Կրթություն 360/Education 360

Կրթություն 360/Education 360 Կրթություն 360/Education 360 գիտակրթական հասարակական կազմակերպություն

Մեր գործունեության առարկան և նպատակներն են՝
1) իրականացնել բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեն հասարակաության հիմնախնդիրների լուծմանը:
2) Նպաստել ՀՀ բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների՝ այդ թվում աշակերտների և ուսանողների, շրջանում կրթության դերի վերարժևորմանը:
3) Նպաստել ոչ ֆորմալ կրթության խթանմանը Հայաստանում:
4) Նպաստել նորարական մեթոդների կիրառումը կրթության ոլ

որտում:
5) Նպաստել ճանաչողական միոցառումների կազմակերպմանը և համագործակցության խթանմանը:
6) Նպաստել ոչ ֆորմալ կրթության միջազգային փորձի տեղայնացմանը և մասսայականացմանը:
7) Նպաստել միջազգային, ինչպես նաև միջմարզային համագործակցության խթանմանը՝ տարատեսակ համաժողովների, գիտաժողովների, փառատոնների և այլ կրթագիտական միջոգառումների կազմակերպման միջոցով:
8) Մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն հաշմանդամների, սահմանափակ կարողությամբ անձանց և խոցելի խմբերի խնդիրների լուծմանն ու հասարակության մեջ նրանց ինտեգրմանը:
9) Մշակել այնպիսի ծրագրեր և միջոցառումներ, որոնք կապահովեն միջմշակութային հաղորդակցություն:
10) Իրականացնել երիտասարդական, փոխանակման, կամավորական և կրթական ծրագրեր:
11) Իրականացնել միջմշակութային զարգացմանն ուղղված փոխանակման ծրագրեր:
12) Նպաստել փաստարկված մշակութային քաղաքականությունների ձևավորմանը:
13) Իրականացնել համայնքային ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքի բնակչություն-համայնքի ղեկավարություն երկխոսության կայացմանը, զարգացմանը և համագործակցությանը:
14) Մշակել և իրականացնել բոլոր երկրների և ակտիվ հասարակության անդամների միջև միջմշակութային հաղորդակցության զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն վերոնշյալ երկրների միջև փոխհամագործակցության և փոխվստահության ամրապնդմանը:
15) Նպաստել միջհամայնքային կապերի ամրապնդմանը, համագործակցությանը։
16) Իրականացնել բարեգործական և մշակութային բնույթի այլ ծրագրեր:

📢 Մաթեմատիկայի պարապմունքներ Գյումրիում. Տիրապետի՛ր թվերի լեզվին​Ցանկանո՞ւմ ես հեշտությամբ լուծել բարդ խնդիրները, վստահ ...
04/05/2026

📢 Մաթեմատիկայի պարապմունքներ Գյումրիում. Տիրապետի՛ր թվերի լեզվին

​Ցանկանո՞ւմ ես հեշտությամբ լուծել բարդ խնդիրները, վստահ նախապատրաստվել քննություններին կամ պարզապես սիրել թվերի աշխարհը։

​«Կրթություն 360» ՀԿ-ն հրավիրում է 8-12-րդ դասարանցիներին մասնակցելու մաթեմատիկայի խորացված դասընթացների։ Մեր մոտեցումը դուրս է դպրոցական սովորական կաղապարներից. մենք սովորեցնում ենք տրամաբանել և վերլուծել։

​Ինչո՞ւ վստահել մեզ.

​Ձեր երեխայի կրթությամբ զբաղվելու են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր.

​Ունեն երկարամյա հաջողված փորձ հանրակրթության և բուհական նախապատրաստման ոլորտում։

​Գերազանց արդյունքներով հաղթահարել են պետական կամավոր ատեստավորումը՝ հաստատելով իրենց բարձր պատրաստվածությունը։

​Պարբերաբար մասնակցում են միջազգային և տեղական վերապատրաստումների՝ դասապրոցեսում կիրառելով կրթական ամենաթարմ մեթոդները։

​Ի՞նչ ենք առաջարկում.

​8-9-րդ դասարանցիների համար. Հիմնարար գիտելիքների ամրապնդում և նախապատրաստում ավարտական քննություններին։

​10-12-րդ դասարանցիների համար. Միասնական քննություններին նախապատրաստում և առարկայի խորը տիրապետում

​Մեթոդաբանություն. Ինտերակտիվ դասեր, տրամաբանական խաղեր և անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին։

​Մենք երաշխավորում ենք, որ կարճ ժամանակում սովորողը կզգա էական առաջընթաց և կբացահայտի մաթեմատիկան նորովի։

​📍 Վայրը. ք. Գյումրի (առկա և հեռավար)
📩 Գրանցման և հարցերի համար. 📞 094 34 10 84

​Սովորի՛ր մաթեմատիկան հասկանալով:

📣 Կրթական հեղափոխություն. ԱԲ-ն դպրոցում«Կրթություն 360» կրթական-գիտական ՀԿ-ն մեկնարկում է նոր գործնական դասընթաց՝ նախատե...
15/04/2026

📣 Կրթական հեղափոխություն. ԱԲ-ն դպրոցում

«Կրթություն 360» կրթական-գիտական ՀԿ-ն մեկնարկում է նոր գործնական դասընթաց՝ նախատեսված հատուկ ուսուցիչների համար։

Ինչպե՞ս կարող է Արհեստական բանականությունը դառնալ ուսուցչի հավատարիմ օգնականը, խնայել ժամանակը և դասերը բարձրացնել նոր մակարդակի վրա։

​Միացե՛ք մեր բաց տեղեկատվական հանդիպմանը, որտեղ կխոսենք դասընթացի ծրագրի և ԱԲ-ի ընձեռած հնարավորությունների մասին։

​🗓 Հանդիպման օրը՝ Ապրիլի 18
⏰ Ժամը՝ 18:00 (տևողությունը 30-40 րոպե)
📍 Ձևաչափը՝ Zoom (հղումը կստանաք հանդիպման օրը)

​Ի՞նչ է սպասվում հիմնական դասընթացին.
​Մենք միասին կունենանք 4 գործնական հանդիպում, որտեղ կսովորենք կիրառել ԱԲ գործիքները հենց ուսուցչի աշխատանքում։

​📅 Դասընթացի օրերն են՝ ապրիլի 25, մայիսի 2, 9, 16
🕕 Ժամը՝ 18:00 (տևողությունը 90 րոպե)
💰 Ամբողջ դասընթացի արժեքը՝ 8000 դրամ
✨ Դասընթացի ավարտին կստանաք հասարակական կազմակերպության կողմից հաստատված վկայական

​🔗 Տեղեկատվական հանդիպման մուտքն ազատ է, բայց գրանցումը պարտադիր՝ https://surl.li/sdjiya

Վաղը 13:00-ին...
30/03/2026

Վաղը 13:00-ին...

Վեբինար-հարցազրույց էսսեի վերաբերյալ
Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Արմենպրես գործակալության ուղիղ եթերում կկայանա 9-րդ դասարանի ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու վերաբերյալ վեբինար հարցուպատասխան, որի ընթացքում կպարզաբանվեն նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ներկայացված հարցերը։
Վեբինարի բանախոսներն են՝
✅ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը
✅ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը
✅ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը
✅ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը
Վեբինարի ուղիղ եթերին հնարավոր է հետևել ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Արմենպրես գործակալության Յութուբի հարթակում։
https://kznakhimnadram.blogspot.com/2026/03/blog-post_30.html

Կամավոր ատեստավորման գործընթացը ուսուցիչների համար ոչ միայն մասնագիտական համապատասխանության ստուգում է, այլև սեփական հմտ...
27/03/2026

Կամավոր ատեստավորման գործընթացը ուսուցիչների համար ոչ միայն մասնագիտական համապատասխանության ստուգում է, այլև սեփական հմտությունների վերարժևորման և զարգացման հնարավորություն։ Սա պահանջում է հետևողական աշխատանք և առարկայական ծրագրերի խորքային իմացություն։

​Մեր կազմակերպությունը, կարևորելով կրթության որակն ու ուսուցչի մասնագիտական աճը, նախապատրաստում է վերապատրաստումների շարք՝ ուղղված կամավոր ատեստավորմանը նախապատրաստվող մասնագետներին։ Ծրագիրը կներառի թեստային առաջադրանքների մեթոդական վերլուծություն, բարդ թեմաների քննարկում և գիտելիքների ստուգման գործնական փուլեր։

​Առաջիկայում կհրապարակենք մանրամասն տեղեկատվություն դասընթացների ժամանակացույցի և գրանցման կարգի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ այս կարևոր փուլում

Հարգելի՛ գործընկերներ,  կրթագիտական գործունեությամբ զբաղվող «Կրթություն 360°» հասարակական կազմակերպությունը իրականացնում...
21/02/2026

Հարգելի՛ գործընկերներ, կրթագիտական գործունեությամբ զբաղվող «Կրթություն 360°» հասարակական կազմակերպությունը իրականացնում է սոցիալական անանուն հարցում ուսուցիչների շրջանում՝ պարզելու համար մասնագիտական զարգացման կարիքները։

Խնդրում ենք հատկացնել 5 րոպե ժամանակ՝ հնարավորություն ստեղծելով գնահատել մասնագիտական կարիքները և իրականացնելու կարիքահեն գործունեություն։

Սիրելի՛ գործընկերներ, խնդրում ենք անկեղծորեն պատասխանել ներկայացված անանուն հարցմանը, որի նպատակն է ուսուցիչների շրջանում բացահայտել մասնագիտական կարիքները, մշա...

Կրթության մեջ չափազանց կարևոր է մոտիվացիայի դերը: Առանց մոտիվացիայի ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչը չեն կարող հասնել արդ...
08/02/2026

Կրթության մեջ չափազանց կարևոր է մոտիվացիայի դերը: Առանց մոտիվացիայի ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչը չեն կարող հասնել արդյունքի: Ձեզ ենք ներկայացնում երեք մոտիվացիոն ֆիլմեր երազանքի, պայքարի, չհանձնվելու և հավատի մասին:

Դիտե'ք ֆիլմերը, կիսվեք Ձեր գործընկերների և աշակերտների հետ: Կիրակի երեկոն հիանալի ժամանակ է նոր գաղափարներով լիցքավորվելու և ՎԱՂԸ նոր էջից սկսելու համար:
1. Տղան, որը սանձեց քամին,
2. Խելացի Ուիլ Հանթինգը,
3. Արքա Ռիչարդ:

Մաղթում ենք հաճելի դիտում:
Կիսվեք մոտիվացիոն ֆիլմերով մեկնաբանություններում:

Գիտեի՞ք, որ մենք հիշում ենք մեր կարդացածի ընդամենը 10%-ը 📖🧠​Սակայն պատկերը կտրուկ փոխվում է, երբ մենք անցնում ենք գործի:...
07/02/2026

Գիտեի՞ք, որ մենք հիշում ենք մեր կարդացածի ընդամենը 10%-ը 📖🧠
​Սակայն պատկերը կտրուկ փոխվում է, երբ մենք անցնում ենք գործի:

Ըստ հետազոտությունների՝ մարդու ուղեղը յուրացնում է տեղեկատվության.
​🔹 20%-ը՝ երբ միայն լսում է,
🔹 50%-ը՝ երբ տեսնում և լսում է միաժամանակ,
🔹 70%-ը՝ երբ ինքն է մասնակցում քննարկմանը,
🔹 90%-ը՝ երբ սովորածը կիրառում է գործնականում կամ սովորեցնում է ուրիշին:

​Սա է պատճառը, որ ժամանակակից դպրոցում ուսուցիչը դադարում է լինել պարզապես «դասախոսող» և դառնում է ուղղորդող: Իսկական կրթությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշակերտը ձեռքերը «թաթախում է» պրոցեսի մեջ:
​ Դասարանը փորձարկումների և բացահայտումների լաբորատորիա է, ոչ թե լռության դահլիճ:

Ինչպե՞ս պատրաստել դասի պլանը 5 րոպեում (Արհեստական բանականությունը՝ որպես օգնական) 🤖​Հարգելի՛ ուսուցիչներ, քանի՞ ժամ եք ...
06/02/2026

Ինչպե՞ս պատրաստել դասի պլանը 5 րոպեում (Արհեստական բանականությունը՝ որպես օգնական) 🤖

​Հարգելի՛ ուսուցիչներ, քանի՞ ժամ եք ծախսում ամեն երեկո հաջորդ օրվա դասի պլանը կամ թեստերը կազմելու վրա։ Իսկ եթե ասենք, որ այդ աշխատանքի 80%-ը կարելի է պատվիրել «թվային օգնականին»։

​Այսօր կիսվում ենք մի պարզ հնարքով, թե ինչպես օգտագործել ChatGPT-ն կամ նմանատիպ ծրագրերը Ձեր օգտին։

​💡 Մուտք գործեք AI հարթակ և տվեք հետևյալ հրահանգը.
​«Ես [առարկայի անուն] ուսուցիչ եմ: Պատրաստիր դասի պլան [թեմայի անուն] թեմայով 7-րդ դասարանի համար: Ներառիր մեկ ինտերակտիվ խաղ և 5 հետաքրքիր հարց քննարկման համար»:
​Արդյունքը. Դուք վայրկյանների ընթացքում կստանաք կմախքը, որը կարող եք հարմարեցնել Ձեր դասարանին։ Սա ոչ թե Ձեր փոխարեն մտածելն է, այլ Ձեզ ժամանակ տալը՝ ստեղծագործելու և աշակերտների հետ անմիջական աշխատելու համար։

​📍 Դուք արդեն փորձե՞լ եք կիրառել AI գործիքները Ձեր աշխատանքում, թե՞ դեռ զգուշանում եք դրանցից։ Գրեք ձեր փորձի մասին մեկնաբանություններում։
​Մեր առաջիկա վերապատրաստման ժամանակ մենք մանրամասն սովորեցնելու ենք, թե ինչպես դարձնել տեխնոլոգիաները Ձեր լավագույն դաշնակիցը, որպեսզի աշխատանքը դառնա հաճույք, այլ ոչ թե հոգնեցնող պարտականություն։ ✨

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այն անդադար կատարելագործում է։ 🔄​Այսօրվա աշակերտին դաս լսել ստիպելը գրեթե անհն...
05/02/2026

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այն անդադար կատարելագործում է։ 🔄

​Այսօրվա աշակերտին դաս լսել ստիպելը գրեթե անհնար է, եթե չկա հետաքրքրություն։
Մենք գիտենք, թե որքան էներգիա է պահանջվում յուրաքանչյուր դասին պատրաստվելու, նոր մեթոդներ փնտրելու և միևնույն ժամանակ հսկայական թղթաբանություն հասցնելու համար։
​Հաճախ «վերապատրաստում» բառը ուսուցիչների մոտ ասոցացվում է լրացուցիչ հոգնածության հետ։ Բայց արդյո՞ք այդպես պետք է լինի։

​Մենք հավատում ենք, որ վերապատրաստումը պետք է․
✅ Ոչ թե խլի ժամանակ, այլ խնայի այն (տալով պատրաստի գործիքներ)։
✅ Ոչ թե հոգնեցնի, այլ ոգեշնչի։
✅ Տա գիտելիք, որը կիրառելի է հենց հայկական դպրոցի իրականության մեջ։

​Մեր թիմն այս օրերին ավարտում է մի ծրագրի մշակում, որը ստեղծված է ուսուցչի կողմից՝ ուսուցչի համար։ Մենք չենք խոսելու միայն տեսությունից, մենք լուծելու ենք դասարանում առաջացող իրական խնդիրները։

​📍 Հարգելի՛ կոլեգաներ, ո՞րն է ձեզ համար այս պահին ամենամեծ մարտահրավերը դասարանում։
​Աշակերտների ուշադրության պահպանումը։
​Թվային գործիքների կիրառումը։
​Ժամանակի կառավարումը։
​Գրեք ձեր տարբերակը, և մենք հաշվի կառնենք դա մեր առաջիկա սեմինարների բովանդակության մշակման ընթացքում։ 👇

Address

Gyumri

Telephone

+37494341084

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կրթություն 360/Education 360 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կրթություն 360/Education 360:

Shortcuts

Share