BeGreen / ԲիԳրին

BeGreen / ԲիԳրին “BeGreen” Community Development and Environmental Non-Governmental Organization / «ԲիԳրին» համայնքային զարգացման, բնապահպանական հասարակական կազմակերպություն

Անհասկանալի և անընդունելի իրավիճակ։
28/04/2026

Անհասկանալի և անընդունելի իրավիճակ։

Երկու գյուղերի մեջտեղում գտնվող նախկին պոմպակայանի տարածքը հաճախ է աղբավայրի վերածվում։ Աղբն այնքան է շատանում, որ դուրս է գալիս...

20/02/2026

Հարգելի´ քաղաքացիներ,

Այս տեսահոլովակում պարզ քայլերով ցույց է տրված, թե ինչպես ներկայացնել վարչական վիճակագրական հաշվետվություն`
Թափոնների առաջացման, պահման, օգտագործման, և հեռացման վերաբերյալ:

20/02/2026

«Վայրի բնության ապօրինի առևտրի դեմ պայքարը Կովկասում» թեմայով երկօրյա աշխատաժողովը միավորեց Հայաստանի և Վրաստանի ոլորտային պատասխանատուներին ու միջազգային փորձագետներին։

13/02/2026

Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06/12/2025

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

06/12/2025

Գյումրիի կոմունալ ծառայությունը ձմեռային սպասարկմանն է նախապատրաստվում։ Կոմունալում այս պահին ոչ այնքան տեխնիկայի, որքան աշխատուժի պակասի խնդիր կա։ Աղբահավաք բազմաֆունկցիոնալ մեքենաները սպասարկող վարորդներ չունեն։ Քաղաքապետարանում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո կալանավորված 10 վարորդներից 7-ը դեռ շարունակում են մնալ երկամսյա կալանքում։ Իսկ կոմունալի առգրավված տեխնիկան վերադարձրել են։

06/12/2025

Գյումրիի Հաղթանակի պողոտայի աջ ու ձախ հատվածները 30 տարվա մեջ փողոցաշինական մեծ ու փոքր ծրագրերում է եղել։ Կապիտալ ասֆալատապատումներից բացի գրեթե ամեն տարի միջին նորոգումներ են կատարվում, բայց պողոտայի մեջտեղով անցնող «Հաղթանակի այգին» երբևէ հիմնանորոգումների ծրագրերում չի հայտնվում։ Pահպանությունը սահմանափակվում է ծառերի էտումով և նստարաններ դնելով, որտեղ ճեմուղին քանդված է, մետաղական ցանկապատերը վատ վիճակում։ Կանաչ գոտու խնամքով զբաղվելու նախաձեռնությամբ է հանդես եկել Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը՝ «Կանաչ տեսլական» խորագրով նշանավորելով կամավորների միջազգային օրը։

06/12/2025

Թունավոր լռություն. աղբավայր, որից քաղաքը չի կարող ազատվել

Գյումրու քաղաքային աղբավայրը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է էկոլոգիական աղետի առաջ կանգնեցնել քաղաքի բնակչությանը: 1950-ական թվականներին ստեղծված այս աղբավայրի շուրջ տարեց տարի ավելացան բնակելի թաղամասերը, մեծացավ նաև աղբավայրի տարածքը՝ այդպիսով բարենպաստ պայմաններ ստեղծելով թունավոր ծխի տարածման մասշտաբների ընդլայնաման համար:

Շիրակի մարզում ցուցանիշն ամենաբարձրն է։
05/12/2025

Շիրակի մարզում ցուցանիշն ամենաբարձրն է։

Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Հաջորդում է Տավուշը՝ 39.9% աղքատության մակարդակով։

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է «Աղքատության պատկերը Հայաստանում 2024թ. զեկույցը»։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 29 196 դրամ։

Աղքատության մակարդակը միջինց բարձր է նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում և Կոտայքում։

Աղքատության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արագածոտնում և Սյունիքում։

Ամբողջական նյութը՝ մեկնաբանություններում։

28/11/2025

«Չեխոսլովակիայի բանակի հանքը» ČSA, նկարը Միլոս Զիհլաի Մինչ Հայաստանում քաղհասարակությունը պայքարում է պատասխանատու հանքարդյունաբերության համար, իսկ հանքերին հար....

🔶Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտ...
20/11/2025

🔶Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 9-15-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վա....

Address

Yerevanyan Highway 155
Gyumri
3112

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BeGreen / ԲիԳրին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share