«Միասին մենք կարող ենք»-ը Հրազդան քաղաքի մի խումբ երիտասարդների կողմից ստեղծված հարթակ է, որի նպատակն է
• բարձրացնել Հրազդան համայնքի բնակիչների մասնավորապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց իրազեկվածության աստիճանը ՏԻՄ վերաբերյալ,
•նպաստել նրանց կարիքների վեր հանմանը և խնդիրների բարձրաձայնմանը,
•խթանել տեղական ինքնակառավարմանը և որոշումների ընդունման գործընթացի նրանց մասնակցությունը։
_____
_____________________
«Միասին մենք կարող ենք» ծրագիրը իրականացվում է Տեղական ժողովրդավարության դպրոց/School of Local Democracy -ի շրջանակներում՝ Association of Young Journalists NGO-Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով։
Դպրոցի նպատակն է՝ պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։
« Տեղական ժողովդրավարության դպրոցը » հիմնվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։