Shirak Kentron NGO

Shirak Kentron NGO «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն
ոչ կառավարական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է:

«Շիրակ Կենտրոն» ՀԿ

«Shirak Centre » NGO

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն
իր գործունեությունը սկսել է 2005 թ.-ից:

Ի՞ՆՉ Է «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԸ»
«Շիրակ կենտրոնը» ոչ կառավարական, անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, գրանցվել է 2006 հունվարի 5-ին (գրանցման վկայական՝ 03Ա 070504)`«Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան, տեղակայված է Գյումրիում /

Հայաստան/:


«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Աջակցել.քաղաքական մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, երիտասարդության շրջանում առաջնորդության հմտությունների զարգացմանը, տարբեր հասարակական, սոցիալական և քաղաքական խմբավորումների միջև կոալիցիաների ձևավորմանը, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանությանը, դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով քաղաքացիական կրթության ծավալմանը:

ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Քաղաքական տարբեր ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, էթնիկական և սոցիալական տարբեր խմբերի միջև հանդուրժողական մթնոլորտի ձևավորում և բազմակողմանի բաց քննարկումների կազմակերպում, հասարակությանը հիմնախնդիրների լուծման ուղիների մատնանշում.
Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելության իրականացում:
Տնտեսական, սոցիալական, քաղաքացիական ազատությունների իրավունքների պաշտպանություն և մոնիտորինգ,
Սերտ համագործակցություն ԶԼՄ-ների հետ, սույն թեմաներին առնչվող լրագրողական աշխատանքների մրցույթների կազմակերպում և դրանց մասսայականացում:
Կազմակերպության նպատակների իրականացմանն ու առաջադրված խնդիրների լուծմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցների և տեղեկատվական կենտրոնների ստեղծում:
Նպաստում հաշմանդամ անձանց քաղաքական, մասնավորապես ընտրական իրավունքների պաշտպանությանը:
Քաղաքագիտության և քաղաքականության, համաձայնություններին և բանակցություններին նվիրված մասնագիտական բաց գրադարանի հիմնում:

Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ «ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆԻՆ» ԵՎ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Անձը պետք է ունենա.
Նոր գաղափարների և ռազմավարության ընկալման ունակություն:
Դրական փոխհարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողություն, լսելու ցանկություն և նրբանկատություն այլոց հանդեպ:
Անձը պետք է լինի.
Առաջադեմ հայացքներ կրող՝ ժողովրդավարական հասարակությունում քաղաքական և հասարակական կազմակերպությունների զարգացման պարզ պատկերացումներով:

Տեղեկությունների համար կարող եք դիմել «Շիրակ Կենտրոն»:
Սիրով կընդունենք համագործակցության ցանկացած առաջարկ:

01/04/2026
28/03/2026

Address

M.Khorenatsi 50/4
Gyumri

Alerts

Be the first to know and let us send you an email when Shirak Kentron NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Shirak Kentron NGO:

Share