11/09/2026
🌸 «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ն, «Գենդերազգայուն բյուջետավորման նախաձեռնությունների» միջոցով, աջակցություն է տրամադրել Վարդենիս համայնքին։ 🤝💜
✨ Աջակցության շրջանակներում՝
🍽️ Փոքր Մասրիկ, Արփունք և Գեղամասար բնակավայրերի հանդիսությունների սրահներին տրամադրվել է անհրաժեշտ սպասք, որը կնպաստի համայնքային միջոցառումների առավել արդյունավետ և պատշաճ կազմակերպմանը։
🎶 Վարդենիսի մշակույթի տանը գործող Երգի խմբակին տրամադրվել են երաժշտական սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան խմբակին շարունակել և զարգացնել իր մշակութային գործունեությունը։ 🎤🎵
🛍️ Տարբեր բնակավայրերում տոնավաճառների կազմակերպման նպատակով տրամադրվել են նաև տաղավարներ, որոնք կստեղծեն նոր հնարավորություններ համայնքի բնակիչների, հատկապես կանանց, ձեռնարկատիրական նախաձեռնությունների և տեղական արտադրանքի ներկայացման համար։ 🌿👩💼
🤝 Համագործակցության ամրապնդման նպատակով Վարդենիսի համայնքապետ` Ահարոն Խաչատրյանի և Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր։ ✍️🌸
The “Martuni Women’s Community Council” NGO is implementing the project “Women’s Economic
Empowerment in the South Caucasus”, funded by the United Nations Entity for Gender Equality and the
Empowerment of Women (UN Women).