Restart Gyumri • Civil Youth Centre NGO

Call Directions Website

Restart Gyumri • Civil Youth Centre NGO 🇦🇲🇪🇺 Youth, Student and Civil Organization in the North of Armenia.
Երիտասարդական կենտրոն ՀՀ-ում։

Restart Gyumri NGO |
Student, civil and youth organization in the north of Armenia.
Ուսանողական, քաղաքացիական և երիտասարդական կազմակերպություն Հայաստանի հյուսիսում։

28/08/2026

😍Երիտասարդական բանավեճ

😍🗣️ Այսօր մեր կենտրոնում կամավորների նախաձեռնությամբ անցկացվեց բանավեճ «Արդյո՞ք սոցիալական ցանցերը երիտասարդների քաղաքաց...
28/08/2026

😍🗣️ Այսօր մեր կենտրոնում կամավորների նախաձեռնությամբ անցկացվեց բանավեճ «Արդյո՞ք սոցիալական ցանցերը երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը մեծացնում են, թե՞ ստեղծում են «կեղծ ակտիվություն»» թեմայով։

🧐 Մասնակիցները ներկայացրին տարբեր և փաստարկված տեսակետներ՝ քննարկելով սոցիալական ցանցերի ազդեցությունը երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության վրա և այն հարցը, թե արդյոք առցանց ակտիվությունը կարող է վերածվել իրական գործողությունների։

💬 Բանավեճի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սոցիալական ցանցերի միջոցով արշավների, հրապարակումների և այլ նախաձեռնությունների արդյունավետությանը՝ իրական փոփոխությունների հասնելու տեսանկյունից։

🙌 Շնորհակալություն մեր կամավորներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքիր տեսակետների և կազմակերպչական աշխատանքի համար։

#Երիտասարդներ #Բանավեճ #Մասնակցություն #Կամավորներ #ակտիվիզմ

27/08/2026

😍🎥 Democracy Lab քառօրյա երիտասարդական աշխատարանի հետաշխատարանային աշխատանքների շրջանակում մասնակիցները շարունակում են իրականացնել իրենց նախաձեռնությունները՝ ստեղծելով երիտասարդների զարգացմանն ուղղված կրթական բովանդակություն։

🎙️ Մեդիա խմբի նախաձեռնությամբ պատրաստվել է տեղեկատվական հոլովակ՝ «Ինչպե՞ս զարգացնել հանրային խոսքի հմտությունները» թեմայով։

💬 Հոլովակում Մելանյան ներկայացնում է, թե ինչու է հանրային խոսքը կարևոր ոչ միայն բեմում հանդես գալու, այլև սեփական գաղափարները վստահ ներկայացնելու, քննարկումներին մասնակցելու և ակտիվ քաղաքացի լինելու համար։ Հովովակը նաև ներառում է գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգնել զարգացնել հաղորդակցման և հանրային խոսքի հմտությունները։

💙 Շնորհակալություն ենք հայտնում Մելանյային և աշխատանքային խմբի բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնողականության, ստեղծագործ մոտեցման և երիտասարդների անձնային ու քաղաքացիական զարգացմանը նպաստող արժեքավոր բովանդակություն ստեղծելու համար։

❓Իսկ դո՞ւ որ իրավիճակներում ես ամենից շատ դժվարանում արտահայտել քո կարծիքը։ Կիսվիր մեկնաբանություններում։ 👇

#Երիտասարդներ

26/08/2026

😍🌱 Սիրով ներկայացնում ենք «EcoAction»-ը՝ երիտասարդական բնապահպանական նախաձեռնությունը, որի շուրջ համախմբված երիտասարդների նպատակն է Գյումրիի բնապահպանական խնդիրները բարձրաձայնելն ու դրանց լուծման համար գործնական քայլեր նախաձեռնելը։

🌳 EcoAction-ի առաջին քայլը Գյումրիի հանրային տարածքների խնդիրներին անդրադառնալն է։ Զբոսայգիները քաղաքի կարևորագույն հանրային հանգույցներն են, բայց արդյո՞ք դրանք այսօր բավարար չափով հարմարավետ, անվտանգ և կանաչ են։

💡 Լուսավորությունը, նստարանները, կանաչապատումը, ծառերն ու տարածքների ընդհանուր անբաերկարգ և անխնամ, անտեսված վիճակը տասնամյակներով ձգվող խնդիրներ են, որոնց մասին պետք է խոսել։ Այսօր կխոսենք հենց այս ամենի մասին։

♻ Բայց EcoAction-ը միայն խոսելու մասին չէ։ Նախաձեռնության շրջանակում իրականացնելու ենք շաբաթօրյակներ, անդրադառնալու ենք համայնքի բնապահպանական խնդիրներին և փորձելու ենք երիտասարդների մասնակցությամբ նախաձեռնել իրական փոփոխություններ։

💚 Եթե դու էլ ես ուզում տեսնել ավելի մաքուր, կանաչ, հարմարավետ ու մարդամոտ հանրային տարածքներ Գյումրում՝ միացի՛ր EcoAction-ին և դարձիր փոփոխության մասը։

#Գյումրի #Բնապահպանություն #Երիտասարդներ

📰 Democracy Lab քառօրյա երիտասարդական աշխատարանից հետո իրականացվող խմբային աշխատանքների շրջանակում մասնակիցները շարունակ...
26/08/2026

📰 Democracy Lab քառօրյա երիտասարդական աշխատարանից հետո իրականացվող խմբային աշխատանքների շրջանակում մասնակիցները շարունակում են կյանքի կոչել իրենց գաղափարները՝ ստեղծելով հանրօգուտ կրթական նյութեր։

✍️ Այս անգամ ներկայացնում ենք «Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության» հոդվածը։

💬 Այս հոդվածն անդրադառնում է համայնքային կյանքում երիտասարդների մասնակցության կարևորությանը, առկա մարտահրավերներին և այն գործնական քայլերին, որոնց միջոցով յուրաքանչյուր երիտասարդ կարող է իր գաղափարները վերածել իրական նախաձեռնությունների և նպաստել դրական փոփոխություններին։

📖 Կարդացե՛ք ամբողջական հոդվածը մեր կայքում՝ https://www.rgnews.am/?p=5219

💙 Շնորհակալություն ենք հայտնում աշխատարանի մասնակիցներին՝ նախաձեռնողականության, հետաքրքիր ուսումնասիրության և բովանդակալից հոդված պատրաստելու համար։

#Երիտասարդներ #Հոդված

25/08/2026

😍🎙️ Democracy Lab քառօրյա երիտասարդական աշխատարանի հետաշխատարանային աշխատանքների շրջանակում փոդքաստինգի խմբի մասնակիցների նախաձեռնությամբ շարունակվում է կրթական փոդքաստների շարքը։

🎧 Այս անգամ ձայնագրվեց փոդքաստ՝ «Ի՞նչ է մեդիագրագիտությունը. ինչու է այն կարևոր՝ որպես ժամանակակից քաղաքացու անհրաժեշտ կարողություն» թեմայով։

👩‍🏫 Փոդքաստի հյուրը Մանե Մադոյանն էր՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերի համակարգողը։

💬 Փոդքաստի ընթացքում անդրադարձ կատարվեց մեդիագրագիտության նշանակությանը, դրա կարևորությանը ժամանակակից տեղեկատվական միջավայրում, մեդիագրագետ լինելու առօրյա սովորույթներին, ինչպես նաև այն գործնական քայլերին, որոնք կարող են օգնել երիտասարդներին ավելի պատասխանատու կերպով գնահատել և սպառել տեղեկատվությունը։

💙 Շնորհակալություն ենք հայտնում Մանե Մադոյանին՝ փոդքաստին մասնակցելու, արժեքավոր գիտելիքներով կիսվելու և թեմայի շուրջ բովանդակալից քննարկում վարելու համար։

🤝 Շնորհակալություն նաև աշխատարանի մասնակիցներին՝ նախաձեռնողականության, ստեղծագործ մոտեցման և հետաքրքիր կրթական բովանդակություն ստեղծելու համար։

#Փոդքաստ #Մեդիագրագիտություն #Երիտասարդներ

😍📝 «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է  ՝ ՀՀ-ում բնակվող 16-30 տարեկան երիտասարդների համ...
24/08/2026

😍📝 «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը հայտարարում է ՝ ՀՀ-ում բնակվող 16-30 տարեկան երիտասարդների համար։

🏆 Մրցույթի ժյուրիի գնահատման արդյունքում
լավագույն աշխատանքների հեղինակները կստանան երկլեզու պաշտոնական հավաստագրեր և նվերներ:
Ընտրված հեղինակների հոդվածները կհրապարակվեն «Ռեստարտ Գյումրի» ԵՔԿ ՀԿ-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր բոլոր հարթակներում հասանելի դառնալով հազարավոր օգտատերերի համար։

⏰ Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20-ը ներառյալ.

📌 Մասնակցության պայմաններին, առաջարկվող թեմաներին և տեխնիկական պահանջներին մանրամասն ծանոթանալու համար անցնել սույն հղումով՝ https://www.rgnews.am/?p=5222

😍📰 Democracy Lab քառօրյա երիտասարդական աշխատարանի հետաշխատարանային աշխատանքների շրջանակում մասնակիցները շարունակում են ս...
24/08/2026

😍📰 Democracy Lab քառօրյա երիտասարդական աշխատարանի հետաշխատարանային աշխատանքների շրջանակում մասնակիցները շարունակում են ստեղծել կրթական բովանդակություն՝ նպաստելով երիտասարդների իրազեկվածության և քաղաքացիական կարողությունների զարգացմանը։

✍️ Այս անգամ հոդվածագիրների խմբի նախաձեռնությամբ պատրաստվել է հոդված՝ «Քննադատական մտածողությունը՝ որպես ժամանակակից քաղաքացու կարևորագույն հմտություն․ ինչպե՞ս զարգացնել այն» թեմայով։

💬 Հոդվածում ներկայացվում է, թե ինչու այօր քննադատական մտածողությունը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու անբաժան հմտություն, ինչպես է այն օգնում տարբերակել փաստը մանիպուլյացիայից, գնահատել տեղեկատվության արժանահավատությունը և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։ Հոդվածում առկա են նաև գործնական խորհուրդներ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում։

📖 Կարդացե՛ք ամբողջական հոդվածը մեր կայքում՝ https://www.rgnews.am/?p=5211

💙 Շնորհակալություն ենք հայտնում աշխատարանի մասնակիցներին՝ նախաձեռնողականության և արժեքավոր բովանդակություն ստեղծելու համար։

#Մեդիագրագիտություն #Հոդված

😍🗣️ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կենտրոնում կամավորների նախաձեռնությամբ անցկացվեց բանավեճ՝ «Արդյո՞ք Հայաստանը պետք է ...
21/08/2026

😍🗣️ «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կենտրոնում կամավորների նախաձեռնությամբ անցկացվեց բանավեճ՝ «Արդյո՞ք Հայաստանը պետք է դառնա Եվրոպական միության անդամ» թեմայով։ Քննարկման նպատակն էր խթանել երիտասարդների քննադատական մտածողությունը, տեղեկացվածությունը և Հայաստանի եվրոպական հեռանկարների շուրջ կառուցողական երկխոսությունը։

🧐 Մասնակիցները ներկայացրին տարբեր և հիմնավորված տեսակետներ՝ քննարկելով ԵՄ անդամակցության հնարավորությունները, առավելություններն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի համար դրա քաղաքական, տնտեսական և հասարակական նշանակությունը։

💬 Բանավեճը հնարավորություն տվեց մասնակիցներին լսել տարբեր դիրքորոշումներ, փաստարկել սեփական տեսակետները և քննարկել Հայաստանի ապագայի վերաբերյալ կարևոր հարցեր։

🙌 Շնորհակալություն ենք հայտնում մեր կամավորներին՝ նախաձեռնության, ակտիվ մասնակցության և բովանդակալից քննարկման համար։

#Բանավեճ #Երիտասարդներ

Address

Levon Madoyan 94
Gyumri

Opening Hours

Monday 10:30 - 18:00
Tuesday 10:30 - 18:00
Wednesday 10:30 - 18:00
Thursday 10:30 - 18:00
Friday 10:30 - 18:00

Telephone

+37495718191

Alerts

Be the first to know and let us send you an email when Restart Gyumri • Civil Youth Centre NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share