Restart Ijevan Scientific-Educational NGO

Restart Ijevan Scientific-Educational NGO Our mission is to create favorable opportunities for education and self- realization for the youth of

📢 Սիրելի՜ երիտասարդ,🤝 Սույն հարցմամբ դու կօգնես մեզ ավելի լավ հասկանալ ընտրական գործընթացներում քո խորքային կարիքներն ու...
02/12/2025

📢 Սիրելի՜ երիտասարդ,

🤝 Սույն հարցմամբ դու կօգնես մեզ ավելի լավ հասկանալ ընտրական գործընթացներում քո խորքային կարիքներն ու ակնկալիքները, ինչը թույլ կտա առավել լավ պատկերացում կազմել ընտրական գործընթացներում երիտասարդների ակտիվ մասնակցությունը խթանող և խոչընդոտող գործոնների մասին։

🔹 Հարցման նպատակն է պարզել համայնքային և պետական մակարդակում տեղի ունեցող ընտրություններում երիտասարդների ցածր մասնակցության պատճառները և վերհանել առաջարկություններ, որոնք կարող են կիրառելի լինել Հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների համար՝ ընտրական գործընթացներում երիտասարդների ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով։

Հղում'

📢 Սիրելի՜ երիտասարդ, 🤝 Սույն հարցմամբ դու կօգնես մեզ ավելի լավ հասկանալ ընտրական գործընթացներում քո խորքային կարիքներն ու ակնկալիքները, ինչը թույլ կտա առավել լա....

ARM ԲԱՑ ԿԱՆՉ«Ռեստարտ Իջևան» ՀԿ-ն հրավիրում է համագործակցության ոլորտային փորձագետի՝ռազմավարական ֆոնդահայթայթման և դոնորն...
09/06/2025

ARM
ԲԱՑ ԿԱՆՉ
«Ռեստարտ Իջևան» ՀԿ-ն հրավիրում է համագործակցության ոլորտային փորձագետի՝
ռազմավարական ֆոնդահայթայթման և դոնորների դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Մենթորական համագործակցությունը նախատեսված է 3 ամիս, առցանց ձևաչափով։

Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել կազմակերպության երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովմանը՝ ռազմավարական ֆոնդահայթայթման և դոնորների դիվերսիֆիկացման գործընթացի կազմակերպման միջոցով։
- Անցկացնել առցանց երկու խորհրդատվական հանդիպում թիմի հետ՝ հիմնվելով կազմակերպության կարիքների վրա։
- Իրականացնել եռամսյա մենթորական աջակցություն՝ պարբերաբար հետևելով կազմակերպության աշխատանքին ֆոնդահայթայթման ուղղությամբ։
- Աջակցել նոր ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերմանը և ներգրավմանը։
- Մշակել դոնորների քարտեզագրման կառուցվածքային մոտեցում, որը կօգնի նպատակային համագործակցություն հաստատել և ուղղորդել առաջարկների ներկայացման գործընթացը։
- Աջակցել ծրագրային հայտերի մշակմանը՝ համապատասխանեցված կազմակերպության և դոնորների առաջնահերթություններին։
- Օգնել ներքին գործընթացների վերանայման և կարողությունների զարգացման հարցում՝ ֆոնդահայթայթման և գործընկերային կապերի կառավարման տեսանկյունից։

Պահանջներ
- Միջազգային և տեղական դոնորների ֆոնդահայթայթման մեխանիզմների և ՔՀԿ ոլորտի ֆինանսավորման հնարավորությունների լավ իմացություն։
- Փորձ ֆոնդահայթայթման ռազմավարությունների մշակման, դոնորների քարտեզագրման և գործընկերային կապերի ձևավորման ոլորտում։
- Հայտերի, առաջարկների և բյուջետային փաստաթղթերի պատրաստման իրական փորձ՝ եվրոպական կամ միջազգային դոնորներին ներկայացնելու համար։
- Հայերեն և անգլերեն լեզուներով բարձր գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
- Կարողություն՝ աշխատելու երիտասարդ թիմի հետ, փոխանցելու գիտելիք և փորձ՝ մենթորության ձևաչափով։
- Տվյալների հավաքագրման, վերլուծության և կարիքների գնահատման հմտություններ։
- Ժամանակի արդյունավետ կառավարում և առցանց ձևաչափով աշխատանքի փորձ։

Ինչպե՞ս դիմել
📌 Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց թարմացված CV-ն՝ [email protected] էլ․ հասցեին՝ թեմայի տողում նշելով՝ “Fundraising Mentor Application”։
📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 2025 թ. հունիսի 20։

«Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) կազմակերպության կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ծրագրի նպատակն է խթանել ներառական, դիմակայուն և ժողովրդավարական հասարակությունների զարգացումը Արևելյան գործընկերության տարածաշրջանում՝ քաղաքացիական հասարակության և տեղական կազմակերպությունների կարողությունների ամրապնդման, հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների աջակցության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը տեսանելի դարձնելու նպատակով մշակութային և ցանցային միջոցառումների կազմակերպման միջոցով։

ENG
OPEN CALL
Restart Ijevan NGO is inviting a sectoral expert for collaboration in the field of strategic fundraising and donor diversification.
Restart Ijevan NGO is seeking an experienced fundraiser to join our team as a mentor to support the development and implementation of a strategy aimed at securing new resources.
The mentorship engagement is planned for a 3-month remote format.

Key Responsibilities
- Support the organization in ensuring long-term financial sustainability through the design and initiation of strategic fundraising and donor diversification processes.
- Conduct two online consultative meetings with the team based on the organization’s specific needs.
- Provide three months of mentorship with regular support in the organization’s fundraising efforts.
-Assist in identifying and engaging new funding sources.
- Develop a structured donor mapping approach to help establish targeted partnerships and guide the proposal submission process.
- Support the development of project proposals aligned with the priorities of the organization and potential donors.
-Assist in reviewing internal processes and building capacities in fundraising and partnership management.

Required Qualifications
- Solid understanding of international and local donor fundraising mechanisms and funding opportunities in the CSO sector.
-Experience in developing fundraising strategies, donor mapping, and establishing partnership relations.
- Proven track record in preparing applications, proposals, and budget documents for European or international donors.
- Strong written and verbal communication skills in both Armenian and English.
-Ability to work with a young team and share knowledge and expertise in a mentorship format.
-Skills in data collection, analysis, and needs assessment.
-Effective time management and prior experience in remote work formats.

How to Apply
- Interested candidates are invited to send their updated CV to [email protected] with the subject line: “Fundraising Mentor Application”.
- Application deadline: June 20, 2025.

“Democracy in Eastern Partnership - DEAP” is a regional project, funded by the European Union and implemented by ERIM. The project aims to promote inclusive, resilient and democratic societies in the Eastern Partnership region by strengthening the capacities of civil society and grassroot organisations, supporting research and policy analysis, and organizing cultural and networking events to promote the work of human rights defenders.

📍 On April 22, an informational session was held at Restart Ijevan, focusing on higher education opportunities in the Un...
23/04/2025

📍 On April 22, an informational session was held at Restart Ijevan, focusing on higher education opportunities in the United States, presented by EducationUSA Armenia.

The event provided an overview of EducationUSA's mission and services, including its national outreach, annual events, and tailored advising for prospective students.

Special attention was given to two flagship, fully-funded programs:

🔹 Competitive College Club (CCC):
Designed for motivated high school students, CCC offers long-term support in the US college application process. The session covered program benefits, public speaking workshops, eligibility criteria, and the multi-stage application process.

🔹 Graduate Study Advising Program (GSAp):
Aimed at future graduate applicants, GSAp provides individualized guidance through each step of the US graduate admission journey, including program selection, application strategy, and scholarship opportunities.

The session featured a presentation by Medora Asilyan, a current CCC 2025 cohort student, who shared her experience and insights about being part of the program.

The session attracted high school seniors, gap year students, and aspiring graduate applicants, all eager to take the first steps toward studying in the United States.

Curious about studying in the U.S.?Join our info session to learn more about the Competitive College Club (CCC) and Grad...
16/04/2025

Curious about studying in the U.S.?

Join our info session to learn more about the Competitive College Club (CCC) and Graduate Study Advising Program (GSAp) — two distinguished, free programs by American Councils and EducationUSA Armenia!

🗓 Date: April 22
🕒 Time: 15:00 (GMT+4)
📍 Location: Restart Ijevan

Come learn how you can start your U.S. education journey!
🎓 Open to high school seniors, gap year students, and aspiring grad school applicants.

📌 Register now: https://forms.gle/TwhxHSKrCw7PC5Yq9

🖇 Օրեր առաջ «Ռեստարտ Իջևան» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Ապատեղեկատվություն և իրականություն. Ի՞նչպես լինել իրազեկ և դիմ...
22/03/2025

🖇 Օրեր առաջ «Ռեստարտ Իջևան» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ «Ապատեղեկատվություն և իրականություն. Ի՞նչպես լինել իրազեկ և դիմակայել տեղեկատվական մանիպուլյացիաներին» խորագրով հանդիպում-քննարկում։

✔️ Հանդիպման բանախոսներն էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ, «Ռեստարտ Իջևան» պրակտիկանտներ Էդիտա Թամամյանը և Անահիտ Չապուխյանը։

📝 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին`
🔹ի՞նչ է ապատեղեկատվությունը, ինչպե՞ս դիմագրավել դրան և ստուգել փաստերը,
🔹ինչպե՞ս է տարածվում ապատեղեկատվությունը,
🔹ինչպե՞ս տարբերել կասկածելի և վստահելի տեղեկությունները,
🔹ինչպե՞ս ստուգել տեղեկատվության հավաստիությունը։

Հանդիպում-քննարկումը ապահովվել է հայերեն թարգմանությամբ և ամփոփվել հարցուպատասխանի միջոցով։

Think you know what’s real? Let’s find out together! 📰 Misinformation vs. Reality: How to Stay Informed + Debate on Infl...
16/03/2025

Think you know what’s real? Let’s find out together!

📰 Misinformation vs. Reality: How to Stay Informed + Debate on Influencers’ Impact 🎤

Get ready for two engaging events that will challenge the way you think about information and influence!

📌 March 19 | 14:00 – Misinformation vs. Reality: How to Stay Informed
Learn how to distinguish facts from falsehoods, identify reliable sources, and think critically in today’s digital world. (Armenian translation provided.)

📌 March 20 | 13:30 – Debate: Influencers Have a Good Impact on Public Opinion
Do influencers shape public opinion for the better, or do they spread misinformation? Join the debate, share your thoughts, and hear different perspectives! (The debate will be in English.)

🙌 Who should join?
Students, young thinkers, future leaders — anyone who’s curious about how information shapes our world!

👉 Don’t miss the chance to sharpen your mind, speak up, and rethink what you know.

✨ Let’s separate fact from fiction — together!

Speakers: The events will feature Edita Tamamyan and Anahit Chapukhyan, senior students majoring in English Language and Literature at YSUIB, currently serving as interns at Restart Ijevan NGO. They will share their insights and facilitate the discussions.

📍 Location: Restart Ijevan NGO

👉 Register now: https://forms.gle/e6FoacwAtYc6JvMa7

See you there!

🎄«Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությա...
31/12/2024

🎄«Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Թող 2025-ը լինի խաղաղության, նոր համագործակցությունների և շարունակական բարգավաճումների տարի։

Լիահույս ենք միասին կառուցել ավելի պայծառ ապագա, որը հիմնված կլինի ժողովրդավարական արժեքների և համատեղ առաջընթացի վրա։

📯Օրեր առաջ «Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի» Տավուշի մարզի առաջին երիտասարդական նախաձեռնության մասնակիցները «Հակակո...
26/12/2024

📯Օրեր առաջ «Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի» Տավուշի մարզի առաջին երիտասարդական նախաձեռնության մասնակիցները «Հակակոռուպիցոն համապետական արշավի» շրջանակում հյուրընկալվել են Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում։

Իրազեկման շրջանակում նախաձեռնության մասնակիցները անդրադարձել են «Կոռուպցիան և դրա դրսևորումները», «Ազդարարիր համակարգի ստեղծումը, գործարկումը և հարթակի անանունության երաշխավորումը», «Ազդարարիր համակարգի միջոցով ազդարարելու հաջորդական քայլերը» թեմաներին։

Շնորհակալություն Ներքին Ծաղկավանի միջն. դպրոցի տնօրեն պրն Դ.Յոլչյանին հրավերի ու նախաձեռնության համար։

«Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ների համագործակցությամբ «Շիրակի և Տավուշի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

Հանդիպման բովանդակության համար բացառապես պատասխանատվություն են կրում «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ները։ Այն պարտադիր չէ, որ արտացոլի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:

#Իջևան #Գյումրի

17/12/2024

🇦🇲«Ռեստարտ Իջևան» ՀԿ ներկայացուցիչները մասնակցում են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին։
Լսումների շրջանակում կազմակերպության գործադիր տնօրեն Medora Asilyan-ը անդրադարձել է երիտասարդության պետական քաղաքականության մշտադիտարկման գործիքակազմին, պատասխանատու մարմինների շրջանակին։

📜 Ճանաչողական այց դեպի Իջևան արցախցի երիտասարդների համար📌 Նոյեմբերի 2️⃣3️⃣-ին տեղի ունեցավ ճանաչողական այց դեպի Իջևան՝ ք...
12/12/2024

📜 Ճանաչողական այց դեպի Իջևան արցախցի երիտասարդների համար

📌 Նոյեմբերի 2️⃣3️⃣-ին տեղի ունեցավ ճանաչողական այց դեպի Իջևան՝ քաղաքի մշակութային և պատմական վայրերին ծանոթանալու նպատակով:
📌 Օրը սկսվեց «Ռեստարտ» Իջևանի գրասենյակում, որտեղ մասնակիցները մասնակցեցին բանավեճի վերաբերյալ դասընթացի՝ սովորելով արդյունավետ հաղորդակցման և վերլուծական մտածողության հմտություններ:
📌 Այնուհետև շրջեցինք Իջևան քաղաքով՝ ծանոթանալով քաղաքի պատմությանը և հետաքրքիր վայրերին:
📌 Հաջորդ կանգառը Քանդակների այգին էր, որտեղ ուսումնասիրեցինք Իջևանի արվեստի անկրկնելի մթնոլորտը՝ լսելով պատմություններ քանդակների ստեղծման մասին:
📌 Օրվա կարևոր կետերից մեկն Իջևանի գինու գործարան այցելությունն էր։ Մասնակիցները ծանոթացան գինեգործության ավանդույթներին, ներկա եղան գինու պատրաստման գործընթացին և հնարավորություն ունեցան մասնակցելու գինու համտեսին:
🙌 Օրը լի էր նոր գիտելիքներով և հիշարժան պահերով, որոնց միջոցով մասնակիցները խորացրին կապը համայնքի և տեղի մշակույթի հետ:

💚Կամավորների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորանքներ ենք փոխանցում բոլոր կամավորներին:
06/12/2024

💚Կամավորների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորանքներ ենք փոխանցում բոլոր կամավորներին:

📯Ամփոփելով Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարըՃամբարի 5 օրերի ընթացքում Տավուշի և Շիրակի մարզերի 100 երիտասարդ 🔸հանդիպե...
25/10/2024

📯Ամփոփելով Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարը

Ճամբարի 5 օրերի ընթացքում Տավուշի և Շիրակի մարզերի 100 երիտասարդ

🔸հանդիպեց ոլորտային 10 փորձագետի հետ, խոսեցին և վեր հանեցին մի շարք հարցեր կոռուպցիայի, դրա տեսակների, էության, ՀՀ ում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների և այլ թեմաների մասին։

🔸ուսումնասիրեց և փորձարկեց 5 թվային գործք, որոնք օգտագործելու են հետճամբարային փուլում՝ կրթական նախագծերի գեներացման ընթացքում։

🔸կազմավորվեց 8 մարզային երիտասարդական խումբ, որոնք շարունակական մենթորական աջակցության միջոցով 2 մարզերում կիրականացնեն կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությանը ուղղված կրթական նախագծեր։

Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի այս փուլը ամփոփվեց բանախոսությունների և գործնական աշխատանքների ընթացքում ակտիվ մասնակցություն և նախաձեռնողականություն ցուցաբերած մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությամբ։

«Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ների համագործակցությամբ «Շիրակի և Տավուշի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

#Իջևան #Գյումրի

Address

Ankaxutyan 7
Ijevan
4001

Telephone

+37499249349

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Restart Ijevan Scientific-Educational NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Restart Ijevan Scientific-Educational NGO:

Share