Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ

  • Home
  • Armenia
  • Hrazdan
  • Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ

Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ Երեխաները մեր կյանքի ծաղիկներն են, իսկ ընտանիքը՝ նրանց բնակատեղին: Սիրենք, խնամենք նրանց:

Կազմակերպության նպատակներն են երեխաների (այդ թվում նաև հատուկ կարիքներ ունեցող, ծնողազրուկ,) ինտեգրում հասարակության մեջ և նրանց շահերի պաշտպանություն:
Նրանց հնարավորությունների զարգացում, կրթական համակարգի զարգացում, սոցիալհոգեբանական աջակցություն,նրանց ընտանիքների իրազեկվածություն՝ իրենց ապագայի և հնարավորությունների մասին:

Տակդիրների և պարագաների այս ամսվա խմբաքանակը 😉📍Եթե ունեք հաշմանդամություն և պետության կողմից ստանում եք աջակցող պարագանե...
04/07/2026

Տակդիրների և պարագաների այս ամսվա խմբաքանակը 😉
📍Եթե ունեք հաշմանդամություն և պետության կողմից ստանում եք աջակցող պարագաներ, ապա դիմեք մեզ։
📍Կոտայքի մարզում ՍՊԸ-ի մ/ճ՝ Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն։

☎️ 098055100

🌍🎈 Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🎈🌍Հունիսի 1-ը աշխարհի բոլոր երեխաների տոնն է՝ լի ժպիտներով, ուրախու...
01/06/2026

🌍🎈 Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🎈🌍

Հունիսի 1-ը աշխարհի բոլոր երեխաների տոնն է՝ լի ժպիտներով, ուրախությամբ և անհոգ մանկության գեղեցիկ երազանքներով։

Այս օրը ցանկանում եմ շնորհավորել բոլոր երեխաներին և մաղթել նրանց առողջություն, երջանկություն, անհոգ ու լուսավոր մանկություն, սիրով և ջերմությամբ լի օրեր։ Թող նրանց աչքերում միշտ փայլի հույսը, իսկ սրտերում ապրեն մեծ երազանքներ, որոնք անպայման կիրականանան։

Միաժամանակ այս օրը հիշեցնում է մեզ՝ մեծահասակներիս, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, պաշտպանության, կրթության և հավասար հնարավորությունների։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ բոլոր երեխաները, անկախ իրենց հնարավորություններից կամ կյանքի պայմաններից, կարող են ապրել արժանապատիվ, անվտանգ և երջանիկ կյանքով։

Հատուկ շնորհավորանք և խոնարհում այն ծնողներին, ովքեր ամեն օր մեծ սիրով, համբերությամբ և նվիրումով հոգ են տանում իրենց երեխաների մասին՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ։

Սիրելի՛ երեխաներ, դուք մեր ապագան եք, մեր հույսն ու ուժը։ Թող ձեր մանկությունը լինի խաղաղ, ուրախ և լի գեղեցիկ հիշողություններով։

❤️ Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
ՀԳ: Մեր կենտրոնի հունիսի 1-ը կնշենք հունիսի 15-ին։ 🫰🏻
Mari Egor

Ընտրական գործընթացին ծանոթ չլինելը և անորոշությունը կարող են պատճառ հանդիսանալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք խուսա...
18/05/2026

Ընտրական գործընթացին ծանոթ չլինելը և անորոշությունը կարող են պատճառ հանդիսանալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք խուսափեն ընտրությանը մասնակցելուց։

📍 Կոտայքի մարզում անցկացրինք հերթական իրազեկման հանդիպումը՝ նվիրված հաշմանդամություն ունեցող ընտրողների և նրանց ընտանիքների պատրաստվածությանը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։

📚 Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ քննարկեցինք ընտրական գործընթացի հիմնական փուլերը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները։

💬 Մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց մտահոգությունները, քննարկել ընտրություններին մասնակցելու ընթացքում հանդիպող խոչընդոտները և ստանալ իրենց հարցերի պատասխաններն ընտրության վերաբերյալ։

🎤 վարեց Մարինե Եգորյանը։

🙏 Շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և հետաքրքիր քննարկումների համար։ Հատուկ շնորհակալություն Մարինե Եգորյանին իրազեկման հանդիպումը վարելու, իսկ Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ-ին՝ հյուրընկալության և համագործակցության համար։

-
Հանդիպումն իրականացվել է Ժողովրդավարության Զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը հաջողությամբ ավարտեց «Ֆունկցիոնալության գնահատման և մշտադիտարկման կարողությ...
28/04/2026

«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը հաջողությամբ ավարտեց «Ֆունկցիոնալության գնահատման և մշտադիտարկման կարողությունների զարգացում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում» ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացները Գեղարքունիքի մարզում:
Ապրիլի 27-ին Հրազդան համայնքում տրվեց դասընթացների մեկնարկը՝ նախատեսված Կոտայքի մարզի համար:

Die Stiftung „Wohltätigkeitszentrum Haus der Hoffnung” hat im Rahmen des Programms „Entwicklung von Kompetenzen zur Funktionsbewertung und zum Monitoring in den Regionen Gegharkunik und Kotayk“ die geplanten Schulungen in der Region Gegharkunik erfolgreich abgeschlossen.
Am 27. April wurde in der Gemeinde Hrazdan der Start der Schulungen für die Region Kotayk gegeben.

The “House of Hope Charity Center” Foundation successfully completed the planned trainings in the Gegharkunik region within the framework of the program “Development of capacities for functional assessment and monitoring in the Gegharkunik and Kotayk regions.”
On April 27, the launch of the trainings intended for the Kotayk region took place in the Hrazdan community.

Կոտայքի մարզի շահառուները կարող են դիմել «Բարրի Թրեյդ ՍՊԸ»- Հրազդանի մասնաճյուղ։Հասցե՝ Երեխայի և Ընտանիքի Զարգացման Կենտ...
25/03/2026

Կոտայքի մարզի շահառուները կարող են դիմել «Բարրի Թրեյդ ՍՊԸ»- Հրազդանի մասնաճյուղ։
Հասցե՝ Երեխայի և Ընտանիքի Զարգացման Կենտրոն ՀԿ

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցներ տրամադրել՝ պետական հավաստագրերի հիման վրա։

Վերջին փոփոխություններով՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (երեխաների դեպքում նաև ծանր աստիճանի սահմանափակում) անվճար տրամադրվում են մեկանգամյա օգտագործման տակդիրներ:

🔻 Տակդիրները տրամադրվում են ամսական 120 հատ՝ հետևյալ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում՝

· ողնուղեղի, գլխուղեղի վնասվածքային հիվանդություններ,

· ուռուցքային հիվանդություններ,

· շաքարային դիաբետ՝ տարեց անձանց շրջանում,

· ինֆեկցիոն հիվանդություններ,

· հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք ուղեկցվում են կոնքի օրգանների դիսֆունկցիայով, միզարձակման կամ կղազատման խանգարումներով։

📌 Եթե տակդիրի օգտագործումը ցուցված է Ծառայությունների անհատական ծրագրով (ԾԱԾ)՝ անհրաժեշտ է դիմել որակավորված կազմակերպություններ։

Դրա բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժսպասարկում իրականացնող պոլիկլինիկա կամ հիվանդանոց՝ անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու և ԾԱԾ ձեռք բերելու նպատակով։

Ներկայում ԱՍՀ նախարարության կողմից տակդիր տրամադրող որակավորված կազմակերպություններ են՝

☑️ «Օրթեզ» ՍՊԸ (հեռ.՝ 010 26 99 22, 099 26 99 22),

☑️ «Բարրի Թրեյդ» ՍՊԸ (հեռ.՝ 011 26 99 50, 0-8000-0001 անվճար):

Հրազդանի համայնքապետարանի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Այվազյան...
17/03/2026

Հրազդանի համայնքապետարանի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Այվազյանի գլխավորությամբ այցելել էին մեր կենտրոն։ Թեև կենտրոնը դեռ 10 տարեկան չկա, բայց այս տարիների ընթացքում հասցրել է շատ ծրագրերով հանդես գալ։ Աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են կենտրոնում, մասնավորապես՝ Ցերեկային խնամքի ծառայությունների, Ծառայությունների անհատական ծրագրով տրվող աջակցող պարագաների մասին։ Կազմակերպությունը կարևորում է հատկապես այն անձանց պարագաների՝ սայլակ, քայլակ, ձեռնափայտ և այլն տրամադրումը, ովքեր չունեն սահմանված հաշմանդամություն։ Պարագաները տրվում են ԱՆՎՃԱՐ հիմունքներով՝ օգտագործելուց հետո վերադարձի պայմանով։ Գործադիր տնօրեն Մարինե Եգորյանը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի շուրջ 27 ընտանիքի տրվել են 20կգ սննդային փաթեթներ և տակդիրներ։
Այսպիսով, ևս մեկ անգամ կարևորելով համայնք-կազմակերպություն համագործակցությունը՝ ձեռք բերվեցին նախնական աշխատանքային պայմանավորվածություններ։
Հրազդանի համայնքապետարան
@топовые поклонники

🌱🌱Գարնանամուտի այս լուսավոր ու հույսով լի օրերին մաղթում ենք, որ յուրաքանչյուր նոր ծիլ ձեր սրտերում ծաղկեցնի հավատ, ուժ ...
02/03/2026

🌱🌱Գարնանամուտի այս լուսավոր ու հույսով լի օրերին մաղթում ենք, որ յուրաքանչյուր նոր ծիլ ձեր սրտերում ծաղկեցնի հավատ, ուժ ու խաղաղություն։ 🍀Թող գարունը բերի առողջություն, հաջողություններ և անսահման ժպիտներ։🍀
Մեր հզոր թիմը 🔥
@топовые поклонники

«Սմայլ Սիստեմս» ընկերությունը, նշելով իր գործունեության 15-ամյակը, համագործակցելով Հրազդանի համայնքապետարանի հետ, հանդես...
27/02/2026

«Սմայլ Սիստեմս» ընկերությունը, նշելով իր գործունեության 15-ամյակը, համագործակցելով Հրազդանի համայնքապետարանի հետ, հանդես է գալիս սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնությամբ։

Ծրագրի շրջանակում Հրազդանում բնակվող բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխա) առաջարկվում է ինտերնետի և հեռուստատեսային ալիքների փաթեթ՝ հատուկ, արտոնյալ պայմաններով։ Նախաձեռնության նպատակն է աջակցել ընտանիքներին՝ ապահովելով որակյալ և հասանելի կապի ու տեղեկատվության հնարավորություն, ինչը կարևոր նշանակություն ունի թե՛ կրթական, թե՛ տեղեկատվական և ժամանցային առումներով։

Համագործակցության արդյունքում մշակված այս առաջարկը հնարավորություն է տալիս բազմազավակ ընտանիքներին օգտվել ժամանակակից և կայուն ինտերնետ կապից, ինչպես նաև բազմաբնույթ հեռուստաալիքներից՝ մատչելի պայմաններով։

Ծրագրի պայմանների, դիմելու կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ընկերության հեռախոսահամարին։(060-87-88-88)

Smile Systems

«Սմայլ Սիստեմս» ընկերությունը, նշելով իր գործունեության 15-ամյակը, համագործակցելով Հրազդանի համայնքապետարանի հետ, հանդես է գալիս սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնությամբ։

Ծրագրի շրջանակում Հրազդանում բնակվող բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխա) առաջարկվում է ինտերնետի և հեռուստատեսային ալիքների փաթեթ՝ հատուկ, արտոնյալ պայմաններով։ Նախաձեռնության նպատակն է աջակցել ընտանիքներին՝ ապահովելով որակյալ և հասանելի կապի ու տեղեկատվության հնարավորություն, ինչը կարևոր նշանակություն ունի թե՛ կրթական, թե՛ տեղեկատվական և ժամանցային առումներով։

Համագործակցության արդյունքում մշակված այս առաջարկը հնարավորություն է տալիս բազմազավակ ընտանիքներին օգտվել ժամանակակից և կայուն ինտերնետ կապից, ինչպես նաև բազմաբնույթ հեռուստաալիքներից՝ մատչելի պայմաններով։

Ծրագրի պայմանների, դիմելու կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ընկերության հեռախոսահամարին։(060-87-88-88)

16/02/2026

Մեր սիրելի բարերար Ալեն Այվազյանի շնորհիվ այսօր կենտրոնում եռուզեռ էր տիրում՝ նշում էինք Տյառնընդառաջի տոնը։ Երգն ու պարը, բարձր տրամադրությունը թևածում էին…
Ավարտին բոլոր բալիկներին բաժանվեցին նվերների փաթեթներ։ 💫💫💫 Շնորհակալ ենք շատ մշտական ուշադրության և աջակցության համար ✨✨✨

Համայնքային ոստիկանության ծառայողներն այցելել են մանկական խնամքով զբաղվող հաստատություններ։Ամանորի տոների ընթացքում համա...
13/01/2026

Համայնքային ոստիկանության ծառայողներն այցելել են մանկական խնամքով զբաղվող հաստատություններ։

Ամանորի տոների ընթացքում համայնքային ոստիկանության ծառայողները շարունակել են այցերը տարբեր հասարակական կազմակերպություններ և կենտրոններ՝ բարձրացնելու շահառու երեխաների տոնական տրամադրությունը։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի, ՆԳՆ տնտեսական վարչության մշակույթի կենտրոնի աշխատակիցները, նաև համայնքային ոստիկանության ծառայողները այցելել են մի շարք հաստատություններ՝ երեխաների օրն ավելի ջերմ ու հետաքրքիր դարձնելու համար։

Միայն տոնական օրերին չէ, որ Ոստիկանության ծառայողներն այցելում են նման հաստատություններ։ Նպատակը միշտ նույնն է՝ բարձրացնել երեխաների տրամադրությունը և խնամքի հաստատությունների հետ համագործակցության մակարդակը։

Այցելություն է կատարվել Հրազդանի «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն։

Address

Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 16/1
Hrazdan
2301

Opening Hours

Monday 10:00 - 17:30
Tuesday 10:00 - 17:30
Wednesday 10:00 - 17:30
Thursday 10:00 - 17:30
Friday 10:00 - 17:00

Telephone

+37493117972

Alerts

Be the first to know and let us send you an email when Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն Բարեգործական ՀԿ:

Shortcuts

Share