգագրական երգ ու պարի, դուդուկի ու դհոլի խմբակների սաները։
Աղավնաձորում գործող Կիրառական արվեստի խմբակի աշխատանքներով էլ մի գեղեցիկ ցուցադրություն էինք կազմակերպել։ Խմբակավար` Նառա Ղազարյան

17/06/2025

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարան / Folk Arts Museum ի հրավերով Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն ը ևս մասնակցելու է այս կարևորագույն միջոցառմանը` ազգային խաղերի և խաչբուռի պատրաստման վարպետության դասերով🌾Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղը մշակույթ է տարածում

Address

Meghradzor

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Մեղրաձորի ՄՄԿ տվյալներ

Մեղրաձորի մշակույթի տունը զբաղվում է այս տիպի հիմնարկների հիմնական գործունեությամբ՝ վարում է մշակութային խմբեր: Կենտրոնում գործում են ասեղնագործության, ժողովրդական պարի, դհոլի, դուդուկի և ձյուդոյի խմբակներ: Կամավորության հիմունքներով սովորեցնում են նաև կարպետագործություն, գորգագործություն և տիկնիկագործություն: Դրանից բացի այստեղ վերականգնվում են տարբեր մոռացված արհեստներ ր հայկական տոնածիսական համակարգը: Կենտրոնում գործում է գրադարան և ունենք հնագույն կենցաղային իրերի հավաքածու, որն ապագայում կդառնա Մեղրաձորի երկրագիտական թանգարան:

Կենտրոնը գործում է 1989թ.-ից, Մարզամշակութային կենտրոնի կարգավիճակ ստացել է 2003թ.

Համայնքների խոշորացման հետևանքով մեր գյուղին միացած Աղավնաձորի մշակույթի տունը ևս ենթարկվում է մեզ:

Կենտրոնի աշխատակիցներն են՝ Վոլոդյա Հովհաննիսյան- տնօրեն, Գոհար Գոգոլյան- գեղմասվար, Կարինե Միքայելյան- գրադարանավար, Նարինե Մարգարյան- հաշվապահ, Ցողիկ Հակոբյան- ասեղնագործության խմբակավար, Արթուր Բայրամյան- պարուսույց, Ռուստամ Թարխանյան- դհոլի խմբակավար, Աբել Աբելյան- դուդուկի խմբակավար, Կարեն Աղասյան- ձյուդոյի մարզիչ, Հերմինե Գասպարյան- պարուսույց Աղավնաձոր, Արթուր Կնյազյան- թաեքվանդոյի մարզիչ Աղավնաձոր, Սմելա Ղազարյան, Նվարդ Ղազարյան- մաքրուհի, Մարզպետ Հարությունյան- պահակ