Resource Center for Women’s Empowerment NGO

Resource Center for Women’s Empowerment NGO ՀԿ–ը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ, սոցիալական և հոգեբանական օժանդակությամբ, կարողությունների զարգացմամբ։

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնը» հիմնվել է 2019 թվ Հրազդանում մի խումբ ակտիվ կանանց նախաձեռնությամբ։ Ելնելով ՀՀ-ում ստեղծված ետպատերազմյան և COVID19-ով պայմանավորված իրավիճակից և ընդունելով վերոնշյալ մարտահրավերները, կազմակերպությունն այժմ զբաղվում է նաև հումանիտար օգնության տրամադրմամբ, շարունակելով զուգահեռ իրականացնել իր առաքելությունները:

Սիրելի՛ մարդիկ,💚Արշավի ընթացքում քննարկված իրավական կարգավորումներն ու երաշխիքները փաստում են, որ հղիության և մայրության...
19/07/2026

Սիրելի՛ մարդիկ,

💚Արշավի ընթացքում քննարկված իրավական կարգավորումներն ու երաշխիքները փաստում են, որ հղիության և մայրության ընթացքում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը պետք է հանդիսանա ժամանակակից իրավական պետության առաջնահերթություններից մեկը։

Հղի կանանց համար տնտեսական գործոնը հատկապես կարևոր է, քանի որ հղիությունը հաճախ համընկնում է ֆինանսական խոցելիության և կախվածության աճի հետ այն պահին, երբ եկամտի կայունությունը առավել անհրաժեշտ է։ Դրան զուգահեռ աշխատանքի կորստի վախը կարող է ստիպել կանանց չպահանջել իրենց իրավունքների իրացումը կամ մնալ անառողջ աշխատանքային պայմաններում։

📌📌Չնայած նրան, որ աշխատանքային իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելը պետության պարտավորությունն է, կարևոր է ընգծել, որ երբ հղի կին աշխատողները տեղեկացված են իրենց իրավունքների մասին, դա հանդիսանում է կարևոր նախապայման ավելի անվտանգ աշխատանքային միջավայր ձևավորելու հարցում։

Հուսանք՝ այս արշավը օգտակար էր ձեզ և խթանեց ավելի տեղեկացված, պատասխանատու և արդար աշխատանքային մշակույթի ձևավորմանը։
-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

«Այն պահը, երբ հասկանում ես, որ ընկերությունում քո հղիությունդ առիթ է՝ թիմով տորթ ուտելու և քեզ ավելի հարմարավետ աթոռ պա...
18/07/2026

«Այն պահը, երբ հասկանում ես, որ ընկերությունում քո հղիությունդ առիթ է՝ թիմով տորթ ուտելու և քեզ ավելի հարմարավետ աթոռ պատվիրելու...» 🤰🍰✨

Պատկերացրեք 💭

Դուք ընկերության նվիրված աշխատակիցներից եք և պատրաստվում եք մայրանալ։ Մի փոքր անհանգստությամբ մտնում եք տնօրենի սենյակ՝ հայտնելու այդ լուրը։ Ձեզ դիմավորում են ջերմ ժպիտով, սիրով շնորհավորում են, իսկ հաջորդ օրն արդեն հարցնում. «Ինչպե՞ս հարմարեցնենք քո գրաֆիկը, որպեսզի քեզ լավ զգաս»։

🟢 Սա իսկական ԿԱՆԱՉ ԴՐՈՇԱԿ Է: Երբ աշխատանքային պայմանները հարմարեցվում են հղիության կամ մայրության ընթացքին, դա ցույց է տալիս ընկերությունում տիրող առողջ միջավայրին:

📌 Կիսվե՛ք Ձեր փորձով մեկնաբանություններում։ Ինչպե՞ս է ձեր աշխատավայրը աջակցում ապագա մայրերին։
-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

Սիրելի մարդիկ,📌Արշավի շրջանակնում մենք պատրաստել ենք նաև ամբողջական ուղեցույց, որը ներկայացնում է ՀՀ աշխատանքային օրենսգ...
15/07/2026

Սիրելի մարդիկ,

📌Արշավի շրջանակնում մենք պատրաստել ենք նաև ամբողջական ուղեցույց, որը ներկայացնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված այն հիմնական դրույթները, որոնք պաշտպանում են հղի և մայր աշխատողների իրավունքները։

Մենք գիտակցում ենք, որ իրավական նորմերի գոյությունը դեռ չի նշանակում դրանց իրական կիրառում։ Շատ կանայք շարունակում են բախվել լուռ ճնշման, աշխատանքի կորստի վախի, կամ ընտրություն կատարելու պարտադրանքի։
Այնուամենայնիվ, այս ուղեցույցը կարող է ծառայել որպես գործիք, որը կօգնի ճանաչել և անվանել ձեր իրավունքները, որպեսզի ավելի հստակ դիմակայեք այն համակարգային պրակտիկաներին, որոնք հաճախ նորմալացնում են խտրականությունն ու ոչ առողջ աշխատանքային մթնոլորտը։

🤩Ուղեցույցը կարող եք ներբեռնել անցնելով նկարում պատկերված QR-ով:
-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

«Այսինքն՝ ես դեմ չեմ, որ նորածին երեխաս էլ միանա Zoom-ի քննարկումներին ու իր կարծիքն արտահայտի, բայց վախենամ՝ ձեզ դուր չ...
12/07/2026

«Այսինքն՝ ես դեմ չեմ, որ նորածին երեխաս էլ միանա Zoom-ի քննարկումներին ու իր կարծիքն արտահայտի, բայց վախենամ՝ ձեզ դուր չգա նրա արձագանքը ձեր նոր նախագծին...» 👶😂

Պատկերացրեք 💭

Դուք անցել եք հղիության 9 բարդ ու պատասխանատու ամիսները, լույս աշխարհ է եկել ձեր փոքրիկը, և դուք ունեք օրենքով ձեզ հասանելիք արձակուրդը։ Բայց հանգիստ օրերի փոխարեն գործատուն սկսում է անդադար զանգահարել, նամակներ գրել կամ «մեղմ» ակնարկել, որ թիմը չի հասցնում, ու դուք պետք է շտապ աշխատանքի վերադառնաք, կամ գոնե տանից մի քանի ժամով միանաք աշխատանքի։ 😕

‼️ Ի՞նչ անել, եթե ձեզ զրկում են լիարժեք արձակուրդից։
Անմիջապես արձանագրել, որ սա կարմի՜ր դրոշակ է և օրենքի կոպիտ խախտում։ Գործատուն պետք է վստահ լինի, որ աշխատանքային բոլոր հարցերը վերաբաշխված են թիմի միջև, և ձեզ անհանգստացնելու պատճառ չկա։

📌 Կիսվե՛ք Ձեր փորձով մեկնաբանություններում։ Ձեզ կամ ձեր ծանոթներին հաջողվե՞լ է անարգել և լիարժեք օգտագործել օրենքով հասանելիք բոլոր 140 օրերը, թե՞ ստիպված եք եղել ավելի շուտ վերադառնալ աշխատանքի։

-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

✅Կանա՜չ դրոշակ, երբ քեզ տրամադրում են հարմարեցված աշխատանքային պայմաններ հղիության ընթացքում կամ մայրությունից հետո ✅Ըստ...
09/07/2026

✅Կանա՜չ դրոշակ, երբ քեզ տրամադրում են հարմարեցված աշխատանքային պայմաններ հղիության ընթացքում կամ մայրությունից հետո ✅

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ հղի կինը, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողը, ունի ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու իրավունք։

📍Սա նշանակում է, որ աշխատողը կարող է պահանջել կրճատել աշխատանքային ժամերը կամ փոխել աշխատանքային գրաֆիկը՝ ելնելով իր առողջական վիճակից, խնամքի պարտականություններից և անձնական կարիքներից։

Հղիության և մայրության ընթացքում կնոջ առողջությունն ու բարեկեցությունը պետք է առաջնահերթ լինեն, իսկ աշխատանքային պայմանները՝ հարմարեցվեն այդ իրականությանը։

-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

Հայրերի ներգրավվածությունը հղիության ընթացքում կարևոր նշանակություն ունի ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի բարեկեցությ...
06/07/2026

Հայրերի ներգրավվածությունը հղիության ընթացքում կարևոր նշանակություն ունի ինչպես մոր, այնպես էլ ապագա երեխայի բարեկեցության համար։

📍Հայրության արձակուրդը հնարավորություն է տալիս ապագա հորը լինել կողակցի կողքին, մասնակցել բժշկական այցերին, կիսել առօրյա հոգսերն ու ապահովել անհրաժեշտ հուզական աջակցություն։ Այս շրջանը ոչ միայն ամրապնդում է ընտանիքի կապերը, այլև օգնում է ծնողներին միասին պատրաստվել երեխայի ծննդին՝ ստեղծելով ավելի առողջ և հավասարակշռված ընտանեկան միջավայր։

-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

🚩Կարմի՜ր դրոշակ, երբ փորձում են հղիության ընթացքում խզել աշխատանքային պայմանգիրդ 🚩 Գործատուն իրավունք չունի սեփական նախա...
03/07/2026

🚩Կարմի՜ր դրոշակ, երբ փորձում են հղիության ընթացքում խզել աշխատանքային պայմանգիրդ 🚩

Գործատուն իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ դադարեցնել աշխատանքային պայմանագիրը՝ հղիության ամբողջ ընթացքում, հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ, ինչպես նաև արձակուրդից հետո ևս մեկ ամիս։

Այս կարգավորումը նպատակ ունի ապահովել աշխատանքային կայունություն այն փուլում, երբ կինն առավել խոցելի է՝ պաշտպանելով նրան աշխատանքը կորցնելու և սոցիալ-տնտեսական անորոշության ռիսկերից։

-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

❓«Այն պահը, երբ հղիությանդ մասին առաջինը պետք է իմանար ամուսինդ, բայց ստիպված ես լինում բացատրագիր գրել HR-ի համար...» 🤰...
29/06/2026

❓«Այն պահը, երբ հղիությանդ մասին առաջինը պետք է իմանար ամուսինդ, բայց ստիպված ես լինում բացատրագիր գրել HR-ի համար...» 🤰💬

Պատկերացրեք 💭

Դուք ընկերության լավագույն ու նվիրված աշխատակիցներից եք, տարիներ շարունակ կառավարել եք տարբեր նախագծեր և կառուցել ձեր կարիերան։ Ձեր կյանքում նոր փուլ է սկսվում՝ Դուք պատրաստվում եք մայրանալ։
Մի քանի օր անց ձեզ ակնարկում են կամ ուղղակի սեղանին են դնում պայմանագիրը խզելու համաձայնագիրը՝ պատճառաբանելով, թե «դե, միևնույն է, չեք կարողանալու լիարժեք աշխատել»։ 😕

‼️ Ի՞նչ անել, եթե հայտնվել եք նման իրավիճակում։
Անմիջապես ֆիքսել, որ սա ոչ միայն տգեղ է, այլև կարմի՜ր դրոշակ է և ուղղակի օրինախախտում։ ⚖️

Իսկ ի՞նչ է ասում օրենքը։ Թե կոնկրետ ինչպիսի՞ իրավական երաշխիքներ ունեք դուք, մանրամասն կխոսենք մեր հաջորդ հրապարակման մեջ։ ➡️ Բաց չթողնե՛ք։

-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

Հիշե՛ք  🟢 ➡️Դուք իրավունք ունեք չպատասխանելու նման հարցերին և հաստատակամորեն պաշտպանելու ձեր իրավունքները։ Ձեր անձնական ...
26/06/2026

Հիշե՛ք 🟢

➡️Դուք իրավունք ունեք չպատասխանելու նման հարցերին և հաստատակամորեն պաշտպանելու ձեր իրավունքները։ Ձեր անձնական կյանքը, ընտանեկան պլաններն ու մարմինը աշխատանքային հարցազրույցի քննարկման առարկա չեն։

➡️Որպես գործատու՝ հարցազրույցի ընթացքում հղիության մասին հարցեր չտալով ոչ միայն հետևում եք օրենքով ամրագրված պահանջներին, այլև նպաստում եք կանանց նկատմամբ համակարգային խտրականության դեմ պայքարի։ Նման հարցադրումները վերարտադրում են գենդերային կարծրատիպերը՝ կնոջ անձնական կյանքն ու մարմինը գործատուի վերահսկողության առարկա դարձնելով:
-----------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

❓«Եթե այս տեմպերով գնանք, հաջորդ հարցը լինելու է՝ իսկ սկեսուրդ ձեր տանն է ապրում, թե՞ առանձին...» Պատկերացրեք 💭 Դուք երկ...
24/06/2026

❓«Եթե այս տեմպերով գնանք, հաջորդ հարցը լինելու է՝ իսկ սկեսուրդ ձեր տանն է ապրում, թե՞ առանձին...»

Պատկերացրեք 💭

Դուք երկար փնտրել եք ձեր երազանքի աշխատանքը, օր ու գիշեր պատրաստվել եք հարցազրույցին, թարմացրել եք CV-ն ու վստահ քայլերով մտնում եք հարցազրույցի սենյակ։ Հանկարծ, հարցազրուցավարը ժպտում է, թեքվում առաջ ու տալիս հարց. «Ե՞րբ եք պատրաստվում երեխա ունենալ, ունե՞ք մեկը, ով կխնամի երեխային ձեր աշխատանքի ժամանակ»։ 😕 Այդ պահին Դուք հայտնվում եք երկընտրանքի առջև. պատասխանե՞լ, թե՞ ոչ։

🟢 Իսկ ո՞րն է կանաչ դրոշակը այս իրավիճակում:
Իրական կանաչ դրոշակի արժանի է այն ընկերությունը, որտեղ հարցազրույցի ժամանակ գնահատվում են ձեր փորձը և հմտությունները։ ✅Հետևաբար, կանա՜չ դրոշակ, երբ հարցազրույցի ժամանակ հղիության մասին ընդհանրապես հարց չեն տալիս ✅

📌Կիսվե՛ք Ձեր փորձով մեկնաբանություններում։
-----------------------------------------------------------------------------------------------
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։

Address

82/2 Building, Kentron
Hrazdan
2301

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37477380053

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Resource Center for Women’s Empowerment NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Resource Center for Women’s Empowerment NGO:

Shortcuts

Share