Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Ijevan
  • Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոնը քաղաքական շահեր չհետապնդող հասարակական
կազմակերպություն է:

«Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» Համայնքային Զարգացման ՀԿ-ի
առաքելությունն է խթանել հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու տեղական
ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում՝ քաղաքացիական վերահսկողության
եւ որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների ներգրավման միջոցով

ENG text bellow ⤵️ 🎉Սեպտեմբերի 25-ին Իջևան քաղաքում հաջողությամբ մեկնարկեցինք «Քո ձայնը՝ քո համայնքի օրակարգում» թեմայով...
06/10/2026

ENG text bellow ⤵️

🎉Սեպտեմբերի 25-ին Իջևան քաղաքում հաջողությամբ մեկնարկեցինք «Քո ձայնը՝ քո համայնքի օրակարգում» թեմայով հանդիպում-քննարկումների շարքը երիտասարդների հետ:

📍Հանդիպման ընթացքում մասնակիցները՝

🔶բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները,

🔶քննարկեցին համայնքային կյանքում երիտասարդների մասնակցությանը խոչընդոտող գործոնները,

🔶սահմանեցին համայնքի զարգացման կարևորագույն առաջնահերթությունները։

🔷Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկներն ու առաջնահերթությունները հիմք կհանդիսանան երիտասարդների կարիքներն ու առաջարկներն արտացոլող համայնքային օրակարգի ձևավորման համար։

🙏Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին հետաքրքիր քննարկումների համար։

📌Մնացեք մեզ հետ՝ ծրագրի առաջընթացին հետևելու և նոր հնարավորությունների մասին տեղեկանալու համար։

_________________

✅Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

#ԳործընկերությունհանունԺողովրդավարության

🎉On September 25, we successfully launched a series of meetings and discussions with young people in Ijevan on the topic “Your Voice in Your Community’s Agenda.”

📍During the meeting, participants:

🔶 raised the issues and concerns that matter to them;
🔶discussed the factors hindering young people’s participation in community life;
🔶identified key priorities for the development of their community.

🔷The proposals and priorities identified during the discussion will serve as a basis for shaping a community agenda that reflects the needs and recommendations of young people.

🙏We sincerely thank all participants for their active engagement and insightful discussions.

📌Stay tuned to follow the progress of the program and learn about new opportunities!
-----------------------------
✅This program is implemented with the support of the Democracy Development Foundation (DDF) as part of the “Partnership for Democracy” initiative.

05/10/2026

Ընտրությունը մեկ օր է։ Հետևանքները՝ տարիներ։ Ընտրի՛ր մտածված։
#ՏԻՄԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
#2026

English text below ⤵️ 🎉Ամփոփեցինք «Կանայք և երիտասարդները ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մոնիտորինգ» զ...
02/10/2026

English text below ⤵️

🎉Ամփոփեցինք «Կանայք և երիտասարդները ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մոնիտորինգ» զեկույցի ներկայացում-քննարկումների շարքը:

📅Սեպտեմբերի 16-ին՝ Դիլիջան, սեպտեմբերի 17-ին՝ Գավառ, Մարտունի, սեպտեմբերի 22-ին՝ Եղեգնաձոր և Վայք համայնքներում կայացած հանդիպումներով եզրափակեցինք մեր համայնքային այցերի շարքը։

💡Իջևան, Դիլիջան, Եղեգնաձոր, Վայք, Գավառ և Մարտունի համայնքներից 122 համայնքային ու մարզային իշխանության, քաղհասարակության, բուհերի ներկայացուցիչներ, պատգամավորի և ավագանու թեկնածուներ, ԸԸՀ անդամներ, ակտիվ քաղաքացիներ մասնակցեցին զեկույցի քննարկումներին:

🔶Քննարկման առանցքային թեմաները.

⚖️Կանանց քաղաքական ներկայացվածության իրավական հիմքերն ու երիտասարդների մասնակցության համատեքստը:

📋Ընտրական ցուցակների կառուցվածքը և երիտասարդ ու կին թեկնածուների ընդգրկվածությունը։

📈Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի վերլուծությունը, գենդերային հավասարությունը և քարոզարշավի արդյունքները։

🎯Մոնիտորինգի արդյունքների կիրառելիությունը առաջիկա ՏԻՄ ընտրությունների համատեքստում:

👥Մասնակիցները մտքեր փոխանակեցին համայնքներում կանանց և երիտասարդների դերի մասին։
Շեշտվեց, որ թեև համապետական մակարդակում կա դրական դինամիկա ⬆️, համայնքներում որոշումների կայացմանը նրանց մասնակցությունը դեռևս սահմանափակ է և հանրային գործընթացներում ներգրավվելու դեպքում թիրախավորման, անհիմն քննադատության և ճնշումների ենթարկվելու վախը շարունակում է բարձր մնալ ⚠️։
📍Ընդգծվեց, որ կանանց ակտիվ ներգրավվածությունը պետական և համայնքային կառավարմանը ոչ միայն քաղաքացիական դիրքորոշում է, այլև հասարակության զարգացման կարևորագույն գրավական:
Առաջարկվեց զեկույցի արդյունքների հիման վրա կազմակերպել նաև պանելային քննարկումներ 💬:

🙏Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին և մասնակիցներին՝ արդյունավետ քննարկման համար։

🌐Մոնիտորինգի զեկույցը հասանելի կլինի մեր կայքում:

✨Մնացե՛ք մեզ հետ՝ ծրագրի առաջընթացին հետևելու և նոր հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար:

_______________________________
✅Զեկույցի մշակումը իրականացրել է «Քաղաքացիական երիտասարդական Կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորող ՛՛Voices and Choices: Advancing Women and Youth in Armenia for the 2026 electoral year” ծրագրի շրջանակում:

🎉We have concluded the series of presentation and discussion meetings on the “Monitoring of Women’s and Youth Participation in Armenia’s 2026 Parliamentary Elections” report.

📅The final meetings of our community visit series took place on September 16 in Dilijan, September 17 in Gavar and Martuni, and September 22 in Yeghegnadzor and Vayk.

💡 In total, 122 representatives of community and regional authorities, representatives of civil society organizations and universities, candidates, TEC members, and active citizens from Ijevan, Dilijan, Yeghegnadzor, Vayk, Gavar, and Martuni participated in the report discussions.

🔶Key topics discussed:
⚖️ The legal framework for women’s political representation and the context of youth participation;
📋 The structure of electoral lists and the inclusion of women and young candidates;
📈 Analysis of political forces’ pre-election programmes, gender equality, and campaign outcomes;
🎯 The relevance and practical application of the monitoring findings in the context of the upcoming local self-government elections.
👥Participants exchanged views on the role of women and young people in community life.
It was emphasized that, although there is positive progress at the national level ⬆️, their participation in local decision-making remains limited. The fear of being targeted, unfairly criticized, or subjected to pressure when engaging in public processes also remains a significant concern⚠️.
📍The discussions highlighted that women’s active participation in state and local governance is not only an expression of civic engagement but also an important prerequisite for the sustainable development of society.
Participants also proposed organizing panel discussions based on the findings of the report to further explore the identified challenges and opportunities 💬.
🙏We extend our sincere thanks to all partners and participants for their active engagement and constructive discussions.
🌐The monitoring report will be available on our website.
✨Stay with us to follow the progress of the project and be the first to learn about new opportunities!
……………………………………………….
✅The report was prepared by the Civil Youth Center Community Development NGO within the framework of the “Voices and Choices: Advancing Women and Youth in Armenia for the 2026 Electoral Year” project, funded by the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia.
Embassy of the Netherlands in Armenia

30/09/2026

🎉Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Իջևան համայնքի երիտասարդների հետ։

📌Հանդիպման ընթացքում մասնակիցները՝
🔷բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները,
🔷քննարկեցին համայնքային կյանքում երիտասարդների մասնակցությանը խոչընդոտող գործոնները,
🔷սահմանեցին համայնքի զարգացման կարևորագույն առաջնահերթությունները։
🔶Մանրամասները՝ շուտով։

28/09/2026

📌Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ հետընտրական հանդիպում-քննարկում Իջևան համայնքի երիտասարդների հետ:

👥Մասնակիցները՝

🔷 քննարկեցին ընտրություններից հետո համայնքում ձևավորված իրավիճակն ու առկա մարտահրավերները,

🔷բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրներն ու համայնքային առաջնահերթությունները,

🔷ներկայացրին երիտասարդների մասնակցության և համայնքային զարգացման վերաբերյալ առաջարկներ։

25/09/2026

Սիրելի հետևորդներ,
📺Առաջարկում ենք դիտել մեր գործընկեր Քյավառ հեռուստաընկերության/ Kyavar TV company -ի անդրադարձը սեպտեմբերի 17-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած «Կանայք եվ երիտասարդները ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մոնիտորինգ»-ի զեկույցի ներկայացում-քննարկմանը։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․
✅"Voices and Choices: Advancing Women and Youth in Armenia for the 2026 electoral year" ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից։
Embassy of the Netherlands in Armenia

23/09/2026

🎉Ամփոփեցինք «Կանայք եվ երիտասարդները ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մոնիտորինգ»-ի զեկույցի ներկայացում-քննարկումները:

📌Սեպտեմբերի 22-ին Եղեգնաձոր և Վայք քաղաքներում կայացած հանդիպումներով եզրափակեցինք մեր համայնքային այցերի շարքը։

🔷Մանրամասները՝ շուտով:....................................
✅“Voices and Choices: Advancing Women and Youth in Armenia for the 2026 electoral year” ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից։

English text below⤵️  Սիրելի' հետևորդներ,🎉Սեպտեմբերի 15-ին Իջևանում տեղի ունեցավ «Կանայք և երիտասարդները ՀՀ 2026 թվականի...
22/09/2026

English text below⤵️

Սիրելի' հետևորդներ,

🎉Սեպտեմբերի 15-ին Իջևանում տեղի ունեցավ «Կանայք և երիտասարդները ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մոնիտորինգ» զեկույցի ներկայացում-քննարկումը:

🤝 Միջոցառմանը մասնակցում էին համայնքային ու մարզային իշխանության, քաղհասարակության, բուհերի ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ:

📌 Քննարկման առանցքային թեմաները.
⚖️ Կանանց քաղաքական ներկայացվածության իրավական հիմքերն ու երիտասարդների մասնակցության համատեքստը։
📋 Ընտրական ցուցակների կառուցվածքը և երիտասարդ ու կին թեկնածուների ընդգրկվածությունը։
📊 Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի վերլուծությունը, գենդերային հավասարությունը և քարոզարշավի արդյունքները։
🗳️ Մոնիտորինգի արդյունքների կիրառելիությունը առաջիկա ՏԻՄ ընտրությունների համատեքստում:

💬 Մասնակիցները մտքեր փոխանակեցին Իջևան համայնքում կանանց և երիտասարդների դերի մասին։
📈 Շեշտվեց, որ թեև համապետական մակարդակում կա դրական դինամիկա, համայնքներում որոշումների կայացմանը նրանց մասնակցությունը դեռևս սահմանափակ է։

⚠️ Այս խնդրի խորացմանը նպաստում են հասարակական կարծրատիպերն ու արժեքների թյուրընկալումը։

🌟 Ընդգծվեց, որ կանանց ակտիվ ներգրավվածությունը պետական և համայնքային կառավարմանը ոչ միայն քաղաքացիական դիրքորոշում է, այլև հասարակության զարգացման կարևորագույն գրավական:

🙏 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին և մասնակիցներին՝ արդյունավետ քննարկման համար։

📌Մոնիտորինգի զեկույցը հասանելի կլինի մեր կայքում:

_______________________________
✅Զեկույցի մշակումը իրականացրել է «Քաղաքացիական երիտասարդական Կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորող ՛՛Voices and Choices: Advancing Women and Youth in Armenia for the 2026 electoral year” ծրագրի շրջանակում:

Dear followers,

🎉On September 15, a presentation and discussion of the “Women and Youth in the 2026 Parliamentary Elections in Armenia: Monitoring Report” took place in Ijevan.
🤝 The event brought together representatives of local and regional authorities, civil society organizations, higher education institutions, and active citizens.
📌 Key topics discussed included:
⚖️ The legal foundations of women’s political representation and the participation of young people in the electoral context.
📋 The structure of electoral lists and the inclusion of women and young candidates.
📊 Analysis of the pre-election programs of political forces, gender equality, and campaign outcomes.
🗳️ The relevance and applicability of the monitoring findings in the context of the upcoming local elections.
💬 Participants exchanged views on the role and participation of women and youth in Ijevan community.
📈 It was emphasized that, although there is a positive trend in women’s political participation at the national level, their participation in decision-making at the community level remains limited.
⚠️ Social stereotypes and misconceptions surrounding traditional values continue to contribute to this challenge.
🌟 It was emphasized that women’s active engagement in public and local governance is not only an expression of civic participation, but also an important prerequisite for sustainable societal development.
🙏 We extend our sincere thanks to all partners and participants for the constructive and meaningful discussion.
The monitoring report will be available on our website.
․․․․․․․․․․․․

✅The report was prepared by the Civil Youth Center Community Development NGO within the framework of the “Voices and Choices: Advancing Women and Youth in Armenia for the 2026 Electoral Year” project, funded by the Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia.
Embassy of the Netherlands in Armenia

22/09/2026

🎉Սեպտեմբերի 19-ին Իջևանում Անկախ դիտորդ հասարակական դաշինքի ներկայացուցիչները ընտրությունների դիտորդական փորձի փոխանակում և վերապատրաստում իրականացրին «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԶՀԿ-ի աշխատակազմի համար։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

✅«Տեղական ձայներ, ազգային հաշվետվողականություն․ երիտասարդների կողմից առաջնորդվող ընտրական մշտադիտարկում Տավուշի մարզում» (Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush) ծրագիրը իրականացվում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կողմից «ProElect» ծրագրի շրջանակներում։

📣 Քո ձայնը՝ քո համայնքի օրակարգումԱպրո՞ւմ ես Իջևան, Դիլիջան կամ Նոյեմբերյան համայնքում։ Ունե՞ս գաղափարներ, մտահոգություն...
18/09/2026

📣 Քո ձայնը՝ քո համայնքի օրակարգում

Ապրո՞ւմ ես Իջևան, Դիլիջան կամ Նոյեմբերյան համայնքում։ Ունե՞ս գաղափարներ, մտահոգություններ կամ առաջարկներ քո համայնքի զարգացման վերաբերյալ։

🎉Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը հրավիրում է ՔԵԶ մասնակցելու հանդիպում-քննարկման, որի ընթացքում քո համայնքի մյուս երիտասարդների հետ միասին կբացահայտեք և կձևակերպեք համայնքի հիմնական խնդիրներն ու զարգացման առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում դու կկարողանաս՝
🔹 բարձրաձայնել քո և հասակակիցներիդ հուզող խնդիրները,
🔹 քննարկել համայնքային կյանքում երիտասարդների մասնակցությանը խոչընդոտող գործոնները,
🔹 հասկանալ, թե ո՞ր հարցերն են գտնվում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում,
🔹 մյուս մասնակիցների հետ սահմանել համայնքի զարգացման կարևորագույն առաջնահերթությունները։

Քննարկման արդյունքները կդառնան երիտասարդների կարիքներն ու առաջարկներն արտացոլող համայնքային օրակարգի հիմքը։

🚀 Եվ սա դեռ ամենը չէ․ հանդիպման մասնակիցները հնարավորություն կստանան միանալու «Իրազեկ ընտրող» երկօրյա գործնական աշխատաժողովին։ Այն թույլ կտա ձեռք բերել կիրառական գիտելիքներ ու հմտություններ՝ դառնալով համայնքի առավել ակտիվ ու իրազեկ երիտասարդներից մեկը։

🙋♀️🙋♂️ Դիմի՛ր, եթե՝
• 18–35 տարեկան ես,
• բնակվում ես Իջևան, Դիլիջան կամ Նոյեմբերյան համայնքում,
• հետաքրքրված ես համայնքիդ զարգացմամբ,
• ցանկանում ես, որ երիտասարդների կարծիքն ու առաջարկները լսելի լինեն։

Հատկապես խրախուսվում է երիտասարդ կանանց և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների մասնակցությունը։

📍 Հանդիպման վայրի և ժամի մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։

💬 Մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ։
Դիմելու հղում՝ https://forms.gle/p4GDopqARLnAK9Y27
Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 22
…………………………
«Սույն ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս»։

#ԳործընկերությունհանունԺողովրդավարության

Address

Իջեւան, Մելիքբեկյան 4/1
Ijevan
4001

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 17:00

Telephone

+37443943902

Alerts

Be the first to know and let us send you an email when Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Civil Youth Center/Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն:

Shortcuts

Share