19/01/2024
«Արագ արձագանքման երիտասարդական բանկ»
Ծրագրի մասնակցության հրավեր ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերի երիտասարդների համար
Անվանում՝ «Արագ արձագանքման երիտասարդական բանկ»
Վայր՝ Աղվերան, ՀՀ մարզեր
Ժամանակաշրջան՝ Փետրվար-հունիս, 2024թ․
Ծրագրի նպատակն է կարողությունների համալիր զարգացման միջոցով նպաստել ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում ճգնաժամային իրավիճակներին պատրաստ և համայնքային մակարդակում հստակ և օպերատիվ գործողությունների պլան ունեցող կամավորական-երիտասարդական, արագ արձագանքման խմբերի ձևավորմանը։
Ծրագիրն իրականացվելու է 3 բաղադրիչներով՝ (ա) կարողությունների զարգացման դասընթաց Աղվերանում, (բ) համայնքային նախաձեռնությունների իրականացում ՀՀ մարզերում, (գ) արագ արձագանքման խմբերի ձևավորում ՀՀ մարզերում։
Ծրագիրը մեկնարկելու է կարողությունների զարգացման դասընթացով, որը տեղի կունենա փետրվարի 15-ից 20-ը Աղվերանում։
Դասընթացի թեմաներն են՝ կամավորական աշխատանք, արագ արձագանքման խմբերի ձևավորում, ակտիվ խմբերի կարևորությունն ու կառավարումը, մոբիլիզացիա, մարդկային և տեխնիակական ռեսուրսների արդյունավետ օգտագործում/կիրառում, ճգնաժամային հաղորդակցություն, մեդիագրագիտություն, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանք, համագործակցության մեխանիզմները, արտակարգ իրավիճակներ, առաջին բուժօգնություն։
Դասընթացների ավարտից հետո երիտասարդներին հնարավորություն կտրվի ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքների հիման վրա իրականացնել փորձի-գիտելիքի փոխանակման հանդիպումներ իրենց համայնքներում՝ համապատասխան վարչական շրջանների երիտասարդների մասնակցությամբ, այս կերպ փորձելով ներգրավել մեծ թվով երիտասարդների և ունենալ պատրաստված և փորձառություն ձեռք բերած արագ արձագանքման երիտասարդների խումբ։
Կարողությունների զարգացման դասընթացի և համայնքային նախաձեռնությունների արդյունքում կձևավորվեն արագ արձագանքման խմբեր ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզերում։ Ձևավորված խմբերը մշտապես կհամագործակցեն ՏԻՄ-երի հետ՝ համայնքներում առկա արտակարգ և ոչ արտակարգ իրավիճակների դեպքում, որն էլ կապահովի նաև ծրագրի շարունակականությունը, կամրապնդի համագործակցությունը և կբարձրացնի համայնքների դիմակայունությունը։
Արագ արձագանքման կամավորական խմբերը ունենալու են 2 գործառույթ․ առաջինը՝ բարձրացնել իրազեկության մակարդակը բնակչության շրջանում՝ ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործելու մասին և երկրորդը՝ նախաձեռնել և իրականացնել կազմակերպչական գործողություններ արտակարգ իրավիճակներում՝ աջակցելով համայնքապետարանին, ՀԿ-ներին և այլ մարմինների։
Ծրագրին կարող են մասնակցել․
- ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում բնակվող 18-30 տարեկան երիտասարդներ
-Արցախից բռնի տեղահանված երիտասարդներ, որոնք բնակվում են վերը նշված մարզերում
- ՏԻՄ աշխատակիցներ, ավագանու անդամներ
- Նրանք ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում իրենց համայնքներում։
Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը։ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 2024 թ․ հունվարի 31-ը, ժ. 18:00-ն: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ գրասենյակ +37494221061 հեռախոսահամարով:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Ճգնաժամի հասցեագրում․ Երկրոդ փուլ» նախագծի շրջանակներում։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdh3HUCOhgQh8WorN7fNJ2xgIlRdFh4YaaCjr2h0mXO1XGmdA/viewform?pli=1