02/09/2026
Սիրելի՛ փոքրիկներ, բարի գալուստ մեր լուսավոր ու ջերմ կենտրոն:♥️
Մեզ համար շատ մեծ ուրախություն է տեսնել ձեր ժպտացող աչքերն ու ուրախ դեմքերը: Մեր կենտրոնում ձեզ սպասում են անմոռանալի օրեր, բարի ընկերներ, հետաքրքիր խաղեր, հեքիաթներ ու նորանոր բացահայտումներ:
Այստեղ դուք կսովորեք երգել, պարել, նկարել, լինել հոգատար ու բարի, ինչպես նաև կնախապատրաստվեք դեպի մեծ աշխարհ ձեր առաջին քայլերին:🎊
Մեր սիրելի՛ փոքրիկներ, մաղթում ենք ձեզ անհոգ ու ուրախ մանկություն, անսպառ ծիծաղ և բարձր տրամադրություն: Թող կենտրոնում անցկացրած ամեն մի օրը ձեզ համար դառնա իսկական տոն:
Բարի ճանապա՜րհ դեպի հեքիաթների ու գիտելիքների աշխարհ: 💛💛💛