«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն /Gyumri Youth House

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն /Gyumri Youth House

«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն /Gyumri Youth House The services provided by the centres are free of charge. BENEFICIARIES

The services of the “Youth Houses” are available for youngsters aged 13-18.

🟠 Երիտասարդական աշխատանք
🟠 Ոչ ֆորմալ կրթություն
🟠 Բովանդակալից ժամանց
🟠 Կամավորական աշխատանք
🟠 Պրակտիկա
☎️ +37494 05 91 97

Հետևեք կենտրոնի առօրյային ինստագրամում 🤗 👇
https://www.instagram.com/youthhousegyumri/profilecard/?igsh=MTdwcmxtbGtzeXJ4dQ== «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող առաջին երիտասարդական կենտ

րոնն է Հայաստանում, որը ներդրվել է Հայաստանում՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:

«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի նպատակն է՝ բարձրացնել Հայաստանում 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման ﬕջոցով:

«Գյումրու երիտասարդների տունը» հիմնվել է Գյումրիում 2018 թվականին՝ Եվրոպական ﬕության և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Քաղաքացիական կրթություն,
• Կյանքի հիմնարար հմտություններ,
• Մասնագիտական կողﬓորոշում,
• Առողջ ապրելակերպ,
• Առաջնորդություն և նախաձեռնողականություն,
• Բովանդակալից ժամանց։

ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կրթական ակումբներ, աշխատարաններ և դասընթացներ,
• Տեղեկատվություն և խորհրդատվություն,
• Ուսուﬓաճանաչողական այցեր,
• Էքսկուրսիաներ, արշավներ և ճամբարներ,
• Ժամանցային և հանրային ﬕջոցառուﬓեր,
• Անհատական կամ խմբային երիտասարդական աշխատանք,
• Շարժական երիտասարդական աշխատանք։

*Կենտրոնի կողﬕց մատուցվող ծառայություններն անվճար են:

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
• Հանդիպուﬓերի սրահ՝ տեխնիկական հագեցվածությամբ,
• Գրադարան` պատանեկան և մասնագիտական գրականությամբ,
• Համակարգչային սենյակ՝ համացանցի հասանելիությամբ,
• Խաղերի սենյակ՝ ուսուցողական ու ժամանցային խաղերով,
• Խոհանոց և սանհանգույց՝ կոմունալ հարմարություններով,
• Բակ՝ զրուցարաններով և խաղահրապարակով,
• Հեծանիվներ և հեծանիվների կայանատեղի,
• Բացօթյա մարզասարքեր։


ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Կենտրոնների ծառայություններից կարող են օգտվել 13-ից 18 տարեկան պատանիներն ու երիտասարդները։

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

"Gyumri Youth House" open youth centre is the first youth centre function with the methodology and principles of open youth work, which was established in Gyumri in 2018 by YIC NGO with the support of the European Union and Gyumri Municipality

The goal of the "Gyumri Youth House" open youth centre is to increase the civic activism and well-being of young people aged 13-18 in Armenia through the implementation of professional youth work and the provision of accessible youth services. DIRECTIONS OF THE ACTIVITIES OF THE CENTRES:

• Civic education,
• Basic life skills,
• Professional orientation,
• Healthy lifestyle,
• Leadership and initiative,
• Meaningful entertainment. SERVICES PROVIDED AT THE CENTERS:

• Educational clubs, workshops and trainings,
• Information exchange and consultation,
• Educational visits,
• Excursions, hikings and camps,
• Fun and informal activities,
• Entertainment and public events,
• Individual or group youth work,
• Mobile youth work. FACILITIES AND RESOURCES:

• Meeting room with technical equipment,
• Library with youth and professional literature,
• Computer room with internet access,
• Game room with educational and entertainment games,
• Kitchen and bathroom with utilities,
• Yard with playground,
• Bicycles and parking space for bicycles,
• Outdoor sports equipment.

*The centres are adapted for people with disabilities.

📍 Հուլիսի 24-ին «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված երիտասարդական...
04/08/2026

📍 Հուլիսի 24-ին «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մեթոդաբանությանը։

👥 Ընթացքում մասնակիցները դիտարկեցին թիմերի ձևավորման, զարգացման ու արդյունավետ առաջխաղացման հիմնական մոտեցումները, քննարկեցին երիտասարդների մասնակցությունն ու ակտիվությունը խթանող գործնական մեթոդներն ու գործիքակազմը, ինչպես նաև հանդես եկան առաջարկություններով՝ մեթոդաբանության մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելուն և այն տեղական կարիքներին առավելագույնս հարմարեցնելուն։

🗣️ Հանդիպման ընթացքում մասնակիցները ոչ միայն քննարկեցին առկա մոտեցումները, այլև հանդես եկան արժեքավոր առաջարկներով և փոփոխությունների նախաձեռնություններով, որոնք միտված են մեթոդաբանության էլ ավելի արդյունավետ ու տեղական կարիքներին համապատասխանեցված կիրառմանը։

04/08/2026

📱 Սմարթֆոններն ու թվային տեխնոլոգիաները դարձել են երիտասարդների կրթության, հաղորդակցության և տեղեկատվություն ստանալու հիմնական միջոցներից մեկը։ Սակայն կարևոր է պահպանել հավասարակշռությունը թվային և իրական կյանքի միջև։

Մենք կարծում ենք, որ հեռախոսների օգտագործման արգելքը խնդրի լավագույն լուծումը չէ։ Փոխարենը՝ երիտասարդներին պետք է առաջարկել հետաքրքիր, զարգացնող և մասնակցային այլընտրանքներ, որոնք կխրախուսեն իրական շփումը, ֆիզիկական ակտիվությունը, ստեղծագործականությունը և նոր փորձառությունները։

Այս կերպ կարող ենք աջակցել երիտասարդներին՝ տեխնոլոգիաներն օգտագործելու գիտակցված, նպատակային և հավասարակշռված ձևով։

Սիրելի երիատասարդներ 📣Շուտով արձակուրդային օրեր են, իսկ մինչ այդ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ամառվա վերջին շաբաթներ...
03/08/2026

Սիրելի երիատասարդներ 📣

Շուտով արձակուրդային օրեր են, իսկ մինչ այդ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ամառվա վերջին շաբաթները ձեզ համար լինեն հետաքրքիր, ակտիվ և հիշարժան։ ☀️

🎲 Հաջորդ շաբաթ ձեզ սպասում են ձեր ամենասիրելի խաղերը՝ նոր ձևաչափերով, հետաքրքիր թեմաներով և, իհարկե, լավ տրամադրությամբ։

💛 Բաց չթողնե´ք, ընտրեք ձեր սիրելի խաղը և միացեք մեզ։

#շաբաթվաօրակարգ

📣 Գյումրու երիտասարդների տան սաները մասնակցեցին «Երիտասարդները՝ հանուն կենսաբազմազանության. դեպի ԿԶՀ COP17» երկօրյա աշխա...
31/07/2026

📣 Գյումրու երիտասարդների տան սաները մասնակցեցին «Երիտասարդները՝ հանուն կենսաբազմազանության. դեպի ԿԶՀ COP17» երկօրյա աշխատարանին։

🌱 Աշխատարանի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ։ Ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով մեր երիտասարդները վեր հանեցին տեղական բնապահպանական կարևոր խնդիրներ և մշակեցին դրանց լուծմանն ուղղված գործնական ծրագրեր։

🍃 Այս փորձառությունը նրանց հնարավորություն տվեց զարգացնելու իրենց հմտությունները՝ շրջակա միջավայրի պահպանության գործում ավելի ակտիվ դերակատարում ունենալու համար։

🤝 «Երիտասարդությունը հանուն կենսաբազմազանության․ դեպի ԿԲԿ COP17» նախաձեռնությունը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի (WWF-Հայաստան), ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ։ Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից։

Գյումրու երիտասարդների տան սաներ Էլեն Հովհաննիսյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Լուսինե Հարությունյանը երիտասարդական աշխատող...
29/07/2026

Գյումրու երիտասարդների տան սաներ Էլեն Հովհաննիսյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Լուսինե Հարությունյանը երիտասարդական աշխատող, մենթոր Տաթևիկ Սերոբյանի հետ, EmpowerYouth ծրագրի շրջանակում իրականացրին և ամփոփեցին «Շիրակի մարզի անտառածածկ տարածքները թեմայով» իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

🎨 Բացահայտելով Մինասի գույների աշխարհըՀուլիսի 25-ին երիտասարդների հետ ճանաչողական այց կատարեցինք Մինաս Ավետիսյանի տուն-թ...
28/07/2026

🎨 Բացահայտելով Մինասի գույների աշխարհը

Հուլիսի 25-ին երիտասարդների հետ ճանաչողական այց կատարեցինք Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան։ 🏡

Շրջելով թանգարանում՝ ծանոթացանք մեծանուն նկարչի կյանքին ու ստեղծագործական ուղուն, բացահայտեցինք նրա արվեստի վառ գույները, ինքնատիպ ոճն ու ստեղծագործությունների պատմությունները։

Այցին հաջորդեց քննարկում, որի ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց տպավորություններով, մտքերով և այն զգացողություններով, որոնք առաջացրել էին Մինասի ստեղծագործությունները։ 💬✨

Նման այցերը հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու հայկական արվեստը, զարգացնելու դիտողականությունն ու քննադատական մտածողությունը և արժևորելու մեր ազգային մշակութային ժառանգությունը։

#ՄինասԱվետիսյան #ճանաչողականայցեր

📣 Միջազգային փոխանակման մասնակիցները նախաձեռնեցին իրենց փորձն ու տպավորությունները կիսել հասակակիցների հետ🌍 Հուլիսի 25-ի...
28/07/2026

📣 Միջազգային փոխանակման մասնակիցները նախաձեռնեցին իրենց փորձն ու տպավորությունները կիսել հասակակիցների հետ

🌍 Հուլիսի 25-ին կենտրոնում հավաքվել էինք ոչ միայն մեկ ծրագրի մասին լսելու, այլև բացահայտելու այն ամենը, ինչ երիտասարդները հասցրել էին ապրել, զգալ ու սովորել Լեհաստանում։

🇵🇱 Հունիսի 30-ից հուլիսի 7-ը Նովի Սաչ քաղաքում անցկացված Erasmus+ երիտասարդական փոխանակման մասնակիցներ Աննա Մարտիրոսյանը, Լիլյա Մանուկյանը և Զոյա Բաղդասարյանը հանդիպման ընթացքում կիսվեցին իրենց ճանապարհորդության պատմություններով, նոր ծանոթություններով, մշակութային բացահայտումներով և ծրագրի ամենահիշարժան պահերով։

Նրանք խոսեցին նաև իրենց ձեռք բերած գիտելիքների ու գաղափարների մասին՝ անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, երիտասարդների ակտիվ մասնակցությանը և համայնքում դրական փոփոխություններ նախաձեռնելու հնարավորություններին։

Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական ու ակտիվ մթնոլորտում։ Հարցերը շատ էին, իսկ պատասխանները հնչեցին ոչ միայն պատմությունների, այլև խաղերի ու քննարկումների միջոցով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու Erasmus+ ծրագիրը և հասկանալու, թե ինչ նոր հնարավորություններ կարող է այն բացել երիտասարդների համար։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ միջազգային փոխանակումը միայն նոր երկիր այցելելը չէ։ Այն նոր մարդկանց ճանաչելու, տարբեր մշակույթներ բացահայտելու, սեփական հնարավորություններին ավելի վստահ նայելու և նոր գաղափարներով տուն վերադառնալու ճանապարհ է։ 💚

Address

Վազգեն Սարգսյան 20/Vazgen Sargsyan 20
Gyumri

Opening Hours

Tuesday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Wednesday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Thursday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Friday 10:00 - 13:00
14:00 - 18:30
Saturday 10:00 - 13:00
13:00 - 18:30

Telephone

+374 94 05 91 97

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն /Gyumri Youth House posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share