Armenian Caritas

Armenian Caritas Armenian Caritas is a benevolent NGO and was founded in 1995 in Gyumri, Armenia.

It is one of the Caritas Internationalis 162 members, and carries out development and social services in Shirak, Gegharkunik, Lori, Ararat, Syunk and Yerevan.

Հայկական Կարիտասի Գյումրու «Տարեցների ցերեկային հոգածության կենտրոն»-ում հյուրընկալեցինք «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդա...
07/10/2026

Հայկական Կարիտասի Գյումրու «Տարեցների ցերեկային հոգածության կենտրոն»-ում հյուրընկալեցինք «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի երեխաներին։
Հանդիպումը ջերմ ու հուզառատ էր՝ լի ժպիտներով, դրական հույզերով և փոխադարձ ուշադրությամբ։ Երեխաների այցը ևս մեկ գեղեցիկ առիթ էր՝ ամրապնդելու միջսերնդային կապը, խթանելու շփումն ու փոխադարձ հարգանքը։
Նման հանդիպումները կարևոր են, քանի որ միավորում են տարբեր սերունդների ներկայացուցիչներին՝ ստեղծելով հոգատարության, բարության և փոխըմբռնման մթնոլորտ։

Emili Aregak

05/10/2026
📢 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՀՐԱՎԵՐ«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Մեծահասակ պացիենտի խնամքի և տնային ...
05/10/2026

📢 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՀՐԱՎԵՐ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Մեծահասակ պացիենտի խնամքի և տնային խնամքի հմտությունների ուսուցման սիմուլյացիոն մանեկենի ձեռքբերման նպատակով։

📋 ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Մանեկենը պետք է հնարավորություն տա իրականացնելու հետևյալ գործնական հմտությունների ուսուցումը․

1. Ընդհանուր խնամք և հիգիենա
• Մարմնի ընդհանուր, անձնական և ինտիմ հիգիենա

• Անկողնային պայմաններում մարմնի լվացում

• Մազերի լվացում, սանրում և չորացում

• Հագուստի փոփոխություն

• Տարեց անձի ամենօրյա խնամքի գործողություններ

2. Բերանի խոռոչի խնամք
• Բերանի խոռոչի հիգիենա և ատամների մաքրում

• Լնդերի խնամք

• Շարժական մասնակի ատամնաշարի հեռացում, մաքրում և տեղադրում

3. Պացիենտի դիրքավորում և տեղափոխում
• Բուժառուի շրջում, կողային և մեջքի վրա դիրքավորում

• Անկողնում վերադիրքավորում և նստեցում

• Անկողնուց տեղափոխում, անվտանգ բարձրացում

• Սահմանափակ շարժունակություն ունեցող տարեց անձի հետ աշխատելու տեխնիկա

4. Պառկելախոցերի կանխարգելում
• Ռիսկի գոտիների ճանաչում և ճնշման նվազեցման սկզբունքներ

• Բուժառուի պարբերական վերադիրքավորում

• Մաշկի զննում, հիգիենա և կանխարգելիչ միջոցառումներ

5. Պառկելախոցերի գնահատում և խնամք
(Պետք է ունենա առնվազն 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ախտահարումների օրինակներ)
• Տեսողական գնահատում և ախտահարման աստիճանի տարբերակում

• Վերքի շրջակա մաշկի գնահատում

• Մաքրում, խնամք, վիրակապում, վիրակապի փոփոխություն և խնամքի պլանավորում

6. Վերքերի խնամք և վիրակապում
(Փոխարինելի մոդուլներ՝ վիրաբուժական կարով վերք, պատռված վերք, քերծվածք)
• Վերքի գնահատում, մաքրում, խնամք և ծածկում

• Վիրակապի տեղադրում, հեռացում և փոփոխություն

7. Դիաբետիկ ոտքի խնամք
• Ոտնաթաթի զննում, մաշկի վիճակի գնահատում, վնասվածքների և խոցերի հայտնաբերում

• Ոտնաթաթի հիգիենա, խնամքի հիմնական սկզբունքներ և ռիսկային նշանների վաղ հայտնաբերում

8. Շնչառական խնամք
• Բուժառուի ճիշտ դիրքավորում շնչառական դժվարության դեպքում

• Թթվածնային դիմակի տեղադրում և քթային թթվածնային կատետերի կիրառում

• Ինհալացիոն թերապիա և շնչառական խնամքի հիմնական հմտություններ

9. Տարեց անձի մաշկի և ընդհանուր վիճակի դիտարկում
• Մաշկի վիճակի, կարմրության, վնասվածքների և պառկելախոցի վաղ նշանների դիտարկում

• Վերքերի փոփոխությունների դիտարկում և խնամքի կարիքների գնահատում

• Անհրաժեշտության դեպքում բուժաշխատողին ուղղորդելու որոշում

⚙️ ԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
• Կառուցվածք․ Մեծահասակ մարդու ամբողջական մարմին (բնական չափերին մոտ), շարժական վերին և ստորին վերջույթներ

• Նյութեր․ Փափուկ, մաշկին մոտ ուսումնական մակերես, լատեքսազերծ, բազմակի օգտագործման համար նախատեսված (մաքրվող և ախտահանվող)

• Ներառված մոդուլներ․ Շարժական մասնակի ատամնաշար, պառկելախոցների, վերքերի, վիրաբուժական կարի, դիաբետիկ ոտքի և ներարկման/մաշկային խնամքի ուսումնական մոդուլներ, անհրաժեշտ պարագաներ և խնամքի հրահանգ

📩 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հայտերն (տեխնիկական և գնային առաջարկները) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեին։

🗓 Վերջնաժամկետ՝ Հոկտեմբերի 22, ժամը 17:00

մանրամասների համար այցելել 👇👇

https://caritas.am/hy/technical-price-proposal/

#ՀայկականԿարիտաս #Գնումներ #Մրցույթ #Հայտարարություն

📢🏡Սեպտեմբերի 28-ին «Առաքելություն Հայաստան» և «Կաթոլիկ օգնության ծառայություններ» կազմակերպությունների նախաձեռնությամբ և...
05/10/2026

📢🏡Սեպտեմբերի 28-ին «Առաքելություն Հայաստան» և «Կաթոլիկ օգնության ծառայություններ» կազմակերպությունների նախաձեռնությամբ և Աշխատանքի և բարեկեցության նախարարության, ինչպես նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ Արտաշատում կայացավ «Մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովում Հայաստանում․
📍Արտաշատի փորձնական ծրագրի արդյունքները, քաղաքականության զարգացումները և հեռանկարները» խորագրով պանելային քննարկումը և շրջայցը։ Միջոցառումը համախմբեց շուրջ 50 ներկայացուցիչների՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից, սոցիալական ծառայություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և զարգացման ոլորտի գործընկերներից։
✅Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի սոցիալական բնակարանային քաղաքականության զարգացմանն ուղղված վերջին նախաձեռնությունները, Արտաշատի փորձնական ծրագրի հիմնական արդյունքներն ու առաջընթացը, ինչպես նաև ոլորտում իրականացված օրենսդրական և շահերի պաշտպանության աշխատանքների ձեռքբերումները։ Քննարկումների առանցքում էին սոցիալական բնակարանային ապահովման համակարգի զարգացման հեռանկարները, արդյունավետ գործընկերային մոտեցումները և բնակարանային կայուն լուծումների ընդլայնման հնարավորությունները։
✅Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական բնակարանային ապահովման ոլորտում արձանագրված քաղաքական և իրավական կարևոր առաջընթացին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1029-Ն որոշման ընդունմանը, որը սահմանում է մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովման կազմակերպման կարգը և կարևոր հիմք է ստեղծում մոդելի ինստիտուցիոնալացման ու հետագա զարգացման համար։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև մշակված վարձակալության պայմանագրի և ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական առաջարկությունների շրջանակում կատարված աշխատանքները։
✅Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները կարևորեցին Արտաշատի փորձնական նախաձեռնության նշանակությունը՝ որպես Հայաստանում մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովման մոդելի փորձարկման և զարգացման կարևոր հարթակ։ Ընդգծվեց, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից իրականացվող հետևողական շահերի պաշտպանության և քաղաքականության զարգացման աշխատանքները, ինչպես նաև Կաթոլիկ օգնության ծառայությունների, Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Հայկական Կարիտասի հետ ձևավորված համագործակցությունը նպաստել են ոչ միայն խոցելի ընտանիքների համար բնակարանային կայուն լուծումների ներդրմանը, այլև ոլորտի քաղաքականության և իրավական շրջանակների կատարելագործմանը։ Մասնակիցները վերահաստատեցին, որ Արտաշատի փորձնական ծրագիրը կարող է ծառայել որպես արդյունավետ և վերարտադրելի մոդել՝ Հայաստանի այլ համայնքներում սոցիալական բնակարանային ապահովման նմանատիպ նախաձեռնությունների զարգացման համար։
📍Միջոցառման ավարտին մասնակիցներն այցելեցին Արտաշատի սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում վերակառուցվելիք շենք, որտեղ տեղում ծանոթացան նախատեսվող վերակառուցման աշխատանքներին և ծրագրի իրականացման առաջիկա քայլերին։
📢Արտաշատի փորձնական ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, Կաթոլիկ օգնության ծառայությունների, Աշխատանքի և բարեկեցության նախարարության և Հայկական Կարիտասի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մատչելի վարձավճարի դիմաց սոցիալական բնակարանային ապահովման կայուն և վերարտադրելի մոդելի զարգացմանը։
📢🏡On September 28, a panel discussion and site visit entitled “Affordable Rental Social Housing in Armenia: Results of the Artashat Pilot Project, Policy Developments, and Future Prospects” was held in Artashat. The event was organized by Mission Armenia and Catholic Relief Services (CRS) in partnership with the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia and Armenian Caritas. The event brought together approximately 50 representatives from the Ministry, national and local government authorities, international organizations, social service providers, civil society organizations, and development partners.
✅The event provided a platform to present recent developments in Armenia’s social housing policy, the key achievements and progress of the Artashat pilot project, as well as legislative and advocacy accomplishments achieved in the sector. Discussions focused on the future development of the social housing system, effective partnership approaches, and opportunities for scaling up sustainable housing solutions.
✅Particular attention was given to significant policy and legal advancements in the field of social housing, notably the adoption of the Government of Armenia Decision No. 1029-N of July 9, 2026, which establishes the framework for the provision of affordable rental social housing and creates an important foundation for the institutionalization and further development of this model. Participants were also introduced to the work undertaken on the development of a model lease agreement and strategic recommendations aimed at advancing the sector.
✅During the panel discussion, participants highlighted the importance of the Artashat pilot initiative as a key platform for testing and advancing an affordable rental social housing model and technical standards in Armenia. It was emphasized that Mission Armenia’s sustained advocacy and policy development efforts, together with the collaboration established with Catholic Relief Services, the Ministry of Labor and Welfare, and Armenian Caritas, have contributed not only to introducing sustainable housing solutions for vulnerable families but also to strengthening the policy and legal framework governing the sector. Participants reaffirmed that the Artashat pilot project has the potential to serve as an effective and replicable model for the development of similar social housing initiatives in other communities across Armenia.
📍At the conclusion of the event, participants visited the building designated for reconstruction under the Artashat Social Housing Program, where they were introduced to the planned reconstruction works and the next steps in project implementation.
📢The Artashat pilot project is being implemented through the partnership of Mission Armenia, Catholic Relief Services (CRS), the Ministry of Labor and Welfare of the Republic of Armenia, and Armenian Caritas, with the aim of promoting the development of a sustainable and replicable affordable rental social housing model in Armenia.














Показать меньше

2007 թվականի հունիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է հոկտեմբերի 2-ը որպես «Ոչ բռնությանը» միջազգային օր։ Հայկակ...
05/10/2026

2007 թվականի հունիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է հոկտեմբերի 2-ը որպես «Ոչ բռնությանը» միջազգային օր։

Հայկական Կարիտասի Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնը միանալով ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հայտարարած իրազեկման ակցիային ս/թ հոկտմեբրի 2-ին կազմակերպեց հանդիպում «Ոչ բռնությանը» թեմայով՝ կենտրոնի շահառուների և ոլորտային մասնագետների համատեղ մասնակցությամբ։

«Ոչ բռնությանը» թեմայով կազմակերպված հանդիպմանը բանախոսությամբ հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գավառի բաժնի ավագ համայնքային ոստիկան Ռուբեն Մուրադյանը և «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական մանկավարժ Լիլիթ Շահբազյանը:

Հանդիպմանը ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության տեսակները, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծնողավարմանը, երեխայի նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի կանխարգելմանն ու արձագանքմանն առնչվող հարցեր, ներկայացվել են անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց հուզող հարցերը:

🔆Տարեցների միջազգային օրվա առիթով ՀՀ ԿԳՄՍՆ «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց գեղեցիկ և ջերմ միջոցառում՝ նվիր...
03/10/2026

🔆Տարեցների միջազգային օրվա առիթով ՀՀ ԿԳՄՍՆ «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց գեղեցիկ և ջերմ միջոցառում՝ նվիրված ավագ սերնդի ներկայացուցիչներին։
🎶Միջոցառման ընթացքում ներկաները վայելեցին երաժշտական կատարումներ, ասմունք և գեղարվեստական ելույթներ։ Օրը հագեցած էր ջերմ ժպիտներով, հաճելի շփումով և դրական հույզերով։
📌Միջոցառման նպատակն էր արժևորել տարեցների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, կարևորել նրանց կյանքի փորձն ու գիտելիքները, ինչպես նաև ստեղծել շփման, ակտիվ մասնակցության և հաճելի ժամանցի հնարավորություն։
🫱🏻‍🫲🏼Շնորհակալություն Շիրակի մարզային գրադարանին՝ ջերմ ընդունելության և համագործակցության համար։

✅Հայկական Կարիտասի «Արտաշատի Փոքրիկ Իշխան» ցերեկային սոցիալական կենտրոնի երեխաների համար կազմակերպվել էր ճանաչողական այց...
02/10/2026

✅Հայկական Կարիտասի «Արտաշատի Փոքրիկ Իշխան» ցերեկային սոցիալական կենտրոնի երեխաների համար կազմակերպվել էր ճանաչողական այց «Տուշպա» գինու գործարան։
🍷Այցի նպատակն էր երեխաներին ծանոթացնել գինեգործության ոլորտին, հայկական գինեգործության ավանդույթներին, արտադրական գործընթացներին և ոլորտում առկա տարբեր մասնագիտական ուղղություններին։
🍇Այցի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան բացահայտելու, թե ինչպես է խաղողը վերածվում հայկական գինու, ծանոթանալու արտադրության տարբեր փուլերին, ինչպես նաև պատկերացում կազմելու այն մասնագետների աշխատանքի մասին, ովքեր իրենց ներդրումն ունեն արտադրանքի ստեղծման և զարգացման գործում։
🌱Նման այցելությունները երեխաների համար ոչ միայն հետաքրքիր և տպավորիչ փորձառություն են, այլև հնարավորություն՝ բացահայտելու նոր ոլորտներ, ճանաչելու տարբեր մասնագիտություններ և ձևավորելու սեփական պատկերացումները ապագա մասնագիտական ուղու վերաբերյալ։
🌍Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հնարավորություն, որը օգնում է երեխաներին ճանաչել իրենց շրջապատող աշխարհը, բացահայտել իրենց հետաքրքրություններն ու կարողությունները և վստահ քայլերով կառուցել իրենց ապագան։
🫱🏻‍🫲🏼Շնորհակալություն «Տուշպա» գինու գործարանին՝ ջերմ ընդունելության, հետաքրքիր այցի և երեխաների համար նոր ու արժեքավոր փորձառություն ստեղծելու համար։

🙌🏻Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների համար կազմակերպվեց հոգևոր-մ...
02/10/2026

🙌🏻Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, տարեցների ցերեկային կենտրոնի շահառուների համար կազմակերպվեց հոգևոր-մշակութային ուխտագնացություն դեպի պատմական Հառիճավանք։ Միջոցառման նպատակն էր արժևորել տարեցների դերը հասարակության մեջ, նպաստել նրանց հոգևոր և մշակութային կյանքի հարստացմանը, խթանել սոցիալական ակտիվությունն ու շփումը, ինչպես նաև կազմակերպել բովանդակալից և հաճելի ժամանց։
✨Շահառուները այցելեցին Հառիճավանք, աղոթեցին, ծանոթացան վանքի պատմությանը, հաղորդակցվեցին միմյանց հետ և միասին անցկացրին ջերմ ու հիշարժան օր։
🎭Հատկապես տպավորիչ էր Արտաշատում «Տնային Խնամք» ծրագրի շահառուների այցը՝ Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ դիտեցին «Բարի գիշեր մամա» ներկայացումը: Թատրոնի ջերմ մթնոլորտը, դերասանների խաղն ու ներկայացման հուզիչ պահերը մեր տարեցներին պարգևեցին բազմաթիվ դրական զգացողություններ, ժպիտներ ու գեղեցիկ հիշողություններ:
🫂Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, թե որքան կարևոր է հոգատարությունն ու ուշադրությունը մեր ավագ սերնդի նկատմամբ:

❤️Հոկտեմբերի 1 - Տարեցների միջազգային օր․👵👴Այսօր մենք հարգանքի և սիրո խոսքեր ենք ուղղում մեր տարեցներին, ովքեր իրենց անգ...
01/10/2026

❤️Հոկտեմբերի 1 - Տարեցների միջազգային օր․

👵👴Այսօր մենք հարգանքի և սիրո խոսքեր ենք ուղղում մեր տարեցներին, ովքեր իրենց անգին փորձառությամբ ու կյանքի դասերով են առաջնորդում մեզ: Տարիներն իրենց հետ բերում են իմաստություն, իսկ նրանց ներկայությունը մեծագույն պարգև է մեր երկրի և ընտանիքների համար:
✨Միասին շարունակենք գնահատել և սիրել մեր տարեցներին:
🌞Շնորհավորում ենք բոլոր տարեցներին՝ մաղթելով առողջություն, սեր և խաղաղություն։
--------------------------------------------------------------------
❤️October 1 - International Day of Older Persons․

👵👴Today, we express our respect and love to our elders, whose invaluable experience and life lessons have guided us through the years. Aging brings wisdom, and their presence is a true gift to our communities and families.
✨Let us continue to cherish and love our elders.
🌞Happy International Day of Older Persons! We wish all our seniors health, love, and peace.

💻🌱 Նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ՝ ապագայի մասնագիտությունների ճանապարհինՍեպտեմբերի 29-ին Հայկական Կարիտասի «Արտ...
30/09/2026

💻🌱 Նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ՝ ապագայի մասնագիտությունների ճանապարհին
Սեպտեմբերի 29-ին Հայկական Կարիտասի «Արտաշատի Փոքրիկ Իշխան» ցերեկային սոցիալական կենտրոնի երեխաները այցելեցին Արտաշատ քաղաքի ArtSoft ՏՏ կենտրոն՝ մասնագիտական կողմնորոշման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններին ծանոթանալու նպատակով։
Այցի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՏՏ ոլորտի տարբեր ուղղություններին, մասնագիտություններին և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհին։ 💻✨
Հանդիպումը դարձավ հետաքրքիր և ոգեշնչող փորձառություն՝ օգնելով երեխաներին ավելի լավ պատկերացնել իրենց ապագա մասնագիտական հնարավորությունները, բացահայտել նոր հետաքրքրություններ և մտածել իրենց ապագա մասնագիտության ընտրության մասին։
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա բացահայտելու իր ներուժը, երազելու մեծի մասին և քայլ առ քայլ կառուցելու իր ապագան։ 🌟
Շնորհակալություն Արտաշատի ՏՏ կենտրոնին՝ ջերմ ընդունելության և երեխաների համար հետաքրքիր ու օգտակար հանդիպում կազմակերպելու համար։ 🤝

Address

H. Sargsyan 8, Side-street 3
Gyumri
3118

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 16:00

Telephone

+37431257201

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Caritas posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Caritas:

Shortcuts

Share