«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO

  • Home
  • Armenia
  • Kapan
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO "Zangezur" Biosphere Complex" SNCO

🇦🇲 Համբարձում Մաթևոսյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարարՎարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Նախագահ Վահագ...
03/08/2026

🇦🇲 Համբարձում Մաթևոսյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար:

Հրամանագիրը՝ https://www.president.am/hy/decrees/item/6361/

29/07/2026

Եվրոպական այծյամների առավոտյան զբոսանքը։🦌
✅Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։
✅Մարմինը համեմատաբար կարճ է՝ երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55–60 կգ։ Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։ Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։

📌ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից՝ «Արևիք» ազգային պարկում կազմակերպվել է գիտաճանաչողական արշավ՝ «Ծի...
25/07/2026

📌ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից՝ «Արևիք» ազգային պարկում կազմակերպվել է գիտաճանաչողական արշավ՝ «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի սաների համար։

🌱Էկոլոգիամետ վարքագիծ և բնապահպանահեն մտածողություն ձևավորելուն միտված այս գիտաճանաչողական արշավի ընթացքում՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ մասնակիցները քայլարշավեցին դեպի Լիճքի ջրվեժներ, ինչպես նաև ծանոթացան ազգային պարկի առանձնահատկություններին։

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվ...
23/07/2026

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` CBD COP17-ը` համախմբելով երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրագրողներին և հազարավոր հյուրերի։
Սա բացառիկ հնարավորություն է՝ դառնալու համաշխարհային նշանակության իրադարձության մի մասը, ձեռք բերելու արժեքավոր փորձ, նոր գիտելիքներ և ներգրավվելու միջազգային թիմային աշխատանքի մեջ։
📍Կարևոր է իմանալ․
▫️ Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
▫️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
▫️ Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
▫️ Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
▫️ Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։
Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։
🔗 Գրանցման հայտադիմումը՝
https://docs.google.com/.../1-QvWVL3jn13uqQmU7vll5kb.../edit
📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝
Կարլեն Բդոյան
📱 +374 93 049745
Մարիա Ղուկասյան
📱 +374 98 255993

☑️ Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
☑️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
☑️ Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
☑️ Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
☑️ Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։

Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։

🔗 Գրանցման հայտադիմումը՝

https://docs.google.com/forms/u/0/d/1-QvWVL3jn13uqQmU7vll5kbrx2mzShHYDmhFdqit8A8/viewform?edit_requested=true

📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝

Կարլեն Բդոյան
📱 +374 93 049745

Մարիա Ղուկասյան
📱 +374 98 255993

🐐Բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց՝ Հայաստանի հարավում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:...
17/07/2026

🐐Բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց՝ Հայաստանի հարավում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
📌Բնության համաշխարհային հիմնադրամ Հայաստանի կողմից՝ ս/թ հունիսի 15-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են բեզոարյան այծերի հաշվարկման աշխատանքներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում՝ «Արևիք» ազգային պարկում, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերում, որոնց մասնակցել են նաև ՊՈԱԿ-ի մասնագետները։
📈Հաշվառումները նպատակաուղղված էին նախապես ընտրված հաշվառման տեղամասերում գրանցել բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը։ Ստացված տվյալները կամփոփվեն և կհամեմատվեն նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, հնարավորություն ընձեռելով գնահատել բեզոարյան այծի պոպուլյացիայի փոփոխություններն՝ Ընձառյուծի ապրելավայրերում։
ℹ️ 2002 թվականից WWF Հայաստանը Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է«Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ներառում է ընձառյուծի և վերջինիս որսատեսակների մոնիթորինգը: Ծրագիրը ֆինանսավորվում է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից:

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվ...
17/07/2026

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` CBD COP17-ը` համախմբելով երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրագրողներին և հազարավոր հյուրերի։
Սա բացառիկ հնարավորություն է՝ դառնալու համաշխարհային նշանակության իրադարձության մի մասը, ձեռք բերելու արժեքավոր փորձ, նոր գիտելիքներ և ներգրավվելու միջազգային թիմային աշխատանքի մեջ։
📍Կարևոր է իմանալ․
▫️ Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
▫️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
▫️ Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
▫️ Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
▫️ Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։
Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։
🔗 Գրանցման հայտադիմումը՝
https://docs.google.com/.../1-QvWVL3jn13uqQmU7vll5kb.../edit
📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝
Կարլեն Բդոյան
📱 +374 93 049745
Մարիա Ղուկասյան
📱 +374 98 255993

📣 Դարձի՛ր COP17 -ի կամավոր

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` CBD COP17-ը` համախմբելով երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, լրագրողներին և հազարավոր հյուրերի։

Սա բացառիկ հնարավորություն է՝ դառնալու համաշխարհային նշանակության իրադարձության մի մասը, ձեռք բերելու արժեքավոր փորձ, նոր գիտելիքներ և ներգրավվելու միջազգային թիմային աշխատանքի մեջ։

📍Կարևոր է իմանալ․

▫️ Հայտի լրացումը չի նշանակում ծրագրում ավտոմատ ընդգրկում։
▫️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ընտրության հաջորդ փուլ։
▫️ Նախապատրաստական բոլոր հանդիպումներին և դասընթացներին մասնակցությունը պարտադիր է։
▫️ Կամավորների համար կապահովվեն սնունդ, մասնակցության հավաստագիր, գիշերային ժամերին տեղափոխում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական ծանուցում՝ ամենաբարձր գերատեսչական մակարդակով։
▫️ Հայտի լրացումը կտևի ընդամենը 5–10 րոպե։

Եթե ցանկանում ես դառնալ այս պատմական իրադարձության մասնակիցը և քո ներդրումն ունենալ բնության պահպանության համաշխարհային օրակարգում, գրանցվի՛ր այսօր։

🔗 Գրանցման հայտադիմումը՝

https://docs.google.com/forms/d/1-QvWVL3jn13uqQmU7vll5kbrx2mzShHYDmhFdqit8A8/edit

📞 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝

Կարլեն Բդոյան
📱 +374 93 049745

Մարիա Ղուկասյան
📱 +374 98 255993

🇦🇲 Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքըՀարգելի քաղաքացիներ, գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հասանելի է...
15/07/2026

🇦🇲 Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը

Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հասանելի է CBD COP17-ի պաշտոնական կայքը՝
🔗 https://cop17yerevan.am

Այստեղ կգտնեք համաժողովի վերաբերյալ անհրաժեշտ և շարունակաբար թարմացվող տեղեկատվությունը, այդ թվում՝

✅ համաժողովի մասին ընդհանուր տեղեկություններ,
✅ Կապույտ (Blue Zone) և Կանաչ (Green Zone) գոտիների վերաբերյալ տեղեկատվություն,
✅ մասնակցության և գրանցումների ընթացակարգեր,
✅ միջոցառումների օրակարգեր,
✅ հարակից միջոցառումների և տաղավարների վերաբերյալ տեղեկություններ,
✅ նորություններ, օգտակար ուղեցույցներ, հաճախ տրվող հարցեր և այլ կարևոր նյութեր։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ կայքի մի շարք բաժիններ դեռևս գտնվում են համալրման և շարունակական թարմացման փուլում։ Առաջիկա շաբաթներին այն կհարստանա նոր բովանդակությամբ և օգտակար տեղեկատվությամբ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին զուգահեռ։

Եթե պատրաստվում եք մասնակցել համաժողովին կամ պարզապես ցանկանում եք հետևել աշխարհի կարևորագույն կենսաբազմազանության համաժողովի նորություններին, cop17yerevan.am-ը կլինի ձեր հիմնական տեղեկատվական հարթակը։

⏳ Մնացել է ընդամենը 100 օր։🌍 Ընդամենը 100 օրից Հայաստանը կընդունի COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կ...
11/07/2026

⏳ Մնացել է ընդամենը 100 օր։

🌍 Ընդամենը 100 օրից Հայաստանը կընդունի COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը մեկ հարկի տակ կհավաքի աշխարհի երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հետագա քայլերը։

🌱 Այս 100-օրյա հետհաշվարկը հիշեցնում է, որ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ընտրությունն ու յուրաքանչյուր քայլը նշանակություն ունեն։ Բնության ապագան կախված է այն որոշումներից, որոնք կայացնում ենք այսօր։
Եկե՛ք առաջիկա 100 օրերը դարձնենք գիտակցված ընտրությունների և իրական գործողությունների ժամանակ՝ հանուն բնության։
100 օր։ Գործե՛նք հանուն բնության։ 🌿

⏳ 100 days to go.

🌍 In just 100 days, the world will gather in Armenia for COP17 to advance global action for biodiversity.
The countdown is more than a milestone—it’s a reminder that every day, every decision, and every action matters. Protecting nature starts with each of us.

🌱 Together, we can turn commitment into action and shape a future where people and nature thrive.
100 days. One shared responsibility. Let’s act for nature. 🌿

⏳ Մնացել է ընդամենը 100 օր։

🌍 Ընդամենը 100 օրից Հայաստանը կընդունի COP17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը մեկ հարկի տակ կհավաքի աշխարհի երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հետագա քայլերը։

🌱 Այս 100-օրյա հետհաշվարկը հիշեցնում է, որ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ընտրությունն ու յուրաքանչյուր քայլը նշանակություն ունեն։ Բնության ապագան կախված է այն որոշումներից, որոնք կայացնում ենք այսօր։
Եկե՛ք առաջիկա 100 օրերը դարձնենք գիտակցված ընտրությունների և իրական գործողությունների ժամանակ՝ հանուն բնության։
100 օր։ Գործե՛նք հանուն բնության։ 🌿

⏳ 100 days to go.

🌍 In just 100 days, the world will gather in Armenia for COP17 to advance global action for biodiversity.
The countdown is more than a milestone - it’s a reminder that every day, every decision, and every action matters. Protecting nature starts with each of us.

🌱 Together, we can turn commitment into action and shape a future where people and nature thrive.
100 days. One shared responsibility. Let’s act for nature. 🌿

🌿🇦🇲 Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըՀարգ...
06/07/2026

🌿🇦🇲 Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

Հարգելի քաղաքացիներ, ուրապխ ենք տեղեկացնել, որ արդեն հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ CBD COP17 Armenia -ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Մինչև համաժողովի մեկնարկն այս հարթակում կհրապարակվեն COP17-ի նախապատրաստական աշխատանքների, կարևոր իրադարձությունների, միջազգային համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունները։

Համաժողովի օրերին պաշտոնական էջը կդառնա Կապույտ և Կանաչ գոտիներից օպերատիվ տեղեկատվության հիմնական հարթակը՝ ներկայացնելով բանակցությունների ընթացքը, պաշտոնական հայտարարությունները, ընդունվող որոշումները, միջոցառումները և օրվա կարևորագույն իրադարձությունները։

Պաշտոնական էջում նաև կբացահայտվեն Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական առաջնահերթությունները և մեր երկրի ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում։

📲 Միացե՛ք COP17 Armenia -ի պաշտոնական էջին, միասին անցնենք COP17-ի ճանապարհը՝
https://www.facebook.com/profile.php?id=61591642160913

📌 Հայաստանում անցկացվեց  COP16 և COP17 նախագահությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման աշխատաժողովՀայաստանում անց...
30/06/2026

📌 Հայաստանում անցկացվեց COP16 և COP17 նախագահությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման աշխատաժողով

Հայաստանում անցկացվել է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի COP16 և COP17 նախագահությունների միջև գիտելիքների և փորձի փոխանակման եռօրյա աշխատաժողովը, որը համախմբել էր Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, և Կոլումբիայի՝ COP16 նախագահության ներկայացուցիչներին։

Աշխատաժողովի նպատակն էր ապահովել COP16-ի ընթացքում կուտակված փորձի և քաղված դասերի փոխանցումը՝ աջակցելով Երևանում կայանալիք COP17-ի արդյունավետ նախապատրաստմանը և նախագահությունների միջև ինստիտուցիոնալ շարունակականության ամրապնդմանը։

Աշխատաժողովը կազմակերպվել էր NBSAP Accelerator Partnership-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), GIZ-ի և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։ Երեք օրվա ընթացքում քննարկվել են COP-ի նախագահության ռազմավարական և քաղաքական համակարգման, բանակցային գործընթացների կազմակերպման, Կանաչ գոտու (Green Zone) կառավարման, հաղորդակցության և հանրային կապերի, ոչ պետական դերակատարների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներգրավման, ինչպես նաև անվտանգության, լոգիստիկայի և համաժողովի կազմակերպչական այլ կարևոր հարցեր։

Աշխատաժողովի ծրագրի շրջանակում Կոլումբիայի պատվիրակությունն այցելել է նաև «Սևան» ազգային պարկ և «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ մասնակիցները տեղում ծանոթացել են Հայաստանի պահպանվող տարածքների կառավարման փորձին, բնական էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև COP17-ի շրջանակում Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններին և կենսաբազմազանության պահպանության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին։

Նման փորձի փոխանակման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի կարողությունների ամրապնդման, միջազգային գործընկերության խորացման և 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար։

Address

ՀՀ Սյունիք, ք. Կապան Մելիք Ստեփանյան 42/27
Kapan
3301

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460750057

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO:

Shortcuts

Share