05/10/2026
🤩 Սիրելի՛ հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026 թվականի սեպտեմբերից «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկել է «Who Coaches the Coach» երկարաժամկետ միջազգային ծրագիրը, որի շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում հյուրընկալեցինք ծրագրի գործընկերներին՝ Գերմանիայից, Բելգիայից և Իտալիայից։
🎯 «Who Coaches the Coach»-ը եվրոպական համագործակցության նախաձեռնություն է, որն ուղղված է երիտասարդական աշխատանքի զարգացմանը՝ կարճաժամկետ և մեկանգամյա միջոցառումներից դեպի կառուցվածքային, շարունակական և երկարաժամկետ քոուչինգային էկոհամակարգեր։ Ծրագրի հիմնական թիրախ են համարվում գյուղական, հեռավոր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող համայնքները, որտեղ կայուն երիտասարդական աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն տեղական դերակատարների կարողությունները, համագործակցության մեխանիզմները և երիտասարդների հետ շարունակական աշխատանքը:
✅ Քառօրյա այցի մեկնարկին գործընկերները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կազմակերպությունները, ծրագրային փորձը և երիտասարդական աշխատանքում կիրառվող մոտեցումները։
🔸Արթիկի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գործընկերները ծանոթացան նաև կենտրոնի գործունեությանը, երիտասարդների համար ստեղծված միջավայրին և համայնքում երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձին։ Այցը հնարավորություն տվեց քննարկելու երիտասարդական կենտրոնների դերը երիտասարդների մասնակցության, նախաձեռնությունների զարգացման և տեղական մակարդակում երիտասարդների համար հնարավորությունների ստեղծման գործում։
🔸 Այցի շրջանակում հանդիպում տեղի ունեցավ նաև Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին երիտասարդների համայնքային ներգրավվածության, երիտասարդական նախաձեռնությունների խթանման և երիտասարդների համար հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համայնքային մեխանիզմների վերաբերյալ հարցեր։ Քննարկվեց նաև միջոլորտային համագործակցության կարևորությունը՝ համայնքային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների և այլ տեղական դերակատարների միջև արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից։
🔸 Խոյի «Երիտասարդական տարածք» այցելության ընթացքում գործընկերները ծանոթացան համայնքային երիտասարդական աշխատանքի մեկ այլ փորձի՝ ուշադրություն դարձնելով երիտասարդների համար անվտանգ և մասնակցային միջավայրի ձևավորմանը, տեղական կարիքներին արձագանքող գործունեությանը և համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի հնարավորություններին։
🔸 Ծրագրի գործընկերները նաև հանդիպեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանի և վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանի հետ՝ ծանոթանալու Հայաստանում երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ համատեքստին։ Հիմնականում քննարկվեցին երիտասարդական աշխատանքի զարգացման ուղղություններին, տարբեր մակարդակներում դերակատարների համագործակցությանը և երիտասարդների համար կայուն ու շարունակական հնարավորությունների ձևավորմանը վերաբերող հարցեր։
Առանձին աշխատանքային քննարկումների շրջանակում անդրադարձ եղավ քոուչների, մենթորների և երիտասարդական աշխատողների դերերի, գործառույթների և փոխհարաբերությունների հստակեցմանը։ Միաժամանակ գործընկերները քննարկեցին ծրագրի հետագա փուլերը, նախանշեցին առաջիկա անելիքները և համատեղ գործողությունների պլանավորման շրջանակը՝ հստակեցնելով յուրաքանչյուր գործընկեր կազմակերպության դերակատարումն ու պատասխանատվության շրջանակը։ Քննարկումները հնարավորություն տվեցին նաև համաձայնեցնել հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, քայլերն ու առաջնահերթությունները՝ հիմք ապահովելով ծրագրի հաջորդ փուլերի համակարգված և արդյունավետ իրականացմանը:
📌 Հայաստանում անցկացված ուսումնական այցը ևս մեկ քայլ էր «Who Coaches the Coach» ծրագրի շրջանակում՝ երիտասարդական աշխատանքի կայուն և երկարաժամկետ մոդելների շուրջ միջազգային համագործակցության, մասնագիտական երկխոսության և փոխադարձ ուսումնառության ամրապնդման ուղղությամբ։
✨ Շնորհակալություն այցի ընթացքում հյուրընկալող բոլոր կառույցներին, մասնագետներին, գործընկեր կազմակերպություններին և մասնակիցներին՝ բաց երկխոսության, փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի համար։
__________________________
🤩 Dear followers,
We are happy to announce that in September 2026, the “Youth Initiative Centre” NGO launched the long-term international project “Who Coaches the Coach.” As part of the project, from September 28 to October 1, we had the pleasure of hosting our project partners from Germany, Belgium, and Italy in Armenia.
🎯 “Who Coaches the Coach” is a European cooperation initiative aimed at advancing youth work from short-term and one-off activities towards structured, continuous, and long-term coaching ecosystems. The project primarily focuses on rural, remote, and resource-limited communities, where the capacities of local stakeholders, cooperation mechanisms, and continuous engagement with young people are essential for sustainable youth work.
✅ At the beginning of the four-day visit, the partners had the opportunity to present their organizations, project experience, and approaches used in youth work.
🔸 At the Artik “Youth House” open youth centre, the partners also learned about the centre’s activities, the environment created for young people, and its experience in organizing youth work within the community. The visit provided an opportunity to discuss the role of youth centres in fostering youth participation, supporting the development of youth initiatives, and creating opportunities for young people at the local level.
🔸 As part of the visit, a meeting was also held with the head of Vagharshapat community Argishti Mekhakyan. Discussions focused on young people’s community engagement, the promotion of youth initiatives, and community-level mechanisms aimed at expanding opportunities for young people. The importance of cross-sectoral cooperation was also discussed, particularly in terms of effective interaction between community structures, youth organizations, and other local stakeholders.
🔸 During the visit to the Khoy “Youth Space”, the partners learned about another example of community-based youth work, with a focus on creating a safe and participatory environment for young people, responding to local needs, and exploring opportunities for youth work at the community level.
🔸 The project partners also met with Zara Aslanyan, Head of the Youth Affairs Department of the Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia, and Armenuhi Petrosyan, Deputy Head of the Department, to learn more about the institutional context of youth policy and youth work in Armenia. The discussions mainly focused on directions for the development of youth work, cooperation among stakeholders at different levels, and the creation of sustainable and continuous opportunities for young people.
Separate working sessions focused on clarifying the roles, responsibilities, and relationships between coaches, mentors, and youth workers. At the same time, the partners discussed the upcoming stages of the project, outlined the next steps, and planned joint actions, clarifying the role and scope of responsibility of each partner organization. The discussions also helped align the key areas, steps, and priorities for future cooperation, laying the foundation for the coordinated and effective implementation of the next stages of the project.
📌 The study visit in Armenia was another important step within the “Who Coaches the Coach” project towards strengthening international cooperation, professional dialogue, and mutual learning around sustainable and long-term models of youth work.
✨ We would like to thank all the hosting organizations, professionals, partner organizations, and participants for their openness, exchange of experience, and collaborative work throughout the visit.
«Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն/Artik Youth House
Վաղարշապատի համայնքապետարան / Vagharshapat municipality
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն