Բարի Տնակ/ Bari Tnak

Directions Website Contact the organization

Բարի Տնակ/  Bari Tnak "Բարի մամա" ՀԿ֊ի կենտրոն ։)

🎒📚 Սեպտեմբերի 1-ը պարզապես դպրոց վերադառնալու օր չէ։Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր երեխա ունի սովորելու, խաղալու, երազ...
01/09/2026

🎒📚 Սեպտեմբերի 1-ը պարզապես դպրոց վերադառնալու օր չէ։

Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր երեխա ունի սովորելու, խաղալու, երազելու և իր հնարավորություններին հասնելու հավասար իրավունք։

Անկախ նրանից՝ որտեղ է նա ապրում, ինչ ընտանիքում է մեծանում, ինչ հագուստ է կրում, ինչ հնարավորություններ ունի կամ ինչն է նրան տարբերում մյուսներից։

Եկե՛ք այս տարի մեր երեխաներին մի բան էլ սովորեցնենք՝
մի ծաղրիր։
Մի նվաստացրու։
Մի բացառիր։
Մի ծիծաղիր ուրիշի տարբերության վրա։

Փոխարենը՝ օգնիր։
Ընդունիր։
Կանգնիր կողքին։
Եվ եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը մենակ է՝ նստիր նրա կողքին։

Որովհետև երբեմն երեխայի համար դպրոցում ամենակարևոր դասը դասագրքում գրվածը չէ։
Այն զգացողությունն է, որ ինքը նույնպես կարևոր է, իրեն նույնպես տեսնում են, ընդունում են ու սիրում։

Մենք ուզում ենք երեխաների համար մի աշխարհ, որտեղ տարբեր լինելը թուլություն չէ, օգնություն խնդրելը ամոթ չէ, իսկ հաջողությունը միայն ամենաբարձր գնահատականը չէ։

Թող այս սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր երեխա դպրոց մտնի ոչ թե վախով, որ իրեն կարող են ծաղրել, այլ վստահությամբ, որ իրեն կընդունեն այնպիսին, ինչպիսին կա։ 💛

Շնորհավորում ենք մեր բոլոր երեխաներին՝
նոր գիտելիքների, նոր ընկերների, մեծ երազանքների ու բարի մարդկանց հանդիպումների տարի թող լինի։

Սիրով՝
«Բարի Մամա» թիմ💛

14/08/2026

Մեր Լուսեի առաջին քայլերը Բարի տնակում ❤️

🎨 Սեպտեմբերից «Բարի Տնակում» կմեկնարկի կավագործության և նկարչության նոր  խմբակ։Երեխաները կսովորեն ստեղծագործել իրենց ձեռ...
14/08/2026

🎨 Սեպտեմբերից «Բարի Տնակում» կմեկնարկի կավագործության և նկարչության նոր խմբակ։

Երեխաները կսովորեն ստեղծագործել իրենց ձեռքերով, փորձել նոր տեխնիկաներ, զարգացնել երևակայությունն ու պարզապես վայելել ստեղծագործելու գեղեցիկ գործընթացը։ 🖌️🏺

Մենք հավատում ենք, որ արվեստը երեխային հնարավորություն է տալիս ոչ միայն ստեղծագործելու, այլև ավելի ինքնավստահ դառնալու, բացահայտելու իր հնարավորություններն ու աշխարհը տեսնելու նոր ձևերով։

📍 «Բարի Տնակ» (կարող եք հասնել թիվ 1 տրոլեյբուսով)

📅 Մեկնարկ՝ սեպտեմբերից

Եկենք ստեղծենք միասին՝ գույն, ձև, գաղափար ու մի փոքր ավելի շատ բարություն։ 💛

Մանրամասների համար` 043444303

#ԲարիՏնակ #ԲարիՄամա #Կավագործություն #Նկարչություն #ՍտեղծագործԵրեխա

10/08/2026

Մեր փոքրիկ բնակիչ Նանեի տարեդարձն է ❤️

Շնորհավոր, սրտիկ, երջանիկ ու անհոգ մեծանաս ❤️

Այսօր մեր նկարչության դասը մաքուր օդին է անցել ❤️
04/07/2026

Այսօր մեր նկարչության դասը մաքուր օդին է անցել ❤️

Այսուհետ մեր կենտրոն կարող եք հասնել քաղաքային տրանսպորտով` թիվ 1 տրոլեյբուսով և իջնել վերջին կանգառում❤️
05/06/2026

Այսուհետ մեր կենտրոն կարող եք հասնել քաղաքային տրանսպորտով` թիվ 1 տրոլեյբուսով և իջնել վերջին կանգառում❤️

30/05/2026

Բարի Տնակում այսօր կրկին տոն էր մեր երեխաների համար❤️

Շնորհակալություն այս հրաշալի էմոցիաների համար մեր կողքին կանգնած բարի մարդկանց❤️

11/05/2026

Այսպիսի հավես օր ենք ունեցել Բարի տնակում @Գիպսե արձանիկների հետ ❤️
Շնորհակալություն երեխաներին ուրախացնելու համար❤️
Գիպսե արձանիկներ

Այն, որ իրենց նախագծի շրջանակներում Բարի տնակ պարբերաբար հյուր են գալիս Ա. Շիրակացու անվան ճեմարանի 7֊րդ դասարանի 791 խմ...
28/04/2026

Այն, որ իրենց նախագծի շրջանակներում Բարի տնակ պարբերաբար հյուր են գալիս Ա. Շիրակացու անվան ճեմարանի 7֊րդ դասարանի 791 խմբի սաները, մենք արդեն պատմել էինք։

Իսկ նախագծի ավարտին նրանք որոշեցին մեր արցախցի երեխաներին անակնկալ մատուցել և հրավիրել Իլյուզիաների թանգարան և սրճարան, որպեսզի ունենան անմոռանալի օր իրենց նոր ընկերների հետ❤️

Եվ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր բարի երեխայի մեջքին կանգնած են հրաշալի ծնողներ և ճիշտ ուսուցիչներ, ուստի շնորհակալ ենք Լիանային, Քրիստինային և բոլոր նրանց, ում չենք հասցրել ճանաչել❤️

Միշտ սպասում ենք հյուր` նույնիսկ նախագծի ավարտից հետո❤️

Address

Այգեգործական 6-րդ թաղամաս, 1/2
Jrvezh

Alerts

Be the first to know and let us send you an email when Բարի Տնակ/ Bari Tnak posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Բարի Տնակ/ Bari Tnak:

Shortcuts

Share