Emili Aregak

Emili Aregak Emili Aregak is a development center for youth with disabilities in Gyumri, managed by Caritas Aregak Foundation.

All therapies and services are provided free of charge. Donate to support: https://givebutter.com/eacgyumri Կարիտաս Արեգակ Հիմնադրամի Էմիլի Արեգակ կենտրոնի առաքելությունն է օգնել Գյումրիի հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին՝ ապրել ավելի առողջ, անկախ և ներառական կյանքով՝ սոցիալական միջոցառումների և մի շարք թերապիաների միջոցով, ինչպիսիք են՝ ֆիզիոթերապիան, արտ-թերապիան, էրգոթերապիան, երաժշտաթերապիան, հոգեբանական թերապիան և խոսքի թերապիան: Ամենակարիքավոր երեխաներին հասանելի են նաև տրանսպորտային ծառայություններն ու սնունդը: «Ինը քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աջակցում ենք դասընթացների, սեմինարների, սոցիալական միջոցառումների և զբաղվածության նախաձեռնությունների միջոցով:

Էմիլի Արեգակ կենտրոնը համաֆինանսավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Կենտրոնը հիմնադրվել էր Հայկական Կարիտասի ու Կարիտաս Ավստրիայի կողմից:

The mission of the Emili Aregak Center of Caritas Aregak Foundation is to help children and youth with disabilities in Gyumri live more healthy, independent and integrated lives through socialization activities and a range of therapies, including physiotherapy, art therapy, ergotherapy, music therapy, psychological therapy and speech therapy. The neediest children also have access to transportation services and meals. Through the program “Nine Steps to the Labor Market,” young adults with disabilities are supported through trainings, seminars, social events and employment initiatives. The Emili Aregak Center is co-financed by the Ministry of Labor and Social Affairs of the government of the Republic of Armenia. It was co-founded by Armenian Caritas and Caritas Austria.

💛Շնորհակալ ենք «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչներին՝ մեր «Էմիլի Արեգակ» կենտրոնի մայրիկների ե...
05/10/2026

💛Շնորհակալ ենք «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչներին՝ մեր «Էմիլի Արեգակ» կենտրոնի մայրիկների երգչախմբին այս գեղեցիկ նախաձեռնության մի մասը դառնալու և Կամերային երաժշտության տան բեմին հանդես գալու համար

02/10/2026

Երաժշտությունը միավորում է ու ստեղծում ամենաջերմ պահերը։ 🎶

«Էմիլի Արեգակ» կենտրոնի մայրիկների երգչախումբն իր գեղեցիկ կատարումով մասնակցեց «Կողք կողքի» երաժշտական փառատոնին՝ բեմը լցնելով ջերմությամբ, հույզերով ու միասին լինելու ուժով։

Հպարտ ենք մեր մայրիկներով և ուրախ՝ այս գեղեցիկ երաժշտական տոնի մի մասը լինելու համար։ ✨

Հոկտեմբերից «Էմիլի Արեգակ» կենտրոնի երիտասարդների համար սկսվում են ադապտացված պիլատեսի մարզումներ՝ մեր ավստրիացի կամավոր...
01/10/2026

Հոկտեմբերից «Էմիլի Արեգակ» կենտրոնի երիտասարդների համար սկսվում են ադապտացված պիլատեսի մարզումներ՝ մեր ավստրիացի կամավոր Նորա Հեֆլերի նախաձեռնությամբ։
🧘‍♀️ Պիլատեսը կօգնի երիտասարդներին ավելի լավ զգալ և ճանաչել իրենց մարմինը, ամրացնել խորքային մկանները, բարելավել կեցվածքն ու շարժունակությունը։ Մարզումները կներառեն նաև ձգումներ, ճիշտ շնչառություն և մարմնի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն։
Իսկ ամենակարևորը՝ շարժվել, փորձել և հաճույք ստանալ միասին։ 💚
📅 Սկսում ենք հոկտեմբերից։

Welcome to Emili Aregak, Nora! 🇦🇹🇦🇲We are happy to welcome Nora from Austria, who has joined the Emili Aregak Center thr...
30/09/2026

Welcome to Emili Aregak, Nora! 🇦🇹🇦🇲
We are happy to welcome Nora from Austria, who has joined the Emili Aregak Center through Caritas Austria for a 10 month volunteering experience.
Nora dreamed of living abroad, discovering a new culture, and supporting children and young people. She will spend time in different groups and be part of our daily life at Aregak.
Every year, our international volunteers bring new energy, ideas and fresh perspectives to our Center, while creating meaningful connections with our community.
We are grateful to have Nora with us and wish her a wonderful and memorable 10 months at Aregak.

Դեսպան լինելը միայն կոչում չէ, այլ խոստումը գործով կատարելու կարողություն։ «Էմիլի Արեգակ» կենտրոնում և «Արեգակ» փուռ-սրճ...
29/09/2026

Դեսպան լինելը միայն կոչում չէ, այլ խոստումը գործով կատարելու կարողություն։
«Էմիլի Արեգակ» կենտրոնում և «Արեգակ» փուռ-սրճարանում կրկին հյուրընկալեցինք հիմնադրամի դեսպան Ռաֆայել Աբրահամյանին։
Մեր սիրելի դեսպանին երեխաներն ու երիտասարդները սպասում էին մեծ ոգևորությամբ։ Ռաֆայելը հերթական անգամ ուրախացրեց նրանց՝ անակնկալներով, նվերներով ու իր ջերմ ներկայությամբ՝ կատարելով իր տված ու շատ սպասված խոստումները։ 🎁
Շնորհակալ ենք հոգատարության, ուշադրության և այս գեղեցիկ հույզերի համար։
Իսկ օրվա պարային ու բարձր տրամադրության համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Քնարիկ Գրիգորյան պարային ստուդիային և ստուդիայի ղեկավար Քնարիկ Գրիգորյանին, ով մշտապես մեր կողքին է։ 💃

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Սովորել, ...
25/09/2026

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի փակման միջոցառման հիշարժան պահերը

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացվում է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է բարելավել Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության վրա հիմնված մոտեցումների կիրառմամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։

Այսօր տեղի ունեցավ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում իրա...
25/09/2026

Այսօր տեղի ունեցավ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագրի փակման միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկերները, Աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարար Արսեն Թորոսյանը
«Կարիտաս Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը, հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց հիմնադրամի տարեկան հաշվետվությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու արդյունքները։ Հյուրերի դիմավորումը վստահված էր հենց ծրագրի շահառու երեխաներին՝ նրանց հնարավորություն տալով գործնականում կիրառել ծրագրի ընթացքում ձեռք բերած հաղորդակցման և ինքնուրույնության հմտությունները։

Ծրագրի շահառուները նաև փոքրիկ ներկայացում էին պատրաստել՝ նվիրված անվտանգության կանոններին։ Տարածքում կազմակերպվել էր երեխաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ ներկայացված էին ծրագրի ընթացքում նրանց ստեղծած աշխատանքները։

Միջոցառման հաջորդ հատվածում հյուրերն այցելեցին ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը՝ «Կյանքի հմտությունների տուն», որտեղ ծանոթացան իրականացված աշխատանքներին և երեխաների ձեռք բերած առօրյա ու ինքնուրույն կյանքի հմտություններին։

Օրն ավարտվեց հյուրասիրությամբ, որի մատուցումը ևս վստահված էր ծրագրի շահառու երեխաներին, իրենց սովորածը գործնականում ներկայացնելով հյուրերին։

Փակման միջոցառումը դարձավ ծրագրի ընթացքում անցած ճանապարհն ամփոփելու և երեխաների ձեռքբերումները ներկայացնելու կարևոր հնարավորություն։

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացվում է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է բարելավել Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության վրա հիմնված մոտեցումների կիրառմամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։

🌱 «Սովորել, զարգանալ, գործել» ծրագրի շրջանակում, երիտասարդների հետաքրքրություններից ելնելով, ծրագրում ներառվել են նաև այ...
24/09/2026

🌱 «Սովորել, զարգանալ, գործել» ծրագրի շրջանակում, երիտասարդների հետաքրքրություններից ելնելով, ծրագրում ներառվել են նաև այգեգործության դասեր։
Դասերի ընթացքում նրանք ծանոթացել են տարբեր մշակաբույսերի, սովորել՝ ինչպես աճեցնել և խնամել դրանք, մասնակցել բերքահավաքին, այնուհետև՝ բերքը չորացնել և պատրաստել բուրավետ թեյեր։
Այս փորձառությունը երիտասարդներին հնարավորություն է տվել ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլև սեփական ձեռքերով ստեղծել, փորձարկել ու տեսնել իրենց աշխատանքի արդյունքը։

«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացվում է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է բարելավել Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության վրա հիմնված մոտեցումների կիրառմամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։

«Սովորել, զարգանալ, գործել» ծրագիրը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և անվտանգության կանոնների...
24/09/2026

«Սովորել, զարգանալ, գործել» ծրագիրը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և անվտանգության կանոններին տիրապետելու հմտությունների ուսուցում։
Երիտասարդները սովորում են՝ ինչպես պահպանել հանգստությունը, ճիշտ գնահատել իրավիճակը և անվտանգ գործել տարբեր արտակարգ իրավիճակներում։
🚨Գիտելիք, որը կարող է կարևոր լինել ամենաանսպասելի պահին։
«Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից իրականացվում է «Սովորել, զարգանալ, գործել» ենթադրամաշնորհային ծրագիրը։
Ծրագրի նպատակն է բարելավել Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ԱՀԿ ՖՄԴ գաղափարախոսության վրա հիմնված մոտեցումների կիրառմամբ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։

Սեպտեմբերի 20-ին Ayo հիմնադրամի և  -ի համագործակցությամբ տեղի ունեցավ բարեգործական վազք-մարաթոն, որի նպատակն էր աջակցել ...
24/09/2026

Սեպտեմբերի 20-ին Ayo հիմնադրամի և -ի համագործակցությամբ տեղի ունեցավ բարեգործական վազք-մարաթոն, որի նպատակն էր աջակցել «Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառուներին՝ ապահովելով նրանց մեկ տարվա ֆիզիոթերապիայի ծառայությունները։ 💙
Սրտանց շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, աջակիցներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Ձեր յուրաքանչյուր քայլն ու աջակցությունը կարևոր է մեզ համար։
Դրամահավաքը դեռ շարունակվում է։
Եթե չեք հասցրել միանալ վազքին, կարող եք աջակցել նաև հիմա՝ կատարելով նվիրաբերություն կից հղմամբ։
Միասին կարող ենք ապահովել անհրաժեշտ ֆիզիոթերապիայի շարունակականությունը և իրական փոփոխություն բերել մեր շահառուների կյանքում։ 🤍

https://www.weareayo.org/active-projects/-ready-set-grow/1d0f7202-27a5-494e-852c-002c96dbbd6d

Address

Paruyr Sevak 23
Gyumri
3125

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+374 98725037

Alerts

Be the first to know and let us send you an email when Emili Aregak posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Emili Aregak:

Shortcuts

Share