07/08/2026
Ավարտվեց մեր ամառային բակային ճամբարը, իսկ նրա հետ՝ մի ողջ ամիս լցված բացահայտումներով, խաղերով, ստեղծագործությամբ և գեղեցիկ պահերով։ ☀️💛
Այս հուլիսը ճամբարականների համար շատ հագեցած էր։ 🌿✨ Այցելեցինք Գյումրու ԱԻՆ գրասենյակ, որտեղ նրանք ծանոթացան փրկարարների և հրշեջների պատասխանատու աշխատանքին։ 🚒👨🚒 Եղանք նաև Վահրամաբերդում, վայելեցինք բնությունը, խաղացինք, բացահայտեցինք նոր վայրեր և ստեղծեցինք բազմաթիվ գեղեցիկ հիշողություններ։ 🌼🌞
Ճամբարականները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին բոլոր խմբակներին։ Ամեն օր նրանց համար նոր փորձառություն էր՝ լի սովորելու, ստեղծելու և բացահայտելու հնարավորություններով։🎨♟️
Եզրափակիչ օրը նշեցինք գեղեցիկ միջոցառմամբ, որտեղ ճամբարականները մեծ ոգևորությամբ ներկայացրին այն երգերն ու պարերը, որոնք սովորել էին ճամբարի ընթացքում։ 🎶💃🕺 Նրանց յուրաքանչյուր ելույթ պատմում էր այս օրերին միասին անցկացրած ժամանակի մասին։
Շնորհակալ ենք մեր բոլոր ճամբարականներին, ջոկատավարներին, կամավորներին, ծնողներին և բոլոր նրանց, ովքեր դարձան այս գեղեցիկ պատմության մի մասը։ 🙏💙
Մինչ նոր հանդիպում… Մենք արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ ճամբարին։ 🌸✨
Our summer camp has come to an end, bringing a whole month filled with discovery, games, creativity, and so many lovely moments. ☀️💛
July was truly a busy and exciting month for our campers. 🌿✨ We visited the Rescue Service in Gyumri, where they learned more about the important work of rescuers and firefighters. 🚒👨🚒 We also spent a day in Vahramaberd, enjoying nature, playing together, exploring new places, and making plenty of special memories. 🌼🌞
Our campers took part in all the different activities with great enthusiasm. Every day brought something new — a chance to learn, create, explore, and simply enjoy being together. 🎨♟️
We celebrated the last day with a lovely final event, where the campers proudly performed the songs and dances they had learned throughout the camp. 🎶💃🕺 Each performance was a little reminder of all the time we shared together over the past month.
A big thank you to all our campers, group leaders, volunteers, parents, and everyone who became part of this beautiful journey. 🙏💙
Until we meet again… We’re already looking forward to the next camp! 🌸✨