«Միտ» կրթական կենտրոն

«Միտ» կրթական կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Միտ» կրթական կենտրոն, Nonprofit Organization, Շիրակացի 8-րդ զին․ թաղ․ 19/30, Gyumri.

«Միտ» կրթական, ինժեներական և փորձարարական կենտրոնը հիմնադրվել է 2016թ-ին: Կրթական կենտրոնի գլխավոր նպատակն է նպաստել ինժեներությամբ հետաքրքրվող թիմերի, խմբակների, կառույցների ձևավորմանըն ու զարգացմանը։ Վերջին տարիներին կրթական կենտրոնը իրականացնում է ապագա օդագնացների (թռչող սարքեր կառավարող օդաչուներ) ձևավորման և զարգացման առաքելություն։

Խմբակը պատրաստ է իր հարկի տակ ընդունելու 10 տարին լրացած այն աղջիկներին և տղաներին, ովքեր հետաքրքրված են ինժեներությամբ և ցանկանում են բացահայտել ավիամոդելավորման գաղտնիքները:

Դասերն իրականացվում են շաբաթական 2 օր՝ 2-4-ական ժամով։

«Միտ»-ում ավիամոդելավորման գիտելիքներ ու փորձ են ստացել ավելի քան 5000 սան։

Կենտրոնի նախաձեռնությամբ պարբերաբար իրականացվում են դաշտային պարապմունքներ, որոնց ընթացքում սաները հնարավորություն են ունենում փարձարկելու իրենց իսկ կողմից ստեղծված մոդելները:

Արդեն երրորդ տարին է ինչ կրթական կենտրոնը նախաձեռնել է «Օդագնացներ կրթական» ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերի 14-18 տարեկան երիտասարդները հնարավորություն են ստանում անվճար մասնակցելու ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների, ինչպիսիք են տեխնոճամբարները, մրցույթները և հաքաթոնները։

«Միտ» կրթական, ինժեներական և փորձարարական կենտրոնի գործունեությանն աջակցելու և Հայաստանում անօդաչու մոդելների ստեղծմանն օժանդակելու համար կարող եք ձեր նվիրատվությունները կատարել հետևյալ հաշվեհամարներին՝
Ինեկոբանկ ՓԲԸ
AMD 2050122230411001 USD 2050122230411020 EUR 2050122230411040 RUB 2050122230411041
Ստացող՝ ՄԻՏ ՀԿ

PayPal

✈️ «ՕԴԱԳՆԱՑ 2026»-Ի ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՓԱԿՎԱԾ ԵՆ🏆 Շուրջ 60 թիմ Հայաստանի ԲՈԼՈՐ մարզերից կմասնակցի «Օդագնաց 2026» թռչող սար...
12/10/2026

✈️ «ՕԴԱԳՆԱՑ 2026»-Ի ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՓԱԿՎԱԾ ԵՆ

🏆 Շուրջ 60 թիմ Հայաստանի ԲՈԼՈՐ մարզերից կմասնակցի «Օդագնաց 2026» թռչող սարքերի մրցույթին։

Գյումրիում մեզ սպասվում է թռչող սարքերի մրցույթ՝ 3 անվանակարգով, ցուցադրական թռիչքներ, ազգային պարեր և, իհարկե, «Միտ»-ի 10-ամյակը։ 🎉

📅 Հոկտեմբերի 17 | 10:00-ից
📍 Գյումրի, «Միտ» կրթական կենտրոն
🎟️ Հանդիսատեսի մուտքն ազատ է։

📢 Հետևե՛ք մեր էջին, որ բաց չթողնեք միջոցառման վերաբերյալ ամենակարևոր տեղեկությունները։

Հանդիպում ենք հոկտեմբերի 17-ին։ ❤️

#Օդագնաց2026 #Միտ10Տարի #Գյումրի #ԹռչողՍարքեր

✈️ ԾԱՆՈԹԱՑԵ՛Ք «ՕԴԱԳՆԱՑ 2026»-Ի ԺՅՈՒՐԻԻ ՀԵՏՀոկտեմբերի 17-ին մեր թիմերի աշխատանքները գնահատելու է մասնագիտական ժյուրին։Նրա...
10/10/2026

✈️ ԾԱՆՈԹԱՑԵ՛Ք «ՕԴԱԳՆԱՑ 2026»-Ի ԺՅՈՒՐԻԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 17-ին մեր թիմերի աշխատանքները գնահատելու է մասնագիտական ժյուրին։

Նրանք հետևելու են ստուգատեսին, մրցութային թռիչքներին, ապահովելու են մասնակիցների արդյունքների արդար և օբյեկտիվ գնահատումը։

Շնորհակալ ենք մեր ժյուրիի անդամներին՝ իրենց մասնագիտական փորձով ու գիտելիքներով «Օդագնաց 2026»-ին միանալու համար։

⏳ Իսկ եթե դեռ չես գրանցվել, շտապի՛ր։

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 23:59-ին, փակվում են և՛ մրցույթի մասնակցության, և՛ կամավորության հայտերը։

Բաց մի՛ թող «Օդագնաց 2026»-ի մի մասը դառնալու հնարավորությունը։
🔗 Մրցույթի մասնակցության հայտ՝
https://forms.gle/oQeMuYjqdwPWtqee6

🔗 Կամավորության հայտ՝ https://forms.gle/smWFtbedMeZaKLXB8

📅 Հոկտեմբերի 17 | 10:00-ից
📍 «Միտ» կրթական կենտրոն,
🎟️ Հանդիսատեսի մուտքն ազատ է։

#Օդագնաց2026 #Միտը10տարեկանէ #Գյումրի #երկնքումմենքենք

04/10/2026

10 տարին՝ մեկ տեսանյութում։ ❤️
Իսկ ամենախելահեղ օրը դեռ առջևում է։

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում շուրջ 200 երիտասարդ միմյանց դեմ կմրցեն թռչող սարքերի 3 տարբեր անվանակարգերում։

Ու պատկերացրեք՝ մի պահ 20-ից ավելի թռչող սարք միաժամանակ երկնքում։ 🔥

✈️ Թռչող սարքերի ցուցադրական շոու
🚀 Տարբեր տարիներին մեր պատրաստած թռչող սարքերի ցուցադրություն
🎉 «Միտ»-ի 10-ամյակին նվիրված տոնական հատված
🇦🇲 ու, իհարկե, բոլորս միասին պարելու ենք ազգային պարեր

Մի խոսքով՝ մեզ սպասվում է գժական օր՝ թռիչքներով, մրցակցությամբ, երաժշտությամբ ու լի՜քը անակնկալներով։

Եկե՛ք երեխաների, ընտանիքի ու ընկերների հետ։

👥 Հանդիսատեսի համար մուտքն անվճար է։
🏆 Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 11-ը։
Մինչև հոկտեմբերի 8-ը մասնակցությունն անվճար է, իսկ հոկտեմբերի 9-ից մասնակցության վճարը կկազմի 10 000 դրամ։
🔗 Գրանցման հղումը բիոյում է։

📅 Հոկտեմբերի 17 - 10:00-ից
📍 «Միտ» կրթական, ինժեներական և փորձարարական կենտրոն, Գյումրի

✈️ Այս տարի «Օդագնաց 2026»-ը սովորական մրցույթ չի լինելու։Հոկտեմբերի 17-ին Գյումրիում հանդիպելու ենք ոչ միայն մրցելու, թ...
01/10/2026

✈️ Այս տարի «Օդագնաց 2026»-ը սովորական մրցույթ չի լինելու։

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում հանդիպելու ենք ոչ միայն մրցելու, թռչելու ու հաղթելու համար։

Այս տարի միասին նշելու ենք «Միտ» կրթական կենտրոնի 10-ամյակը։ 🎉

10 տարի՝ գաղափարներով, փորձարկումներով, սխալներով ու նորից փորձելով, հազարավոր երեխաներով ու երիտասարդներով, թռիչքներով և ստեղծած հնարավորություններով։

Ու հենց այդ պատճառով այս տարվա «Օդագնաց» մրցույթը լիենելու է առանձնահատուկ։

Մրցույթ, թռիչքներ, անակնկալներ ու 10-ամյակի տոնական հատված։

Մրցույթի մանրամասները կներկայացնենք հաջորդիվ, բայց մի բան հաստատ է՝ այդ օրը պետք է պարտադիր Գյումրի գալ 🚀

📍 Գյումրի, «Միտ» կրթական կենտրոն
📅 17 հոկտեմբերի, 2026 թ.

#Օդագնաց2026 #Միտ10Տարի #Օդագնացներ #Միտ #Գյումրի

Address

Շիրակացի 8-րդ զին․ թաղ․ 19/30
Gyumri

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Միտ» կրթական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share