Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center

  • Home
  • Armenia
  • Jermuk
  • Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center

Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center Ջերմուկի երիտասարդական կենտրոն՝
Կառուցող Երիտասարդների Ընտանիք։ The power of the center is its idea. "Let's evolve and develop together."

Ջերմուկի երիտասարդական կենտրոնը համայնքապետարանին կից՝ «Ջերմուկի սպորտի, երիտասարդության և մշակույթի կենտրոն ՀՈԱԿ»-ին կից երիտասարդական կառույց է։

Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում և հատկապես Ջերմուկում երիտասարդների հզորացմանը՝ տրամադրելով ոչ ֆորմալ կրթություն, ապահովելով այլ մարզերի երիտասարդների հետ կապը, կառուցելով ամուր համագործակցություն հիմնված պետությունը զարգացնելու գաղափարի վրա:

Կենտրոնը նպատակաուղված է ՝
• Ապահովել երիտասարդների արդյունավետ ժամանցը,
• Ստեղծել միջմարզային ամուր կապեր,
• Բարձրացնել ակտիվությունը և խթանել համայնքային կյանքի մասնակցությունը։

Գործունեության ուղղությունները՝
• Կրթություն,
• Արդյունավետ ժամանցի ապահովում,
• Սպորտ:

✓ Թիրախային խումբը՝ 14-30 տարեկան պատանիներն ու երիտասարդներն են:

Կենտրոնի ուժն իր գաղափարն է.
«Զարգանանք և զարգացնենք միասին»։

------------------------------------------------------------------------------------

Youth Center of Jermuk is a youth organization attached to the "Sport, Youth and Culture Center of Jermuk HOAK" attached to the municipality. The aim of the center is to promote the empowerment of young people in Armenia, especially in Jermuk, by providing non-formal education, ensuring connections with young people from other regions, and building strong cooperation based on the idea of ​​developing a country. The center is targeted at:
• Provide effective entertainment for young people,
• Create strong interregional contacts,
• Increase activity and promote participation in community life. Directions of activity:
• Education,
• Provide effective entertainment,
• Sport:

✓ The target group is 14-30-year-old young people.

💃🏼🕺 ՄԱՍ 3 «Համերգային ծրագիր»🎉 Օգոստոսի 22-ի երեկոն Jermuk City Fest 2026-ում վերածվեց իսկական երաժշտական տոնի։Գլխավոր բ...
29/08/2026

💃🏼🕺 ՄԱՍ 3 «Համերգային ծրագիր»

🎉 Օգոստոսի 22-ի երեկոն Jermuk City Fest 2026-ում վերածվեց իսկական երաժշտական տոնի։

Գլխավոր բեմում՝ Shady, Reincarnation, SONA և DJ Smerch, չորս տարբեր էներգիա, մեկ բեմ և հազարավոր մարդիկ, ովքեր միասին երգեցին, պարեցին ու ապրեցին այդ երեկոն։ 🔥

✨️ Այս կադրերում՝ մեր երեկոյի ամենաբարձր ձայները, ամենաուժեղ պահերն ու ամենաջերմ ժպիտներն են:

Շնորհակալ ենք բոլորիդ, ովքեր այդ երեկոն մեզ հետ անցկացրեցին: ♥️

#ԱրիՋերմուկ

🪢 ՄԱՍ 2 «Ձեռագործությունը, արվեստը և ազգային խոհանցը տաղավարներում»🥰 Տաղավարային հատվածը դարձավ Jermuk City Fest 2026-ի ...
28/08/2026

🪢 ՄԱՍ 2 «Ձեռագործությունը, արվեստը և ազգային խոհանցը տաղավարներում»

🥰 Տաղավարային հատվածը դարձավ Jermuk City Fest 2026-ի զարդը։ Ներկայացված էին բազմատեսակ ու անչափ գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ, արվեստի գործեր, ազգային խոհանոցի անկրկնելի համեր, և իհարկե, Արցախի անմահական ժենգյալով հացը։

Շնորհակալ ենք այս ամենը ներկայացնող յուրաքանչյուր գեղեցիկ մարդուն, ով իր տաղանդով ու շնորհներով զարդարեց ու գունավորեց մեր չքնաղ քաղաքի` Ջերմուկի օրը։ ♥️

#ԱրիՋերմուկ

🎉 ՄԱՍ 1 «Միջոցառման պաշտոնական բացում»❤️ Օգոստոսի 22-ին Ջերմուկը մեկ օրով վերածվեց մեծ տոնական հարթակի՝ միավորելով երաժշ...
28/08/2026

🎉 ՄԱՍ 1 «Միջոցառման պաշտոնական բացում»

❤️ Օգոստոսի 22-ին Ջերմուկը մեկ օրով վերածվեց մեծ տոնական հարթակի՝ միավորելով երաժշտությունը, մշակույթը, տեղական համերը, զբոսաշրջությունը, ժամանցն ու ամենակարևորը՝ մարդկանց։

Օրվա ընթացքում միասին բացահայտեցինք Ջերմուկը նորովի, շրջեցինք տաղավարներով, վայելեցինք մշակութային ու ժամանցային ծրագրերը, իսկ երեկոն ավարտեցինք մեծ համերգային ծրագրով։ 🎶

Այս ամենը հնարավոր դարձավ բազմաթիվ մարդկանց, կազմակերպությունների, գործընկերների ու կամավորների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով եկավ, մասնակցեց, աջակցեց ու իր ներկայությամբ այս օրը դարձրեց առանձնահատուկ։ 🫶

Jermuk City Fest 2026-ը ավարտվեց, բայց այս լուսանկարներում մնացին այն պահերը, ժպիտներն ու զգացողությունները, որոնք մեզ երկար են ուղեկցելու։

Սա միայն սկիզբն էր։ ❤️

#ԱրիՋերմուկ

27/08/2026

Քեզ պիտի սիրեմ...😍🫂

24/08/2026
24/08/2026

Address

Армения
Jermuk
3702

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 17:00

Telephone

+37477388548

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ջերմուկի Երիտասարդական Կենտրոն / Jermuk Youth Center:

Shortcuts

Share