SOS Children's Village Idjevan Programme

SOS Children's Village Idjevan Programme ՍՕՍ-Մանկական գյուղ «Իջևան» ծրագրի նորությունները կլուսաբանվեն ասյտեղ:
(13)

Իջևանում ՍՕՍ մանկական գյուղը հիմնադրվել է 2009թ.-ին: Երեխաների ընդունելությունը մեկնարկել է 2010թ.-ի սկզբում: Ընդհանուր առմամբ Իջևանի մանկական գյուղում կարող է իրականացվել 91 երեխայի խնամք 14 ընտանեկան տներում:

Վերջին տարիների ընթացքում դիտարկվում է ընտանեկան հանգամանքների պատճառով ժամանակավոր կացարանի և անհետաձգելի միջամտության կարիք ունեցող երեխաների թվի կտրուկ աճ: Այս կարիքը բավարարելու համար

2013թ.-ի նոյեմբերից ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանն իրականացնում է ճգնաժամային իրավիճակներում գնտվող ընտանիքների երեխաների համար կարճաժամկետ խնամքի մոդելը: Ներկայումս Իջևանի մանկական գյուղում կան երկու կարճաժամկետ խնամքի կենտրոններ, որոնք ծառայում են որպես ՍՕՍ ընտանիքում երեխաների կարճաժամկետ խնամքի իրականացման վայրեր:

Մեր կազմակերպությունը ձգտում է ապահովել երեխաների խնամքի հնարավորինս լավագույն պայմաններ՝ մշտապես վերանայելով և բարելավելով մեթոդներն ու ներդնելով նորամուծություններ: 2013թ.-ին մենք սկսեցինք փորձարկել ընտանեկան տիպի խնամքի վրա հիմնված նոր մոդել նույն համայնքում բնակվող ամուսնական զույգի հետ որպես ՍՕՍ ծնողներ, որը նման է մասնագիտացված խնամատարությանը: Ներկայումս գյուղում կան երեք ՍՕՍ ամուսնական զույգեր:

2011թ.-ից սկսած բոլոր մեր ծառայություններն ու միջամտությունները, ուղղված մասնավորապես դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին Տավուշի մարզում, գործում են մեկ հովանու ներքո: Ընտանիքների ամրապնդման ծրագիրը, Ընտանիքների ամրապնդման «Տավուշ» ծրագիրը, Մանկական Գյուղը (ընտանեկան տիպի խնամք), Կրթական ծրագիրը և Շահերի պաշտպանության գործունեությունը այժմ կյանքի են կոչվում Մեկ ծրագրի շրջանակներում՝ «Իջևան» մանկական գյուղ ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս մեզ դժվար իրավիճակում հայտնված յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներին առավել արդյունավետ արձագանքել:

Address

1/24, Saribek Ohanyan Street
Ijevan
4001

Alerts

Be the first to know and let us send you an email when SOS Children's Village Idjevan Programme posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to SOS Children's Village Idjevan Programme:

Share