"Women For Development" NGO

"Women For Development" NGO WFD works to reduce poverty, develop local communities and increase peace education in Shirak region, and throughout Armenia.

A small group of women who had scientific degrees, great intellectual potential and who had experienced the devastating earthquake in Spitak, its consequences, the social-economic difficulties of post-independence and transition period, realized that the time came to work, recreate, change themselves and make a change. The founders of the organization Armine Mikayelyan and Gohar Markosyan, set a goal to help women living in Shirak Region overcome psychological and economic hardships, stand on their feet and solve their problems on their own. The organization mainly works with women, men, youth, schoolchildren and students in Shirak Region and throughout Armenia. Main activities of the organization are implemented in the following spheres: rural community development, healthcare, education/peace and conflict resolution education, human rights/women's rights.

📚 Աշոցք և Արթիկ համայնքներում գործող երիտասարդական և ռեսուրս կենտրոնների գրադարանները, որոնք ստեղծվել են ԿՀԶ ՀԿ-ի աջակցո...
05/10/2026

📚 Աշոցք և Արթիկ համայնքներում գործող երիտասարդական և ռեսուրս կենտրոնների գրադարանները, որոնք ստեղծվել են ԿՀԶ ՀԿ-ի աջակցությամբ իրականացված տարբեր ծրագրերի շրջանակներում, այսօր էլ շարունակում են ծառայել համայնքի բնակիչներին՝ նպաստելով ընթերցանության մշակույթի, կրթության և ինքնազարգացման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։

Գրադարանները հասանելի են համայնքների տարբեր տարիքային խմբերի համար՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Այստեղ գործում են ընթերցանության խմբակներ, կազմակերպվում են գրքի քննարկումներ և տարաբնույթ միջոցառումներ:

Տարիների ընթացքում գրադարանների գրքային ֆոնդերը համալրվել են տարբեր ժանրերի գրականությամբ:
Այս անգամ, ընդառաջելով Գոգհովիտի երիտասարդական ակտիվ խմբի, Կարմրավանի և Տուֆաշենի Ռեսուրս կենտրոնների երիտասարդների նախաձեռնությանը, ԿՀԶ ՀԿ-ն իրականացրեց գրադարանների հերթական համալրումը՝ տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված գրականությամբ։ Գրքային ֆոնդերը համալրվեցին երեխաների և պատանիների համար նախատեսված պատկերազարդ հեքիաթներով, պատմվածքներով, զարգացնող և ճանաչողական գրքերով, իսկ երիտասարդների և մեծահասակների համար՝ նոր ու ժամանակակից գրականությամբ։
📚 Գրադարանների շարունակական համալրումը ևս մեկ կարևոր քայլ է համայնքներում կրթական և մշակութային միջավայրի զարգացման, ընթերցանության խթանման, ինչպես նաև երեխաների, երիտասարդների և մեծահասակների համար նոր գիտելիքների ու ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։

Scroll down for English:📌 Ամփոփելով 2023–2026 թվականների ծրագիրը՝ անդրադառնանք նաև դրա բիզնես բաղադրիչին։«Կանայք հանուն ...
30/09/2026

Scroll down for English:

📌 Ամփոփելով 2023–2026 թվականների ծրագիրը՝ անդրադառնանք նաև դրա բիզնես բաղադրիչին։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն, «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակում, Աշոցքի և Արթիկի համայնքների բնակիչների համար իրականացրել է «Ինչպես սկսել սեփական բիզնես» դասընթացների և խորհրդատվության փուլեր։
Ծրագիրը մեկնարկել է մասնակիցների ընտրությամբ, այնուհետև իրականացվել են 5-օրյա դասընթացներ, որոնց հաջորդել են անհատական խորհրդատվություններ՝ բիզնես գաղափարների զարգացման և ծրագրերի մշակման նպատակով։ Արդյունքում ընտրված 10 բիզնես նախաձեռնություններ ստացել են ֆինանսավորում։
Դրանք են՝
🔹 «Կանաչ պարտեզ» ջերմոցային տնտեսություն – Նահապետավան
🔹 «Դանա մարկետ» համայնքային խանութ – Կարմրավան
🔹 «Արևաճուտիկ» թռչնաբուծական տնտեսություն – Վարդաքար
🔹 «Վարդահաց» լավաշի արտադրություն – Վարդաքար
🔹 «Կրասարի արևաբույր մեղր» մեղվաբուծական տնտեսություն – Կրասար
🔹 «Դիանա» ձեռագործ արվեստ» արվեստանոց – Նահապետավան
🔹 «Հեքիաթն է կանչում» մուլտհերոսների ժամանցային ծառայություն – Նահապետավան
🔹 «Առողջ ճուտիկներ» թռչնաբուծական տնտեսություն – Կարմրավան
🔹 «Home Market» համայնքային խանութ – Տուֆաշեն
🔹 Գեղեցկության սրահ – Տուֆաշեն

📎 Ֆինանսավորումից հետո ԿՀԶ ՀԿ-ի աշխատակազմի և փորձագետ Արտաշես Նիկոլյանի կողմից իրականացվել են մոնիթորինգային այցեր, հաշվետու հանդիպումներ և մասնագիտական խորհրդատվություն։ Արձանագրված արդյունքների, դժվարությունների և հետագա կարիքների գնահատման հիման վրա 2026 թվականի օգոստոսին թվով 7 բիզնեսների տրամադրվել է լրացուցիչ նյութատեխնիկական աջակցություն՝ դրանց գործունեությունն ավելի արդյունավետ և կայուն դարձնելու նպատակով։

💹 Այս նախաձեռնությունների կարևոր արդյունքն այն է, որ դրանք հնարավորություն են տվել մարդկանց գաղափարը վերածել սեփական գործի և ստեղծել ինքնազբաղվածության հնարավորություն։ Միևնույն ժամանակ բիզնեսների մեծ մասը չի սահմանափակվել միայն սեփական կարիքների բավարարումով․ համայնքային խանութները, վարսավիրանոցը, ջերմոցային և թռչնաբուծական տնտեսությունները ծառայություններ և արտադրանք են առաջարկում նաև համայնքի մյուս բնակիչներին՝ նպաստելով տեղական տնտեսական ակտիվությանը։
Թեև այս բիզնեսները դեռևս գործում են ոչ մեծ մասշտաբներով, իրենց համայնքների համար դրանք անհրաժեշտ և օգտակար են՝ ստեղծելով ապրանքների ու ծառայությունների հասանելիություն, եկամուտ ստանալու և տեղական տնտեսական գործունեություն զարգացնելու հնարավորություններ։

💡 Ծրագիրը կարևոր էր նաև կանանց համար․ սեփական բիզնեսի ստեղծումն ու զարգացումը նպաստել են նրանց ինքնավստահության ամրապնդմանը և նախաձեռնողականության խթանմանը։ Գյուղական համայնքներում իրենց գործը զարգացնող կանայք նաև օրինակ են մյուսների համար՝ ցույց տալով, որ կանայք կարող են նախաձեռնել, ստեղծել և զարգացնել սեփական բիզնեսը։
Այս փոքր դրամաշնորհները համայնքներում ձևավորվող տեղական նախաձեռնության, ինքնազբաղվածության և տնտեսական ակտիվության կարևոր օրինակներ են։
---------------------
📌 As we wrap up the 2023–2026 project, we would like to reflect on its business component.
In frames of its “Empowering local actors for sustainable social changes in rural communities” project, “Women for Development” NGO has implemented “How to start your own business” trainings and consultation series for the residents of Ashotsk and Artik consolidated communities.

The project began with the selection of the participants, followed by 5-day trainings and personal consultations with the purpose of developing business ideas and projects. As the result, the following 10 business initiatives received funding:

🔹 “Green Garden” greenhouse in Nahapetavan
🔹 “Dana Market” community shop in Karmravan
🔹 “Sunny Chicks” poultry farm in Vardakar
🔹 “Vardahats” lavash production in Vardakar
🔹 “The SunScent Honey from Krasar” beekeeping farm in Krasar
🔹 “Diana Crafts” workshop in Nahapetavan
🔹 “The Fairy Tale is Calling” cartoon hero rental service in Nahapetavan
🔹 “Healthy Chicks” poultry farm in Karmravan
🔹 “Home Market” community shop in Tufashen
🔹 Beauty salon in Tufashen

📎 After disseminating the funding, WFD NGO staff members and independent expert Artashes Nikolyan implemented monitoring visits, reporting visits and professional consultations. Based on the registered results, challenges and follow-up needs assessment, 7 businesses received additional funding in August 2026, with the goal of making their operations more effective and sustainable.

💹 An important result of these initiatives is that they provided beneficiaries with opportunities to turn their ideas into businesses and boost self-employment. At the same time, the majority of businesses were not limited to self-sustaining only, but also provided services, such as community shops, beauty salon, greenhouse and poultry farms’ produce, to other community residents, which contributed to boosting local economic activity.
Despite these businesses are still operating on small scale, they are still necessary and useful for their communities, as they create availability of goods and services and opportunities for income generation and development of local economic activity.

💡The project is also important for women. Establishment and development of their own businesses contributed to strengthening their self-confidence and initiative-taking. Rural women entrepreneurs also serve as role models for others, proving that women can initiate, create and develop their own businesses.
These small grants are also important examples of local initiatives, self-employment, and economic activity development in remote communities.

For English ⬇️44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը ԿՀԶ ՀԿ շահառու երիտասարդական ակտիվ խմբերի և համայնքների անդամների նախա...
28/09/2026

For English ⬇️

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը ԿՀԶ ՀԿ շահառու երիտասարդական ակտիվ խմբերի և համայնքների անդամների նախաձեռնությամբ մի շարք համայնքներում տեղի են ունեցել հիշատակի և խնկարկման արարողություններ։

Համայնքների բնակիչներն ու երիտասարդները համախմբվել են՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար նվիրաբերած հայորդիների հիշատակին։

Այս նախաձեռնությունները ևս մեկ առիթ են՝ միասին հիշելու, արժևորելու և փոխանցելու մեր համայնքների ու երիտասարդների համար կարևոր հիշողությունները։

Հիշատակի արարողությունները կազմակերպվել են համայնքների բնակիչների անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ ցույց տալով, որ հիշողությունը շարունակում է ապրել և փոխանցվել սերնդեսերունդ։

Խոնարհում և հավերժ հիշատակ։
-----------------------
On the 6th anniversary of the 44-day war, WFD NGO’s beneficiary youth active groups and community members organized commemoration events in several villages.

Community residents and youth came together to pay respects to the soldiers who gave their lives to defend their homeland during the 44-day war.

These initiatives serve as another occasion to commemorate, appreciate, and pass these important memories to younger generations.

The commemoration events were organized directly by the community residents, proving that memories are alive and being passed among the generations.

In honor and eternal memory…

Scroll down for English:✨ 2023 թ. սեպտեմբերից մինչև 2026 թ. օգոստոս «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Շիրակի մարզի Աշոցք և ...
16/09/2026

Scroll down for English:

✨ 2023 թ. սեպտեմբերից մինչև 2026 թ. օգոստոս «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Շիրակի մարզի Աշոցք և Արթիկ միավորված համայնքների 13 բնակավայրերում իրականացրեց «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագիրը։

💡Ծրագրի նպատակն էր հզորացնել տեղական դերակատարներին, խթանել բնակիչների մասնակցությունն ու նախաձեռնողականությունը և աջակցել այնպիսի սոցիալական փոփոխությունների, որոնք կշարունակեն ծառայել համայնքներին նաև ծրագրի ավարտից հետո։
Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը 7 բնակավայրերում կահավորված և տեխնիկապես հագեցած Ռեսուրս կենտրոնների ստեղծումն էր, որոնք դարձան հանդիպումների, կրթական և համայնքային նախաձեռնությունների իրականացման հարթակներ։
Մյուս կարևոր արդյունքներից է բնակիչների ակտիվ մասնակցությամբ իրականացված 21 սոցիալական ծրագրերը (12-ը Արթիկում, 9-ը Աշոցքում)՝ ուղղված համայնքային միջավայրի բարելավմանն ու առաջնահերթ խնդիրների լուծմանը, որոնք են․
🔹 Մանկական և հանրային տարածքների բարեկարգում․ Կառուցվել և կահավորվել են խաղահրապարակներ, տեղադրվել են կանգառներ, տաղավարներ և աղբամաններ։
🔹 Համայնքային ենթակառուցվածքների զարգացում․ Իրականացվել են հանդիսությունների սրահների տեխնիկական համալրման ու կահավորման, սպասքի ձեռքբերման, ինչպես նաև համայնքային կենտրոնների ջեռուցման ծրագրեր։
🔹 Կրթական և մոտիվացիոն նախաձեռնություններ․ Երիտասարդների և դպրոցականների ինքնազարգացման ու ազատ ժամանցի համար հիմնվել են արտադպրոցական խմբակներ (նկարչական, կարուձևի) և մոտիվացիոն անկյուն-ընթերցասրահ։

✨ Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ համայնքային խնդիրների լուծման գործընթացում բնակիչները ոչ միայն շահառուներ էին, այլև նախաձեռնողներ ու որոշում կայացնողներ։
Ծրագրի ավարտը մեզ համար նոր փուլի սկիզբ է՝ ստեղծված արդյունքների պահպանման, շարունակականության և համայնքներում դրանց հետագա զարգացման ուղղությամբ։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում համայնքային բոլոր նախաձեռնողներին, բնակիչներին, ՏԻՄ-երին և գործընկերներին՝ այս կայուն փոփոխությունների ստեղծման գործում ունեցած ներդրման համար։
------------------------
✨”Women for Development” NGO implemented its “Empowering local actors for sustainable social changes in rural communities” project in 13 villages of Shirak province’s Ashotsk and Artik consolidated communities from September 2023 through August 2026.

💡The goal of the project was to empower local actors, promote local population’s participation and initiative-taking and support social changes, which will continue to serve the communities after project closure.

One of the most important results of the project was establishment of fully furnished and equipped Resource centers in 7 villages, which turned into spaces for meetings and implementation of various educational and community initiatives.

Another important result is the implementation of 21 social projects (12 in Artik and 9 in Ashotsk) with active participation of local population. The projects were targeted at improving community environment and resolving priority issues, namely:

🔹Betterment of public and children’s spaces: playgrounds were built and equipped; bus stops, booths and garbage bins were installed.

🔹Development of community infrastructures: projects on technical enhancement and furnishing of the community events halls, purchasing tableware, as well as heating systems for community centers were implemented.

🔹Educational and motivational initiatives: extracurricular clubs (painting, sewing, etc), as well as motivational reading corners were established for youth and schoolchildren with the goal of contributing to their self-development and productive use of spare time.

✨An important feature of the project is the fact that community residents are not only the direct beneficiaries of the projects targeted at resolution of community problems, but also the ones who initiate those projects and make important decisions.

The closing of the project is the beginning of a new stage for us aimed at sustaining the achieved results, securing the continuity and further opportunities for community development.

🤝We express our gratitude to all community residents, initiative-takers, local authorities, and partners for their impact in fostering these sustainable changes.

The English text is following:Օգոստոսի 11-ին Անուշավանի Ս. Սոսյանի անվան Արվեստի ու սպորտի դպրոցում տեղի ունեցավ Շրջիկ Ֆ...
27/08/2026

The English text is following:

Օգոստոսի 11-ին Անուշավանի Ս. Սոսյանի անվան Արվեստի ու սպորտի դպրոցում տեղի ունեցավ Շրջիկ Ֆորում Թատրոնի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին խմբակի անդամները, նրանց ծնողները, ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդական խմբի անդամներն ու Անուշավանի բնակիչներ՝ շուրջ 30 մասնակից։
💬 Անկեղծ զրույցի ընթացքում խմբակի անդամները պատմեցին, թե ինչ է տվել իրենց թատրոնը 2,5 տարիների ընթացքում։ Նրանք նշեցին, որ դարձել են ավելի համարձակ, ինքնավստահ և անկաշկանդ, հաղթահարել են բեմական վախերը, սովորել ազատ արտահայտել իրենց մտքերն ու ավելի հեշտ հաղորդակցվել մարդկանց հետ։
Ծնողներն էլ ընդգծեցին խմբակի դրական ազդեցությունը երեխաների ազատ խոսքի և ինքնավստահության զարգացման վրա՝ կարևորելով դրա շարունակականությունը։
🎭 Շրջիկ Ֆորում Թատրոնի միջոցով երեխաները բարձրաձայնել են իրենց համայնքների կարևոր խնդիրները՝ ջրի և ոռոգման պակաս, խաղահրապարակների բացակայություն, տրանսպորտի և աղբահանության խնդիրներ և այլն։
📊 2,5 տարվա արդյունքներն են՝
• 16 անդամ,
• 4 բեմականացված սցենար,
• 18 ներկայացում,
• ներկայացումներ Արթիկ և Աշոցք համայնքների 10 բնակավայրում,
• շուրջ 3 700 հանդիսատես։
🤝 Ամենակարևոր արդյունքներից է նաև այն, որ թատրոնի բարձրաձայնած խնդիրների հիման վրա տարբեր բնակավայրերում իրականացվել են սոցիալական ծրագրեր՝ կառուցվել են խաղահրապարակներ ու հանրային կանգառների սպասարաններ, բարելավվել են համայնքային սրահները, լուծվել է աղբահանության խնդիր և իրականացվել են այլ նախաձեռնություններ։
Միջոցառման ավարտին ծնողներն առաջարկեցին մշակել խմբակի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններ։ ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը խմբակի անդամներին հանձնեց հավաստագրեր, իսկ ղեկավար Մանե Վարդյանին՝ շնորհակալագիր։
----------------------------
On August 11th, final performance of the Mobile Forum Theater club took place in Anushavan’s Arts and Sports School after S. Sosyan. Approximately 30 people attended the event, including forum theater club members, their parents, WFD NGO representatives, youth active group members, and Anushavan residents

💬During the open discussion, club members shared what they have gained during the 2.5 years of its operation. They mentioned becoming more brave, self-confident, and unconstrained, able to overcome the fear of the stage and learn to freely express their thoughts and easily communicate with people.

Parents emphasized the positive impact of the club on children’s free speech and development of their confidence, emphasizing the need for continuity.

🎭Through Mobile Forum Theater, children were able to raise important issues of their community, such as scarcity of water and irrigation, absence of playgrounds and transportation, waste removal, etc.

📊Below are the results of 2.5 years:

• 16 members,

• 4 staged scenarios,

• 18 performances in 10 villages of Artik and Ashotsk communities,

• approximately 3 700 audience for total number of performances.

🤝One of the most important results is that specific social projects have been implemented after the problems have been raised through forum theaters in various communities, including construction of playgrounds and public bus stops, improvements of community halls, organizing waste removal, and other initiatives.

Upon the end of the event, parents suggested to think about opportunities for securing the continuity of the club. WFD NGO President Gohar Markosyan handled certificates of completion to the club members, and a certificate of appreciation to their leader Mane Vardyan.

Scroll down for English:Օգոստոսի 24-ին Գյումրիում անցկացվեց «Մասնակցային բյուջետավորումը որպես համայնքային կարիքների լու...
25/08/2026

Scroll down for English:

Օգոստոսի 24-ին Գյումրիում անցկացվեց «Մասնակցային բյուջետավորումը որպես համայնքային կարիքների լուծման հնարավորություն» թեմայով դասընթացը՝ ԿՀԶ ՀԿ ծրագրի շահառու բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչների, երիտասարդական և ռեսուրս կենտրոնների պատասխանատուների համար։
🎯 Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը մասնակցային բյուջետավորման վերաբերյալ և տրամադրել գործնական գիտելիքներ՝ համայնքային առաջարկներ ներկայացնելու և գործընթացին մասնակցելու համար։ Դասընթացը վարեց անկախ փորձագետը Լենա Մխիթարյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին մասնակցային բյուջետավորման էությունը, կարևորությունն ու հնարավորությունները, ինչպես նաև համայնքային խնդիրների լուծման գործում բնակիչների մասնակցության նշանակությունը։
💡 Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մասնակցային բյուջետավորման գործընթացին՝ գաղափարի ձևակերպումից և առաջարկի ներկայացումից մինչև մասնակցության փուլերն ու համայնքի դերակատարությունը։
🤝 Գործնական հատվածում քննարկվեցին հաջողված օրինակներ, վերլուծեցին համայնքային խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները մշակեցին մասնակցային բյուջետավորման ծրագրերի գաղափարներ և ներկայացրեցին դրանք քննարկման։
💬 Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր, արդյունավետ և գործնական թեմայի համար։
Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, անդրադառնալով ԿՀԶ ՀԿ-ի հետ համագործակցությանը, նշեց․ «Շնորհակալ ենք ԿՀԶ ՀԿ-ին՝ միշտ մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար։ Ձեր շնորհիվ մենք կարողացել ենք բազմաթիվ խնդիրներ վերհանել, գույքագրել և համատեղ ուժերով լուծումներ գտնել։ Ձեր աջակցությամբ մեր գյուղերում արդեն ունենք մարդկային արժեքավոր ռեսուրս՝ ի դեմս երիտասարդների, որոնց հաճախ դիմում ենք կամավորական աշխատանքների, միջոցառումների կազմակերպման և բազմաթիվ այլ աշխատանքների հարցում։ Մեր համատեղ աշխատանքն արդյունավետ է և երկուստեք օգտակար, և մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը»։
--------------------
On August 24, “Participatory budgeting as a tool for resolving community problems” training was organized in Gyumri for WFD NGO target communities’ local government representatives and youth and resource center coordinators.

🎯The goal of the training was to raise participants’ awareness on participatory budgeting and provide practical knowledge on community proposal development and how to participate in this process. The training was conducted by an independent expert Lena Mkhitaryan.

During the training participants discussed the essence of participatory budgeting, the opportunities it brings, as well as the importance of local residents’ participation in resolving community problems.

💡Special attention was given to the process of participatory budgeting, from developing the idea to participation cycles and the role of the community.

🤝During the practical part, participants analyzed success stories and various community problems along with their possible solutions. During the group work participants developed ideas for projects budgets and presented them for discussion.

💬Participants expressed their gratitude for this interesting, productive, and practical training.

Tatevik Charchyan, Artik mayor’s assistant, reflected on collaboration with WFD NGO and mentioned: “We are grateful to WFD NGO for always being next to us and supporting us. With your help we were able to identify various community problems and find solutions together. With your continuous support, we already have valuable human capital in our villages – our youth who often volunteer to organize events and many other projects. Our joint work is productive and mutually beneficial, and we truly value this collaboration”.

For English ⬇️🎬 Հուլիսի 20–25-ը ռումինական Artdoc կազմակերպությունը Գյումրիում անցկացրեց Ամառային դպրոց նվիրված մեդիագրա...
20/08/2026

For English ⬇️

🎬 Հուլիսի 20–25-ը ռումինական Artdoc կազմակերպությունը Գյումրիում անցկացրեց Ամառային դպրոց նվիրված մեդիագրագիտությանն ու վավերագրական ֆիլմարտադրությանը՝ ամփոփելով մի քանի ամիս տևած առցանց ուսուցման ծրագիրը:
Ծրագրում ներգրավված էին Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերը ներկայացնող 13 ուսուցիչ և երիտասարդական աշխատող, այդ թվում՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված Կարմրավան, Թորոսգյուղ և Տուֆաշեն բնակավայրերի երիտասարդական և ռեսուրս կենտրոնների պատասխանատուները։
Մասնակիցների համար կազմակերպվեց մոնտաժի աշխատարան, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր և փորձի փոխանակում՝ դպրոցներում և երիտասարդական կենտրոններում վավերագրական ֆիլմի կիրառման լավագույն փորձի վերաբերյալ։

📎Ֆրանսիական ինստիտուտի Institut français d'Arménie աջակցությամբ իրականացված այս վերապատրաստման ծրագրին մասնակցեցին ֆրանսիացի և ֆրանսահայ փորձագետներ, այդ թվում՝ Ֆրանսիայում բնակվող հայ լուսանկարիչ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Յուլիա Գրիգորյանցը, Ֆրանսաբնակ հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող FIPADOC փառատոնի CAMPUS ծրագրի ղեկավար Մարիոն Չարնին։

📎 Ամառային դպրոցի իրականացման մեջ իրենց ներդրումն ունեցան նաև վրացի և հայ կինոռեժիսորներ, մոնտաժողներ և դասընթացավարներ՝ նպաստելով ոչ միայն փորձի ու հմտությունների փոխանակմանը, այլև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը՝ վավերագրական կինոյի և մեդիագրագիտության ոլորտներում։
Այս մեկշաբաթյա վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ավարտին հասցրեցին ծրագրի ընթացքում նկարահանված իրենց վավերագրական ֆիլմերը, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին Գյումրիում։

🎞️ Շուտով բոլոր ֆիլմերը կցուցադրվեն ծրագրում ներգրավված դպրոցներում և երիտասարդական կենտրոններում որպես ուսումնական օժանդակ ռեսուրս՝ ֆիլմի միջոցով երեխաների մոտ քննադատական մտածողություն զարգացնելու, ապրումակցում ձևավորելու և նրանց աշխարհընկալումը զարգացնելու նպատակով։
---------------------
From July 20-25, Romanian Artdoc organization completed several months of online training by hosting a summer school in Gyumri, dedicated to media literacy and documentary filmmaking. 13 teachers and youth workers from Shirak, Lori and Armavir provinces were involved in the project, including youth and resource center coordinators from “Women for Development” NGO supported Karmravan, Torosgyugh and Tufashen villages.

The program included project presentations, editing workshops, film screenings, masterclasses, a professional visit, and experience exchanges regarding the use of documentary films in schools and youth centers.

French and Franco-Armenian experts participated in this training supported by Institut français d'Arménie, including Yulia Grigoryants, Armenian photographer and documentary filmmaker based in France; Tamara Stepanyan, Armenian director based in France; and Marion Czarny, the head of the CAMPUS program at the FIPADOC festival in Biarritz.

Georgian and Armenian filmmakers, editors and trainers also had their input in the success of the summer school, contributing not only through sharing experience and skills, but also strenghtening the regional cooperation in documentary filmmaking and media literacy.

This week-long training allowed the participants to finalize the documentaries they have had developed throughout the program, hence the premiere took place in Gyumri.

Soon, all films will be screened at schools and youth centers participating in the project as educational resources, with the goal of using documentary films for developing creative thinking, nurturing empathy and expanding children's understanding of the world.

The English text is following:Ամառային արձակուրդները լավագույն շրջանն են ոչ միայն հանգստի, այլև ինքնազարգացման, տաղանդնե...
18/08/2026

The English text is following:

Ամառային արձակուրդները լավագույն շրջանն են ոչ միայն հանգստի, այլև ինքնազարգացման, տաղանդների բացահայտման ու նոր հմտություններ ձեռք բերելու համար։

Այս օրերին Կարմրավան, Սալուտ, Կրասար և Տուֆաշեն բնակավայրերում ակտիվ ընթացքի մեջ են ամառային տարբեր խմբակները, որոնք երեխաների ու երիտասարդների առօրյան լցնում են նոր էներգիայով ու հետաքրքիր զբաղմունքներով։
Այստեղ ամեն մեկն իր սիրելի ուղղությունն է գտնում․ առողջ ապրելակերպի դասերն ու բացօթյա մարզումները կոփում են մարմինն ու լիցքավորում թարմությամբ, իսկ նկարչության ու պարի խմբակները օգնում են արտահայտել երևակայությունն ու զարգացնել թիմային ոգին։ Գրքի ու ընթերցանության սիրահարներն էլ միասին բացահայտում են նոր աշխարհներ՝ հարստացնելով բառապաշարն ու վերլուծական միտքը։

Այս նախաձեռնությունները պարզապես ամառային ժամանց չեն․ դրանք ջերմ ու ընկերական միջավայր են ձևավորում, խթանում են ստեղծագործականությունը և օգնում երեխաներին ավելի ակտիվորեն ներգրավվել համայնքային կյանքին։ 🌟
-------------------
Summer break is the best time not only for relaxing, but also for self-growth, discovering your hidden talents, and acquiring new skills.

These days, various summer clubs are active in Karmravan, Salut, Krasar and Tufashen communities. These clubs are fulfilling children’s routines with new energy and interesting activities.

Here everyone finds their favorite thing to do - healthy lifestyle lessons and open-air workouts are training the body and refreshing the mind; painting and dance clubs are helping express imagination and develop team spirit. As for the book lovers, they discover new worlds together and enrich vocabulary and analytical thinking.

These initiatives are not simply a summer pastime. They are helping create warm and friendly environment, promote creativity, and help children more actively integrate into community life. 🌟

Scroll down for English:Երիտասարդության միջազգային օրը Աշոցք և Արթիկ համայնքներում վերածվեց իսկական տոնի՝ լեցուն վառ էնե...
14/08/2026

Scroll down for English:

Երիտասարդության միջազգային օրը Աշոցք և Արթիկ համայնքներում վերածվեց իսկական տոնի՝ լեցուն վառ էներգիայով, նոր հորիզոնների բացահայտմամբ և համայնքային համախմբվածությամբ։
Միջոցառումը մեկտեղեց տարբեր բնակավայրերի երիտասարդներին՝ հարգանքի տուրք մատուցելու, ձեռքբերումներով կիսվելու և միասին ակտիվ ու բովանդակալից ժամանակ անցկացնելու շուրջ։
Թորոսգյուղ, Սալուտ, Կարմրավան, Ցողամարգ, Գոգհովիտ, Անուշավան և Նոր Կյանք բնակավայրերի երիտասարդական ակտիվ խմբերի նախաձեռնությամբ օրը սկսվեց զինվորական պանթեոն այցելությամբ։ Երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին՝ արժևորելով այն խաղաղությունն ու ազատությունը, որի շնորհիվ այսօր կարողանում են արարել, սովորել ու զարգանալ։ 🕊️
Այնուհետև տեղական և միջազգային ծրագրերի մասնակից երիտասարդները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները։ Նրանք կիսվեցին անձնային աճի, նոր մշակույթներ բացահայտելու փորձառությամբ և քննարկեցին ձեռք բերված նորարար գաղափարները սեփական համայնքներում տեղայնացնելու հնարավորությունները։
Օրվա երկրորդ հատվածը լի էր ստեղծագործական շնչով։ Թիմային խաղերն ու ինտերակտիվ մրցույթները ոչ միայն ապահովեցին բարձր տրամադրություն, այլև ամրապնդեցին համայնքների միջև ընկերական կապերն ու համագործակցությունը։
Երեկոն եզրափակվեց ավանդական խարույկի շուրջ՝ երգ ու պարով, ջերմ թեյախմությամբ և անմիջական շփմամբ։
Այս տարվա՝ «Տարբեր պայմաններ, ընդհանուր ձգտումներ» խորագիրն ամբողջությամբ արտացոլվեց օրվա ընթացքում․ տարբեր փորձառություններով ու պատմություններով երիտասարդները մեկտեղվեցին՝ սովորելու, ստեղծելու, շփվելու և միասին ապագա ձևավորելու ցանկությամբ։
---------------------
International Youth Day turned into a real celebration in Ashotsk and Artik communities, full of great energy of discovering new horizons and united spirit of the community. The event brought together young people from various villages with the purpose of paying respects, sharing achievements, and spending active quality time together.

Youth active groups in Torosgyugh, Salut, Karmravan, Tosghamarg, Goghovit, Anushavan and Nor Kyanq villages decided to start the day with a visit to the military pantheon, where they paid respects to the heroes who lost their lives for the homeland. This was a tribute to peace and freedom, which empowers youth to create, learn and grow. 🕊️ Afterwards, young people who participated in local and international programs, presented their success stories. They shared their experiences of personal growth while exploring new cultures and discussed the opportunities for replicating innovative ideas in their own communities.

The second part of the day was full of creative spirit. Team games and interactive competitions not only provided great mood but also strengthened friendships and partnerships among the community members. The evening was spent around the traditional bonfire, accompanied with songs and dances, and warm interactions with a cup of hot tea.

This year’s slogan “Different Conditions, Similar Ambitions” was fully reflected in this whole day. Through sharing various experiences and stories, youth got more united around the common desire for learning, creating, interacting, and planning their future together.

For English ⬇️Սիրելի՛ երիտասարդներ,«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է ձեզ Երիտասարդների միջազգային օ...
12/08/2026

For English ⬇️

Սիրելի՛ երիտասարդներ,

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։

Երիտասարդությունը համարձակ երազանքների, նորարար գաղափարների և դրական փոփոխությունների շարժիչ ուժն է։ Հենց ձեր ակտիվ մասնակցությամբ, ստեղծարար մտքով և պատասխանատվությամբ են կերտվում ավելի ուժեղ ու համախմբված համայնքներ։

Շարունակե՛ք երազել, սովորել ու կյանքի կոչել ձեր նախաձեռնությունները։ Ձեր ներուժն ու յուրաքանչյուր փոքր քայլը կարող են դառնալ մեծ ու կարևոր փոփոխությունների սկիզբ։

Ուրախ ենք քայլել ձեզ հետ նույն ճանապարհով և միշտ պատրաստ ենք աջակցելու ձեր նախաձեռնություններին՝ միասին զարգացնելու մեր համայնքները։ 💚

Սիրով՝
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ թիմ
----------------------
Dear young people,

Warmest congratulations on the International Youth Day!

Youth is the driving force behind dreams, innovative ideas, and positive changes. Through your active involvement, creativity, and sense of responsibility, you make our communities stronger and more united.

Keep dreaming, learning, and turning your ideas into action. Your potential is big, and even the smallest step you take can spark an important change.

We are happy to walk this path together, and we are always ready to support the initiatives you undertake for the development of our communities. 💚

With love,
“Women for Development” NGO

Address

6a Shahinyan Str. , Apt. 16
Gyumri
3118

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37431233007

Alerts

Be the first to know and let us send you an email when "Women For Development" NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to "Women For Development" NGO:

Share