13/04/2026
🌿 Կարմիրգյուղի «Արմաթը»՝ գյուղատնտեսության ապագայի հետքերով։
Գիտե՞ք, թե ինչ է վերտիկալ գյուղատնտեսությունը: Մեր սաներն արդեն ոչ միայն գիտեն, այլև պատրաստվում են կիրառել այդ գիտելիքները գործնականում։ 🚀
Մասնակցեցինք հերթական բովանդակալից ու մեծ սեմինարին, որը նվիրված էր «Արմաթցիների» առաջին խելացի վերտիկալ ջերմոցի մշակմանը։ Սա մի նախագիծ է, որտեղ տեխնոլոգիաներն ու բնությունը միահյուսվում են՝ ստեղծելով ավելի արդյունավետ և խելացի լուծումներ մեր համայնքի համար։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում AI4DA Armenian Institute for Digital Agriculture-ին, Գևիկ Դավուդիին և Վարդան Ուռուտյանին՝ փորձով կիսվելու, մոտիվացնելու և այսչափ կարևոր դասախոսության համար։
Մեր սաները տպավորված են ու պատրաստ նորարարական փորձարկումների։ 💡🍎