Pando Community Development NGO

Pando Community Development NGO «Պանդո» Համայնքային Զարգացման Հասարակական Կազմակերպություն

🏛️ Ախուրյան համայնքն արդեն ունի իր տեղական երիտասարդական քաղաքականությունը։Սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում պաշտոնապես հա...
12/09/2026

🏛️ Ախուրյան համայնքն արդեն ունի իր տեղական երիտասարդական քաղաքականությունը։

Սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում պաշտոնապես հաստատվեց Ախուրյան համայնքի 2027–2031 թթ․ երիտասարդական քաղաքականությունը։ Առաջիկա 5 տարիներին հենց այս փաստաթուղթն է ուղղորդելու համայնքում իրականացվող բոլոր երիտասարդական ծրագրերը։

«Պանդո» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկած պրոցեսը անցել է աշխատանքային 3 կարևոր փուլ․

📊 Հետազոտություն․ Իրականացրել ենք կարիքների գնահատում՝ վեր հանելով կրթության, զբաղվածության, ժամանցի ու մասնակցության հիմնական խնդիրները։

🧩 Մշակում․ Ոլորտի փորձագետների հետ ձևավորել ենք իրատեսական ու կարիքահեն երիտասարդական քաղաքականություն։

🤝 Համագործակցություն․ Փաստաթուղթը վերջնականացրել ենք Ախուրյանի համայնքապետարանի և համայնքի ակտիվ երիտասարդների հետ միասին։

Շնորհակալություն ենք հայտնում Ախուրյան համայնքի ղեկավարությանը, ավագանու անդամներին, փորձագետներին և երիտասարդներին՝ ակտիվ ներգրավվածության համար։

Քաղաքականությունը հաստատված է․ Հիմա սկսվում է ամենակարևոր փուլը՝ իրականացումը։ 🥳💜

Մանրամասները՝ https://pando.am/news-list/11

Ե՛վ հետազոտությունը, և՛ երիտասարդական քաղաքականության մշակումն իրականացվել են «Youth Voices: Ճանապարհ դեպի մասնակցություն» ենթադրամաշնորհային նախագիծի շրջանակներում, որը իրականացվում է Պանդո ՀԿ–ի կողմից՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից։

Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia

#Պանդո #Ախուրյան #ԵրիտասարդականՔաղաքականություն

💜 Սիրո՞ւմ ես աշխատել երիտասարդների հետ։ Ունե՞ս գաղափարներ, էներգիա ու ցանկություն՝ համայնքում փոփոխություն ստեղծելու։Ուր...
10/09/2026

💜 Սիրո՞ւմ ես աշխատել երիտասարդների հետ։ Ունե՞ս գաղափարներ, էներգիա ու ցանկություն՝ համայնքում փոփոխություն ստեղծելու։

Ուրեմն գուցե հենց դու ես մեր նոր թիմակիցը։ 👀

«Պանդո» համայնքային զարգացման ՀԿ-ն փնտրում է Երիտասարդական աշխատող՝ Ախուրյանի երիտասարդական հաբի թիմին միանալու համար։ 🚀

Եթե դու՝
✨ հետաքրքրված ես ոչ ֆորմալ կրթությամբ,
🤝 սիրում ես աշխատել մարդկանց ու թիմի հետ,
💡 նախաձեռնող ու ստեղծագործ ես,
🧠 ունես երիտասարդների հետ աշխատանքի փորձ,

ապա սպասում ենք քեզ։

Քո աշխատանքը լինելու է՝
🎯 կազմակերպել հանդիպումներ ու միջոցառումներ,
💬 իրականացնել խմբային և անհատական երիտասարդական աշխատանք,
🌱 աջակցել երիտասարդների զարգացմանը,
🔥 նոր գաղափարներ բերել ու դրանք իրականություն դարձնել։

📍 Ախուրյան համայնք
🕒 Մասնակի զբաղվածություն՝ շաբաթական 20 ժամ
📅 Մեկնարկ՝ 2026 թ. Հոկտեմբեր
⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի 22, 18:00

📩 Ուղարկիր CV ՝
[email protected]

Նամակի վենագիում նշիր՝ «Երիտասարդական աշխատող_անուն, ազգանուն»

📎 Աշխատանքի ամբողջական նկարագրությունը՝ https://pando.am/announcement/7

Միացի՛ր թիմին։ Ստեղծենք հնարավորություններ, ոգեշնչենք երիտասարդներին ու միասին փոխենք համայնքը։ 💜🚀

🎂 Պանդո ՀԿ-ն 5 տարեկան է։Ամեն ինչ սկսվեց մի պարզ երազանքից՝ ավելի լավը դարձնել մեր իրականությունը։ Այդ երազանքով մենք սկ...
09/09/2026

🎂 Պանդո ՀԿ-ն 5 տարեկան է։

Ամեն ինչ սկսվեց մի պարզ երազանքից՝ ավելի լավը դարձնել մեր իրականությունը։ Այդ երազանքով մենք սկսեցինք աշխատել, հավատալ ու գործել։

Այս 5 տարիների ընթացքում մենք պայքարել ենք, ոգևորվել ու հիասթափվել, մերժվել ու նորից փորձել, համագործակցել, սովորել ու աճել։ Բայց ամենակարևորը՝ երբեք չենք դադարել հավատալ մեր երազանքին։

Մենք հավատում ենք, որ ուժեղ ու կայուն համայնքներ են ձևավորվում, երբ երիտասարդները հզոր են, քաղաքացիական մասնակցությունը՝ բարձր, մարդու իրավունքները՝ պաշտպանված, հնարավորությունները՝ հասանելի, իսկ բնության հանդեպ հոգատարությունը՝ ամենօրյա ընտրությունը։ 🌱

Այսօր մենք նշում ենք ոչ միայն Պանդոյի 5-ամյակը, այլև մարդկանց, գաղափարների, գործընկերությունների և միասին անցած ճանապարհի 5 տարին։ ❤️

5 տարին՝ միայն սկիզբն է։

Շնորհակալություն մեր թիմին, գործընկերներին, երիտասարդներին և համայնքի բնակիչներին՝ այս ճանապարհի մի մասը լինելու, մեզ վստահելու և միասին փոփոխություն ստեղծելու համար։

Պանդոն 5 տարեկան է։
Երազանքը շարունակում է և շարունակելու է ապրել։ 💜

🇭🇺 7 օր Erasmus+ «AI-UP: Harnessing Artificial Intelligence for Youth Work» նախագիծ🤖🌍Այս օրերի ընթացքում Պանդո ՀԿ  ներկա...
06/09/2026

🇭🇺 7 օր Erasmus+ «AI-UP: Harnessing Artificial Intelligence for Youth Work» նախագիծ🤖🌍

Այս օրերի ընթացքում Պանդո ՀԿ ներկայացուցիչը բացահայտեց AI-ի նոր գործիքներ, մասնակցեց ինտերակտիվ աշխատարանների, փոխանակեց փորձ և սովորեց տարբեր երկրների երիտասարդներից ու երիտասարդական աշխատողներից։ 💡

Բայց այս 7 օրը միայն գիտելիքի մասին չէր․ նոր ընկերություններ, մշակութային փոխանակում, թիմային աշխատանք, անկեղծ զրույցներ ու միասին ստեղծված հիշողություններ։ ❤️

Մեկ շաբաթը ավարտվում է, բայց մեր մասնակիցը վերադառնում է նոր գիտելիքներով ու գաղափարներով լի՝ կիսելու իր գիտելիքները մեր թիմի հետ ՝ երիտասարդական աշխատանքը ավելի նորարար դարձնելու համար։ ✨

Մարիամ Սողոմոնյան  «Պանդո» Համայնքային Զարգացման ՀԿ, ք․ Մարմաշեն 🙋‍♀️«Այս փորձնակությունը դարձավ կարևոր փուլ իմ մասնագիտ...
31/08/2026

Մարիամ Սողոմոնյան
«Պանդո» Համայնքային Զարգացման ՀԿ, ք․ Մարմաշեն

🙋‍♀️«Այս փորձնակությունը դարձավ կարևոր փուլ իմ մասնագիտական և անձնական զարգացման ճանապարհին, քանի որ փորձնակության շրջանի ավարտից հետո ստացա աշխատանքի առաջարկ՝ շարունակելու ներգրավվել որպես ադմինիստրատիվ օգնական»։

-------------------------------------------------------------------------------------------------------------

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

#ԵրիտասարդներիԱռաջնորդություն

🔥 Շիրակի մարզի գերակտիվ երիտասարդները «Ընտրական մոդել Հայաստան»-ում բուռն քարոզարշավներ արեցին…Թեժ բանավեճերից մինչև քվե...
31/08/2026

🔥 Շիրակի մարզի գերակտիվ երիտասարդները «Ընտրական մոդել Հայաստան»-ում բուռն քարոզարշավներ արեցին…
Թեժ բանավեճերից մինչև քվեարկություն՝ երկու օր՝ լի ընտրական ոգով:🗳️

Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund) ֆինանսական աջակցությամբ։
Շիրակի մարզում սիմուլյացիոն խաղն անցկացվել է Ախուրյանի երիտասարդական հաբում՝ Պանդո ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
—
🔥 The super-active youth of Shirak took part in the “Electoral Model Armenia” simulation and ran dynamic campaigns…
From heated debates to voting - two days full of electoral spirit. 🗳️
The project is implemented by the “NGO Center” civil society development NGO, with the financial support of the New Democracy Fund.
In Shirak, the simulation game was held at the Akhuryan Youth Hub in collaboration with Pando NGO.
NGO Center
#ԸնտրականՄոդել

🚀 YouthUP! Կյանքի հմտությունների ճամբար 🚀Սիրելի՛ երիտասարդներ, 👋Պատրա՞ստ եք 3 օր անցկացնել գիտելիքով, եռանդուն քննարկում...
31/08/2026

🚀 YouthUP! Կյանքի հմտությունների ճամբար 🚀
Սիրելի՛ երիտասարդներ, 👋

Պատրա՞ստ եք 3 օր անցկացնել գիտելիքով, եռանդուն քննարկումներով ու նոոոր ընկերներով լի միջավայրում։ 🔥✨
Կյանքի հմտությունների զարգացման ճամբարի ընթացքում միասին կանդրադառնանք՝
⚖️ քաղաքացիական իրավունքներին,
🏛 տեղական ինքնակառավարման համակարգին,
🗣 երիտասարդների մասնակցության մեխանիզմներին։
Ճամբարի ընթացքում քեզ սպասում են՝
🎯 ինտերակտիվ դասընթացներ,
💡 գործնական աշխատանքներ,
🤝 թիմային խաղեր,
💬 քննարկումներ ու փորձի փոխանակում..ամեն ինչ ակտիվ ու ոգեշնչող մթնոլորտում 🙌
📍 Վայր՝ Ախուրյանի երիտասարդական հաբ
📅 Օրեր՝ սեպտեմբերի 19-21
🎯 Տարիք՝ 17-35
Մի՛ բաց թող այս հնարավորությունը, 🔓 զարգացրու գիտելիքներդ, ձեռք բեր նոր հմտություններ և դարձիր համայնքային կյանքում ավելի ակտիվ ու ներգրավված երիտասարդ։ 💪🌱

Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է։ Պանդո ՀԿ-ն հոգում է տրանսպորտը, գիշերակացը և սնունդի կազմակերպման ծախսերը։
Դիմելու վերջնաժամկետ՝ 15 սեպտեմբերի
📝 Կարող եք գրանցվել հետևյալ հղումով 👇
https://forms.gle/K1DqicuxX1U75vX37
━━━━━━━━━━━━━━━━━
🤝 Ճամբարն իրականացվում է Պանդո ՀԿ-ի կողմից՝ «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ։

🎉 Ուրախ ենք «Հայկական Կարիտասի» հետ նոր համագործակցության և «ԱՐԱՄԱԶԴ․ ՍՔԵՅԼ» ծրագրի շրջանակում մեր նոր՝ հետաքրքիր ու տար...
29/08/2026

🎉 Ուրախ ենք «Հայկական Կարիտասի» հետ նոր համագործակցության և «ԱՐԱՄԱԶԴ․ ՍՔԵՅԼ» ծրագրի շրջանակում մեր նոր՝ հետաքրքիր ու տարբերվող նախաձեռնության մեկնարկի համար։ 🌱

Սա նոր գաղափարներ կյանքի կոչելու, համայնքային ներուժը զարգացնելու և սոցիալական տնտեսության ոլորտում փոփոխություններ ստեղծելու ևս մեկ հնարավորություն է։

Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար։ 💜

❤️«Տարեցների տնային խնամքի ծառայություն» ծրագրի թիմը հուլիսին շարունակեց իր առօրյա աշխատանքը Ախուրյանում, Այգաբացում և Ա...
25/08/2026

❤️«Տարեցների տնային խնամքի ծառայություն» ծրագրի թիմը հուլիսին շարունակեց իր առօրյա աշխատանքը Ախուրյանում, Այգաբացում և Արևիկում բնակվող շահառուների հետ՝ ապահովելով ամենօրյա խնամք, առողջական հսկողություն և գործնական աջակցություն։
🌱 Ինչո՞ւ է աշխատանքը ստացվում.
Այս ամենի հիմքում մեր թիմի կանոնավոր ու համակարգված աշխատանքն է։ Ամեն շաբաթ ունենում ենք աշխատանքային ժողովներ, որտեղ քննարկում ենք յուրաքանչյուր շահառուի հետ կատարված աշխատանքը, նրա ընթացիկ վիճակն ու հոգեվիճակը, և միասին կազմում ենք առաջիկա շաբաթվա ծրագիրը։ Ամսական երկու անգամ կազմակերպում ենք մասնագիտական սուպերվիզիաներ՝ խորանալով առանձնահատուկ դեպքերի մեջ, փնտրելով լուծումներ և թարմացնելով մեր գիտելիքները ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Իսկ հատուկ կամ հրատապ խնդիրների դեպքում թիմն անընդհատ կապի մեջ է՝ արագ արձագանքելով և գտնելով լուծումներ։
Հենց այս կանոնավորությունն ու թիմային մոտեցումն են, որ թույլ են տալիս մեզ լինել ավելի արդյունավետ և ապահովել խնամքի բարձր որակ։

❤️In July, the "Elderly Home Care Service" team continued its everyday work with beneficiaries in Akhuryan, Aygabats, and Arevik — providing daily care, health monitoring, and practical support.
🌱 Why does it work?
Behind all of this is our team's consistent, systematic approach. Every week we hold planning meetings, where we discuss the work done with each beneficiary, their current condition and emotional wellbeing, and put together a plan for the week ahead. Twice a month we also hold professional supervision sessions — going deeper into specific cases, finding solutions together, and staying up to date on legal changes relevant to our field. And whenever special or urgent issues come up, the team stays in constant contact — responding quickly and working through solutions together.
It's this consistency and team approach that allow us to be more effective and ensure a high standard of care.

21/08/2026

⛺️ Երեք օր՝ մեկ րոպեում։
Քաղաքացիական կրթության վրանային ճամբար Մարմաշենում:

Address

Pando CDNGO (Pando Community Development NGO)
Marmashen

Alerts

Be the first to know and let us send you an email when Pando Community Development NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share