Մարմաշենի երիտասարդական հաբ / Marmashen Youth HUB

Directions

Մարմաշենի երիտասարդական հաբ / Marmashen Youth HUB Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մարմաշենի երիտասարդական հաբ / Marmashen Youth HUB, Youth Organization, Marmashen Youth HUB, Marmashen.

Էրազմուսի օրեր 2026 | Մարմաշենի երիտասարդական հաբ-ումՀոկտեմբերի 17-ին Մարմաշենի երիտասարդական հաբում նշում ենք  -ը՝ Eras...
30/09/2026

Էրազմուսի օրեր 2026 | Մարմաշենի երիտասարդական հաբ-ում

Հոկտեմբերի 17-ին Մարմաշենի երիտասարդական հաբում նշում ենք -ը՝ Erasmus+ ծրագրին նվիրված միջոցառումների եվրոպական օրերը։

🌍 Էրազմուսի օրերը միաժամանակ անցկացվում են ամբողջ աշխարհում՝ հազարավոր միջոցառումներ տասնյակ երկրներում։ Այս տարի մենք էլ ենք միացել այս մեծ ցանցին, և մեր միջոցառումները արդեն գրանցված են պաշտոնական քարտեզի վրա։ Կարող եք տեսնել այստեղ՝ https://www.erasmusdays.eu/

Հանդիպումը հնարավորություն է իմանալու, թե ինչպես եվրոպական ծրագրերը կարող են բացել դռներ՝ շարժունություն, փոխանակումներ, կամավորություն և ոչ ֆորմալ կրթություն։ Կկիսվենք նաև փորձառություններով՝ արդեն մասնակցած երիտասարդների պատմություններով։

📍 Մարմաշեն, 6-րդ փողոց, 7/1
🕒 Ժամը 15։00
📝 Մուտքը ազատ

Մասնակցությունն անվճար է։ Բեր նաև ընկերոջդ։

#ՄարմաշենիԵրիտասարդականՀաբ #Շիրակ #Հայաստան

Այսօր  կրկին բարձր տրամադրություն  էր տիրում մեր կենտրոնում։ «Քվեսթ խաղերի օր» էր հայտարարված։Երեխաներին էին միացել նաև ...
24/09/2026

Այսօր կրկին բարձր տրամադրություն էր տիրում մեր կենտրոնում։ «Քվեսթ խաղերի օր» էր հայտարարված։Երեխաներին էին միացել նաև նոր մասնակիցներ։ Նախ ծանոթացան միմյանց հետ,պարզեցին միմյանց հետաքրքրությունները, նախասիրությունները,ապա տրվեց մեկնարկը։
🧩Առաջադրանքները տարբեր էին՝ հուշումներով հարցեր,քարտեզով տեղորոշվելու խնդրի լուծումներ,գուշակել մեղեդին,գտնել թաքցված իրերը ։
Մեծ ոգևորությամբ ու արագությամբ երեխաները լուծեցին իրենց առջև դրված խնդիրները։Խաղի ռաջդրանքները նախատեսված էր և,կենտրոնում և բակում։Չկային պարտվողներ, բոլորը հաղթող էին,բարձր էր երեխաների թիմային ոգին։Երեխաները զբաղվեցին նաև սեղանի խաղերով։ Դե, իսկ վերջում կիսվեցին իրենց արկածային օրվա վառ տպավորություններով , տուն գնացին։🥳Իսկ հետաքրքիր հանդիպումները դեռ առջևում են։✨

Իմ կարողությունը Ակումբականների հետ քննարկեցինք՝ ի՞նչ է կարողությունը և ինչպե՞ս բացահայտել ու զարգացնել այն։💬 Երեխաները ...
15/09/2026

Իմ կարողությունը

Ակումբականների հետ քննարկեցինք՝ ի՞նչ է կարողությունը և ինչպե՞ս բացահայտել ու զարգացնել այն։

💬 Երեխաները ներկայացրին իրենց հմտություններն ու նախասիրությունները։ Խոսեցինք այն մասին, որ յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ուժեղ կողմեր, և կարևորը դրանք նկատելն ու զարգացնելն է։

🎨 Գործնական հատվածում մասնակիցները պատկերեցին իրենց սուպերհերոսին՝ արտացոլելով նրա ուժեղ կողմերը։

🌟 Հանդիպումն անցավ ջերմ ու ոգևորող մթնոլորտում և նպաստեց ինքնաճանաչմանն ու ինքնավստահության ամրապնդմանը։

✨ Հերթական թեմատիկ հանդիպման թեման՝ «Արժեքներ»։🤝 Մեր մասնակիցների հետ խոսեցինք ընկերության, հավատարմության, նվիրվածությա...
11/09/2026

✨ Հերթական թեմատիկ հանդիպման թեման՝ «Արժեքներ»։

🤝 Մեր մասնակիցների հետ խոսեցինք ընկերության, հավատարմության, նվիրվածության և այլ կարևոր արժեքների մասին՝ փորձելով հասկանալ՝ ինչ են դրանք նշանակում մեզանից յուրաքանչյուրի համար։

💭 Մտագրոհ, քննարկումներ ու ստեղծագործական աշխատանք․ մասնակիցները ներկայացրին իրենց պատկերացումները՝ պատրաստելով արժեքների մասին սեփական պաստառները։ 🎨

🌱 Քանի որ արժեքները միայն խոսքեր չեն․ դրանք պետք է ճանաչել, գնահատել, կիրառել ու փոխանցել։

✨ Ազատ ստեղծագործական օր՝ մեր հաբում 🎨💫Այսօր երեխաները ազատ էին ընտրելու՝ ինչ ստեղծել և ինչպես։ Փայտե ձողիկներ, գունավոր...
06/09/2026

✨ Ազատ ստեղծագործական օր՝ մեր հաբում 🎨💫

Այսօր երեխաները ազատ էին ընտրելու՝ ինչ ստեղծել և ինչպես։ Փայտե ձողիկներ, գունավոր թղթեր, ստվարաթուղթ, մարկերներ ու մի մեծ չափաբաժին երևակայություն։ 🧑‍🎨💭

Արդյունքում՝ ամենատարբեր ձեռագործ աշխատանքներ ու, իհարկե, իրենց տրամադրությունը ներկայացնող էմոջիներ։ 😊😎🤩

🎨 Ստեղծագործում ենք, համագործակցում ու սովորում՝ ազատ արտահայտելով մեր գաղափարները։

💛 Մեր հաբում յուրաքանչյուր գաղափար կարող է դառնալ ստեղծագործություն։

01/09/2026

Ճամբարի այսպիսի հավես վիդեոները դեռ չէինք կիսել Ձեր հետ 🙃🤗🤗

✨️ Մեր կենտրոնում կրկին տիրում էր ուրախ մթնոլորտ ու մրցակցային տրամադրություն։ 🏆🧑‍🤝‍🧑 Այս անգամ երեխաները իրենց գիտելիքն...
30/08/2026

✨️ Մեր կենտրոնում կրկին տիրում էր ուրախ մթնոլորտ ու մրցակցային տրամադրություն։ 🏆

🧑‍🤝‍🧑 Այս անգամ երեխաները իրենց գիտելիքները փորձեցին սպորտի տարբեր մարզաձևերի վերաբերյալ՝ պատասխանելով հետաքրքիր վիկտորինայի հարցերին։ ⚽🏀🏐🥇

🌟 Մթնոլորտը շատ ջերմ էր, իսկ մասնակիցները՝ մեծ ակտիվությամբ և ոգևորությամբ ներգրավված խաղում։

💡 Նմանատիպ վիկտորինաները ոչ միայն ապահովում են հետաքրքիր և բովանդակալից ժամանց, այլև նպաստում են երիտասարդների գիտելիքների շրջանակի, հետաքրքրությունների և թիմային համագործակցության ընդլայնմանը։

🤩 Իսկ եթե դեռ չեք հասցրել միանալ մեր կենտրոնում անցկացվող ժամանցային խաղերին, թեմատիկ սեմինարներին ու հետաքրքիր հանդիպումներին, ապա ժամանակն է միանալու։

📍 Սիրով սպասում ենք բոլորիդ մեր կենտրոնում։
Եկե՛ք միասին սովորենք, խաղանք, բացահայտենք ու ստեղծենք նոր հիշողություններ։ ✨️

Օգոստոսի 12-ին Մարմաշենի երիտասարդական հաբում միասին նշեցինք Երիտասարդների միջազգային օրը՝ ամփոփելով մեր անցած ճանապարհը...
12/08/2026

Օգոստոսի 12-ին Մարմաշենի երիտասարդական հաբում միասին նշեցինք Երիտասարդների միջազգային օրը՝ ամփոփելով մեր անցած ճանապարհը, շնորհակալություն հայտնելով մեր կամավորներին և, իհարկե, միասին տոնելով։ 💛

Օրվա ընթացքում՝
🔹 ամփոփեցինք Հաբի վերջին 6 ամիսների գործունեությունն ու իրականացված աշխատանքները,
🔹 շնորհակալություն հայտնեցինք մեր ակտիվ կամավորներին՝ հանձնելով հավաստագրեր,
🔹 ունեցանք ջերմ հանդիպումներ, նոր ծանոթություններ ու անկեղծ զրույցներ,
🔹 իսկ օրը եզրափակեցինք տոնական ու ուրախ մթնոլորտում։ 🎉

Մեզ համար Երիտասարդների միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժն է։

Շնորհակալություն բոլոր երիտասարդներին, կամավորներին, գործընկերներին ու ընկերներին, ովքեր մեր Հաբը դարձնում են ակտիվ և երիտասարդների համար ստեղծված միջավայր։ 💛

Շարունակում ենք միասին՝ ավելի ակտիվ, ավելի համարձակ ու ավելի ներգրավված երիտասարդական համայնք կառուցելու ճանապարհը։ 🌱

11/08/2026

Մարմաշենի ամառային ճամբար 💜🔥🥰

Trend-ները շարունակվում է 🎉🥳

🌞 Ամփոփեցինք Մարմաշենի ամառային կրթական ճամբարըԱրդեն 5-րդ տարին է՝ ամառը Մարմաշենում այլ կերպ է անցնում։ Ոչ թե պարզապես ...
11/08/2026

🌞 Ամփոփեցինք Մարմաշենի ամառային կրթական ճամբարը
Արդեն 5-րդ տարին է՝ ամառը Մարմաշենում այլ կերպ է անցնում։ Ոչ թե պարզապես արձակուրդ, այլ գունեղ, աշխույժ, կրթական միջավայր, որտեղ երեխաները սովորում են խաղալով, բացահայտում են իրենց և ձեռք բերում ընկերներ։

Այս տարի ևս ճամբարն ակտիվ ու հետաքրքիր անցավ 💙

👧🧒 52-ից ավելի երեխա
🙌 13 ջոկատավար
🤝 6 կազմակերպիչ

Շնորհակալություն բոլորին՝ ջոկատավարներին, կազմակերպիչներին, ծնողներին և, իհարկե, երեխաներին, որոնց էներգիան ամեն օր վերալիցքավորում էր բոլորիս 🔋

Իսկ ամենալավն այն է, որ սա հրաժեշտ չէ։ Կհանդիպենք հաջորդ ամառ ☀️

#Մարմաշեն #ամառայինճամբար #կրթականճամբար #Շիրակ

Address

Marmashen Youth HUB
Marmashen
2618

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարմաշենի երիտասարդական հաբ / Marmashen Youth HUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share